comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԴՈՒ` ՍԻ­ՐՈՒՆ ՔԱ­ՂԱՔ, ԴՈՒ` ԳԱ­ՐՈՒՆ ՔԱ­ՂԱՔ…
[ARM]     [RUS]     [ENG]

ԴՈՒ` ՍԻ­ՐՈՒՆ ՔԱ­ՂԱՔ, ԴՈՒ` ԳԱ­ՐՈՒՆ ՔԱ­ՂԱՔ…

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 

Ստե­փա­նա­կեր­տը վեր­ջին տա­րի­նե­րին շատ է փոխ­վել։ Ծրագ­րե­րը, որ ի­րա­կա­նաց­վել են մայ­րա­քա­ղա­քում վեր­ջին տաս­նա­մյա­կում, բազ­մա­թիվ են և նկա­տե­լի նույ­նիսկ ան­զեն աչ­քով։ Հյու­րերն այն հա­մա­րում են աշ­խար­հի ա­մե­նա­մա­քուր ու ա­մե­նա­կա­նա­չա­պատ քա­ղաք­նե­րից մե­կը։ Մենք՝ այս քա­ղա­քի բնա­կիչ­նե­րը, ում հա­մար տե­սա­նե­լի են նաև առ­կա խն­դիր­նե­րը, նույն­պես նկա­տում ենք կա­տար­ված հս­կա­յա­կան աշ­խա­տան­քը և, ի­հար­կե, ու­րա­խա­նում, երբ այն ա­վե­լի բա­րե­տես է դառ­նում, իսկ խն­դիր­նե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նում ենք այն ա­վե­լի լա­վը տես­նե­լու ակն­կա­լի­քով։
Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Սու­րեն ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ քա­ղա­քը կեն­դա­նի, բարդ օր­գա­նիզմ է հա­մա­րում, որ­տեղ ա­մեն օր խն­դիր­ներ են լուծ­վում և նոր խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նում. տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի հիմ­նա­կան խն­դի­րը ձեռ­քը, ինչ­պես ա­սում են, զար­կե­րա­կին պա­հելն է և ժա­մա­նա­կին մար­տահ­րա­վեր­նե­րին ար­ձա­գան­քե­լը։ Իսկ դրանք պարզ են. ա­պա­հո­վել քա­ղա­քա­յին կյան­քի բնա­կա­նոն ըն­թաց­քը, բա­րե­լա­վել բնակ­չու­թյան կեն­սա­պայ­ման­նե­րը, հար­մա­րա­վետ մի­ջա­վայր ստեղ­ծել այս­տեղ ինչ­պես աշ­խա­տե­լու, այն­պես էլ հան­գս­տա­նա­լու հա­մար։

Բա­րե­կամ­նե­րը

Դրան հաս­նել հա­մայն­քին տր­վող պե­տա­կան մի­ջոց­նե­րով, ի­հար­կե, հնա­րա­վոր չէ։ Ծրագ­րե­րի մի մա­սի ի­րագ­րոր­ծու­մը հնա­րա­վոր է դառ­նում այլ գե­րա­տես­չու­թյուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, բա­րե­գոր­ծա­կան մի­ջոց­նե­րի ներգ­րավ­ման շնոր­հիվ։
Ստե­փա­նա­կեր­տի՝ որ­պես Ար­ցա­խի մայ­րա­քա­ղա­քի, պատ­շաճ տեսքն ա­պա­հո­վե­լու գոր­ծում ակ­տի­վո­րեն ներգ­րավ­ված են պե­տա­կան բո­լոր կա­ռույց­նե­րը: Քա­ղա­քա­շի­նա­կան հիմ­նա­կան ծրագ­րե­րը Ստե­փա­նա­կեր­տում ի­րա­կա­նաց­վում են Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան մի­ջո­ցով: Բայց այդ գոր­ծու­նեու­թյու­նը բա­վա­րար չէր լի­նի, ե­թե Ստե­փա­նա­կեր­տը չու­նե­նար գոր­ծըն­կեր­ներ, բա­րե­կամ­ներ։ Հենց նման մարդ­կանց ու կա­ռույց­նե­րի շնոր­հիվ է նաև, որ վեր­ջին տա­րի­նե­րին ի­րա­կա­նաց­վել են այն­պի­սի մե­ծա­մասշ­տաբ ծրագ­րեր, ինչ­պի­սիք են Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի, ծնն­դա­տան ու մյուս բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րի կա­ռու­ցումն ու վե­րա­նո­րո­գու­մը, մայ­րա­քա­ղա­քի բո­լոր դպ­րոց­նե­րի (բա­ցա­ռու­թյամբ թիվ 10 հիմ­նա­կան դպ­րո­ցի, ո­րի նա­խա­գիծն ար­դեն պատ­րաստ է և շու­տով այն նույն­պես կհիմ­նա­նո­րոգ­վի), մշա­կու­թա­յին ու ար­վես­տի օ­ջախ­նե­րի հիմ­նա­նո­րո­գում­նե­րը, են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ստեղ­ծու­մը, քան­դակ­նե­րի տե­ղադ­րու­մը, նոր պու­րակ­նե­րի, ե­կե­ղե­ցի­նե­րի, հյու­րա­նոց­նե­րի ու ռես­տո­րան­նե­րի կա­ռու­ցու­մը։ Ցա­վոք, Ստե­փա­նա­կեր­տում առ­կա է նա­խադպ­րո­ցա­կան հիմ­նարկ­նե­րի սա­կա­վու­թյուն, քա­նի որ պա­տե­րազ­մից հե­տո ման­կա­պար­տեզ­նե­րի շեն­քե­րի մեծ մասն օ­տար­վել է, և հի­մա ստիպ­ված են մտա­ծել կա՜մ նոր շեն­քե­րի կա­ռուց­ման, կա՜մ հար­մա­րեց­ված շեն­քե­րում ման­կա­պար­տեզ­ներ բա­ցե­լու մա­սին։ Այս կարևո­րա­գույն խնդ­րի ժա­մա­նա­կա­վոր լու­ծու­մը պատ­կան մար­մին­նե­րը տե­սել են դպ­րոց­նե­րին կից նա­խադպ­րո­ցա­կան խմ­բե­րի ստեղծ­ման մեջ։ Հար­ցը բաց է. այ­սօր­վա դրու­թյամբ շուրջ 1000 ե­րե­խա­յի հա­մար նա­խադպ­րո­ցա­կան կր­թու­թյուն ա­պա­հո­վե­լու խն­դիր ու­նենք։
Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նում հատ­կա­պես անգ­նա­հա­տե­լի են հա­մա­րում Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից տրա­մադր­ված ա­ջակ­ցու­թյու­նը՝ նյու­թա­տեխ­նի­կա­կան, մե­թո­դա­կան, մաս­նա­գի­տա­կան։ Նաև այդ ա­ջակ­ցու­թյան շնոր­հիվ է, որ հա­ջող­վել է ա­պա­հո­վել մայ­րա­քա­ղա­քի ա­ռա­ջըն­թա­ցը։ Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հիմ­քը եր­կու կա­ռույց­նե­րի միջև դր­վել է յոթ տա­րի ա­ռաջ` տա­րի­նե­րի ըն­թաց­քում վե­րա­ճե­լով ա­մուր բա­րե­կա­մու­թյան։

