ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՎ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ

Ըստ ԱՀ ֆինանսների նախարարության տվյալների՝ 2018թ. հունվար-սեպտեմբերին հանրապետության համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 41,1մլրդ դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ համախմբված բյուջեի եկամուտներն աճել են 46,5տոկոսով: Ընթացիկ տարվա 9 ամսվա կտրվածքով հանրապետության համախմբված բյուջեի ծախսերը կազմել են 71,6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 18,5 տոկոսով: 

2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ առևտրային բանկերի (մասնաճյուղերով հանդերձ) վարկերը կազմել են 152,2 մլրդ դրամ և 2017թ. հոկտեմբերի 1-ի համեմատ աճել են 16,3 մլրդ դրամով կամ 12,0 տոկոսով: Ներգրավված ավանդները կազմել են 106,8 մլրդ դրամ և աճել 8,7 տոկոսով: Ինչպես տեղեկացրին ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունից` ավանդների ընդհանուր կառուցվածքում 81,9տոկոսը պատկանում է ռեզիդենտներին, 18,1տոկոսը` ոչ ռեզիդենտներին, ընդ որում ռեզիդենտների կողմից ներգրավված ավանդների 16,7 տոկոսը ցպահանջ է, 83,3 տոկոսը` ժամկետային: Հանրապետությունում ոչ բանկային կազմակերպությունների կողմից իրականացված փոխառությունները 2018թ. հունվար-սեպտեմբերին կազմել են 25,1 մլրդ դրամ՝ 2017-ի  24,4 մլրդ դրամի փոխարեն:

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