comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՎԱՔ-ՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՎԱՔ-ՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Ձևա­վոր­ված ա­վան­դույ­թի հա­մա­ձայն` Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցը Մա­յի­սյան ե­ռա­տո­նի նա­խօ­րեին կազ­մա­կեր­պեց զբո­սաշր­ջա­յին 9-րդ բաց ա­ռաջ­նու­թյու­նը։ Ար­դեն 5-րդ տա­րին է, ինչ ար­ցա­խյան թի­մե­րի հետ հա­վաք-մր­ցա­շա­րին մաս­նակ­ցում են նաև Հա­յաս­տա­նի ման­կա­պա­տա­նե­կան հան­րա­պե­տա­կան կենտ­րո­նի խմ­բե­րը։ Ընդ­հա­նուր առ­մամբ, ՙԿար­կառ՚ մար­զազ­բո­սաշր­ջա­յին բա­զա­յում մա­յի­սի 3-6-ը կա­յա­ցած ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցել են ԱՀ-ից և ՀՀ-ից 4-ա­կան թի­մեր` 110 տու­րիստ։

Ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի տնօ­րեն Է­միլս Հով­հան­նի­սյա­նի պար­զա­բան­մամբ՝ ծրա­գի­րը նպա­տակ ու­նի զար­գաց­նել մեր հան­րա­պե­տու­թյու­նում ման­կա­պա­տա­նե­կան տու­րիզ­մը, այն դարձ­նել մաս­սա­յա­կան, կա­տա­րե­լա­գոր­ծել մար­զիկ­նե­րի սպոր­տա­յին տեխ­նի­կա­յի վար­պե­տու­թյան մա­կար­դա­կը, ինչ­պես նաև պա­տա­նի­նե­րի և ե­րի­տա­սարդ­նե­րի շր­ջա­նում սեր­մա­նել հայ­րե­նա­սի­րու­թյուն, քա­րո­զել ա­ռողջ ապ­րե­լա­կերպ։ Մր­ցում­նե­րի ընդ­հա­նուր ղե­կա­վա­րու­թյու­նը ստանձ­նել է Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի կող­մից ստեղծ­ված շտա­բը, իսկ ընդ­հա­նուր դա­տա­վա­րա­կան խում­բը ձևա­վոր­վել է տու­րիզ­մի վե­տե­րան­նե­րից։ Քա­նի որ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մին մաս­նակ­ցել են սպոր­տա­յին տու­րիզ­մով զբաղ­վող մեր հայ­րե­նա­կից­նե­րը, ուս­տի մար­զադպ­րո­ցը հենց Ե­ռա­տո­նի նա­խօ­րեին է կազ­մա­կեր­պում նման ա­ռաջ­նու­թյուն, մեկ ան­գամ ևս հի­շե­լով Գո­յա­մար­տի մաս­նա­կից­նե­րի պայ­քա­րը, նրանց ներդ­րու­մը և հենց դա­տա­վա­րա­կան խմ­բի կազ­մում ընդ­գր­կե­լով Շու­շիի ա­զա­տագր­մա­նը մաս­նակ­ցած տու­րիզ­մի վե­տե­րան­նե­րին։
Ա­ռաջ­նու­թյան վե­տե­րան-մր­ցա­վար­նե­րի պար­զա­բան­մամբ՝ ժա­մա­նա­կին ի­րենք ևս ան­ցել են զբո­սաշր­ջա­յին տեխ­նի­կա­յի բո­լոր այդ և մյուս՝ ա­վե­լի բարդ փու­լե­րով, ինչն էլ կո­փել է նրանց. հատ­կա­պես Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ այդ փորձն ու ո­րոշ գի­տե­լիք­ներ օգ­տա­գոր­ծել են և կա­րո­ղա­ցել կողմ­նո­րոշ­վել դժ­վա­րին տե­ղանք­նե­րում ու ի­րա­վի­ճակ­նե­րում` հաղ­թա­հա­րե­լով խո­չըն­դոտ­նե­րը։ Փաս­տո­րեն, սպոր­տա­յին տու­րիզ­մով զբաղ­վող պա­տա­նի­նե­րը դառ­նում են պատ­րաս­տի հե­տա­խույզ­ներ, հայ­րե­նա­սեր­ներ, բնա­պահ­պան­ներ։ ՙՏա­րեց­տա­րի ա­ճում է մաս­նա­կից թի­մե­րի թի­վը և դրան զու­գա­հեռ կա­տա­րե­լա­գործ­վում նրանց ո­րա­կա­կան հմ­տու­թյուն­նե­րը։ Իսկ ներ­կա­յիս ե­ղա­նա­կա­յին ան­բա­րեն­պաստ պայ­ման­նե­րը խո­չըն­դոտ չեն հան­դի­սա­նում ա­ռաջ­նու­թյան անց­կաց­ման հա­մար, քա­նի որ տու­րիս­տը յու­րա­քան­չյուր ի­րա­վի­ճա­կում ու պայ­մա­նում պետք է կա­րո­ղա­նա գոր­ծադ­րել իր ու­նա­կու­թյուն­նե­րը և հաղ­թա­հա­րել ծա­գած խո­չըն­դոտ­նե­րը՚,-նշեց Է. Հով­հան­նի­սյա­նը։
