comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՎեՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿեՆՏՐՈՆՈՒՄ ԱՎԱՆԴԱԲԱՐ ՆՇՎԵՑ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը
[ARM]     [RUS]     [ENG]

ՎեՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿեՆՏՐՈՆՈՒՄ ԱՎԱՆԴԱԲԱՐ ՆՇՎԵՑ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օր­վա կա­պակ­ցու­թյամբ Ստե­փա­նա­կեր­տի Ք. Քոք­սի ան­վան վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րոն էին այ­ցե­լել ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը, ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­ներ։

Ա. Բաղ­րյա­նի հա­վաստ­մամբ՝ սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով ե­րե­խա­նե­րը միշտ էլ հա­մա­կար­գի պա­տաս­խա­նա­տու­նե­րի ու­շադ­րու­թյան ա­ռանց­քում են, իսկ նրանց հա­սա­րա­կու­թյա­նը ին­տեգր­ման հար­ցում կարևոր դե­րա­կա­տա­րում ու­նի Ստե­փա­նա­կեր­տի վե­րա­կանգ­նո­ղա­կա­նը: Կենտ­րո­նի տնօ­րեն Վար­դան Թադևո­սյանն ու մյուս­նե­րը շնոր­հա­վո­րե­ցին մա­նուկ­նե­րին տո­նի առ­թիվ՝ մաղ­թե­լով ա­ռող­ջու­թյուն, ան­հոգ ման­կու­թյուն խա­ղաղ եր­կն­քի տակ։
12 տա­րի ա­ռաջ հիմն­ված Ման­կա­կան ա­ռող­ջու­թյան կենտ­րո­նում ներ­կա­յումս վե­րա­կանգ­նո­ղա­կան բու­ժում է ստա­նում 24 ե­րե­խա, և ար­դեն 3-րդ տա­րին է, ինչ գոր­ծում է նաև աու­տիզ­մով հի­վանդ ե­րե­խա­նե­րի բուժ­ման և կր­թու­թյան հա­մար կենտ­րոն, որ­տեղ էլ տվյալ պա­հին ընդգրկված է 20 ե­րե­խա։ Վ. Թադևո­սյա­նը վս­տա­հեց­րեց, որ Կենտ­րո­նում վե­րա­կանգ­նո­ղա­կան բու­ժում­ներն ու մյուս օ­ժան­դակ մի­ջո­ցա­ռում­ներն ի­րա­կա­նաց­վում են մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան: ՙԿու­զե­նա­յի, որ ա­վե­լի շատ ե­րե­խա­նե­րի ընդ­գր­կենք, բայց ու­նենք ո­րո­շա­կի խն­դիր­ներ՝ կապ­ված շեն­քա­յին պայ­ման­նե­րի հետ։ Այ­նուա­մե­նայ­նիվ, կարևո­րը շեն­քը չէ, այլ մեր ցան­կու­թյու­նը, մաս­նա­գետ­նե­րի առ­կա­յու­թյու­նը, ով­քեր աշ­խա­տում են ար­դյու­նա­վետ մե­թոդ­նե­րով՚,- ա­սաց Վ. Թադևո­սյա­նը։
Ըստ տնօ­րե­նի` Ար­ցա­խում վաղ թե ուշ կլի­նի գեր­ժա­մա­նա­կա­կից վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րոն։ Երբ 1998թ. Ստե­փա­նա­կեր­տում բաց­վեց Կենտ­րո­նը, ՀՀ-ում կար ըն­դա­մե­նը նմա­նա­տիպ մեկ-եր­կու կա­ռույց։ Այ­սօր Հա­յաս­տա­նում կան տաս­նյակ վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րոն­ներ և, ա­վա՛ղ, Ստե­փա­նա­կեր­տի վե­րա­կանգ­նո­ղա­կա­նը դեռ միակն է Ար­ցա­խում։ Կա­ռույցն ու­նի նաև փոքր մաս­նա­ճյու­ղեր Մար­տա­կեր­տում, Հադ­րու­թում, Մար­տու­նիում, շու­տով կլի­նի նաև Բեր­ձո­րում, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում տե­ղում ցույց տալ անհ­րա­ժեշտ բու­ժօգ­նու­թյուն։
Հու­նի­սի 1-ը կրկ­նա­կի տոն էր նաև 20 տա­րի ա­նընդ­մեջ Կենտ­րո­նում բուժ­վող Տիգ­րան Վեր­դյա­նի հա­մար. նա այդ օ­րը դար­ձավ 22 տա­րե­կան: Նրա ծնն­դյան օր­վա տո­նա­կա­տա­րու­թյուն­նե­րի մեկ­նար­կը տր­վեց հենց Վե­րա­կանգ­նո­ղա­կա­նում։ Մայ­րը՝ Ա­նա­հիտ Սարգ­սյա­նը, նշեց, որ տղան ա­ռա­ջին­նե­րից մեկն էր, որ այդ­տեղ բու­ժում է ստա­նում։ Տիգ­րանն ու­նի ման­կա­կան ցե­րեբ­րալ կաթ­ված ու հե­նա­շար­ժա­կան հա­մա­կար­գի խն­դիր, և ար­դեն 22 տա­րի ան­վա­սայ­լա­կի վրա է։ Եր­կու տա­րե­կա­նում ախ­տո­րո­շել են, որ չի կա­րո­ղա­նա­լու խո­սել, քա­նի որ ախ­տա­հար­ված է ձախ ու­ղե­ղա­յին կենտ­րո­նը, ինչն էլ կապ ու­նի հե­նա­շար­ժա­կան հա­մա­կար­գի և խոս­քի հետ։ Վե­րա­կանգ­նո­ղա­կա­նում լո­գո­պեդ-դե­ֆեկ­տո­լոգ Սու­սան­նա Հայ­րա­պե­տյա­նը նրա հետ 2 տա­րի ա­նընդ­մեջ աշ­խա­տեց, և տղան 4 տա­րե­կա­նում սկ­սեց պարզ խո­սել։ Վե­րա­կանգ­նո­ղա­կա­նը նրա հա­մար երկ­րորդ տուն է, հա­րա­զատ մի­ջա­վայր՝ շր­ջա­պատ­ված սի­րով, հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյամբ և մեծ հա­վա­տով։
Տո­նա­կան օ­րը կազ­մա­կերպ­վեց նաև հյու­րա­սի­րու­թյուն ե­րե­խա­նե­րի հա­մար։