Logo
Print this page

ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՙԱՆՏԵՍԱՆԵԼԻ՚ ԿՈՂՄԸ

ԱՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում առողջապահական համակարգը բժշկական կադրերով համալրելու ուղղությամբ։

 2018 թվականին հանրապետության բուժհիմնարկներ աշխատանքի է ուղեգրվել 19 բժիշկ, այդ թվում՝ անոթային վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ, նյարդաբան, ուրոլոգ, ճառագայթային ախտորոշման բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, մանկաբույժ, ախտաբանաանատոմ և այլն։ 

Նույն տարում պետպատվերի շրջանակներում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ընդունվել 22 դիմորդ, իսկ կլինիկական օրդինատուրա՝ 17 բժիշկ։
Ընդհանուր առմամբ` այսօրվա դրությամբ բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում ուսում կամ մասնագիտացում են ստանում 175 հոգի, որոնք համապատասխան պայմանագրերով պարտավորվել են ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Արցախ և մինչև 5 տարի ժամկետով աշխատել Արցախի Հանրապետության բժշկական հիմնարկներում՝ մասնավորապես շրջանային բուժմիավորումներում։
Շարունակվել են բուժաշխատողների վերապատրաստման աշխատանքները.
2018թ. ք. Ստեփանակերտում վերապատրաստվել են 40, Հայաստանի Հանրապետությունում 50 բժիշկ, իսկ արտասահմանյան երկրներում՝ 7 բժիշկ։ Հանրապետության չորս շրջանների 120 համայնքային բուժքույրերի համար տեղում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ։
ՙԱյլ վայր աշխատանքի ուղեգրվող բժշկին ֆինանսական աջակցության ցուցաբերում՚ ծրագրի շրջանակներում 2018 թվականին ֆինանսական աջակցություն են ստացել համակարգի 36 բժիշկներ։
2019 թվականից ֆինանսական աջակցություն կստանան նաև պետպատվերի շրջանակներում ուսումնառած և շրջանային բժշկական հաստատություններ ուղեգրվող բժիշկ-մասնագետները։

Արցախի Հանրապետության առողջապահության
նախարարություն

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.