comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲՌՆԱՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԳՅՈՒՂԵՐԸ ՇԵՆԱՆՈՒՄ ԵՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲՌՆԱՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԳՅՈՒՂԵՐԸ ՇԵՆԱՆՈՒՄ ԵՆ

Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

ք. Հադ­րութ

Լրա­ցավ տխ­րահռ­չակ ՙԿոլ­ցո՚ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան 28-րդ տա­րին, գոր­ծո­ղու­թյուն, ո­րը Հադ­րու­թի շր­ջա­նում ի­րա­կա­նաց­վեց մա­յի­սի 14-16-ը ա­ռանձ­նա­կի դա­ժա­նու­թյամբ, ու­ղեկ­ցե­լով թա­լա­նով, ջար­դե­րով ու բռ­նի տե­ղա­հա­նու­թյամբ։ Շր­ջա­նի հա­րա­վա­յին թևի 14 գյու­ղեր են­թարկ­վե­ցին բռ­նի տե­ղա­հան­ման։ Ի­րենց բնա­կա­վայ­րե­րը թո­ղե­ցին շուրջ 1500 բնա­կիչ­ներ, 677 մաս­նա­վոր տն­տե­սու­թյուն հիմ­նա­հա­տակ ա­վեր­վեց։

Ար­փա­գե­տիկ գյու­ղում թուրք ա­զեր­նե­րը սրի մատ­նե­ցին գյու­ղի վեր­ջին 7 խա­ղաղ բնա­կիչ­նե­րին։ Տե­ղա­հան­ման հետևան­քով այդ գյու­ղե­րից ա­զեր­նե­րը տա­րան 1300 գլուխ խո­շոր եղ­ջե­րա­վոր, շուրջ 2500 գլուխ մանր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­ներ, հիմ­նա­հա­տակ ա­վեր­վեց 700 բնա­կե­լի տուն, ար­տադ­րա­կան նշա­նա­կու­թյան տաս­նյակ օ­բյեկտ­ներ, 8 դպ­րո­ցա­կան շենք, մշա­կույ­թի 10 օ­բյեկտ, ե­կե­ղե­ցի­ներ, 1 տե­ղա­մա­սա­յին հի­վան­դա­նոց, հա­սա­րա­կա­կան սնն­դի, կեն­ցա­ղա­յին սպա­սարկ­ման տաս­նյակ օ­բյեկտ­ներ, է­լեկտ­րա­կան, կա­պի գծեր, ջրա­տար ցան­ցեր։

Հրա­դա­դա­րից հե­տո սկս­վե­ցին շե­նա­նալ բռ­նա­գաղ­թի են­թարկ­ված գյու­ղե­րի վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­նե­րը։ 14 գյու­ղե­րից 12-ում վե­րաբ­նա­կեց­ման աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­վե­ցին։ Կա­ռուց­վե­ցին շուրջ 250 բնա­կե­լի տներ, ո­րոնց կա­ռու­ցու­մը և վե­րա­նո­րո­գու­մը շա­րու­նակ­վում են։ Դպ­րո­ցա­կան նոր շեն­քեր են կա­ռուց­վել Բա­նա­ձոր, Ա­ռա­քել, Խան­ձա­ձոր, Արևշատ, Ծամ­ձոր հա­մայ­նք­նե­րում և Հայ­կա­վան վե­րաբ­նա­կեց­վող գյու­ղում։ Հիմ­նա­նո­րոգ­վել են Հին Թա­ղե­րի և Խծա­բեր­դի դպ­րո­ցա­կան շեն­քե­րը, կա­ռուց­վել բուժ­ման­կա­բար­ձա­կան կե­տեր։ Վե­րը նշ­ված հա­մայ­նք­նե­րում լու­ծում են ստա­ցել ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի հետ կապ­ված բո­լոր խն­դիր­նե­րը։ Բո­լոր գյու­ղերն է­լեկտ­րի­ֆի­կաց­վել են, լու­ծում է ստա­ցել բնակ­չու­թյան ջրա­մա­տա­կա­րա­րու­մը։ Բռ­նա­գաղ­թից 28 տա­րի հե­տո այդ գյու­ղե­րում լուծ­վել են մի շարք սո­ցիա­լա­կան խն­դիր­ներ։ Հաշ­վի առ­նե­լով այդ գյու­ղե­րի ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյու­նը, որ­պես սահ­մա­նա­մերձ բնա­կա­վայ­րե­րի ԼՂՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից մի շարք ծրագ­րեր է մշակ­վել այդ գյու­ղե­րի զար­գաց­ման, ժո­ղովր­դագ­րա­կան վի­ճա­կի բա­րե­լավ­ման ուղ­ղու­թյամբ։ Այդ ծրագ­րե­րը հնա­րա­վո­րու­թյուն են տվել ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծել առ­կա բնատն­տե­սա­կան նե­րու­ժը, աս­տի­ճա­նա­բար վե­րաց­նել բռ­նա­տե­ղա­հան­ման հետևանք­նե­րը, հաղ­թա­հա­րել սահ­մա­նա­մերձ, լեռ­նա­յին և բար­ձր­լեռ­նա­յին գո­տու յու­րաց­ման ան­հա­մա­մաս­նու­թյուն­նե­րը` հա­մե­մա­տած հար­թա­վայ­րա­յին տա­րա­ծաշր­ջան­նե­րի հետ։ Այդ աշ­խա­տանք­ներն ա­վե­լի տե­սա­նե­լի են 2005 թվա­կա­նին նոր կազ­մա­վոր­ված Ա­ռա­ջա­մուղ հա­մայն­քում, որ­տեղ կա­ռուց­վել են 30 բնա­կե­լի տներ, դպ­րո­ցա­կան և վար­չա­կան շեն­քեր։ 2019թ. հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ են­թաշր­ջա­նի հա­մայ­նք­նե­րում բնակ­չու­թյան թի­վը կազ­մում է 1266 մարդ, տն­տե­սու­թյուն­նե­րի թի­վը 345։ Հա­մայ­նք­նե­րի բնակ­չու­թյան հիմ­նա­կան զբաղ­մուն­քը ա­նաս­նա­պա­հու­թյունն և հո­ղա­գոր­ծու­թյունն է։ Այդ­տեղ առ­կա հո­ղա­հան­դակ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս զար­գաց­նե­լու թե՜ ա­նաս­նա­պա­հու­թյունն և թե՜ բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սե­րի ար­տադ­րու­թյու­նը։ Ձեռ­նարկ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի շնոր­հիվ են­թաշր­ջա­նի հա­մայ­նք­նե­րում առ­կա են 1593 գլուխ ԽԵԱ, 754 գլուխ ՄԵԱ, 634 գլուխ խոզ, 4561 թև թռ­չուն, 162 մեղ­վաըն­տա­նիք։ Ցու­ցա­նիշ­նե­րը տե­սա­նե­լի են նաև հո­ղա­գոր­ծու­թյան բնա­գա­վա­ռում։
Բռ­նա­գաղ­թի են­թարկ­ված գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րը հա­վա­տով են լց­ված ա­պա­գա­յի հան­դեպ և ի­րենց աշ­խա­տան­քով շե­նաց­նում են գյու­ղե­րը: