comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԻՇՏ ՀԱ­ՄԱՐ­ԺԵՔ ԼԻ­ՆԵԼ ԼՐԱԳ­ՐՈ­ՂԻ ԿՈՉ­ՄԱ­ՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՇՏ ՀԱ­ՄԱՐ­ԺԵՔ ԼԻ­ՆԵԼ ԼՐԱԳ­ՐՈ­ՂԻ ԿՈՉ­ՄԱ­ՆԸ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 2010 թվա­կա­նից ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ մեր տո­նա­ցույ­ցում Մա­յի­սի 23-ը նշ­վում է որ­պես լրագ­րո­ղի մաս­նա­գի­տա­կան տոն օր։ Ար­ցա­խում լրագ­րու­թյու­նը մոտ 145 տար­վա պատ­մու­թյուն ու­նի, ինչն ա­վե­լի է շեշ­տում բնա­գա­վա­ռի դե­րը երկ­րի կյան­քում։ Օր­վա խոր­հր­դի շր­ջա­նա­կում զրույ­ցի հրա­վի­րե­ցինք Ար­ցա­խի ժուռ­նա­լիստ­նե­րի միու­թյան նա­խա­գահ (ԺՄ) Կիմ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԻՆ:

-Պա­րոն Գաբ­րիե­լյան՝ ին­չո՞ւ է մա­յի­սի 23-ը Ար­ցա­խում նշ­վում որ­պես լրագ­րո­ղի մաս­նա­գի­տա­կան տոն օր։
-2009թ. մա­յի­սի 23-ին Ժուռ­նա­լիստ­նե­րի միու­թյու­նում կազ­մա­կեր­պել էինք մի­ջո­ցա­ռում՝ նվիր­ված Ար­ցա­խում ա­ռա­ջին պար­բե­րա­կա­նի՝ ՙՀայ­կա­կան աշ­խար­հի՚ լույ­սըն­ծայ­ման 135-ա­մյա­կին։ 1874 թվա­կա­նին Ար­ցախն ար­դեն ու­ներ տպա­գիր մա­մուլ, ին­չը մշա­կու­թա­յին ու­շագ­րավ փաստ է: Ես մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րին ա­ռա­ջար­կե­ցի այդ օ­րը մեր հան­րա­պե­տու­թյու­նում հռ­չա­կել Լրագ­րո­ղի օր, որն ար­ժա­նա­ցավ հա­վա­նու­թյան: Ա­միս­ներ անց, ԺՄ հեր­թա­կան հա­մա­գու­մա­րում, այս հար­ցը վերս­տին քն­նարկ­վեց և ո­րո­շում ըն­դուն­վեց ա­ռա­ջար­կել ԱՀ կա­ռա­վա­րու­թյա­նը` Լրագ­րո­ղի օ­րը նե­րա­ռել մաս­նա­գի­տա­կան տո­նե­րի ցան­կում: Կա­ռա­վա­րու­թյու­նում ըմ­բռ­նու­մով ըն­դու­նե­ցին գա­ղա­փա­րը, և այդ­պի­սով` Մա­յի­սի 23-ը պաշ­տո­նա­պես ըն­դուն­վեց իբրև չոր­րորդ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի օր:
-Ի՞նչ ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­ներ ու­նենք այ­սօր տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում: Կխնդ­րեինք հա­մա­ռոտ ներ­կա­յաց­նել դրանք:
-Խն­դիր­ներ, ի­րոք, ու­նենք, և դրանց մա­սին ինքս էլ հա­ճա­խա­կի բարձ­րա­ձայ­նել եմ: Փոր­ձեմ հա­կիրճ ներ­կա­յաց­նել: Թվում է` լրատ­վա­մի­ջոց­նե­րի բա­վա­րար քա­նակ կա Ար­ցա­խում, բայց ա­հա մեծ լսա­րան, կա­րե­լի է ա­սել, չի ձևա­վոր­վում: Նկա­տի ու­նեմ այն, որ մեր ԶԼՄ-նե­րը, հատ­կա­պես տպա­գիր մա­մու­լը, քիչ մատ­չե­լի են հան­րու­թյա­նը: Բա­ժա­նոր­դագ­րու­թյու­նը նվազ մա­կար­դա­կի վրա է, թեր­թե­րը հա­տա­վա­ճառ հա­մա­րյա չեն ի­րաց­վում: Առ­կա պար­բե­րա­կան­նե­րը կա՜մ պե­տա­կան հո­վա­նա­վո­րու­թյուն ու­նեն, կա՜մ էլ որևէ քա­ղա­քա­կան ու­ժի խո­սա­փողն են հան­դի­սա­նում: Ա­մե­նօ­րյա թերթ չու­նենք, ա­ռա­վե­լա­գույն պար­բե­րա­կա­նու­թյուն ա­պա­հո­վում է ՙԱ­զատ Ար­ցախ՚ թեր­թը, այն էլ` շա­բա­թը ե­րեք ան­գամ:
