comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
[ARM]     [RUS]     [ENG]

ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Ստեփանակերտի քաղաքապետարանին կից Ստեփանակերտի տեղանունների անվանումների և վերանվանումների քաղաքային հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունեցավ ս.թ. ապրիլի 4-ին։ Այն վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Նախքան օրակարգային հարցերին անցնելը` քաղաքապետն անդրադարձավ այն նամակներին, դիմումներին ու առաջարկություններին, որոնք առնչվում են ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտներին, տեղանունների անվանումներին ու վերանվանումներին։ Ս. Գրիգորյանն իրազեկեց, որ վերջերս հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ՙԴաշնակցություն՚ խմբակցության հետ և համատեղ քննարկել են տեղանունների, փողոցների, անվանափոխումների հետ կապված մի շարք խնդիրներ։ Դա ենթադրում է լրացուցիչ ծախսեր թե բնակիչների և թե քաղաքապետարանի համար, բացի դրանից Արցախը գտնվում է քաղաքական մեծ միջոցառումների նախաշեմին, սպասվում են և տեղական ինքնակառավարման և Ազգային ժողովի ու նախագահական ընտրություններ, հետևաբար ենթադրյալ փոփոխությունները խոչընդոտելու են ընտրությունների ընթացիկ փուլին: Ուստի քաղաքապետարանը խնդիրներ, խոչընդոտներ ստեղծելուց խուսափելու համար նպատակահարմար է գտնում բոլոր արմատական փոփոխություններն իրականացնել ընտրություններից հետո։ Այդքանով հանդերձ Ս. Գրիգորյանը նշեց, որ իրենք աշխատում են ցուցակների վրա, և կոչ արեց դադարի ժամանակահատվածն օգտագործել շահագրգիռ, իրավասու անձանց հետ քննարկումներով և այս կամ այն հարցի շուրջ հասարակական կարծիքի ուսումնասիրմամբ գալ վերջնական եզրահանգման: Վերջինս հնարավորություն կտա բացառել սխալվելու և ավելորդ շահարկումների հանգամանքը։ Ասվեց նաև, որ կան գրեթե 2 տասնյակ խոշոր փողոցներ՝ նրբանցքներ, փակուղիներ, զուգահեռականներ, որոնք դեռևս անուն չունեն։ Դա այն դեպքում, երբ սեղանին է մի ցուցակ, որով շահագրգիռ անձինք ու կազմակերպություններ արդարացիորեն պահանջվում են ունենալ Հրանտ Դինքի, Գուրգեն Գաբրիելյանի, Արամ Մանուկյանի, Մայիսի 28-ի, Դրաստամատ Կանայանի, Միսաք Տեր-Դանիելյանի և այլոց անվամբ փողոցներ։ Դրան զուգահեռ հնչեցվեց նաև այլընտրանքային կարծիքն առ այն, որ ցանկալի է հրաժարվել նախկին հեղափոխական գործիչների ու կոմունիստների անուններով կոչվող փողոցներից։ Այս հարցում հանձնաժողովի անդամները տարակարծիք էին, իսկ քաղաքապետի կարծիքը միանշանակ էր. ՙՄենք չենք կարող մեր պատմությունից հրաժարվել՚։

Կրկին անդրադառնալով փողոցների անվանումներին ու վերանվանումներին` քաղաքապետը հորդորեց հանձնաժողովի անդամներին որոշում ընդունելուց առաջ հաշվի առնել բոլոր կողմերի կարծիքներն ու առաջարկությունները և գործել սահմանված կարգով։
Անցնելով օրակարգային հարցերից առաջինին` հանձնաժողովի անդամները միաձայն որոշեցին բավարարել ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության և ԱՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպության առաջարկությունը՝ ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Յուրի Պողոսյանի անունով անվանակոչել Ստեփանակերտի հ6 հիմնական դպրոցը։ Հարցի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես եկավ հանձնաժողովի անդամ, Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանը։ Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր գրող, ԱՀ պետական մրցանակի դափնեկիր Մկրտիչ Սարգսյանի անունով Ստեփանակերտում որևէ փողոց անվանակոչելու մասին Հայրենասիրական-բարեգործական ՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի` քաղաքապետարանին հղված գրությանը։ Օրակարգային երկրորդ հարցի վերաբերյալ կարծիքներն ու մոտեցումները տարբեր էին, սակայն հանձնաժողովի անդամների եզրահանգումը մեկն էր. առաջարկը լրացուցիչ քննարկման և հանգամանալից ուսումնասիրման կարիք ունի։