comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԺԱ­ՄԱ­ՆԱԿ­ՆԵ­ՐԸ ԹԵ­ԼԱԴ­ՐՈՒՄ ԵՆ ԱԿ­ՏԻՎ ԳՈՐ­ԾԵԼ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԺԱ­ՄԱ­ՆԱԿ­ՆԵ­ՐԸ ԹԵ­ԼԱԴ­ՐՈՒՄ ԵՆ ԱԿ­ՏԻՎ ԳՈՐ­ԾԵԼ՚

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Սվետ­լա­նա Պետ­րո­սյան։ Ծնն­դյան թվա­կա­նը՝ 1974։ Ա­վար­տել է Մար­տա­կեր­տի Վլ. Բա­լա­յա­նի ան­վան թիվ 1 միջ­նա­կարգ դպ­րո­ցը, ա­պա Գո­րի­սի Ե­րի­ցյա­նի ան­վան պե­տա­կան տեխ­նի­կու­մը` ա­նաս­նա­բույժ-բժշ­կի ո­րա­կա­վոր­մամբ։ Սո­վո­րում է ՀՀ ազ­գա­յին ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նի ա­նաս­նա­բու­ժա­կան բժշ­կա­գի­տու­թյան և ա­նաս­նա­բու­ծու­թյան ֆա­կուլ­տե­տի 4-րդ կուր­սում (հե­ռա­կա)։ 2007-ից ա­ռայ­սօր աշ­խա­տում է Մար­տա­կեր­տի ՙԱ­նաս­նա­բու­ժա­կան սպա­սարկ­ման կա­յա­նում՚։

Նրա հա­մար հայ­րե­նի­քը, ծնն­դա­վայ­րը բա­ցար­ձակ ար­ժեք­ներ են, հա­նուն ո­րոնց պատ­րաստ է ա­մեն ին­չի: Դա է վկա­յում ի խո­րոց սր­տի աս­ված նրա խոս­քը.
-Մար­տա­կերտն իմ ծնն­դա­վայրն է, իմ պա­տի­վը, իմ ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, զա­վակ­նե­րիս ներ­կան ու ա­պա­գան։ Այս հո­ղում է ապ­րում հայրս, որ մաս­նակ­ցել է Ար­ցա­խի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­մա­նը, և այ­սօր, չնա­յած ար­դեն 70-ն անց է, որ­պես մաս­նա­գետ աշ­խա­տում է (պայ­մա­նագ­րա­յին) Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում: Այս­տեղ իմ նախ­նի­նե­րի, իմ ա­պու­պա­պե­րի հի­շա­տակ­ներն են, պատ­գամ­նե­րը, ա­վան­դույթ­նե­րը։
Շրջ­կենտ­րո­նում և գյու­ղե­րում կյանքն օ­րե­ցօր բա­րե­լավ­վում է. ա­ռա­ջըն­թաց է նկատ­վում բո­լոր ո­լորտ­նե­րում, ա­մեն ինչ դե­պի լավն է գնում։ Դա դր­սից ե­կած­ներն էլ են տես­նում։ Լա­վը պի­տի նկա­տես, լա­վը պի­տի մտա­ծես, որ ա­վե­լի լա­վը դեմդ գա. ժո­ղովր­դա­կան խոսք է։ Ա­մեն քայ­լա­փո­խում ինչ-որ նոր բան է կա­տար­վում. մի շենք է բարձ­րա­նում, մի փո­ղոց է բա­րե­կարգ­վում, մի նոր այ­գի է հիմ­նադր­վում, և դրա­նից հո­գուդ մեջ հպար­տու­թյան և ար­ժա­նա­պատ­վու­թյան զգա­ցում է ծն­վում։
Ես ու­րիշ շա~տ-շատ տե­ղե­րում եմ ե­ղել` Ա­նա­պա­յում, Սո­չիում, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան այլ վայ­րե­րում։ Տե­սել եմ, թե այս­տե­ղից գնա­ցած­ներն ինչ­պես են ապ­րում։ Լավ ապ­րուս­տի տեր մար­դիկ էլ կան, մի­ջակ ապ­րուս­տի տեր էլ, օր­վա հա­ցը վաս­տա­կող­ներ էլ։ Ու­րի­շի հո­ղում, ու­րի­շի երկ­րում դու օ­տա­րու­թյան մեջ ես։ Էս ա­զա­տու­թյու­նը չկա. դու էլ ես ըն­կճ­ված, քո ե­րե­խան էլ։ Էլ չեմ խո­սում էն մա­սին, որ մի օր շուրջդ կնա­յես, բա­րե­կամ-հա­րա­զա­տի կփնտ­րես ու չգտ­նե­լով` կափ­սո­սաս կորց­րած տա­րի­նե­րի հա­մար ու երկ­րիդ ջեր­մու­թյա­նը, մտեր­մու­թյա­նը կկա­րո­տես։ Ես բա­րե­կամ­ներ ու­նեմ, որ դր­սում իմ ըն­տա­նի­քի հա­մար ապ­րե­լու և աշ­խա­տե­լու պայ­ման­ներ կս­տեղ­ծեն, բայց ես չեմ գայ­թակղ­վում, գե­րա­դա­սում եմ իմ հո­ղում ապ­րել, աշ­խա­տել։ Օ­տար հո­ղում, շու­կա­նե­րում, շի­նա­րա­րու­թյուն­նե­րում, արևի ու անձրևի տակ օ­րու­գի­շեր աշ­խա­տում են, բայց ես տե­սել եմ նրանց ապ­րուս­տը, որ նա­խան­ձե­լի չէ։ Մի՞­թե այս­տեղ պայ­ման­նե­րը վատ են. հո­ղը կա, ջու­րը կա, պե­տու­թյունն օգ­նում է, պի­տի աշ­խա­տես, քր­տինք թա­փես, ստեղ­ծես։
Ժա­մա­նակ­նե­րը թե­լադ­րում են ակ­տիվ գոր­ծել. սա ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կանն է, ա­ռա­ջըն­թա­ցի գրա­վա­կա­նը։ Մեր շր­ջա­նը ե­րի­տա­սարդ ղե­կա­վար ու­նի` ին­տե­լեկ­տի և ակ­տի­վու­թյան մեծ նե­րու­ժով։ Նա բարձ­րաց­րած հար­ցը ՙչի քնեց­նում՚, ան­մի­ջա­պես լու­ծում է տա­լիս։ Նաև խս­տա­պա­հանջ է։ Դե, տան մե­ծը պետք է խիստ լի­նի, որ տն­տե­սու­թյու­նը զար­գա­նա։ Բար­ձի­թո­ղի վի­ճակն ա­մե­նա­վատ բանն է։ Ճիշտ է, շր­ջա­նում պա­կաս-պռա­տը դեռ շատ է, նաև` օ­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով, բայց ա­մեն օր մի բան է ա­վե­լա­նում, մի քար է քա­րի վրա դր­վում։ Մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը մեր երկ­րի, մեր ընդ­հա­նուր տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը նա­խան­ձախն­դիր պի­տի լի­նի։ Բռ­նա­գաղ­թի հետևան­քով դր­սում ապ­րող շատ հայ­րե­նա­կից­ներ ու­նենք, ով­քեր նույն­պես ներգ­րավ­ված են շր­ջա­նի զար­գաց­ման ծրագ­րե­րին։ Նրանք էլ ի­րենց լավ են զգում, որ կա­րո­ղա­նում են օգ­տա­կար լի­նել հայ­րե­նի­քին։ Օ­րի­նակ, շրջ­կենտ­րո­նի հր­շեջ­ կա­յա­նի շեն­քը բա­րե­րա­րի օ­ժան­դա­կու­թյամբ է կա­ռուց­վել։
Պրո­ֆե­սիո­նա­լիզ­մը պար­տա­դիր պայ­ման պետք է դառ­նա, տն­տե­սու­թյան մեջ մաս­նա­գետ­ներ պետք է աշ­խա­տեն։ Սնն­դի անվ­տան­գու­թյան խն­դիրն ինձ միշտ էլ հե­տաք­րք­րել է։ Սա­նի­տա­րա­կան փոր­ձա­գի­տու­թյան գծով տա­րի­ներ ա­ռաջ հնա­րա­վոր չէր լիար­ժեք մաս­նա­գի­տա­նալ։ Այդ բա­ժի­նը հե­տա­գա­յում բաց­վեց, ու ես այժմ սո­վո­րում եմ ՀՀ ազ­գա­յին ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նի ա­նաս­նա­բու­ժա­կան բժշ­կա­գի­տու­թյան և ա­նաս­նա­բու­ծու­թյան բաժ­նի 4-րդ կուր­սում, ձեռք կբե­րեմ ա­նաս­նա­բույ­ժի, սա­նի­տա­րա­կան փոր­ձա­գե­տի մաս­նա­գի­տու­թյուն։ Ու­նեմ 10 տար­վա աշ­խա­տան­քա­յին կեն­սագ­րու­թյուն։ Սկզ­բում ե­ղել եմ ա­նաս­նա­բույժ: 2-3 տա­րի աշ­խա­տել եմ Մոխ­րա­թաղ գյու­ղում, ա­պա՝ Մար­տա­կերտ քա­ղա­քում։ Կեն­դա­նա­կան աշ­խար­հի հան­դեպ իմ հե­տաք­րք­րու­թյու­նը միշտ էլ մեծ է ե­ղել։ Կան ա­նաս­նա­բու­ժա­կան հի­վան­դու­թյուն­ներ, ո­րոնք միայն տե­սա­կան գի­տե­լիք­նե­րով չես կա­րող սահ­մա­նա­փակ­վել. աշ­խա­տան­քում եմ ձեռք բե­րել նաև գործ­նա­կան գի­տե­լիք­ներ։ Աշ­խա­տան­քա­յին բո­լոր փու­լե­րով պի­տի անց­նես, որ կյան­քում քեզ ա­մուր զգաս, կա­րո­ղա­նաս քո գոր­ծում օգ­տա­կար լի­նել մարդ­կանց, բնակ­չու­թյա­նը։
