comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿԱՏԱՐՎԱԾԻ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՏԱՐՎԱԾԻ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մար­տու­նի

2018 թվա­կա­նը շի­նա­րա­րու­թյան ա­ռու­մով Մար­տու­նու շր­ջա­նի հա­մար խոս­տում­նա­լից էր. շր­ջա­նի մի շարք հա­մայն­քե­րում ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ֆի­նան­սա­վոր­մամբ և ռու­սաս­տա­նաբ­նակ բա­րե­րար­նե­րի մի­ջոց­նե­րով վե­րա­նո­րոգ­վել են կր­թամ­շա­կու­թա­յին մի շարք կարևոր օ­ջախ­ներ, բա­րե­կարգ­վել հա­մայն­քա­յին նշա­նա­կու­թյան փո­ղոց­ներ։ Ո­րոշ աշ­խա­տանք­ներ էլ ի­րա­կա­նաց­վել են հա­մայն­քա­պե­տա­րան­նե­րի մի­ջոց­նե­րով։

Շրջ­կենտ­րո­նի Ա. Ար­զու­մա­նյան, Մ. Մաշ­տո­ցի, Պ. Սևա­կի, Ն. Ստե­փա­նյան փո­ղոց­նե­րում ի­րա­կա­նաց­վել են սա­լա­պատ­ման աշ­խա­տանք­ներ։ Ըն­թաց­քի մեջ է Սա­յաթ-Նո­վա­յի փո­ղո­ցի սա­լա­պա­տու­մը։ Ընդ­հա­նուր սա­լա­պատ­վել է 9703 քառ. մետր տա­րածք։
Աս­ֆալ­տա­պատ­վել են Ա. Ար­զու­մա­նյան, Լ.Պետ­րո­սյան, Մ. Մո­սի­յան փո­ղոց­նե­րի ո­րոշ հատ­ված­ներ, թիվ 2 ման­կա­պար­տեզ տա­նող ճա­նա­պար­հը և ման­կա­պար­տե­զի շր­ջա­կա տա­րած­քը։ Ըն­թաց­քի մեջ է կենտ­րո­նա­կան եր­կու փո­ղոց­նե­րի աս­ֆալ­տա­պա­տու­մը։
Վե­րա­նո­րոգ­վել է թիվ 2 ման­կա­պար­տե­զի շեն­քը։ Թիվ 1 դպ­րո­ցում կա­ռուց­վել է մար­զաս­րահ։
Շա­րու­նակ­վել է ֆուտ­բո­լի քա­ղա­քա­յին մար­զա­դաշ­տի կա­ռու­ցու­մը, որն այս տա­րի կհան­ձն­վի շա­հա­գործ­ման։ Շա­րու­նակ­վել է բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի և նոր բնա­կե­լի թա­ղա­մա­սի կա­ռու­ցու­մը։
Նա­խորդ չորս տա­րի­նե­րի հա­մե­մատ 2018թ. բա­վա­կան մեծ աճ է գրանց­վել հա­սա­րա­կա­կան նոր օ­բյեկտ­նե­րի և բնա­կե­լի տնե­րի կա­ռուց­ման ո­լոր­տում։
Ճար­տա­րում հա­մայն­քա­պե­տա­րա­նի մի­ջոց­նե­րով սա­լա­պատ­վել է 281 քառ. մետր, Հայ­կա­կան գյու­ղե­րի զար­գաց­ման հիմ­նադ­րա­մի կող­մից` 9622 քառ. մետր ճա­նա­պարհ։ Սկս­վել է բազ­մա­ֆունկ­ցիո­նալ մար­զա­դաշ­տի կա­ռու­ցու­մը, որն ըն­թա­ցիկ տա­րում կհան­ձն­վի շա­հա­գործ­ման։ Շա­րու­նակ­վում են բա­րե­րար Ա­շոտ Ջի­վա­նյա­նի բա­րե­գոր­ծու­թյուն­նե­րը. նրա ֆի­նան­սա­վոր­մամբ նո­րոգ­վում, անհ­րա­ժեշտ գույ­քով ա­պա­հով­վում են Ճար­տա­րում գոր­ծող դպ­րոց­նե­րը։ Ա­վար­տա­կան փու­լում է Մ. Գրի­գո­րյա­նի ան­վան փո­ղո­ցի սա­լա­պա­տու­մը։ Գյու­նե թա­ղա­մա­սի գե­րեզ­մա­նո­ցի բա­րե­կար­գու­մը կա­տար­վում է բա­րե­րար Էդ. Գրի­գո­րյա­նի ֆի­նան­սա­վոր­մամբ։
Մեկ այլ բա­րե­րա­րի` Կա­րո Աս­րու­մյա­նի կող­մից սկս­վել են Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում զոհ­ված­նե­րի հու­շար­ձա­նի և շր­ջա­կա տա­րած­քի վե­րա­նո­րո­գումն ու բա­րե­կար­գու­մը, ին­չը նա­խա­տես­ված է ա­վար­տին հասց­նել այս տար­վա ա­ռա­ջին կի­սա­մյա­կում։ Ճա­նա­պարհ­նե­րի սա­լա­պատ­ման հա­մար քա­րե խո­րա­նար­դիկ­նե­րը մա­տա­կա­րար­վում են կա­ռա­վա­րու­թյան կող­մից։ Ան­ցած տա­րում ա­վարտ­վել և օծ­վել է Ճար­տա­րի Ս. Վար­դան ե­կե­ղե­ցին։
