ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

2018թ. դեկտեբերի 27-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տարեվերջյան նիստը։

 Հանձնաժողովը հաստատել է հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների 2019 թվականի անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը։ 

Փոփոխություն է կատարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2014թ. հունվարի 30-ի N 1Ա որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը հաստատել է ՙՂարաբաղ Տելեկոմ՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների առավելագույն սակագներից ցածր սակագների կիրառման կարգը։
Հանձնաժողովի որոշմամբ դադարեցվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2012թ. մարտի 5-ի N 28Ա որոշմամբ ՙՋրամատակարարում և ջրահեռացում՚ փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ջրային համակարգի օգտագործման N 0001 թույլտվությունը։
Փոփոխություններ են կատարվել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2018թ. մարտի 5-ի N 9-Ա, ապրիլի 26-ի N 15-Ա, մայիսի 18-ի N 27-Ա որոշումների մեջ։ Տեղեկատվություն է ներկայացվել Արցախի Հանրապետության շրջաններում իրականացվող մոնիթորինգների վերաբերյալ։
Այլ կազմակերպական հարցերով հաստատվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցների 2019 թվականի թվաքանակը, 2019 թվականի հաստիքացուցակը և Հանձնաժողովի աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2016թ. հունիսի 10-ի N 20Ա որոշումը։
Նիստի ավարտին Հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը տեղեկատվություն է ներկայացրել 2018թ. կատարված աշխատանքային որոշ ուղղությունների վերաբերյալ:

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