comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԴՈՒՔ ԵՔ ԱՅՆ ԱՄՐՈՑ-ՀԵՆԱԿԵՏԸ, ՈՐԻ ՎՐԱ ՀԵՆՎԵԼ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆՔ ԿԵՐՏԵԼ...
[ARM]     [RUS]     [ENG]

ԴՈՒՔ ԵՔ ԱՅՆ ԱՄՐՈՑ-ՀԵՆԱԿԵՏԸ, ՈՐԻ ՎՐԱ ՀԵՆՎԵԼ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆՔ ԿԵՐՏԵԼ...

Արկադի ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ (Կոմանդոս)

Արցախի հերոս, գեներալ-մայոր

 27 տարի առաջ Հայաստանից մի խումբ ազատամարտիկներով միացանք ազատագրական շարժմանը, ու առաջիններից մեկը մի կին մեզ մոտ եկավ և ներկայացավ՝ ասելով. ես ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպության նախագահն եմ։ Հենց լսեցինք մայրություն թանկագին խոսքը` իսկույն զգաստացանք։ Ասաց` ուզում ենք Ձեզ լսել և տեսնել, թե ինչով կարող ենք օգտակար լինել։ Պատերազմական թոհուբոհի մեջ ես մոռանում էի Արցախի մայրերին շնորհակալություն ասել, և այն, թեկուզ ուշացած, այսօր եմ ուզում ասել` Ձեր դերակատարությունն անգնահատելի է թե՜ պատերազմական և թե՜ հետպատերազմյան տարիներին։ Թույլ տվեք այսօր ասել, որ Դուք եղել եք այն ամրոց-հենակետը, որի վրա մենք հենվել ենք, ոգևորվել և հաղթանակներ կերտել։ Այստեղ` Արցախում, մարդիկ ուրիշ են, նրանք զենք են վերցրել և պաշտպանել իրենց տունն անասելի նվիրումով, ինքնամոռաց։ Երբ մենք պատերազմական թոհուբոհի մեջ տեսանք մայրերին մեր կողքին, հասկացանք, թե ինչ դաշտ ենք ընկել, մենք Ձեզանից շատ բան սովորեցինք։ Թույլ տվեք ասել Ձեզ... շնորհակալություն։