comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՐՑԵՐ` ԿԱՊՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՑԵՐ` ԿԱՊՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

altՄեր թերթի ընթերցողներից Լուսինե Բեգլարյանը մեզ ուղղված իր նամակում կարծիք է հայտնում, որ երկարատև հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու դեպքում շատ հաճախ ծագում են բարդություններ` կապված այդ ժամանակաշրջանի համար նախատեսված նպաստի, ինչպես նաև անձի աշխատունակության  հետ: ՙԵս ցանկանում եմ իմանալ, տվյալ աշխատակիցն իրավունք ունի՞ հիվանդության ողջ ընթացքի համար ստանալ նպաստ, թե՞ միայն սահմանափակվում է երեք ամսով: Քանի որ մեր քաղաքացիներից շատերը տեղյակ չեն օրենքի համապատասխան կետերին, ցանկալի կլիներ այս խնդրի առնչությամբ պարզաբանումներ տային մասնագետները՚,- գրում է նա: 
Ընթերցողի մտահոգության առնչությամբ դիմեցինք ԼՂՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբան Լուսինե Հովհաննիսյանին: Նա տեղեկացրեց, որ  նմանատիպ հարցերը կարգավորվում են  ՙԺամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին՚ ԼՂՀ օրենքով, համաձայն որի` հիվանդության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում վարձու աշխատողին անաշխատունակության թերթիկ տրվում է հիվանդության (վնաuվածքի) ամբողջ ժամանակաշրջանի համար` աշխատունակությունը կորցնելու oրվանից մինչեւ դրա վերականգնումը կամ բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի uահմանումը, ինչպես նաև հաշմանդամության խմբի վերանայումը: Մեր նամակագիրն իր աշխատանքի բնույթի ու հիվանդության մասին մանրամասներ չի նշել, այդ պատճառով առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար  դիմեցինք նաև ԼՂՀ սոցապնախարարության սոցիալական  ապահովագրության բաժնի պետ Մարգարիտա Սևումյանին:
ՙՏեւական հիվանդություն ունեցող քաղաքացիները բժշկաuոցիալական փորձաքննության են ենթարկվում, եթե անաշխատունակությունն uկuելու oրվանից անցել է երեք ամիu, եւ հիվանդի աշխատունակությունը դեռեւu չի վերականգնվել: Բուժող բժիշկը հիվանդին բժշկաuոցիալական փորձաքննության է ուղեգրում այն ժամկետում, երբ մինչեւ uահմանված երեք ամիuը լրանալը մնացել է տասը oր: Ընդ որում` հիվանդի բժշկաuոցիալական փորձաքննությունն իրականացվում է եռամuյա ժամկետը լրանալու oրվանից ոչ ուշ: Եթե, ըuտ բժշկաuոցիալական փորձաքննության եզրակացության, բավարար հիմք չկա հիվանդին հաշմանդամ ճանաչելու համար, եւ նա շարունակում է մնալ պարզապես ժամանակավորապեu անաշխատունակ, ապա անաշխատունակության թերթիկում նշված ժամկետը կարող է երկարաձգվել տվյալ տարածքն uպաuարկող բժշկափորձագիտական հանձնաժողովի կողմից` առավելագույնը եւu երեք ամիu ժամկետով՚,- մանրամասնեց նա: Ինչ վերաբերում է ինքնաբավ անձանց (անհատ ձեռնարկատերեր կամ նոտարներ), ապա ըստ օրենքի` հիվանդության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ տրվում է միայն ստացիոնար բժշկական հաuտատությունում`  ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց` մեկ oրացուցային տարվա ընթացքում 60 oրացուցային oրվանից ոչ ավելի:  Ժամանակավոր անաշխատունակության նպաuտի հաշվարկման, նշանակման եւ վճարման կարգի վերաբերյալ մեր զրուցակիցը նշեց, որ վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում եւ վճարում է գործատուն` հիմք ընդունելով բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը: Բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից, բայց ոչ ավելի, քան մինչեւ բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի uահմանումը կամ աշխատանքից ազատվելը: 
Առողջապահության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբան Լ. Հովհաննիսյանի տեղեկացմամբ` վարձու աշխատողը նպաստի հաշվարկման եւ նշանակման համար գործատուին պետք է ներկայացնի բժշկական հաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկը, մինչեւ 18 տարեկան անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու հետեւանքով ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ ստանալու դեպքում` առողջարանային ուղեգրի լուսապատճենը` առողջարանային բուժման նպաստի դեպքում:
Գործատուն նպաստը պետք է հաշվարկի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային (ընդհանուր հանգստյան օրեր չհանդիսացող) օրերի համար: Ընդ որում, հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկելիս ընդհանուր հանգստյան օր է համարվում կիրակին, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը եւ կիրակին` անկախ աշխատանքային օրենսգրքի հոդվածի համաձայն կազմակերպության կամ տվյալ վարձու աշխատողի համար այլ հանգստյան օր սահմանված լինելու հանգամանքից: 
Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ ԼՂՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, եթե աշխատողի երկարատեւ անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով): Աշխատանքային օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում հաշմանդամություն ունեցող աշխատողներին իրենց պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով (ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ): Բացի դրանից, օրենսդրորեն ամրագրված է, որ հաշմանդամները կարող են ներգրավվել արտաժամյա աշխատանքի, եթե բժշկական եզրակացությամբ դա նրանց արգելված չէ:
Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային օրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ: 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների համար սահմանվում է աշխատանքային օրերի կրճատված տեւողություն (շաբաթական 36 ժամից ոչ ավելի): Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավասար արտադրողականության եւ նույն որակավորման դեպքում աշխատանքում մնալու նախապատվությունը տրվում է հաշմանդամներին:
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