comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆԺԴԵՀ. ԶԻՆՎՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՀԱՎԱՏՔԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԺԴԵՀ. ԶԻՆՎՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՀԱՎԱՏՔԻ

Նախիջևանի  գավառի Կզնութ գյուղում ծնված Գարեգինը գյուղի քահանայի` Եղիշ Տեր-Հարությունյանի չորրորդ զավակն էր` ապագա գաղափարական ու կազմակերպական առաջնորդը, պայծառ անհատականությունն ու ազգային քարոզիչը, մեծագույն մտածողն ու բարոյախոսը, հեռատես քաղաքագետն ու տարագիր հրամանատարը, ցեղակրոնության հիմնադիրն ու, վերջապես, իր իսկ բառերով՝ ՙսրին ու Մասիսին կռթնած` Հայաստանի սահմանների վրա հսկող մարտիկը՚: 
Աստված է  նրա հավատամքը, մտքերի ու գործերի հիմքը` Աստվածային խոսքն ու պատվիրանը: Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ  մեկնաբանությունը յուրովի է բացահայտում  Գարեգին Նժդեհի անսասան հավատն ու հոգևոր ոլորտում ունեցած կեցվածքը:
-Սրբազան հայր, 125 տարվա հեռավորությունից ինչպես եք վերաարժևորում  Գարեգին Նժդեհի տեղն ու դերը ժամանակի ծիրում: - Նա այն եզակի, այն երանելի հայորդիներից է, որով կարող է ցանկացած ազգ հպարտանալ£ Խորհրդային Միության տարիներին խիստ փակի տակ էին Նժդեհի գործունեությունն ու կենսագրականը, և միայն 1980-ական թվականների վերջերին, մանավանդ 90-ականներին, վերջապես վերհանվեց, թե ով է Նժդեհը, ինչ դերակատարություն է ունեցել, և,  ընդհանրապես, ինչ անձ էր:  Առաջին՝ անսահման հայրենասեր մարդ, քաջ, անվախ, ով պատրաստ էր իր կյանքը տալ ազգի և հայրենիքի համար: Երկրորդ՝  կատարյալ իրատես զինվորական, փայլուն հռետոր, քարոզիչ: Նա մեր բազմաթիվ զորավարներից տարբերվում էր մի յուրահատուկ բանով: Տաղանդավոր  լինելուց զատ նաև բազմաուսյալ, կրթված  անձնավորություն էր: Ես կարդացել եմ նրա վերլուծականները թատրոնի, արվեստի վերաբերյալ, կարծեք թե արվեստագետ է կամ գրականագետ: Նրա պրոֆեսիոնալ վերլուծականները կարող են դառնալ դասագրքեր  կամ փոքրիկ դասընթացներ ցանկացած գրականագետի, արվեստաբանի համար: Երբ որ ընթերցում  ես նրա վերլուծությունները 1940-ական թվականների համաշխարհային քաղաքականության վերաբերյալ, թե ինչ ուժեր են գործել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, որոնք են ամենազորեղ ուժերը, և ինչ կարող են դրանք անել, զգում ես, որ ինքը տիրապետում էր աշխարհի իրական զորավոր ուժերին և խորաթափանցում էր դրանց մեջ:  Երկրորդ£ Մենք բոլորս արդարացիորեն ազգովի պաշտում  ենք Անդրանիկ Զորավարին, սակայն երբ  Անդրանիկն իր բանակով եկավ, որ մտնի Շուշի, պաշտպանի Արցախի ժողովրդին, Հայաստանի իշխանությունն անգլիացի գնդապետ Թոմսոնի ճնշման ներքո հետ  կանչեց նրան,  և նա, որ  բանակով հասել էր  Զաբուխ  գյուղ (Քաշաթաղի շրջան),  որպես հրամանատար ենթարկվեց վերին իշխանությանը, կառավարությանը և հետ  գնաց: Հետո  թուրքական բանակը ներխուժեց, երեք օրվա մեջ 30 000 մարդ  կոտորվեց Շուշիում, և այրվեց  քաղաքը: Երբ որ Նժդեհը պահում էր Սյունիքը (1920-21թթ.), նրան հայոց իշխանությունը