Գյուղ­նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ փոր­վել է խոր­քա­յին հոր, ո­րը նա­խա­տես­ված է ո­րոշ խա­ղո­ղայ­գի­նե­րի ո­ռոգ­ման հա­մար։ Շու­տով կսկս­վի ջրա­տար խո­ղո­վա­կա­շա­րե­րի մոն­տա­ժու­մը։
Ի­րա­կա­նաց­վել են գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­նո­րո­գում և բա­րե­կար­գում, հա­մայն­քի կո­յու­ղու վե­րա­նո­րո­գում և դի­տա­հո­րի պատ­րաս­տում։
Նոր­շե­նում 2018թ. ստեղծ­վել է հա­մայն­քի զար­գաց­ման բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամ։ Պե­տու­թյան և հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով սա­լա­պատ­վել է գյու­ղա­մի­ջյան 1243 քառ. մետր ճա­նա­պար­հա­հատ­ված։

Հա­ցի հա­մայն­քում հա­յաս­տա­նաբ­նակ հա­մա­գյու­ղա­ցի Նել­սոն Սարգ­սյա­նի մի­ջոց­նե­րով վե­րա­նո­րոգ­վել են բուժ­կե­տը, հան­դի­սու­թյուն­նե­րի տու­նը։ Վեր­ջինս ա­պա­հով­վել է ջրա­մա­տա­կա­րար­մամբ, ձեռք է բեր­վել սպասք։
Շա­հա­գործ­ման են հան­ձն­վել Բեր­դա­շեն-Ե­միշ­ճան 4կմ-ոց ճա­նա­պար­հը, Ե­միշ­ճան-Խա­ներ 1,6կմ ճա­նա­պար­հա­հատ­վա­ծը և 2կմ գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ։
Շա­հա­գործ­ման են հան­ձն­վել Խա­ներ-Ե­միշ­ճան 2,2կմ ջրագ­ծի խո­ղո­վա­կա­շա­րը և հա­մայն­քի 40 տոն­նա տա­րո­ղու­թյամբ ջրամ­բա­րը։ Շա­րու­նակ­վում է բազ­մա­զա­վակ մեկ ըն­տա­նի­քի հա­մար բնա­կա­րա­նի կա­ռու­ցու­մը։
Մուշ­կա­պատ հա­մայն­քում պե­տա­կան մի­ջոց­նե­րով խճա­պատ­վել է գյուղ տա­նող մոտ 5կմ-ոց ճա­նա­պար­հը։ Վե­րա­նո­րոգ­վել է գյու­ղի աղ­բյու­րի մոտ գտն­վող փոքր ջրամ­բա­րը և 600մ եր­կա­րու­թյամբ ջրա­գիծ անց­կաց­վել, ո­րով ջու­րը հասց­վում է հիմ­նա­կան ջրամ­բար։
Հա­ղոր­տի հա­մայն­քում մա­յիս ամ­սին սկս­վել և ըն­թա­նում են գյու­ղի ա­կում­բի հիմ­նա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը, ո­րոնք ֆի­նան­սա­վո­րում է Շվե­դիա­յի հայ հա­մայն­քը։ Ար­մատ­նե­րով հա­ղոր­տե­ցի, ա­մե­րի­կաբ­նակ Ար­մեն Հայ­րա­պե­տյա­նը, Ար­փի­նե Մար­տի­րո­սյա­նը և Գրի­գոր Հա­րու­թյու­նյանն ա­նում են ա­մեն հնա­րա­վո­րը հա­մայն­քը զար­գաց­նե­լու հա­մար:
Հեր­հեր հա­մայն­քում 2018թ. ի­րա­կա­նաց­վել է 1560 քառ.մետր սա­լա­պա­տում: Բան­վո­րա­կան ու­ժի աշ­խա­տա­վար­ձը ֆի­նան­սա­վոր­վել է բա­րե­րար Վո­լո­դյա Ա­վա­գյա­նի կող­մից։ Ծո­վա­տե­ղում գյու­ղա­պե­տա­րա­նի մի­ջոց­նե­րով վե­րա­նո­րոգ­վել են հա­մայն­քի ղե­կա­վա­րի կա­բի­նետն ու բուժ­կե­տը։ Ա­վար­տա­կան փու­լում է հան­դի­սու­թյուն­նե­րի տան կա­ռու­ցու­մը, որն ի­րա­կա­նաց­վում է ռու­սաս­տա­նաբ­նակ բա­րե­րար Համ­լետ Վա­չե­նան­ցի մի­ջոց­նե­րով։ Խեր­խա­նում հա­մայն­քի ու­ժե­րով բա­րե­կարգ­վել է գյու­ղա­մի­ջյան 500 քառ.մ ճա­նա­պար­հա­հատ­ված։ Կա­ղար­ծիում պե­տա­կան մի­ջոց­նե­րով բա­րե­կարգ­վել է 152 քառ.մ գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ։
Վա­րան­դա հա­մայն­քում բա­րե­կարգ­վել է 100 քառ.մ ճա­նա­պարհ՝ շրջ­վար­չա­կազ­մի ա­ջակ­ցու­թյամբ։ Կոլ­խո­զա­շե­նում Սամ­վել Կա­րա­պե­տյա­նի մի­ջոց­նե­րով կա­ռուց­վել է գյու­ղի զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շար­ձան և կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­վել Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս Մ. Պար­սե­ղո­վի ան­վան տուն-թան­գա­րա­նը։ Վեր­ջինս հա­մալր­վել է նաև նոր գույ­քով ու ցու­ցան­մուշ­նե­րով։ ԱՀ կա­ռա­վա­րու­թյան և Հայ­կա­կան գյու­ղե­րի զար­գաց­ման հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով սա­լա­պատ­վել է 3700 քառ.մ-ից ա­վե­լի հա­մայն­քա­յին նշա­նա­կու­թյան ճա­նա­պարհ: Գյու­ղա­մի­ջյան ՙԳյու­նե թաղ՚ տա­նող ճա­նա­պարհն ամ­բող­ջու­թյամբ վե­րա­նո­րոգ­վել է շրջ­վար­չա­կազ­մի, պե­տա­կան մի­ջոց­նե­րով` կա­ռուց­վել կա­մուրջ, ո­րը հա­մայն­քի բնակ­չու­թյա­նը հնա­րա­վո­րու­թյուն է տվել վե­րին և ներ­քին թա­ղե­րի միջև ստեղ­ծել տրանս­պոր­տա­յին կապ։
Մաճ­կա­լա­շե­նում սա­լա­պատ­վել է 150 քառ.մետր, Սո­սում` 3441 քառ.մետր ճա­նա­պարհ: Շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են կա­տար­վել նաև հան­դի­սու­թյուն­նե­րի տան շեն­քում՝ ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը տրա­մադ­րել է սա­լիկ­ներ և ցե­մենտ, իսկ մնա­ցած ծախ­սե­րը կա­տար­վել են Ա. Դա­դա­սյա­նի մի­ջոց­նե­րով։
Կար­միր Շու­կա հա­մայն­քում ղե­կա­վար Սամ­վել Հա­կոբ­ջա­նյա­նի անձ­նա­կան մի­ջոց­նե­րով աշ­խա­տանք­ներ են տար­վել ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման ուղ­ղու­թյամբ: Քեր­թում ՙՎա­րան­դա­շին՚ ՓԲԸ-ի կող­մից բա­րե­կարգ­վել են ներ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­ներ։ Բա­րե­րար Ա­շոտ Ջի­վա­նյա­նի հո­վա­նա­վո­րու­թյամբ գյու­ղի Կո­մի­տաս Հա­կո­բյա­նի ան­վան դպ­րո­ցա­կան շեն­քի մի մա­սը հիմ­նա­նո­րոգ­վել է և կծա­ռա­յի որ­պես ման­կա­պար­տե­զի շենք, գտն­վում է ա­վար­տա­կան փու­լում։ Բա­րե­րա­րի մի­ջոց­նե­րով դպ­րո­ցում հիմ­նա­նո­րոգ­վել են մար­զա­դահ­լի­ճը՝ հան­դեր­ձա­րան­նե­րով, կա­հա­վոր­վել նոր գույ­քով, ֆի­զի­կա­յի կա­բի­նե­տը՝ ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­նե­րով։ Սարգ­սա­շե­նում հա­մայն­քա­պե­տա­րա­նի մի­ջոց­նե­րով սա­լա­պատ­վել է 200 քառ.մ գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ։ Խնու­շի­նա­կում Հայ­կա­կան գյու­ղե­րի զար­գաց­ման հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով սա­լա­պատ­վել է 11438 քառ.մետր ճա­նա­պարհ։ ԱՀ գյուղ­նա­խա­րա­րու­թյան մի­ջոց­նե­րով ըն­թա­նում է աղ­բյու­րի վե­րա­նո­րո­գու­մը։ Սրանք այն հիմ­նա­կան գոր­ծերն են, ո­րոնք կա­տար­վել են նա­խորդ տա­րում, աշ­խա­տանք­նե­րի ո­րոշ մասն էլ ըն­թաց­քի մեջ է: