comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՎԱՆՔՆ ԱՐԴԵՆ ԴԵՂԱՏՈՒՆ ՈՒՆԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՆՔՆ ԱՐԴԵՆ ԴԵՂԱՏՈՒՆ ՈՒՆԻ

Ավելի քան 20 տարի Վանք գյուղում չկար դեղատուն։ Անհրաժեշտ դեղերը գնելու համար մարդիկ գալիս էին Ստեփանակերտ (ինչը տեղիք էր տալիս լրացուցիչ գումարի ծախսման, առողջության քայքայման),  երազելով այն օրը, թե երբ Վանքը կունենա իր դեղատունը։ 
Վերջապես եկավ այդ օրը։ Փետրվարի 1-ից Վանքում գործում է դեղատուն՝ ժամանակակից չափանիշներով կառուցված հիվանդանոցի հարևանությամբ։ 
Դեղատունը կառուցվել է մեծ բարերար ու հայրենասեր Լևոն Հայրապետյանի ֆինանսական միջոցներով։ Ոչ պակաս ուրախացնող հանգամանք է և այն, որ այստեղ աշխատում է Վանք գյուղի բնակչուհի Արմիդա Բաղդասարյանը, ով 1970-ական թթ. ավարտել է Երևանի դեղագործական տեխնիկումը, երեք տարի տեղում աշխատելուց հետո վերադարձել հայրենի գյուղ, սակայն դեղատուն չլինելու պատճառով այլ աշխատանք էր կատարում։ Եվ այսպես, իրականացավ նաև նրա երազանքը։
Ինչ խոսք, որ դեղատունը չի ծառայի միայն վանքցիներին։ Շրջակա գյուղերի բնակիչները նույնպես կօգտվեն, և համոզված եմ, դա ևս մեկ առիթ կլինի երախտագիտությամբ լցվելու գյուղական կյանքը դյուրացնող բարերարի նկատմամբ։
 
Միշա ՀՈՎՍԵՓՅԱՆ
գ. Վանք