հրաման էր  տալիս դուրս գալ այդտեղից, և նա տեսնելով, թե ինչ տեղի ունեցավ Անդրանիկի հետ, երբ ստիպեցին և հնազանդվեց,  կարծես   սրբագրեց  այդ սխալը: Քավ լիցի, ես չեմ ասում՝ Անդրանիկն էր սխալ, նա ուղղակի ենթարկվեց հրամանին: Նախադեպը կար, և Նժդեհը չկրկնեց, որովհետև հասկացավ, որ նույնը կարող է տեղի ունենալ  նաև Սյունիքի հետ: Մնաց ընդդեմ նաև խորհրդային իշխանության`  մինչև 1921 թ. ավարտը, դրանով փրկեց Սյունիքը, որպեսզի Զանգեզուրը հանկարծ չտրվի Ադրբեջանին, ինչպես տրվեցին Ուտիքը, Նախիջևանը և Արցախը: Նա փաստորեն Սյունյաց աշխարհի փրկիչն է, որն այսօր Հայաստանի Հանրապետության կազմում է գտնվում: Որքա¯ն իրատես զորավար  էր:  Երրորդ՝ նա ազգային մեծագույն գաղափարախոս է, այսօր էլ կենդանի է իր գաղափարախոսությունը: Նա հետաքրքիր մի տերմին է օգտագործում` ցեղակրոնություն, և շատ¬շատերը երբեմն սխալ են ընկալում Նժդեհի ՙցեղակրոն՚ բառը: Նա մեզ մի հավատամք է կտակում` մեր ցեղն իր պաշտամունքն ու կրոնը պիտի ունենա: Նա չի ասում՝ նոր կրոն հիմնել, չի ասում՝  դեպի հեթանոսություն գնալ: Երբեք այդպես չի ասել: Նա քահանայի որդի էր և իր գրվածքներից մեկում մի սքանչելի բան է ասում: Ասում է` իհարկե, քրիստոնեական աշխարհի ամենամեծ իդեալը Քրիստոսն է, ում մենք երազում ենք, ձգտում ենք, և ով մեզ համար անհասանելի է: Հասկանալի է`  Քրիստոսը Աստված է, իսկ ցանկացած առաքինի քրիստոնյա առավելագույնս կարող է հետագայում դառնալ Աստվածամարդ, բայց ոչ Աստված: Ասում է` դա մեր գերագույն նպատակն է, շատ հստակ նշելով, որ ինքն, ինչպես ամեն մի քրիստոնյա, կատարյալ քրիստոնյա է: Նա հայ ազգին պատգամում է լինել մշտարթուն, բացատրելով, որ մենք գտնվում ենք  ծանրագույն խաչմերուկում և շրջապատված ենք դաժան թշնամիներով, գոնե, ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի,  բազմաթիվ տերությունների կռվախնձոր ենք, և ասում է, որ մեր հակառակորդներն ու թշնամիները գիշատչի պես ամեն վայրկյան նայում են մեզ և պահ են փնտրում, երբ որ հնարավոր լինի, կուլ տան, ուտեն մեզ, որ մենք միշտ հասկանանք, հանկարծ չբթանանք, թմբիրի մեջ չընկնենք: Նա դա շատ սուր էր գիտակցում և հասկանում էր, որ դա շատ դեպի հեռուն է գնալու: Ասում էր` ամբողջ ազգը պիտի միաբանվի, սթափ լինի, և մեր հավատամքը պիտի լինի մեր ազգային արժեքը, մեր ազգը, մեր ընտանիքը, մեր բանակը, մեր հավատքը: Այս ամենի շուրջ մենք պիտի լինենք Մեկ: Դա մեր դավանանքն է, մեր հավատամքն է, դա մեր ցեղակրոնությունն է, դա պարտադիր է  հայ ցեղի գոյատևման և փրկության համար: Մենք պիտի  մեր մեջ զորացնենք արիական հերոսական ոգին, որին նա անընդհատ կոչ էր անում, դա մենք կարող ենք  և պարտավոր ենք անել, եթե կամենում ենք աշխարհի մյուս ժողովուրդներին զուգահեռ քայլել վստահորեն: Իհարկե, իր ամեն մի ասածը կատարյալ ճշմարտություն է և այսօր էլ արդիական է,  որովհետև մարդը հանճարեղ էր. հանճարեղ հայ, հանճարեղ զինվոր, քաղաքագետ, մտավորական, հռետոր, ռազմավար, զորավար... Զարմանալի է, որ մի մարդ կարողացել է իր մեջ պարփակել այդքան տաղանդ և շնորհք: Ես կարծում եմ` դա գալիս էր իր