Ա­մեն մարդ իր գոր­ծը պի­տի պատ­վով կա­տա­րի։ Այս ո­գով էլ դաս­տիա­րա­կել եմ իմ տղա­յին, որ իմ հպար­տու­թյունն է։ Ա­սում է՝ ա­ռաջ­նագ­ծում ծա­ռա­յե­լը պատ­վի խն­դիր է, և ժա­մա­նակն ա­վե­լի հե­տաքր­քիր է անց­նում։ Գևոր­գիս պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը շատ բարձր է, և դա շատ լավ հատ­կա­նիշ է։
Վեր­ջին 4 տա­րին աշ­խա­տում եմ սնն­դի անվ­տան­գու­թյան գծով։ Ինչ­քան խո­րա­նում եմ իմ մաս­նա­գի­տու­թյան մեջ, այն­քան հաս­կա­նում եմ, որ քիչ բան գի­տեմ։ Սի­րում եմ մաս­նակ­ցել գի­տա­կան կոն­ֆե­րանս­նե­րի (հան­րա­պե­տու­թյու­նից դուրս), որ­տեղ ծա­նո­թա­նում եմ գի­տա­կան նոր զար­գա­ցում­նե­րի, ա­ռա­վել խո­րաց­ված ու ման­րակր­կիտ տե­ղե­կու­թյուն­նե­րի։ Այս հար­ցում ինձ մեծ օ­ժան­դա­կու­թյուն են ցույց տա­լիս իմ հա­րա­զատ­նե­րը։ Ես իմ գոր­ծը հա­ճույ­քով եմ ա­նում։ Կեն­դա­նա­կան ծա­գում ու­նե­ցող սնն­դի գծով տե­սուչ եմ։ Ստու­գում ենք մի­սը, կա­թը, ձուն, երշ­կե­ղե­նը։ Լա­բո­րա­տո­րիա­յում փոր­ձաքն­նու­թյուն ենք անց­կաց­նում։ Վե­րահս­կո­ղու­թյան հար­ցում շատ զգոն ենք։ Շր­ջա­նի ծայ­րա­մա­սա­յին գյու­ղեր գնա­լուն և ստու­գում­ներ անց­կաց­նե­լուն ա­ջակ­ցում են և՜ շր­ջա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը, և՜ հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րը։ Ստու­գում­ներն ա­վարտ­վում են ար­ձա­նագ­րու­թյամբ, օ­րեն­քով սահ­ման­ված տույժ-տու­գանք­նե­րով։ Ստու­գում­նե­րի ժա­մա­նակ նր­բան­կատ պի­տի լի­նես, հաս­նես փո­խըմբ­ռն­ման, պա­տե­րազմ տե­սած եր­կիր ենք, այ­սօր էլ գտն­վում ենք ա­ռաջ­նագ­ծում, մար­դիկ ապ­րում և աշ­խա­տում են սթ­րե­սա­յին պայ­ման­նե­րում։ Մեր կա­յա­նի ու­շադ­րու­թյու­նը ման­կա­պար­տեզ­նե­րի, հան­րա­յին սնն­դի կե­տե­րի վրա է։ Մեր քա­ղա­քը փոքր է, սնուն­դը հիմ­նա­կա­նում տե­ղա­կան է, մա­քուր, տնա­կան։ Ան­ցյալ տա­րի Մա­տա­ղի­սում ստու­գում­ներ անց­կաց­րինք հան­րա­յին մի սնն­դի կե­տում, փա­կե­ցինք, մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում ճա­շա­րա­նում սա­նի­տա­րա­կան վի­ճա­կը կար­գի բեր­վեց, և մեր ստու­գում­նե­րի ար­դյուն­քից և՜ տերն էր շնոր­հա­կալ, և՜ հա­ճա­խորդ­նե­րը։ Ա­սեմ, որ ստու­գում­նե­րի սկզ­բում դժ­գո­հու­թյուն է լի­նում, վեր­ջում` ե­րախ­տա­գի­տու­թյուն։
Մար­տա­կեր­տի ՙԱ­նաս­նա­բու­ժա­կան սպա­սարկ­ման կա­յան՚ ՊՈԱԿ-ն այ­սօր կա­րիք ու­նի տեխ­նի­կա­կան վե­րա­զին­ման, սար­քա­վո­րում­նե­րի ար­դիա­կա­նաց­ման: Զար­գաց­ման հե­ռան­կա­րում լա­բո­րա­տո­րիա­յի ա­ռան­ձին շենք ու­նե­նա­լու խն­դիր ու­նենք։ Նոր շու­կա ու­նե­նալն էլ սնն­դի անվ­տան­գու­թյան հետ կապ­ված հար­ցեր էլ կլու­ծի։