Հե­ռուս­տա­ռա­դիոե­թե­րը նույն­պես աղ­քատ է` պայ­մա­նա­վոր­ված ՙմե­նաշ­նոր­հա­յին՚ կար­գա­վի­ճա­կով: Ար­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը փաս­տա­ցի մր­ցա­կից չու­նի ո­լոր­տում, իսկ ա­ռանց մր­ցակ­ցու­թյան` ար­դյու­նա­վե­տու­թյուն անհ­նար է ակն­կա­լել: Նույ­նը կա­րե­լի է ա­սել հան­րա­յին ռա­դիո­յի մա­սին: Ար­ցա­խում, ճիշտ է, գոր­ծում են նաև մաս­նա­վոր ռա­դիո­կա­յան­ներ, սա­կայն դրանք ե­րաժշ­տա­կան-ժա­ման­ցա­յին են: Ռա­դիոն օ­պե­րա­տիվ տե­ղե­կատ­վու­թյան փո­խանց­ման լա­վա­գույն հար­թակ է հա­մար­վում ամ­բողջ աշ­խար­հում, բայց մեզ մոտ կար­ծեք չի զգաց­վում դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:
Տե­ղե­կատ­վու­թյան օ­պե­րա­տիվ մա­տուց­ման ա­ռու­մով թերևս նշա­նա­կա­լից է ՙԱր­ցախպ­րես՚-ի դե­րը: Միևնույն ժա­մա­նակ, հարկ է խոս­տո­վա­նել, լրագ­րո­ղա­կան ժան­րի ՙսով՚ ու­նենք Ար­ցա­խում: Մաս­նա­վո­րա­պես, ԶԼՄ-նե­րում քիչ են լի­նում սո­ցիալ-քա­ղա­քա­կան, մշա­կու­թա­յին թե­մա­նե­րով լուրջ վեր­լու­ծու­թյուն­ներ, լրագ­րո­ղա­կան հե­տաքն­նու­թյուն­ներ, հրա­պա­րա­կա­խո­սա­կան հոդ­ված­ներ, ակ­նարկ­ներ և այլն: Հան­րու­թյա­նը հա­մա­պար­փակ տե­ղե­կատ­վու­թյուն փո­խան­ցե­լու հա­մար միայն լու­րը բա­վա­րար չէ։ Լրագ­րո­ղը պետք է լի­նի հե­տա­զո­տող, ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ կա­տա­րի, հրա­տապ խն­դիր­ներ բարձ­րաց­նի… Շատ կարևոր է օ­տար լե­զու­նե­րի ի­մա­ցու­թյու­նը, ո­րով­հետև ա­ռա­քե­լու­թյուն ու­նենք նաև ղա­րա­բա­ղյան հիմ­նախն­դի­րը ճիշտ մա­տու­ցել ար­տերկ­րի տե­ղե­կատ­վա­կան հար­թակ­նե­րում:
-Ար­ցա­խի լրագ­րո­ղա­կան ըն­տա­նի­քի ա­վագ և նոր սերն­դի միջև կա՞ն տար­բե­րու­թյուն­ներ, այդ­պի­սի դի­տար­կում­ներ ա­րե՞լ եք:
-Իմ կար­ծի­քով` նոր սե­րուն­դը ին­ֆոր­մա­տիվ մտա­ծո­ղու­թյան կրող է, իսկ ա­վագ սե­րունդն ա­նա­լի­տիկ մտա­ծող է, գու­ցե նաև ո­րոշ ա­ռու­մով` պահ­պա­նո­ղա­կան, քան տա­րի­քով ա­վե­լի ե­րի­տա­սարդ­նե­րը։ Փոր­ձա­ռու­թյան հարց է, ու­րիշ ո­չինչ: Լրագ­րու­թյունն ինչ­պես ա­սում են` թո­շա­կա­յին տա­րիք չու­նի, լրագ­րող­ներն աշ­խա­տում են այն­քան, ինչ­քան ի վի­ճա­կի են ֆի­զի­կա­պես: Այս պայ­ման­նե­րում, ան­շուշտ, զգաց­նել է տա­լիս սերն­դա­փո­խու­թյան խն­դի­րը: Բայց և չմո­ռա­նանք` այ­սօր լրատ­վա­կան դաշ­տի ծան­րու­թյու­նը հիմ­նա­կա­նում ա­վագ սերն­դի ու­սե­րին է։
-Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում մեր լրագ­րու­թյան ա­զա­տու­թյան մա­կար­դա­կը։
-Ար­ցա­խում լրատ­վա­դաշ­տը լիար­ժեք կա­յա­ցած չէ, և սա օ­բյեկ­տիվ ու սու­բյեկ­տիվ պատ­ճառ­ներ ու­նի։ Խոս­քի ա­զա­տու­թյու­նը չափ­վում է տվյալ հա­սա­րա­կու­թյան ա­զա­տու­թյան աս­տի­ճա­նով։ Լրագ­րու­թյունն ակ­տիվ է այն չա­փով, ինչ չա­փով ակ­տիվ է հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կյան­քը։ Պրո­ֆե­սիո­նալ հա­յաց­քով` մեր տե­ղե­կատ­վա­կան դաշ­տը պա­սիվ ու ան­հա­մար­ձակ է թվում, բայց պետք է հաշ­վի առ­նել, որ մենք ապ­րում ենք մի տա­րա­ծաշր­ջա­նում, որ­տեղ գրա­վոր և բա­նա­վոր խոս­քի նկատ­մամբ պա­տաս­խա­նատ­վու­թյան ա­վե­լի բարձր նշա­ձող է սահ­ման­ված: Եվ դրա սահ­մա­նո­ղը մեր իսկ խիղճն է: Մեզ մոտ լրագ­րողն ինչ-որ տեղ նման է զին­վո­րի: Վատ է, ի­հար­կե, որ այդ­պես է, բայց դա է ի­րա­կա­նու­թյու­նը:
-Թվա­յին դա­րաշր­ջան. նոր ծրագ­րա­յին հա­մա­կար­գեր, տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­ներ։ Դրանց անդ­րա­դար­ձը լրագ­րու­թյան վրա։
-Սխալ­ված չեմ լի­նի, ե­թե ա­սեմ, որ ԶԼՄ-նե­րին շո­շա­փե­լի վնաս են հասց­նում սո­ցիա­լա­կան ցան­ցե­րը: Այ­սօր դրանք ուղ­ղա­կի ի­մաս­տով ՙռա­բիս՚ լրագ­րու­թյուն են հրամց­նում հան­րու­թյա­նը` լեզ­վի ա­ղա­վա­ղում, է­թի­կա­յի կա­նոն­նե­րի խախ­տում, գռեհ­կա­բա­նու­թյուն, էլ չենք խո­սում պրո­ֆե­սիո­նա­լիզ­մի իս­պառ բա­ցա­կա­յու­թյան մա­սին: Ինչ­պես ե­րաժշ­տու­թյան բնա­գա­վա­ռում, լրագ­րու­թյան մեջ նույն­պես ՙռա­բիսն՚ ու­նի մեծ լսա­րան, և սա ցա­վա­լի փաստ է: Տե­ղե­կատ­վա­կան նոր տեխ­նո­լո­գիա­ներն, ան­կաս­կած, ի­մա­ցու­թյուն­նե­րի հա­վե­լյալ աղ­բյուր են հան­դի­սա­նում, բայց պետք է դրանք ճիշտ և նպա­տա­կա­յին օգ­տա­գոր­ծել:
-Ձեր մաղ­թան­քը Լրագ­րո­ղի օր­վա առ­թիվ:
-Լի­նել սկզ­բուն­քա­յին, հետևո­ղա­կան ու հա­մար­ձակ: Մենք ևս իշ­խա­նու­թյուն ենք, և այդ իշ­խա­նու­թյու­նը պետք է ա­ռա­վե­լա­գույնս ծա­ռա­յեց­նենք ժո­ղովր­դին: Ճշ­մար­տա­խո­սու­թյան հա­մար թող նույ­նիսկ մեզ չսի­րեն, բայց հար­գել պար­տա­վոր են: Այդ հար­գան­քի չա­փա­բա­ժինն ա­մեն մեկս ու­նենք` ըստ մեր պրո­ֆե­սիո­նալ կա­րո­ղու­թյուն­նե­րի: Կմաղ­թեի, որ այն միշտ հա­մար­ժեք լի­ներ լրագ­րո­ղի կոչ­մա­նը: