comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ա­ՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԲԽԻ ԵՐԿ­ՐԻ ԱՆՎ­ՏԱՆ­ԳՈՒ­ԹՅԱՆ ՇԱ­ՀԵ­ՐԻՑ
[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԲԽԻ ԵՐԿ­ՐԻ ԱՆՎ­ՏԱՆ­ԳՈՒ­ԹՅԱՆ ՇԱ­ՀԵ­ՐԻՑ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Մեր օ­րե­րում ԶԼՄ-նե­րը հան­դի­սա­նում են պե­տու­թյան և հա­սա­րա­կու­թյան, իշ­խա­նու­թյուն­նե­րի և ժո­ղովր­դի, տար­բեր կա­ռույց­նե­րի միջև հա­ղոր­դակց­ման կարևո­րա­գույն օ­ղակ­նե­րից մե­կը` խն­դիր ու­նե­նա­լով եր­կուս­տեք ա­պա­հո­վե­լու երկ­րի ներ­սում և նրա­նից դուրս տե­ղի ու­նե­ցող իր­դար­ձու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ տե­ղե­կաց­վա­ծու­թյու­նը, դրա­նով իսկ հա­մա­պա­տաս­խան ազ­դե­ցու­թյուն ու­նե­նա­լով հա­սա­րա­կա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա։ Ուղ­ղա­կի կամ միջ­նոր­դա­վոր­ված, վեր­լու­ծու­թյուն­նե­րի, մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի, ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի և այլ ձևա­չա­փե­րով լրագ­րու­թյու­նը նպաս­տում է հա­սա­րա­կու­թյան մեջ հա­մա­պա­տաս­խան տրա­մադ­րու­թյուն­նե­րի ձևա­վոր­մա­նը։ 

Զրույ­ցը ՊԲ ՙՄար­տիկ՚ պաշ­տո­նա­թեր­թի թղ­թա­կից, ք.գ.թ., դո­ցենտ, կա­պի­տան Հրայր ՓԱ­ՇԱ­ՅԱ­ՆԻ հետ է:

-Ո­րո ՞նք են այն ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, որ­տեղ ռազ­մա­կան լրագ­րու­թյան ժան­րա­յին ՙզի­նա­նո­ցը՚ տար­բեր­վում է քա­ղա­քա­ցիա­կա­նից:
-Պա­տե­րազ­մի և խա­ղա­ղու­թյան մեջ գտն­վող մեր երկ­րի և, ընդ­հան­րա­պես, տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ­նե­րի ար­դի դա­րաշր­ջա­նում ա­ռա­ջին զո­հը ճշ­մար­տու­թյունն է։ Ցն­ցող կամ սկան­դա­լա­յին նյու­թե­րի ու հոդ­ված­նե­րի հրա­պա­րա­կումն այս դեպ­քում, կար­ծում եմ, ա­նըն­դու­նե­լի է: Նման պայ­ման­նե­րում պետք է հեն­վել առն­վազն չվ­նա­սե­լու սկզ­բուն­քի վրա, քա­նի որ ռազ­մա­կան լրագ­րու­թյան մեջ թույլ տված սխալն ուղ­ղա­կիո­րեն կապ­ված է մարդ­կա­յին կյան­քե­րի ու հայ­րե­նի­քի անվ­տան­գու­թյան հետ։ Այս ա­ռու­մով, այս­պես ա­սած, ո­րո­շա­կի կողմ­նա­պա­հու­թյու­նը նույ­նիսկ ար­դա­րաց­ված է, ե­թե այն բխում է հայ­րե­նի­քի, հա­սա­րա­կու­թյան և նրա անվ­տան­գու­թյան շա­հե­րից։ Թշ­նա­մին ա­նընդ­հատ հետևում է ռազ­մա­կան ո­լոր­տին վե­րա­բե­րող յու­րա­քան­չյուր նյու­թի, գրառ­ման ու մեկ­նա­բա­նու­թյան։ Այս պա­րա­գա­յում ո­լոր­տի ՙխո­հա­նո­ցը՚ հրա­պա­րա­կայ­նաց­նե­լը ոչ թե լրագ­րո­ղա­կան ՙա­մե­նա­տե­սու­թյուն՚ է, այլ թշ­նա­մու ջրա­ղա­ցին ջուր լց­նե­լու՝ գի­տակց­ված կամ չգի­տակց­ված գոր­ծո­ղու­թյուն։ Հենց այս հան­գա­մանք­նե­րով են հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված ռազ­մա­կան լրագ­րու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը քա­ղա­քա­ցիա­կան լրագ­րու­թյու­նից. վեր­ջի­նում թե­մա­տի­կան ու նյու­թի բո­վան­դա­կու­թյու­նը հա­ճախ նման զգու­շա­վո­րու­թյուն չեն պա­հան­ջում։
-Ինչ­պի­սի՞ կարևո­րու­թյուն ու նշա­նա­կու­թյուն ու­նի ռազ­մա­կան լրագ­րու­թյու­նը պա­տե­րազ­մող մեր երկ­րի հա­մար։
