[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ

 Հոկտեմբերի 14-ին հանրապետությունում մեծ շուքով նշվելու է գյուղատնտեսության աշխատողի օրը։ Հանրապետության Վերածննդի հրապարակում առավոտյան ժամը 9։00¬ից կանցկացվեն մի շարք մշակութային և տոնական միջոցառումներ։

Նշված միջոցառումներին համաժողովրդական բնույթ տալու նպատակով ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը կկազմակերպի նաև գյուղատնտեսական մթերքների և արտադրատեսակների նմուշների ցուցահանդես¬տոնավաճառ, ինչի շնորհիվ դուք կարող եք ոչ միայն ծանոթանալ ու համտեսել Արցախի բերքն ու բարիքը, այլ նաև գնել այն շուկայականից ցածր գներով։

Հանրապետության բոլոր տնտեսվարող սուբյեկտներին և անհատներին  հնարավորություն է ընձեռվում իրենց մթերքն ու արտադրանքը ցուցադրելու և վաճառելու։ 

Ցուցահանդես¬տոնավաճառին մասնակցելու նպատակով մինչև սույն թվականի հոկտեմբերի 6-ը ցանկացողները կարող են հայտ ներկայացնել համապատասխան շրջվարչակազմի գյուղատնտեսության բաժին կամ դիմել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 04795-67-11 հեռախոսահամարով։