comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ՝ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ՝ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

Շա­հու­մյա­նի շր­ջա­նի զար­գաց­ման ա­ռաջ­նա­յին ուղ­ղու­թյուն­նե­րից է հա­մար­վում զբո­սաշր­ջու­թյու­նը։ Շր­ջա­նի հա­րուստ բնու­թյունն ու պատ­մամ­շա­կու­թա­յին կո­թող­նե­րը կա­րող են մեծ հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նել զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար և այ­ցե­լու­նե­րի մեծ ներ­հոսք ա­պա­հո­վել։ Այս­տեղ, սա­կայն, դեռևս ստեղծ­ման փու­լում են զբո­սաշր­ջիկ­նե­րի սպա­սարկ­ման են­թա­կա­ռուց­վածք­նե­րը։

ՙԱյս պա­հին շր­ջա­նի Ե­ղեգ­նուտ հա­մայն­քի տա­րած­քում ըն­թա­նում են հյու­րա­նո­ցի շի­նա­րա­րու­թյան աշ­խա­տանք­ներ. այն պատ­րաստ կլի­նի մո­տա­վո­րա­պես չորս ամ­սից՚,- մեզ հետ զրույ­ցում նշեց շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը։
Մեր զրու­ցակ­ցի կար­ծի­քով՝ այս ո­լոր­տը պետք է զար­գա­նա մաս­նա­վոր սեկ­տո­րի մի­ջո­ցով։ ՙՄշ­տա­պես հոր­դո­րում եմ ներդ­րող­նե­րին Քար­վա­ճա­ռում ևս նա­խա­ձեռ­նել փոք­րիկ հյու­րա­նո­ցի շի­նա­րա­րու­թյուն։ Անհ­րա­ժեշտ է նաև, որ հյու­րա­նոց­նե­րը հյու­րե­րին ուղ­ղու­թյուն­ներ ա­ռա­ջար­կեն, որ հյու­րը Քար­վա­ճա­ռում մնա­լով՝ տես­նի շր­ջա­նի հիմ­նա­կան տե­սար­ժան վայ­րե­րը՝ Դա­դի­վան­քը, Հան­դա­բեր­դը, Ծա­րը, Զուա­րի ու Քար­վա­ճա­ռի տաք ջրե­րը՚,- ա­սում է շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը։
Շր­ջա­նում հյու­րա­նոց­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում հյու­րե­րին ըն­դու­նել կա­րող են տե­ղի բնա­կիչ­ներն ի­րենց տնե­րում։ ՙԳյու­ղե­րում հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ մշ­տա­պես բնա­կիչ­նե­րին հոր­դո­րում եմ ի­րենց տան մեկ սե­նյա­կը նո­րո­գել ու տրա­մադ­րել զբո­սաշր­ջիկ­նե­րին։ Մենք կօգ­նենք այդ տնե­րը նշել զբո­սաշր­ջա­յին քար­տեզ­նե­րի վրա, որ­պես­զի այ­ցե­լու­ներն ի­մա­նան դրանց տե­ղը։ Այս­տեղ հիմ­նա­կան խն­դիրն այն է, որ բնա­կիչ­նե­րի մեծ մա­սը չի տի­րա­պե­տում օ­տար լե­զու­նե­րին, մաս­նա­վո­րա­պես, անգ­լե­րե­նին, ին­չը շատ կարևոր է հյու­րե­րին ըն­դու­նե­լիս՚,- ըն­դգ­ծեց Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը։ Այս պա­հին Քար­վա­ճառ և Ծար հա­մայ­նք­նե­րից մե­կա­կան տուն գրանց­ված է airbnb կայ­քում, որ­տեղ զբո­սաշր­ջիկ­նե­րը հա­ճախ են գի­շե­րա­կաց փնտ­րում այ­ցել­վող վայ­րե­րում։
Ըստ ԱՀ մշա­կույ­թի, զբո­սաշր­ջու­թյան ու ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րի՝ շր­ջա­նում կան 200-ից ա­վել պատ­մա­կան հու­շա­կո­թող­ներ։ Այս տար­վա սկզ­բից բաց­վել է հու­շար­ձան­նե­րի պահ­պան­ման և սպա­սարկ­ման մաս­նա­գե­տի հաս­տիք. մաս­նա­գետն այժմ հաշ­վա­ռում և քար­տե­զագ­րում է շր­ջա­նում առ­կա հու­շար­ձան­նե­րը:
Նա­խա­տես­վում է ի­րա­կա­նաց­նել նաև Հան­դա­բերդ տա­նող ճա­նա­պար­հի բա­րե­կար­գում:
ԱՀ մշա­կույ­թի, զբո­սաշր­ջու­թյան և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյու­նը տա­րե­կան բյու­ջեի մեջ նե­րառ­վել է Խաթ­րա­վանք տա­նող ճա­նա­պար­հին հե­տիոտ­նի կա­մուրջ կա­ռու­ցե­լու ծրա­գիր, ին­չի շնոր­հիվ զբո­սաշր­ջիկ­նե­րը կկա­րո­ղա­նան մո­տե­նալ վան­քին։
ՙԱ­ռա­ջի­կա­յում կա­տար­վե­լու են Վար­դե­նիս-Մար­տա­կերտ մայ­րու­ղուց Քար­վա­ճառ քա­ղաք թեք­վող 20 կմ ճա­նա­պա­հի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ. բա­րե­կարգ ճա­նա­պարհ­նե­րը ևս զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման կարևո­րա­գույն խթան­նե­րից են՚,- թե­ման ամ­փո­փել է շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը։