comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍԱ­ՐԻԿ-ՍԻ­ՐԻԿ-ՀԱՅ­ԿԱ­ՎԱ­ՆԻ ԱՄ­ՐՈ­ՑԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱ­ՐԻԿ-ՍԻ­ՐԻԿ-ՀԱՅ­ԿԱ­ՎԱ­ՆԻ ԱՄ­ՐՈ­ՑԸ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

ք. Բեր­ձոր

Դի­զա­կի մե­լի­քու­թյան տա­րած­քում է գտն­վում միջ­նա­դա­րյան ամ­րո­ցը՝ թա­ռած մոտ 2000 մ բարձ­րու­թյամբ սա­րի ուղ­ղա­ձիգ ժայ­ռի վրա։

Հադ­րու­թի շր­ջա­նի ներ­կա­յիս Հայ­կա­վա­նը նախ­կին Սա­րիկ-Սի­րիկ գյուղն է, ո­րը խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին բռ­նակց­վել էր Ադր­բե­ջա­նի Ջաբ­րա­յի­լի շր­ջա­նին և չա­րիք դար­ձել տա­րած­քի հայ­կա­կան գյու­ղե­րի հա­մար։ Հնա­րա­վոր է պատ­մա­կան ան­վա­նում է ե­ղել Սա­րիկ, հե­տա­գա­յում թուր­քերն ա­ղա­վա­ղել, դարձ­րել են Սի­րիկ։ Գյուղն այժմ Խան­ձա­ձո­րի գյու­ղա­կան հա­մայն­քի կազ­մում է։ Մո­տա­կա ամ­րոցն ու­սում­նա­սի­րե­լու, չա­փագ­րե­լու, լու­սան­կա­րե­լու նպա­տա­կով հնա­գետ­ներ Գա­գիկ Սարգ­սյա­նի, Լևոն Մկրտ­չյա­նի և գրող-հրա­պա­րա­կա­խոս Բա­կուր Կա­րա­պե­տյա­նի հետ վեր­ջերս բարձ­րա­ցանք ամ­րո­ցը պա­հող ժայ­ռե­ղեն սա­րը։ Մեզ ու­ղեկ­ցում էր գյու­ղի հիմ­նա­դիր-գյու­ղա­պետ Հա­կոբ Մով­սի­սյա­նի Ղա­զար որ­դին, ով ծն­վել է այս­տեղ և լավ ծա­նոթ է հայ­րե­նի բնաշ­խար­հին։ Դժ­վար է վե­րել­քը. կտ­րուկ զա­ռի­թա­փը նաև ա­վա­զա­պատ է։ Վեր­ջա­պես հաս­նում ենք ամ­րո­ցի հյու­սիս-արևե­լյան կող­մի պարս­պա­պա­տին, ո­րը ձգ­վում է սա­րի լայ­նու­թյամբ մոտ 25 մ՝ փա­կե­լով ամ­րո­ցի մուտ­քը, ո­րի վրա են աշ­տա­րակ-բուր­գե­րը և ամ­րո­ցի իշ­խա­նի դղյա­կը՝ կա­ռուց­ված մշակ­ված քա­րե­րով ու կրա­շա­ղա­խով։ Արևե­լյան կող­մում բա­վա­կա­նին թեք ան­տա­ռա­պատ լանջն է: Այս կող­մում դար­ձյալ պա­րիսպ է շար­ված, որն ու­նի աշ­տա­րակ։ Հնա­րա­վո­րինս ա­նա­ռիկ են ամ­րո­ցը դարձ­րել մեր նախ­նի­նե­րը։ Հյու­սի­սարևմտյան կող­մի պարս­պի մեջ է մուտ­քը, որն այժմ փակ­վել է։ Մոտ 1մ հաս­տու­թյուն ու­նեն պա­րիսպ­նե­րը, 3-5 մ բարձ­րու­թյուն։ Ժա­մա­նա­կին այս և նման այլ ամ­րոց­ներ, սղ­նախ­ներ ու դի­տա­կե­տեր են գոր­ծել և մի­մյանց ազ­դան­շան տվել կրակ վա­ռե­լով։ Այս հատ­վա­ծում մի­մյանց հետ կապ են հաս­տա­տել Տո­ղի սղ­նա­խից, Կա­տա­րո վանքն իր վրա պա­հող Դի­զա­փայտ լե­ռից, ո­րի հա­րավ-արևմուտ­քում է Սի­րիկ-Հայ­կա­վա­նի ամ­րո­ցը։ Իսկ դե­պի արևմուտք՝ Քա­շա­թա­ղի շր­ջա­նում, Ա­մու­տեղ բլուրն է՝ դի­տա­կե­տով և Սուրբ Վար­դան ե­կե­ղե­ցիով։ Ա­մու­տե­ղից կապն ար­դեն Սյու­նի­քի հետ է ե­ղել։ Սա­րիկ-Սի­րի­կի ամ­րոց-սղ­նախ-դի­տա­կե­տի Ճշգ­րիտ ժա­մա­նա­կը հնա­րա­վոր կլի­նի ի­մա­նալ հնա­գի­տա­կան պե­ղում­նե­րի ար­դյուն­քում։ Ամ­րո­ցի տա­րած­քում պահ­պան­վել է նաև ջրա­վա­զա­նը։ Ջրի հար­ցը լուծ­վել է տե­ղում­նե­րի հաշ­վին և բլ­րի 2 կող­մե­րից հո­սող գե­տակ­նե­րից։ Պատ­մա­կան ճա­նա­պար­հը հյու­սի­սա­յին կող­մից է գոր­ծել՝ անց­նե­լով ժայ­ռե­րի ստո­րո­տով։ Լե­ռան մո­տով անց­նող գե­տա­կը փոքր ջր­վե­ժի է վե­րած­վել, ո­րի մոտ գյու­ղի ե­րե­խա­ներն էին լո­ղա­նում`տա­րած­քի ի­րա­կան տե­րե­րը...