comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

altՀանրապետությունում  շարունակվում են գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների դիտարկումները։ ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարությունների տվյալներով՝ վարակիչ և վերին շնչուղիների հիվանդությունների համաճարակաբանական իրավիճակը համեմատաբար հանգիստ է։
Դիտարկման արդյունքներով՝ 2011թվականից սկսել է գրանցվել վերին շնչուղիների հիվանդությունների նվազում։ Այսպես, եթե 2010թ. գրանցվել էր 20 հազար 156 դեպք, ապա 2011-ին՝ 18 հազար 164 դեպք։ Հիվանդությունը նվազել էր 1922 դեպքով։ Մասնագետների տեղեկությամբ՝ 2012թ. նույնպես նվազման միտում է արձանագրվել։ 
ԼՂՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համաճարակաբան Կարինե ԲԱԼԱՅԱՆԻ  տվյալներով՝ ընդհանրապես նշված վարակիչ հիվանդություններն ավելի շատ արձանագրվում են հունվար-փետրվար ամիսներին, իսկ մարտ ամսում աստիճանաբար նվազում են։ Այսպես, 2012թ. հունվար ամսում գրանցվել է հիվանդության 1259 դեպք, որից 1024-ը՝ երեխաների մոտ (81,3%), այն դեպքում, երբ անցած տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է 1986 դեպք, որից 1447-ը երեխաների շրջանում (72,5%)։ Ընդհանուր առմամբ վերին շնչուղիների հիվանդությունները  դիտարկվող ժամանակահատվածում նվազել են 737 դեպքով։ Փետրվար ամսում գրանցվել է 2496 դեպք (1906 երեխա)՝ անցած տարվա 2065-ի դիմաց (1440 երեխա)։ Մարտի 2-15-ը ԼՂՀ ողջ տարածքում գրանցվել է վերին շնչուղիների հիվանդությունների 612 դեպք, որից 510-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների մոտ։ Ծանր դեպքեր չեն եղել։ Մեր զրուցակցի պարզաբանմամբ՝ վերին շնչուղիներով  հիվանդացությունների  շրջանում արդեն նվազման միտում կա։ Սակայն երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում, քան մեծահասակները։ Միայն Ստեփանակերտ քաղաքում հիվանդացել են 453 հոգի, որից 403-ը երեխաներ էին։ ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման կոնսուլտացիայի ամբուլատոր հիվանդներից 5-ը հոսպիտալացվել են հիվանդանոց։ 
ԼՂՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետները պլանային ստուգումներ են անցկացրել նաև հանրապետության նախադպրոցական հաստատություններում։ Մարտի 12-17-ը մայրաքաղաքի դպրոցներում գրանցվել է 143, իսկ մանկապարտեզներում՝ 94 բացակա։ Այս հաստատություններում շարունակվում են իրականացվել կանխարգելիչ միջոցառումներ։
Հանրապետության մանկապարտեզները, դպրոցները, բուժհաստատություններն ապահովված են ախտահանիչ նյութերով, ՙՏամիֆլյու՚ հակավիրուսային դեղորայքով։ Պարզապես պետք է ուժեղացնել ախտահանման ռեժիմը, հիվանդ երեխաներին չթույլատրել հաճախել նախադպրոցական և ուսումնական այլ հաստատություններ, սահմանափակել հաճախորդների այցերը բուժհիմնարկներ։ Դիտարկումները կշարունակվեն մինչև ապրիլ ամիսը։
 Մասնագետները կրկին խորհուրդ են տալիս լինել զգոն, պահպանել հիգիենայի տարրական կանոնները, վատառողջ լինելու դեպքում մնալ տանը , պահպանել անկողնային ռեժիմ, հետևել բժշկի խորհուրդներին։  
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