comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
... ՈՐ ՄԱ­ՆՈՒԿ­ՆԵ­ՐԻ ԱՇ­ԽԱՐ­ՀՈՒՄ ՄԻՇՏ ՏՈՆ ՈՒ ԲԵՐԿ­ՐԱՆՔ ԼԻ­ՆԻ
[ARM]     [RUS]     [ENG]

... ՈՐ ՄԱ­ՆՈՒԿ­ՆԵ­ՐԻ ԱՇ­ԽԱՐ­ՀՈՒՄ ՄԻՇՏ ՏՈՆ ՈՒ ԲԵՐԿ­ՐԱՆՔ ԼԻ­ՆԻ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օ­րը հան­դի­սա­վո­րու­թյամբ նշելն ար­դեն ա­վան­դույթ է դար­ձել ԱՀ ան­հայտ կո­րած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­րա­զատ­նե­րի միու­թյան հա­մար։ Կազ­մա­կեր­պու­թյան վար­չու­թյան ան­դամ­նե­րը՝ նա­խա­գահ Վե­րա Գրի­գո­րյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, ջանք չեն խնա­յել ե­րե­խա­նե­րի օ­րը տոն դարձ­նե­լու հա­մար։

Միու­թյան գրա­սե­նյա­կի բա­կում հա­վաք­վել էին ոչ միայն ե­րե­խա­ներ, այլև նրանց ծնող­նե­րը, ԱՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի սպա­ներ, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, հյու­րեր։
Տո­նի առ­թիվ ե­րե­խա­նե­րին ա­ռա­ջի­նը շնոր­հա­վո­րեց Ա­ԿԱՀՄ նա­խա­գա­հը։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան ա­նու­նից շնոր­հա­վո­րան­քի ու բա­րե­մաղ­թան­քի խոս­քեր հղեց կա­ռա­վա­րու­թյան հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի բաժ­նի պետ Վա­րու­ժան Ա­ռա­քե­լյա­նը։ Այ­նու­հետև մեկ­նար­կեց հա­մեր­գա­յին ծրա­գի­րը հենց ե­րե­խա­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Ան­սահ­ման ժպիտ­ներ ու բարձր տրա­մադ­րու­թյուն, երգ ու պար, ծի­ծաղ, ո­րով ե­րե­խա­նե­րի տո­նը վեր էր ած­վել ման­կա­կան գու­նեղ փա­ռա­տո­նի։
Դե, էլ ինչ տոն՝ ա­ռանց նվեր­նե­րի. 170 ե­րե­խա՝ այդ թվում նաև Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ու հա­շան­դամ­նե­րի թոռ­ներ, նվեր­ներ ստա­ցան։ Հպար­տու­թյամբ ու ակ­նա­ծան­քով պետք է փաս­տել, որ այդ ե­րե­խա­նե­րից 6-ը՝ բո­լորն էլ տղա­ներ, Հա­յաս­տա­նի Ազ­գա­յին հե­րոս, Ար­ցա­խի հե­րոս Յու­րի Պո­ղո­սյա­նի թոռ­ներն են։
Ինչ խոսք, նմա­նա­տիպ մի­ջո­ցա­ռում­ներն ա­ռանց հո­վա­նա­վոր­նե­րի ու ա­ջա­կից­նե­րի չեն լի­նում։ Նրան­ցից մե­կը ՙՀա­յոց ար­ծիվ­ներ՚ հայ­րե­նա­սի­րա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյունն է, ո­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ան­ձամբ են բե­րել ի­րենց պատ­րաս­տած նվեր­նե­րը։ Միու­թյան նա­խա­գահ Ռո­լանդ Բա­լա­յա­նի խոս­քով՝ ի­րենց կազ­մա­կեր­պու­թյու­նը վա­ղուց է հա­մա­գոր­ծակ­ցում Ան­հայտ կո­րած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­րա­զատ­նե­րի միու­թյան հետ և տար­բեր ա­ռիթ­նե­րով փոր­ձում է սա­տա­րել ո­րո­շա­կի կար­գա­վի­ճակ ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րի ե­րե­խա­նե­րին։ ՙՀա­յոց ար­ծիվ­ներ՚ ՀՀԿ ար­ցա­խյան մաս­նա­ճյու­ղի նա­խա­գա­հի տե­ղա­կալ, ա­զա­տա­մար­տիկ Ա­նա­հիտ Աբ­րա­հա­մյանն էլ յու­րո­վի շնոր­հա­վո­րեց ե­րե­խա­նե­րին. նրա կա­տար­մամբ հն­չած հայ­րե­նա­սի­րա­կան եր­գը են­թա­տեքստ ու­ներ՝ մա­տաղ սերն­դին ուղղ­ված՝ սր­բո­րեն պա­հել, պաշտ­պա­նել տու­նը հայ­րե­նի՝ օ­տա­րի ոտ­նձ­գու­թյուն­նե­րից...
Մի­ջո­ցառ­ման ա­վար­տին ԱՀ Ա­ԿԱՀՄ նա­խա­գահ Վե­րա Գրի­գո­րյա­նը, միու­թյան հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մար, կազ­մա­կեր­պու­թյան ՙՀայ­րե­նիք և հա­վատ՚ մե­դա­լով պարգևատ­րեց Ա­նա­հիտ Աբ­րա­հա­մյա­նին։
;