Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԴԻԶԱՓԱՅՏ

Արցախի ազատամարտիկների միության աջակցությամբ և ՙՀայրենյաց պաշտպան՚ երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ օրերս ուխտագնացություն  կազմակերպվեց դեպի Հադրութի շրջանի Դիզափայտ լեռան գագաթին հիմնված Կատարո վանք։

 Ուխտագնացությանը հանրապետության բոլոր շրջաններից և Ստեփանակերտից մասնակցում էր շուրջ 90 երիտասարդ։

Վաղ առավոտից Արցախի ազատամարտիկների միության շենքի մոտից  երիտասարդները  մեքենաներով շարժվեցին դեպի Դիզափայտ. ճանապարհի կեսն ուխտագնացներն անցան ոտքով։

Հասնելով Կատարո վանք՝ մասնակիցները շրջել են Դիզափայտ լեռան ալպիական մարգագետիններով, հիացել բնության անկրկնելի ու զարմանահրաշ տեսարաններով, ծանոթացել վանքին։

Դիզափայտ լեռը ծովի մակարդակից բարձր է 2478 մետր։ Ըստ ավանդության, սարի գագաթին՝ հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց դարձի  էր  բերել  Ս. Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը: Նորահավատներին փայտերի նման դիզել են իրար վրա և այրել. այստեղից էլ առաջացել է լեռան անունը՝ Դիզափայտ: Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ: Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է ՙսրբավայր՚ (սրբատեղի, ուխտավայր): 4-5-րդ դարերում լեռան կատարին կառուցվել է Կատարո վանքը (Կատարավանք):

ՙՀայրենյաց պաշտպան՚ երիտասարդական ՀԿ-ի նախագահ Անդրանիկ Գրիգորյանը  մեզ  հետ    զրույցում ասել է, որ իրենք պարբերաբար կազմակերպում են այցելություններ դեպի Արցախի պատմամշակութային վայրեր։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր արցախցի պետք է ճանաչի և տեղյակ լինի իր հայրենիքի պատմությանը։ 

ՙՈւխտագնացության նպատակը մեր հայորդիներին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբելն է, քրիստոնյայի կերպարը զորացնելը։ Ուխտագնացությունը նպատակ ունի նաև նպաստել հայրենասիրական դաստիարակությանն ու խորացնել հայրենաճանաչման գործը՚,-ընդգծել է Ա. Գրիգորյանը։ 

Երիտասարդների խոսքով՝ այսպիսի ուխտագնացություններով իրենք ավելի են մերձենում հայրենիքի հոգևոր-մշակութային արժեքներին ու գաղափարներին, հնարավորություն ստանում ինքնաճանաչման ու ներհայեցողության միջոցով հաղորդակից դառնալ Աստծո պատգամներին, հայրենի երկրամասի հոգևոր ժառանգությանը։ 

Վեհանուշ  ՀՈՎՍԵՓՅԱՆ