անսահման հայրենասիրությունից: - Սրբազան Հայր, Նժդեհի ստեղծագործությանը հաղորդակցվելիս և, մասնավորապես, նրա ծննդյան 115-ամյակի առթիվ Մեսրոպ  արքեպիսկոպոս Աշճյանի  հոգողությամբ հրատարակված ՙԵրկերի հատընտիրը՚ կարդալիս թվում է` ընթերցողը նույնպես հաղորդակցվում է Աստծուն և, ինչպես ինքը` Նժդեհը, հայրենիքը ճանաչում է իբրև ընդհանուր Աստվածություն, հայրենասիրությունը` կրոն: Դուք ևս այս ընկալման զգացողությունն ունեցե±լ եք: -Ունեցել եմ և ասեմ մի բան, ինչ  որ Նժդեհը չի ասել: Ես  միշտ դա ասում եմ և պիտի շարունակեմ ասել. եթե մենք` հայերս, կամենում ենք լինել ամուր և գոյատևել, ամեն մի հայ հայի համար պիտի դիտվի  սրբություն, ոչ թե լոկ եղբայր, արյունակից, ազգակից: Ոչ, հայը հայի հանդեպ պիտի լինի  սրբություն, հայ եմ, հայի համար ամեն ինչ պիտի  անեմ: Եվ բոլորս իրար հանդեպ  էսպես պիտի լինենք: Դրա համար էր ինքն ասում` հայրենիքը, ազգը մեզ համար Աստծո նման մի հասկացողություն է, մի մեծ սրբություն: Ինքը դրանով չի փոխարինում Աստծոն: Իհարկե, դա չի ասում, բայց ասում է` դա պիտի լինի մեծագույն սրբություն, որպեսզի լինենք միաբան, կարողանանք գոյատևել: Միաբանությունն է, որ բերում է հաղթանակ: - Պատերազմը ժողովուրդների աստվածների գոտեմարտն է` ասում է Նժդեհը: Գտնո±ւմ եք, որ բոլոր պատերազմների կամ պատերազմների մեծ մասի հիմքում հավատն է և Աստված: Իրենց Աստծուն և հավատը փրկելու, պաշտպանելու համա±ր են ելնում պատերազմ հրահրողները:  - Կան զավթողական պատերազմներ, և կան արդար, պաշտպանողական  պատերազմներ: Արցախյան գոյամարտն աստվածահաճո պատերազմ էր, մենք պահել ենք մեր տունը, որն Աստված մեզ էր տվել, մեր ազգությունը, մեր հավատքը, մեր արժեքները և մեր կյանքը: Դա մեր պարտականությունն էր ուղղակի: Այս առումով, իհարկե, պատերազմ էր նաև վասն հայրենյաց և Հիսուսի, ինչպես Վարդանանց ժամանակ: Հայերս գրեթե միշտ այդ տիպի պատերազմների մեջ ենք ներքաշվել, բոլորը ձգտել են մեզ նվաճել: Պատմության ընթացքում, կարծեմ, մեկ անգամ ենք ունեցել նվաճողական պատերազմ` Տիգրան Մեծի ժամանակ, որն ընդլայնել է Հայաստանի սահմանները` դուրս գալով պատմական սահմաններից: Եվ ասենք, որ անողորմ թագավոր չի եղել Տիգրանը, որը սրի է քաշում և կոտորում: Քաղաքները հարկի տակ էր դնում, դուրս  գալիս և գնում: Դա եզակի դեպք էր: Մնացած մեր բոլոր հայոց պատերազմները պատմության ընթացքում եղել են վասն հայրենիքի և վասն Հիսուսի: Բազմաթիվ անգամ մենք նկատել ենք , որ ճակատագրական պահերին Աստծո ձեռքն ուղղակի առկա էր պատերազմական գործողությունների ժամանակ, լի էր նշաններով, հրաշքներով: - Երբեք և ոչ մի տեղ՝ առանց հոգևոր հայրենիքի: Նվաճելի է նյութական հայրենիքը, հոգևորը` գրեթե ոչ. սա նույնպես Նժդեհի միտքն է: Ներկայումս, երբ համաշխարհայնացման գործընթացներ են տեղի ունենում, երբ մշակույթներ են ձուլվում, երբ շատերի կողմից ազգայինը ստորադասվում է համամարդկայինին, այս համատեքստում, արդյոք, այժմեկա±ն է Նժդեհի միտքը:  - Եթե Աստված քանդեց Բաբելոնի աշտարակը և ստեղծեց 70 կամ 72 ազգ և լեզուներ, մենք ի±նչ է, դրան հակառա±կ պիտի գնանք, նորի±ց Բաբելոնի աշտարակ ստեղծենք: Մենք Աստծուն հակառակվելու ենք, եթե գնանք այս ճանապարհով, և այս  տեսակետից ազգայինը պահելով և պաշտպանելով՝ Գարեգին Նժդեհը կատարում է ՙԱվետարանի՚ պատվիրանը: Մնանք այնպիսին, ինչպիսին Աստված է մեզ ստեղծել: Ամեն մի ազգ իր ուրույն դեմքը, իր ուրույն մշակույթը, լեզուն պիտի պահի, պահպանի, մինչև աշխարհի ավարտը: Անենք այն, ինչ արել է Հայկ Նահապետը՝ դուրս եկավ Բաբելոնից, չուզեց մասնակից լինել Բաբելոնի աշտարակաշինությանը, մնաց հավատարիմ Աստծոն, որպես Աստծո անվախ մարտիկ և սպանեց Բելին` այսպես ասած,  Բաբելոնի ճարտարապետին, այն ժամանակների գլոբալիզացիայի  հեղինակին: Եվ Գարեգին Նժդեհը հետևում է Հայկ Նահապետի օրինակին, որը միանշանակ ճիշտ է:    - Սրբազան Հայր, սա պատահականությո±ւն է, թե± օրինաչափություն, երբ հայտնի հայ տոհմերում եկեղեցական և զինվորական կրթությունները համադրվել են իրար: Ունենք օրինակներ. Հասան Ջալալյան տոհմը, որի զավակներից մի քանիսը ժամանակի հմուտ, իմաստուն քաղաքական գործիչներ են եղել, և միաժամանակ նույն տոհմը ղեկավարել է Գանձասարի կաթողիկոսությունը: Ունենք նաև մեկ այլ օրինակ, հիշենք Դիզակի մելիքներին` Եգանին և Եսայի Աբու Մուսային, ովքեր նույնպես հոգևորականի զավակներ են եղել և նաև քաղաքական գործիչներ: -Շատ կան նման օրինակներ: Ավելացնեմ. գեներալ-լեյտենանտ, ռուս-թուրքական պատերազմի հերոս Արշակ Տեր-Ղուկասյանց` 1877-78 թվականներին, ով իմ հարազատ Չարդախլու գյուղից է: Նրա հայրն էլ մեր գյուղի քահանան էր, բայց որդին դարձավ գեներալ և հերոս: Եվ բազմաթիվ հոգևոր ընտանիքներ ունենք, որոնց զավակները  շատ հաճախ դառնում էին զորավար: Ինչո±ւ: Մենք ոչ միայն աղոթքն ու հոգևորը պիտի պաշտպանենք, նաև մեր հոգևոր հայրենիքը և ֆիզիկականը: Քահանաները միշտ ժողովրդին և իրենց զավակներին  հերոսության ոգով էին դաստիարակում, շատ իրատես էին, և զարմանալի չէ, որ իրենց զավակների մի մասին հորդորում էին դառնալ հայրենյաց պաշտպան:  Վարդան Մամիկոնյանը, որ մեր ամենալավ օրինակներից մեկն է, Սուրբ Սահակ կաթողիկոսի` Սահակ Պարթևի թոռն է, նրա ձեռքով է  դաստիարակվել: Երբեմն հակառակ բաներ էլ ունենք, օրինակ, Սուրբ  Մեսրոպ Մաշտոցը եղել է զինվորական, և փայլուն զինվորական, և նա որոշեց իրեն տալ հոգևոր սխրագործությունների և իսկապես արդացրեց իր որոշումը նրանով, որ հետ բերեց հայոց գրերը, փրկեց մեր լեզուն և մեր ինքնությունը, որ մեզ համար դարձավ պայքարելու,  ձուլվելուց պաշտպանվելու մեծագույն զենք: Մինչև այսօր մենք այդ զենքով էլ ենք մարտնչում: Հոգին և մարմինը պիտի լինեն միշտ ներդաշնակ: - ՙԿողբամ հայրենասիրությունն այն ընտանիքներու, որոնք հոգևոր հայրենիքի մանրանկարը չեն՚,-ասում է Նժդեհը: Ինձ թվում է` ժամանակի ընթացքում շատ հայ ընտանիքներ կորցրել են հոգևոր հայրենիքի  մանրանկարը: Ինչպե±ս  կարելի է այն  վերագտնել:  - Կարելի  է վերականգնել հույսով, անկոտրուն հավատքով: Երբ որ մարդ իր հոգևոր կողմնորոշիչները կորցնում է, ֆիզիկականում տասնապատիկ ավելի  կկորցնի:  Գիտե°ք, որ 30-ական թվականներից թեմը փակված էր, և երբ որ ինձ որպես հոգևոր առաջնորդ ուղարկեցին Արցախ աշխարհ,  հոգևոր կյանքն ամուր կապանքների տակ էր, գերեվարված էր, ես եկա ու ասացի. ժողովուրդ, մենք ունենք միստիկական օրենքներ, որոնք ֆիզիկայի  օրենքների նման են, ուղղակի դա պետք է իմանալ, եթե մենք կարողանանք հոգևոր շրջափակումը  քանդել, ամենաուշը երեք տարի հետո ֆիզիկական շրջափակումը պիտի քանդվի: Եվ մենք պիտի միանանք Հայաստանին: 1989 թվականի հոկտեմբերի 1¬ին վերջապես քանդեցինք հոգևոր շրջափակումը, վերաօծելուց հետո հնչեցին Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու զանգերն` ավետելով Արցախի թեմի վերաբացումը: Երեք տարին չբոլորած` 1992-ի մայիսի 18-ին, մենք միացանք Հայաստանին: Հոգևոր հայրենիքը պիտի միշտ վերագտնել, այդ մանրապատկերը պետք է ունենալ: Եթե դա չկա,  դու կորցնելու ես քո բոլոր կողմնորոշիչնեը, մոլորվելու ես, կործանվելու ես, ֆիզիկականդ էլ հետն է գնալու: Մենք, նախ, հոգևորը պիտի պահենք, հոգևոր դաշտն ընդլայնենք, որպեսզի ֆիզիկականն էլ հետն ընդլայնվի, որովհետև հոգևորի արտացոլումն էլ իջնում է երկրի վրա: - Քրիստոնյան հեզ է, խոնարհ, հանդուրժող, բարի, բայց Լեռնահայաստանի սպարապետը պնդում է, որ  քրիստոնյան նաև մարտնչող է, ասելով` ՙՈգեշունչ է քրիստոնեությունը, և հենց դա է պատճառը, որ նրա գիրկը նետվողներից առաջինը եղավ հայը, մեր ժողովրդի ամենազորավոր զենքը միշտ եղել է ոգին՚:  -Միանշանակ, ոգին է առաջնորդողը: Մարդ կարող է լինել ֆիզիկապես ուժեղ և հզոր, բայց լինել վախկոտ, ոգի չունենալ, նա  արդեն մարտի չմտած պարտվում է: Նժդեհն այնքան խորաթափանց մարդ էր, որ շատ լավ կողմնորոշվում էր և հոգևոր ոլորտում, և արվեստի,  տնտեսության, ֆիզիկական  դաշտում էր  ամեն ինչ պայծառատեսի պես  դիտում, և  կատարյալ եզրակացություններ էր անում:  Մենք ինչո±ւ ենք հաճախ կրկնում այն, ինչ որ Նժդեհն էր ասել` արիական ոգի: Նախ, ոգի պիտի ունենալ: Այդ ոգին է, որ պիտի ուժ ծնի, ստիպի, որ մարմինը նույնատիպ քայլեր կատարի` համապատասխան իր ոգու զորության, ոգու թռիչքի: Մենք ինչո±ւ Արցախում հաղթանակ ունեցանք: Որովհետև ժողովրդի ոգին հասել էր գագաթնակետին, և անկասկած էր, որ պիտի հաղթանակ ունենայինք: Ոգին զորեղ էր, մեր ոգին արդեն գնացել էր մարտի դաշտ, ոգու դաշտում հաղթել էր հակառակորդի ոգուն, դրա համար մարմինը գերում և կնիքն է դնում` ֆիզիկական մարտադաշտում: Նախ, հոգևորում պիտի հաղթանակ կրենք, հետո` ֆիզիկականում: ¬ Հոգևոր դաշտում, կարծեք թե, մենք ավելի արագ ենք կողմնորոշվում, միաբանվում£ ¬ Եվ լավ է, որ արագ ենք կողմնորոշվում£ Դա գենետիկորեն է փոխանցվել  մեզ£  -Նժդեհին բնորոշող ամենադիպուկ խոսքերը գուցե և իրեն` Նժդեհին են պատկանում. ՙՀայաստան և ճշմարտություն. ահա իմ  Աստվածությունները՚: Երեք բառով դուք ինչպե±ս կբնութագրեիք Նժդեհին: - Հայաստան, որին մենք պատկանում ենք, որի տերն ենք և պիտի լինենք պաշտպան, իսկ ճշմարտությունը` Աստված է ճշմարիտ: Նա է, որ ասում է` մենք այս կյանքում ճշմարիտ ենք ապրում, ուրեմն, ճշմարիտ Աստծո գործն ենք անում...  
Հարցազրույցը՝  Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