comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԲԿ¬Ի ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ՆԵՐԴՐՎԵՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԲԿ¬Ի ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ՆԵՐԴՐՎԵՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունների մասնագետների համատեղ ջանքերով և երկու ամիս իրականացված նախապատրաստական աշխատանքներից հետո ԱՀ ԱՆ Հանրապետական բժշկական կենտրոնի (ՀԲԿ) պոլիկլինիկական բաժանմունքում հունվարի 24-ից ներդրվեց էլեկտրոնային առողջապահական համակարգը։

Ծրագրի նպատակն է ավելի օպտիմալացնել պոլիկլինիկական բաժանմունքի աշխատանքները, կարգավորել այցելուների հերթերն ու հիվանդների բոլոր տվյալները մտցնել էլեկտրոնային համակարգի բազա։ Բժիշկ¬համակարգող Արևհատ Ալեքսանյանի պարզաբանմամբ՝ ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ. բուժանձնակազմի կողմից կտարվեն նոր համակարգի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ, որպեսզի քաղաքացիների համար հասկանալի լինեն բուժսպասարկման օղակներից օգտվելու նոր ընթացակարգերը։ 

Ծրագրի պատասխանատուն մեկ անգամ ևս հիշեցրեց, որ քաղաքացիները պոլիկլինիկա կարող են հաճախել 9.00-ից մինչև 17.00-ն, պարզապես պետք է նախօրոք պայմանավորվեն բժշկի հետ կամ էլ տեղեկանան իրենց տեղամասային թերապևտի աշխատանքային ժամերի ժամանակացույցին, որպեսզի պոլիկլինիկա հաճախեն ըստ այդ ժամերի։ Էլեկտրոնային համակարգի գործարկման համար բաժանմունքը լրիվությամբ ապահովված է անհրաժեշտ համակարգիչներով. ընդունարանում և բոլոր բժշիկների սենյակներում տեղադրված են համակարգի սարքերը, իսկ պոլիկլինիկայի առաջին հարկում բոլոր տվյալները կարգավորվում է տերմինալի միջոցով։ Օնլայն եղանակով բոլոր բժիշկներն իրենց հերթին հնարավորություն ունեն տեղեկանալ ընդունարանում սպասող հիվանդների մասին։ Համակարգի շնորհիվ կարգավորվում են այցելուների հերթերը և ըստ հերթագրության համարների բժիշկներն ընդունում են իրենց հիվանդներին։ ՙՆերկայումս մենք մի քիչ դժվարություններ ունենք, որովհետև բնակչության մեծ մասը դեռևս չի կարողանում կողմնորոշվել և օգտվել համակարգից, բայց հուսով ենք, որ աստիճանաբար այս խնդիրները կվերանան, և կհամակարգվեն գոյացող հերթերը։ Մենք աշխատում ենք, որ համակարգումը լինի ճիշտ, և քաղաքացին հասկանա, թե ինքը որ ժամին կարող է մտնել բժշկի մոտ։ Հորդորում ենք մեր բնակչությանը համբերատար վերաբերվել առաջիկա որոշակի անհարմարություններին։ Ուղղակի քաղաքացիները պետք է հիշեն, որ բժիշկներն աշխատում են երկու հերթափոխով, ու պոլիկլինիկա պետք է հաճախեն ըստ այդ ժամանակացույցի՚,¬ ասաց Ա. Ալեքսանյանը։ Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ պոլիկլինիկայի լաբորատորիան աշխատում է ժամը 9.00-ից մինչև 12.30-ը։ Առաջնահերթության կարգով ընդունում են հղիներին, իսկ շրջաններից այցելած հիվանդներին անպայման սպասարկում են մինչև օրվա վերջ։ Քանի որ ծրագիրը նոր է ներդրվել, պոլիկլինիկայի բուժանձնակազմը մեկ շաբաթից հետո կքննարկի ծագած խնդիրները, որպեսզի դրանք վերացվեն։ Ընդհանուր առմամբ` համակարգի շնորհիվ վերջ կդրվի թղթաշրջանառությանը, հնարավորինս կհամակարգվի բուժօգնության դիմելու ընթացակարգը։ Նոր համակարգի առումով բնակչության շրջանում կան բողոքներ, բայց պատասխանատուները վստահեցնում են, որ ժամանակի ընթացքում առկա թերությունները կարգավորելուց հետո համակարգն ավելի արդյունավետ կլինի։ Այժմ պոլիկլինիկայի առաջին հարկում բնակիչները կարող են դիմել ներկա գտնվող բուժանձնակազմի պատասխանատուներին և ճշտելով համակարգի ընթացակարգերը` մոտենալ տեղադրված տերմինալին, վերցնել հերթագրման կտրոնը և ըստ կարգի մոտենալ բժշկին։ Մեր զրուցակցի պարզաբանմամբ՝ եթե հիվանդը ինչ¬ինչ պատճառներով տվյալ օրը չի կարողանում մտնել բժշկի մոտ, ապա հաջորդ օրը կարող է ստանալ ժամանման կտրոն և մտնել բժշկի մոտ առանց տերմինալից հերթագրման նոր կտրոն վերցնելու։ Էլեկտրոնային համակարգի ռեգիստրի բազայում կմտցվեն հիվանդների քարտային և անձնագրային բոլոր տվյալները ու բոլոր այդ տեղեկատվությունները կփոխանցվեն բուժող բժշկին։ Պոլիկլինիկական բաժանմունքի շրջանային թերապևտի մոտ գրանցվում են շրջաններից դիմած քաղաքացիները, բացի դրանից, բոլոր շրջանային բուժմիավորումներն Առողջապահության նախարարության կողմից կստանան շրջաբերական, որտեղ կտեղեկացվեն ՀԲԿ¬ի պոլիկլինիկական բաժանմունքի բժիշկների աշխատանքային ժամերի ժամանակացույցի մասին։
Ծրագիրը լիարժեք գործարկելուց հետո քաղաքացիները հնարավորություն կունենան տնային պայմաններում իրենց համակարգիչների օգնությամբ հերթագրվել կամ զանգահարել պոլիկլինիկա, տեղեկանալ բժշկի աշխատանքային գրաֆիկին և ներկայանալ նախանշված ժամին։ Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման գործընթացը հնարավորություն կտա մեկ միասնական հարթակում ունենալ բնակչությանը մատուցված ծառայությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ավտոմատացնել բժշկական հաստատությունների՝ սպասարկող և բժշկական անձնակազմի գործավարությունը, նվազեցնել առկա փաստաթղթաշրջանառությունը:

 Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