comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՆ­ԴԻ­ՍԱ­ՎՈՐ ՄԻ­ՋՈ­ՑԱ­ՌՈՒՄ՝ ՄԱ­ՅԻ­ՍՅԱՆ Ե­ՌԱ­ՏՈ­ՆԻ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆ­ԴԻ­ՍԱ­ՎՈՐ ՄԻ­ՋՈ­ՑԱ­ՌՈՒՄ՝ ՄԱ­ՅԻ­ՍՅԱՆ Ե­ՌԱ­ՏՈ­ՆԻ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

ՀԲԸ-ում խրա­խուս­վե­ցին մի խումբ բու­ժաշ­խա­տող­ներ
Մա­յի­սյան ե­ռա­տո­նի կա­պակ­ցու­թյամբ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի (ՀԲԿ) արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ, վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մուն­քի վա­րիչ, ա­նես­թե­զիո­լոգ-ռեա­նի­մա­տո­լոգ Լևոն Հայ­րա­պե­տյա­նի ջան­քե­րով ու նա­խա­ձեռ­նու­թյամբ բուժ­հաս­տա­տու­թյան կոն­ֆե­րենց-դահ­լի­ճում կա­յա­ցավ հան­դի­սա­վոր մի­ջո­ցա­ռում. ա­վան­դույ­թի հա­մա­ձայն` հեր­թա­կան ան­գամ ա­ռող­ջա­պա­հա­կան բնա­գա­վա­ռում ու­նե­ցած ա­վան­դի ու բա­րե­խիղճ աշ­խա­տան­քի հա­մար մե­ծար­վե­ցին և պարգևատր­վե­ցին մի խումբ բու­ժաշ­խա­տող­ներ։

Մի­ջո­ցառ­մանն անդ­րա­դարձ ե­ղավ մա­յի­սյան հաղ­թա­նակ­նե­րին, ար­ժան­վույնս գնա­հատ­վե­ցին Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում նա­հա­տակ­ված հա­յոր­դի­նե­րը, ով­քեր սե­փա­կան ա­րյան գնով պայ­քա­րե­ցին ֆա­շիզ­մի դեմ։ Շուրջ 600 հա­զար հա­յոր­դի­նե­րից զոհ­վել է ա­վե­լի քան 200 հա­զա­րը, իսկ նրանց ժա­ռան­գորդ­նե­րը, շա­րու­նա­կե­լով ի­րենց հայ­րե­րի հե­րո­սա­կան ա­վան­դույթ­նե­րը, ոչ պա­կաս քա­ջու­թյամբ մար­տն­չե­ցին Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում, ա­զա­տագ­րե­ցին բեր­դա­քա­ղաք Շու­շին, հա­յոց հի­նա­վուրց ո­րոշ տա­րածք­ներ: Ներ­կա­նե­րը մեկ րո­պե լռու­թյամբ հար­գե­ցին այդ հաղ­թա­նակ­նե­րը կյան­քի գնով կեր­տած քա­ջոր­դի­նե­րի ան­մար հի­շա­տա­կը։
ՙՄա­յի­սի 9-ն Ար­ցա­խում նաև մեր կեր­տած նո­րօ­րյա պատ­մու­թյունն է, ո­րով­հետև 27 տա­րի ա­ռաջ հայ­կա­կան զին­ված ու­ժերն ա­զա­տագ­րե­ցին հի­նա­վուրց Շու­շին, ո­րով մենք կր­կին վե­րա­հաս­տա­տե­ցինք, որ մեր հո­ղե­րը երբևէ չենք զի­ջի, իսկ ՊԲ կազ­մա­վոր­մամբ տեր կանգ­նե­ցինք մեր սահ­ման­նե­րին՚,-նշեց Լ. Հայ­րա­պե­տյա­նը։
Ար­ցա­խյան գո­յա­մար­տում ի­րենց ու­րույն ներդ­րումն ու­նե­ցան նաև ո­լոր­տի մեծ թվով բու­ժաշ­խա­տող­ներ։ Ե­ռա­տո­նի կա­պակ­ցու­թյամբ ներ­կա­նե­րին շնոր­հա­վո­րեց ՀԲԿ տնօ­րեն Կա­րեն Բա­զյա­նը՝ մաղ­թե­լով խա­ղա­ղու­թյուն, բեղմ­նա­վոր աշ­խա­տանք։ Հան­դի­սա­վոր մի­ջո­ցա­ռումն ու­ղեկց­վում էր Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի կենտ­րո­նի եր­գիչ­նե­րի ե­րաժշ­տա­կան հա­մար­նե­րով։
Ընդ­հա­նուր առ­մամբ՝ ՀԲԿ-ի 47 բու­ժաշ­խա­տող­ներ, այդ թվում` թո­շա­կա­ռու­ներ, հո­բե­լյար­ներ, վաս­տա­կա­վոր բժիշկ­ներ, ար­ժա­նա­ցան պատ­վոգ­րե­րի, հու­շան­վեր­նե­րի, ծաղ­կեփն­ջե­րի։ Շնոր­հա­վո­րան­քի ու շնոր­հա­կա­լու­թյան խոս­քեր հն­չե­ցին ԱՀ բու­ժաշ­խա­տող­նե­րի ճյու­ղա­յին արհ­միու­թյան նա­խա­գահ Լա­րի­սա Պետ­րո­սյա­նի, թե­րապևտ Լյուդ­մի­լա Գրի­գո­րյա­նի և այ­լոց կող­մից։
Լ. Գրի­գո­րյա­նի խոս­քով՝ Ե­ռա­տոնն իր հա­մար ա­մե­նա­թանկ տո­նե­րից մեկն է, նույ­նիսկ ա­ռա­վել, քան Նոր տա­րին, ո­րով­հետև մա­յի­սյան հաղ­թա­նակ­նե­րի շնոր­հիվ է, որ հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վել կր­կին ար­ցախ­ցու կյան­քը փո­խադ­րել բնա­կան հուն: Իսկ Շու­շիի հաղ­թա­նակն անգ­նա­հա­տե­լի է։ ՙԼի­նե­լով ար­տերկ­րում, սփյուռ­քա­հայ հա­մայ­նք­նե­րից մե­կի ղե­կա­վարն ինձ խնդ­րել էր, որ երբ վե­րա­դառ­նամ Ար­ցախ, շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեմ ողջ ար­ցա­խա­հա­յու­թյա­նը, որ վե­րա­կանգ­նել է ազ­գի պա­տի­վը։ Որ գո­տեպ­նդ­վել և ե­լել է պայ­քա­րի ու հա­յու­թյանն ա­զա­տել զո­հի բար­դույ­թից՚,-նշեց թե­րապևտը։ Լ. Գրի­գո­րյա­նը հոր­դո­րեց եր­բեք չմո­ռա­նալ մեր հե­րոս­նե­րից և ոչ մե­կին, ո­րով­հետև զին­վո­րը մա­հա­նում է եր­կու ան­գամ. մեկ ան­գամ մար­տի դաշ­տում, մեկ ան­գամ էլ երբ մո­ռա­նում են նրան։ ՙՁգ­տենք ոչ ո­քի չմո­ռա­նալ ու մեր եր­կի­րը պա­հել-պահ­պա­նել աչ­քի լույ­սի պես՚. սա կոչ-պատ­գամ էր ոչ միայն ապ­րող­նե­րիս, այլև գա­լիք սե­րունդ­նե­րին:
;