- Քա­նի դեռ շր­ջա­պատ­ված ենք թշ­նա­մա­կան եր­կր­նե­րով և գտն­վում ենք պա­տե­րազ­մի ու խա­ղա­ղու­թյան սահ­մա­նագ­ծին, լրագ­րու­թյան այս ճյու­ղը կարևոր դե­րա­կա­տա­րում ու­նի թե՜ հա­կա­ռա­կոր­դի հետ տե­ղե­կատ­վա­կան բախ­ման, թե՜ մա­տաղ սերն­դի ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան տե­սան­կյու­նից։ Հար­ցը պետք է դի­տար­կել հայ­կա­կան եր­կու հան­րա­պե­տու­թյուն­նե­րին սպառ­նա­ցող տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րի տե­սան­կյու­նից։
Գաղտ­նիք չէ, որ հա­կա­ռա­կոր­դի կող­մից ա­մե­նա­տար­բեր հնարք­ներ են կի­րառ­վում սե­փա­կան զոր­քե­րի մա­սին ա­ռաս­պել­նե­րի ստեղծ­ման, հայ­կա­կան բա­նա­կը վար­կա­բե­կող նյու­թե­րի հո­րին­ման ու տա­րած­ման հա­մար, ո­րոնք միտ­ված են հա­սա­րա­կու­թյան բա­րո­յալք­մանն ու հա­մա­պա­տաս­խան խու­ճա­պա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րի ձևա­վոր­մա­նը` իր ամ­բողջ հետևանք­նե­րով հան­դերձ։
Մյուս կող­մից, լրագ­րու­թյան այս ճյու­ղի կարևո­րու­թյունն ու նշա­նա­կու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է թե­մա­տի­կա­յով, որն ընդ­գր­կում է ինչ­պես ըն­թա­ցիկ բա­նա­կա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, այն­պես էլ՝ ա­ռան­ձին ո­լորտ­նե­րի առ­նչ­վող թե­մա­ներ։ Մաս­նա­վո­րա­պես, ո­լոր­տի լրագ­րող­նե­րի ա­մե­նօ­րյա ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյան, զին­վո­րա­կան ա­ռօ­րյա­յի, զին­վո­րա­կան դի­ման­կար­նե­րի, զո­րա­մա­սե­րի, ստո­րա­բա­ժա­նում­նե­րի և զո­րա­տե­սակ­նե­րի մա­սին պատ­մող հոդ­ված­նե­րի ու նյու­թե­րի պատ­րաս­տու­մը, ո­րոնք կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նեն այ­սօր­վա հայ­րե­նյաց պաշտ­պան­նե­րի ա­մե­նօ­րյա աշ­խա­տան­քը հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նե­լու հա­մար։ Պետք է ար­ժա­նիո­րեն գնա­հա­տել բո­լոր այն նվի­րյալ­նե­րի ա­ռա­քե­լու­թյու­նը, ո­րոնք ի­րենց ա­մե­նօ­րյա ծա­ռա­յու­թյամբ ա­պա­հո­վում են մեր երկ­րի անվ­տան­գու­թյու­նը, մինչ­դեռ շատ դեպ­քե­րում, այս­պես ա­սած, մնում են ստ­վե­րում, ո­րով­հետև մենք՝ լրագ­րող­ներս, օ­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով ա­մե­նուր չէ, որ հասց­նում ենք լի­նել։ Այս բնա­գա­վա­ռում ա­նե­լիք ու­նեն բո­լոր լրագ­րող­նե­րը։
-Ինչ­պի­սի՞ գի­տե­լիք­նե­րի, անձ­նա­յին ո­րակ­նե­րի և ու­նա­կու­թյուն­նե­րի պետք է տի­րա­պե­տի ռազ­մա­կան լրագ­րո­ղը։
- Ընդ­հան­րա­պես լրագ­րու­թյան մեջ կարևոր են նյու­թի կամ հոդ­վա­ծի ներ­կա­յաց­ման ո­ճը, հաս­ցեա­կա­նու­թյու­նը, մտ­քե­րի տրա­մա­բա­նա­կան կապ­վա­ծու­թյու­նը։ Ա­նի­մաստ նա­խա­դա­սու­թյուն­նե­րով ոչ ո­քի չես հե­տաք­րք­րի: Սա ընդ­հան­րա­կան կա­նոն է լրագ­րու­թյան բո­լոր ժան­րե­րի հա­մար: Բա­ցի այդ, ռազ­մա­կան լրագ­րո­ղը պետք է տի­րա­պե­տի ռազ­մա­կան անհ­րա­ժեշտ գի­տե­լիք­նե­րի, ու­նե­նա ֆի­զի­կա­կան ու հո­գե­բա­նա­կան պատ­րաստ­վա­ծու­թյուն, պե­տու­թյան և հա­սա­րա­կու­թյան անվ­տան­գու­թյու­նը մշ­տա­պես դի­տար­կի որ­պես բա­ցար­ձակ ար­ժեք և այդ դի­տան­կյու­նից լու­սա­բա­նի բա­նա­կա­շի­նու­թյա­նը, բա­նա­կա­յին ա­ռօ­րյա­յին, մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյան ըն­թաց­քին և բա­նա­կա­յին կյան­քին վե­րա­բե­րող մյուս ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը։
Իսկ հա­ջո­ղու­թյան գրա­վա­կա­նը, ինչ­պես մյուս բնա­գա­վառ­նե­րում, մեր դեպ­քում ևս, մաս­նա­գի­տա­կան ու­նա­կու­թյուն­ներն ու նվիր­ված աշ­խա­տանքն են։
-Մեր ռազ­մա­կան լրագ­րու­թյունն ինչ­պե՞ս դի­մա­կա­յեց Ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի տե­ղե­կատ­վա­կան մար­տահ­րա­վեր­նե­րին։
-Ապ­րի­լյան մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կր­կին փաս­տե­ցին, թե որ­քան կարևոր ա­ռա­քե­լու­թյուն ու­նեն լրագ­րող­նե­րը մեր երկ­րի առջև ծա­ռա­ցած մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յե­լու գոր­ծում։ Հայտ­նի է, որ, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին զու­գա­հեռ, ադր­բե­ջա­նա­կան կող­մը նա­խա­ձեռ­նել էր նաև լայ­նա­ծա­վալ տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ՝ կեղծ տե­ղե­կու­թյուն­ներ հա­ղոր­դե­լով, հրա­պա­րա­կե­լով լու­սան­կար­ներ Ար­ցա­խի այս կամ այն բնա­կա­վայ­րի գրավ­ման վե­րա­բե­րյալ։ Թա­լի­շի օ­րի­նա­կը շա­տե­րիս է հայտ­նի: Այդ օ­րե­րին օ­պե­րա­տիվ, ճիշտ ու նպա­տա­կա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շնոր­հիվ, հնա­րա­վոր դար­ձավ ոչ միայն չե­զո­քաց­նել, այլև տար­բեր լրատ­վա­մի­ջոց­նե­րով, այդ թվում նաև ար­տա­սահ­մա­նյան, հենց մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վայ­րե­րից ներ­կա­յաց­նել ի­րա­կա­նու­թյու­նը՝ աշ­խար­հին ի­րա­զե­կե­լով, թե ով է ապ­րի­լյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ի­րա­կան սադ­րի­չը։ Այս դեպ­քում ևս դրսևոր­վեց հայ ժո­ղովր­դի լա­վա­գույն հատ­կա­նիշ­նե­րից մե­կը՝ դժ­վա­րին պա­հե­րին միա­վոր­վե­լու, բռուն­ցք­վե­լու և վտան­գի դեմ միաս­նա­բար պայ­քա­րե­լու կամ­քը։ Շնոր­հիվ հա­մա­հայ­կա­կան միաս­նու­թյան, ձա­խող­վեց նաև Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դեմ ծա­վալ­ված՝ ադր­բե­ջա­նա­կան հո­գե­բա­նա­կան, քա­րոզ­չա­կան, տե­ղե­կատ­վա­կան, ժա­մա­նա­կա­կից տեր­մի­նա­բա­նու­թյամբ՝ հիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մը։ Դրա վառ վկա­յու­թյունն այդ օ­րե­րին հայ հա­սա­րա­կու­թյան միաս­նու­թյան ու հա­կա­ռա­կոր­դին ա­մեն գնով հաղ­թե­լու մար­տա­կան բարձր ո­գին էր։
Ա­ռի­թից օգտ­վե­լով` շնոր­հա­վո­րում եմ բո­լոր լրագ­րող­նե­րին մաս­նա­գի­տա­կան օր­վա կա­պակ­ցու­թյամբ, ցան­կա­նում նո­րա­նոր հա­ջո­ղու­թյուն­ներ թե՜ անձ­նա­կան և թե՜ մաս­նա­գի­տա­կան-ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում: Կցան­կա­նա­յի, որ, ան­կախ գա­ղա­փա­րա­կան կողմ­նո­րո­շում­նե­րից, մե­գա­տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րի ար­դի դա­րաշր­ջա­նում մեր լրագ­րո­ղա­կան հան­րույ­թի գոր­ծու­նեու­թյու­նը նպաս­տի հայ­րե­նի­քի, ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­մանն ու հզո­րաց­մա­նը։