Ա­ռաջ­նու­թյան ծրագ­րի հա­մա­ձայն, թի­մե­րը ներ­կա­յաց­րել և տե­ղում ցու­ցա­բե­րել են զբո­սաշր­ջա­յին տեխ­նի­կա­յի հմ­տու­թյուն­ներ՝ վրա­նի քան­դում, գե­րա­նով ան­ցում ճահ­ճի և գե­տի վրա­յով, առ­կա բար­ձունք­նե­րի և խո­չըն­դոտ­նե­րի հաղ­թա­հա­րում, կա­խո­վի ան­ցում, վրա­նի տե­ղադ­րում։ Բա­ցի զբո­սաշր­ջա­յին տեխ­նի­կա­յի մր­ցա­շա­րից, յու­րա­քան­չյուր թի­մից 2 մար­զիկ մաս­նակ­ցեց խո­հա­րար­նե­րի, 1-ը՝ տե­ղագ­րու­թյան մր­ցույթ­նե­րին։ Թեժ մր­ցա­պայ­քա­րում զբո­սաշր­ջա­յին տեխ­նի­կա­յի մր­ցա­շա­րում հաղ­թող է ճա­նաչ­վել բո­լոր փու­լե­րում նվա­զա­գույն ժա­մա­նա­կում խո­չըն­դոտ­ներ հաղ­թա­հա­րած Ստե­փա­նա­կեր­տի ՙՍեր­պան­տին՚ թի­մը (մար­զիչ` Գա­գիկ Ա­ղա­ջա­նյան). 2-րդ և 3-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղե­րը կր­կին զբա­ղեց­րել են Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի սպոր­տա­յին տու­րիզ­մի բաժ­նի ՙԿազ­բեկ՚ և ՙՄռավ՚ թի­մե­րը (մար­զիչ` Մա­րիե­տա Թու­մա­սյան)։ Տե­ղագ­րու­թյան մր­ցույ­թում 1-ին տե­ղը նվա­ճել է ԱՀ  ՙՄռավ՚-ից թի­մից Ջու­լիե­տա Բա­բա­յա­նը, 2-րդը՝ ՙՔիրս՚ Ար­տյոմ Հայ­րա­պե­տյա­նը և 3-րդ տե­ղը զբա­ղեց­րել է ՀՀ ՙԴի­լի­ջան՚ թի­մի ներ­կա­յա­ցու­ցիչ Նա­րեկ Ա­սատ­րյա­նը։ Խո­հա­րա­րա­կան մր­ցույ­թում մր­ցա­նա­կա­յին տե­ղեր գրա­վել են ՙՄռավ՚, ՙՎայք՚, ՙՔիրս՚ թի­մե­րի ան­դամ­նե­րը։ Ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը նվա­ճած թիմն ար­ժա­նա­ցել է գա­վա­թի, իսկ մաս­նա­կից­նե­րը` մե­դալ­նե­րի և պատ­վոգ­րե­րի։ Պարգևատր­վել են նաև մր­ցա­նա­կա­յին մյուս տե­ղեր զբա­ղեց­րած թի­մե­րը։
Այս տա­րի ՀՀ-ից ներ­կա­յա­ցել են Երևա­նի, Սևա­նի, Դի­լի­ջա­նի և Վայ­քի թի­մե­րը։ ՀՀ ման­կա­պա­տա­նե­կան հան­րա­պե­տա­կան կենտ­րո­նի տնօ­րե­նի տե­ղա­կալ Գո­հար Ա­լեք­սա­նյանն ար­դեն 5-րդ ան­գամ է սա­նե­րի հետ այ­ցե­լում Ար­ցախ։ Նրա խոս­քով՝ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քում ար­ցախ­ցի ե­րե­խա­ներն ի­րենց հեր­թին մաս­նակ­ցում են ՀՀ-ում օ­գոս­տոս ամ­սին կազ­մա­կերպ­վող զբո­սաշր­ջա­յին ա­ռաջ­նու­թյա­նը։ Բա­ցի սպոր­տա­յին մա­սից, ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում կազ­մա­կերպ­վում են ճա­նա­չո­ղա­կան այ­ցեր դե­պի ՀՀ և ԱՀ պատ­մամ­շա­կու­թա­յին տե­սար­ժան վայ­րեր։ ՙՄեր սա­նե­րը մեծ հա­ճույ­քով են մաս­նակ­ցում նշյալ ա­ռաջ­նու­թյա­նը, ին­չը նպաս­տում է ե­րե­խա­նե­րի ոչ միայն սպոր­տա­յին տու­րիզ­մի հմ­տու­թյուն­նե­րի կա­տա­րե­լա­գործ­մա­նը, այլև նոր ըն­կեր­նե­րի, նոր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, նոր գի­տե­լիք­նե­րի ձեռք­բեր­մա­նը։ Մենք բո­լորս տպա­վոր­ված ենք Է. Հով­հան­նի­սյա­նի կազ­մա­կերպ­չա­կան ձիր­քով և, ընդ­հան­րա­պես, ար­ցա­խա­հա­յու­թյան ըն­դու­նե­լու­թյու­նից, վե­րա­բեր­մուն­քից՚,-հա­վե­լեց Գ. Ա­լեք­սա­նյա­նը։ Իր հեր­թին Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի մար­զիչ Մա­րիե­տա Թու­մա­սյա­նը նշեց, որ ա­մեն շա­բաթ ար­ցախ­ցի թի­մե­րը պա­րա­պել են ՙԿար­կա­ռում՚ և ա­ռաջ­նու­թյա­նը հան­դես ե­կել բարձր պատ­րաստ­վա­ծու­թյամբ՝ զբա­ղեց­նե­լով մր­ցա­նա­կա­յին տե­ղեր։ Ու­ժե­ղա­գույն թի­մե­րը կմաս­նակ­ցեն ՀՀ-ում ամ­ռա­նը կա­յա­նա­լիք զբո­սաշր­ջա­յին ա­ռաջ­նու­թյա­նը: