comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԳԵՂ ԿԱՆԳՆԻ՝ ԳԵՐԱՆ ԿՈՏՐԻ...՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԳԵՂ ԿԱՆԳՆԻ՝ ԳԵՐԱՆ ԿՈՏՐԻ...՚

Ներհամայնքային ճանապարհների հարցը Թաղավարդում տարիների պատմություն ունի։ Գյուղացիները պարբերաբար բարձրացրել են համայնքի հարցերի հարցը, որը կարծես լուծում էր ստացել։

Պետական ծրագրի շրջանակներում 2017 թվականից Թաղավարդում փողոցները սկսեցին սալապատվել, գյուղացիները չուրախացած՝ շինարարական աշխատանքները մնացին կիսատ։ Բնակիչներից Հրաչիկ Ջիվանյանն ասում է, որ անգամ տաքսու վարորդներն են հրաժարվում գալ Թաղավարդ. ՙՈր տաքսու վարորդին ասում ենք` մեզ տար Թաղավարդ, ասում է՝ ես այդ ճանապարհով չեմ գնա։ Մենք ինչ անենք։ Բայց խոստացել էին, որ Կարմիր Շուկայից մինչև մեր գյուղը կսալապատեն, 3 տարում 200 մետր ճանապարհ են առայժմ սալապատել՚։

Կիսատ մնացած շինաշխատանքներից հետո գյուղացիները նկատել են, որ սալապատման համար բերված աղյուսները փողոցներից անհետանում են։ Երկար-բարակ մտածելու փոխարեն հունվարի առաջին օրերին սկսեցին սեփական ուժերով շարունակել սալապատումը։ Կամավորները նորոգեցին ճանապարհների այն հատվածները, որոնք առավել դժվարանցանելի են։ Մեզ հետ զրույցում Ռուդիկ Բադասյանը նկատել է, որ շաբաթօրյակներին մասնակցել են բոլորը՝ դպրոցականներից մինչև տարեցները, որովհետև գյուղամիջյան ճանապարհները Թաղավարդի ամենացավոտ հարցն են։ Աջակցել են, ով ինչով կարող է. ՙՊատկերացրեք, եթե եղանակը մի քիչ փոխվում է, գյուղում մեքենաները երթևեկում են մեծ դժվարությամբ։ Հիմա, կարելի է ասել, համեմատաբար բարվոք վիճակում են ճանապարհները։ Մեզ ուրախացրել է, որ բոլորը փորձել են սեփական ներդրումն ունենալ վերանորոգման աշխատանքներին՚,- նշել է Բադասյանը։
Սալապատման աշխատանքները Թաղավարդում կազմակերպել են 4 խմբով՝ յուրաքանչյուրն իր անելիքն ունենալով գյուղի տարբեր թաղամասերում։ Հաճելի եռուզեռին արձագանքեցին Մարտունու շրջանի տարբեր համայնքներից՝ փորձելով աջակցել ժողովրդական նախաձեռնությանը։ Թոշակառու մանկավարժ Յուրա Բեգլարյանի խոսքով՝ հարևան Զարդանաշենից եկել ու մասնակցել են Թաղավարդի գլխավոր փողոցի բարեկարգման աշխատանքներին։ Սա այն ճանապարհն է, որից նաև զարդարաշենցիներն են օգտվում. ՙՄենք ունենք պատմական Վերին Թաղավարդ, որը կոչվում է Զարդանաշեն։ Այնտեղի երիտասարդները նույնպես մեզ հետ հավասար աշխատեցին ու նորոգեցին միջհամայնքային ճանապարհները։ Մեկը սեփական ավտոմեքենայով ավազ բերեց, մյուսը՝ քար։ Մի խոսքով՝ ով այդ պահին ինչով կարողանում, աջակցում էր՚։
Հատկանշական է, որ Թաղավարդում առաջին սալապատումը կատարվել է ուղիղ 100 տարի առաջ՝ 1919 թվականին։ Այս մասին և՜ պատմական վկայություններ կան և՜ գյուղացիներն են տեղյակ։ Իսկ կիսատ մնացած սալապատման ծրագիրն ընթացիկ տարում կշարունակվի՝ մեզ հետ հեռախոսազրույցում նշել է համայնքի ղեկավար Լևոն Ալավերդյանը։

 

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