comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՄԱՆԿԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՄԱՆԿԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության  ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում  առաջին անգամ լապարոսկոպիկ եղանակով իրականացվել է խոլեցիստէկտոմիա (լեղապարկի հեռացում) կոչվող վիրահատություն:

Այն կատարել է մանկական վիրաբույժ Կարեն Մելքումյանը՝ Հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբույժ Կարեն Բազիյանի հետ միասին։

Բժիշկ մասնագետների հավաստմամբ՝ վիրահատական այս մեթոդը հիմք կդնի Արցախում լապարոսկոպիկ վիրահատությունների իրականացմանը և նոր հեռանկարներ կբացի մանկական վիրաբուժության հետագա առաջընթացի համար: Ժամանակակից վիրաբուժության մեջ փակ եղանակով վիրահատություն իրականացնելու տենդենց կա:  Ըստ վիրաբույժների՝  նման մեթոդը ոչ միայն աննշան վիրահատական կտրվածքների հետքեր է թողնում, այլև հնարավորություն է տալիս հիվանդին արագ վերականգնվելու, և արդյունքում՝ 1-2 օրից նա դուրս է գրվում հիվանդանոցից:

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