comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՊԱ­ՍԱՐ­ԿՈՒՄ՝ ԲԱՐՁՐ ՄԱ­ԿԱՐ­ԴԱ­ԿՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՊԱ­ՍԱՐ­ԿՈՒՄ՝ ԲԱՐՁՐ ՄԱ­ԿԱՐ­ԴԱ­ԿՈՎ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Աս­կե­րա­նի շր­ջա­նի բնակ­չու­թյան բժշ­կա­կան սպա­սար­կումն ի­րա­կա­նաց­նում է շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րու­մը։ Ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րեն Գո­հար Հա­կոբ­ջա­նյա­նից ո­րո­շա­կի տե­ղե­կու­թյուն­ներ ստա­նա­լու ակն­կա­լի­քով այ­ցե­լե­ցինք հի­վան­դա­նոց։

Հի­վան­դա­սե­նյա­կից հի­վան­դա­սե­նյակ փու­թա­ցող բժշ­կու­հին հըն­թացս հրա­հանգ­ներ էր տա­լիս, հար­ցեր լու­ծում ու, չնա­յած գոհ չէ հի­վան­դա­նո­ցա­յին պայ­ման­նե­րից, բայց ան­չափ գոհ է իր կո­լեկ­տի­վից։ Կո­լեկ­տիվ, որ մի թիմ դար­ձած` շր­ջա­նի բնակ­չու­թյա­նը սպա­սար­կում է ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով։ Կո­լեկ­տի­վի ան­դամ­նե­րը ոչ միայն բա­րյա­ցա­կամ են, այլև ի­րենց գոր­ծի գի­տակ և ան­տր­տունջ աշ­խա­տում են տար­րա­կան պայ­ման­նե­րից զուրկ հի­վան­դա­նո­ցում։ Ու ինչ­քան էլ հի­վանդ­նե­րի հոսքն ա­ռատ լի­նի` բո­ղո­քել, դժ­գո­հել չկա: Հի­պոկ­րա­տի երդ­վյալ­նե­րը լավ գի­տեն ի­րենց ա­ռա­քե­լու­թյան կարևո­րու­թյու­նը, դերն ու ար­ժե­քը։ Տնօ­րե­նի կար­ծի­քով` ճեր­մակ խա­լա­թա­վոր­նե­րի իր ՙբա­նա­կը՚ ար­ժա­նի է ա­վե­լի լավ պայ­ման­նե­րում աշ­խա­տե­լու, վա­ղուց, շա՛տ վա­ղուց, հան­րա­պե­տու­թյան բո­լոր շր­ջա­նա­յին հի­վան­դա­նոց­նե­րը հրա­ժեշտ են տվել փայ­տե վա­ռա­րան­նե­րին, իսկ ի­րենց մոտ դեռ ծուխ ու մուր է, հա­ճախ էլ այն­քան ցուրտ (պա­տե­րից ջուր է կա­թում), որ ստիպ­ված են լի­նում հի­վանդ­նե­րին զն­նել վե­րար­կուով։ Այս­տեղ՝ հի­վան­դա­նո­ցում, վա­ղուց ար­դեն խոս­տում­նե­րին չեն հա­վա­տում, քա­նի տա­րի է խոս­տա­նում են, որ հա­ջորդ տա­րի նոր շեն­քում են աշ­խա­տե­լու, բայց սայ­լը տե­ղից այդ­պես էլ չի շարժ­վում։ Հի­մա 2020 թվա­կա­նից էլ ար­դեն սպա­սե­լիք չու­նեն։ Կո­լեկ­տիվն ա­ռա­վել շատ չի ըն­դու­նում այն կար­ծի­քը, որ շր­ջա­նը մայ­րա­քա­ղա­քին մոտ է, ա­սել է թե` հի­վանդ­նե­րը կա­րող են այն­տեղ լիար­ժեք բու­ժում ստա­նալ, բայց չէ՞ որ հան­րա­պե­տա­կան հի­վան­դա­նոցն ու պո­լիկ­լի­նի­կա­ներն աշ­խա­տում են գեր­ծան­րա­բեռն­վա­ծու­թյամբ։ Շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րու­մում վս­տահ են, որ ի­րենք կա­րող են Ստե­փա­նա­կեր­տի բուժ­հիմ­նարկ­նե­րի լար­վա­ծու­թյան մի մասն ի­րենց վրա վերց­նել, ե­թե ու­նե­նան ա­նա­լի­զա­տոր­ներ, ուլտ­րա­ձայ­նա­յին հե­տա­զո­տու­թյան ու ռենտ­գեն սար­քա­վո­րում­ներ։ Գ. Հա­կոբ­ջա­նյա­նի գլ­խա­վո­րած բուժ­միա­վո­րումն սպա­սար­կում է շուրջ 4 հա­զար ե­րե­խա­նե­րի, ու­նեն նեղ մաս­նա­գետ­ներ և անմ­խի­թար վի­ճա­կում գտն­վող 15-մահ­ճա­կա­լա­նոց հի­վան­դա­սե­նյակ­ներ: Մեկ այլ հան­գա­մանք ևս. ոչ բո­լոր բժիշկ­ներն են ցան­կա­նում մշ­տա­պես լի­նել ամ­բու­լա­տոր բժշ­կի կար­գա­վի­ճա­կում։ Ե­րե­խա­նե­րի, նո­րա­կո­չիկ­նե­րի սպա­սար­կում, հաշ­վառ­ման կանգ­նած շուրջ 300 շա­քա­րա­յին դիա­բե­տով հի­վանդ ու­նեն, պրո­ֆի­լակ­տիկ աշ­խա­տանք, գյու­ղա­կան այ­ցեր՝ տա­րե­կան եր­կու ան­գամ, շր­ջա­նի բո­լոր գյու­ղե­րում բուժ­քույ­րե­րի աշ­խա­տան­քի ստու­գում ու օգ­նու­թյան ցու­ցա­բե­րում: Ե­թե հս­տակ մո­տե­ցում չլի­նի, բար­ձի­թո­ղի վի­ճա­կը ոչ մի լավ բան չի խոս­տա­նում:

ՙՄի­ջան­ցք­նե­րը սառն են, խո­նավ, գնա­լով շեն­քը վթա­րա­յին է դառ­նում՚,-ա­սում է գլ­խա­վոր բժշ­կու­հին։ Տի­կին Հա­կոբ­ջա­նյա­նը վս­տահ է իր թի­մի ար­հես­տա­վար­ժու­թյան մեջ և ա­մա­չում է, որ չի կա­րող նրանց հա­մար աշ­խա­տե­լու նվա­զա­գույն պայ­ման­ներ ա­պա­հո­վել։ Ի­հար­կե, ա­ռաջ­նա­հեր­թը հան­րա­պե­տա­կանն է, ու­ռուց­քա­բա­նա­կանն է, ծնն­դա­տունն է, դրա­նում ոչ ոք չի կաս­կա­ծում, պար­զա­պես ի­րենց հեր­թը շատ է ու­շա­նում, իսկ շենքն օր օ­րի նոր խն­դիր­ներ է բե­րում, դի­մա­կա­յե­լը դարձ­նում անհ­նա­րին։ Իսկ բժիշկ­նե­րը հույ­սով ու հա­վա­տով սպա­սում են, որ մի օր ի­րենց էլ են հի­շե­լու, ի­րենք էլ հի­վանդ­նե­րին սպա­սար­կե­լու են բաց ճա­կա­տով։ Հաշ­վառ­ման կանգ­նած հա­րյուր հղի ու­նեն, ման­կա­բարձ-գի­նե­կո­լո­գի հա­վաստ­մամբ, հղի­նե­րի մեծ մա­սը խն­դիր­ներ ու­նեն, հա­մա­րյա նոր­մալ, ոչ ախ­տա­բա­նա­կան ըն­թաց­քով հղի­ներն հազ­վա­դեպ են լի­նում։ Ինչ վե­րա­բե­րում է վա­րակ­նե­րին ու սուր շն­չա­ռա­կան հի­վան­դու­թյուն­նե­րին, շրջ­կենտ­րո­նում ու շր­ջա­նի բո­լոր գյու­ղե­րում ի­րա­կա­նաց­վում են ա­մե­նօ­րյա մո­նի­տո­րինգ­ներ, օ­րի­նակ, վեր­ջերս Նո­րա­գյու­ղի դպ­րո­ցում սուր շն­չա­ռա­կան վա­րա­կի բազ­մա­թիվ դեպ­քեր են գրանց­վել, ման­կա­բույժն այ­ցե­լել է և, տե­ղում կա­տա­րե­լով ըն­դու­նե­լու­թյուն, նշա­նա­կում­ներ է կա­տա­րել։ Օ­րեր ա­ռաջ նույն պատ­կե­րը Հա­րավ գյու­ղում էր և կր­կին այ­ցե­լու­թյուն ու հս­կո­ղու­թյուն տե­ղում։
Մի շարք հի­վան­դու­թյուն­նե­րի գծով սիմպ­տո­մա­տիկ բու­ժում­ներ են կա­տար­վում տե­ղա­մա­սա­յին բժիշկ­նե­րի կող­մից։ Ա­ռա­ջին տե­ղում սիրտ-ա­նո­թա­յին հի­վան­դու­թյուն­ներն են, ա­պա ի­շե­միան, իսկ եր­րորդ տե­ղում` ու­ռուց­քա­յին հի­վան­դու­թյուն­նե­րը։
Հի­վան­դա­նոցն ընդ­հա­նուր պրո­ֆի­լի է, առ­կա են նեղ մաս­նա­գի­տա­կան կա­բի­նետ­ներ, տե­ղա­մա­սա­յին թե­րապևտներ, ման­կա­բույժ­ներ ու նեղ մաս­նա­գետ­ներ։ Նեղ մաս­նա­գետ­նե­րից ու­նեն էն­դոկ­րի­նո­լոգ, ման­կա­բարձ-գի­նե­կո­լոգ, վի­րա­բույժ, նյար­դա­բան, գաստ­րոէն­տե­րո­լոգ, քիթ-կո­կորդ-ա­կան­ջա­բան։
Գ. Հա­կոբ­ջա­նյա­նը կողմ­նա­կից չէ այն ի­րո­ղու­թյա­նը, որ ա­մեն ինչ կենտ­րո­նաց­վում է մայ­րա­քա­ղա­քում, կենտ­րո­նը պի­տի բեռ­նա­թափ­վի, շր­ջան­նե­րը պի­տի աշ­խու­ժա­նան բո­լոր ա­ռում­նե­րով՝ մշա­կու­թա­յին, բժշ­կա­կան և այլն, չէ՞ որ դա նաև աշ­խա­տա­տե­ղեր է ա­պա­հո­վում: Ար­ցա­խը միայն Ստե­փա­նա­կեր­տը չէ։ Ա­մեն ինչ մի կե­տում կենտ­րո­նաց­նե­լը ճիշտ չէ, մա­նա­վանդ ար­ցախ­ցի­նե­րիս պա­րա­գա­յում։
Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի օ­րե­րին Գ. Հա­կոբ­ջա­նյա­նի թիմն ա­ռանց նկու­ղի ի­րա­կա­նաց­րել է հեր­թա­պա­հու­թյուն, ոչ ոք չի բա­ցա­կա­յել։ Պի­տի խրա­խուս­վեն շր­ջա­նում աշ­խա­տե­լու ցան­կու­թյուն ու­նե­ցող­նե­րը, այլ ոչ թե ան­տես­վեն ու երկ­րորդ և եր­րորդ պլան մղ­վեն։ Նրանք ողջ կո­լեկ­տի­վով ու­զում են ապ­րել ու գոր­ծել շր­ջա­նում. ի­րենց նպաս­տը բե­րել վար­չա­տա­րած­քա­յին այս միա­վո­րի բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան լիար­ժեք ա­պա­հով­մա­նը։