Ս. Գրի­գո­րյանն այն հա­մա­րում է հա­մա­գոր­ծակ­ցու­թյան լա­վա­գույն օ­րի­նակ. ՙՆրանց կա­րող ենք դի­մել ցան­կա­ցած հար­ցով և ակն­կա­լել, որ կա­նեն հնա­րա­վո­րի­նը։ Քա­ղա­քա­յին տն­տե­սու­թյու­նը իս­կա­պես դժ­վար, բարդ կա­ռա­վար­վող գոր­ծըն­թաց է. Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը նախ հս­կա­յա­կան մաս­նա­գի­տա­կան օգ­նու­թյուն է ցու­ցա­բե­րել ժա­մա­նա­կին, երբ կա­ռա­վար­ման, կադ­րե­րի վե­րա­պատ­րաստ­ման գոր­ծում խոր­հր­դատ­վու­թյան, տեխ­նի­կա­կան ա­ջակ­ցու­թյան կա­րիք ու­նեինք՚,- ա­սաց նա։ Եր­կու քա­ղա­քա­պե­տա­րան­նե­րի միջև կնք­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում աշ­խա­տանք­ներ են տար­վել նա­խագ­ծե­րի պատ­րաստ­ման, տե­ղե­կու­թյուն­նե­րի ու փոր­ձի փո­խա­նակ­ման ուղ­ղու­թյամբ. կազ­մա­կերպ­վել են մշա­կու­թա­յին, սպոր­տա­յին, ա­ռող­ջա­պա­հա­կան մի­ջո­ցա­ռում­ներ։ Մի շարք ծրագ­րեր ֆի­նան­սա­վոր­վել են Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից։ Ընդ ո­րում՝ չնա­յած հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը Ստե­փա­նա­կեր­տի ու Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րան­նե­րի միջև էր, ծրագ­րեր ի­րա­կա­նաց­վե­ցին նաև Ար­ցա­խի շրջ­կենտ­րոն­նե­րում։ Ի թիվս այլ ծրագ­րե­րի` Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ և ֆի­նա­սա­վոր­մամբ 2014 թվա­կա­նին սկս­վել է Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի այ­գու հիմ­նադ­րու­մը. շնոր­հիվ այդ նա­խա­ձեռ­նու­թյան Ստե­փա­նա­կերտն այ­սօր ու­նի ևս մի գողտ­րիկ հան­գս­տյան վայր։

Եր­կու կա­ռույց­նե­րի միջև այդ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը տա­րի­նե­րի ըն­թաց­քում ա­ճեց, վե­րած­վե­լով բա­րե­կա­մու­թյան, և հի­մա հա­ճախ են հյու­րըն­կա­լում մի­մյանց, կազ­մա­կեր­պում ոչ միայն գոր­ծըն­կե­րա­յին հան­դի­պում­ներ, այլև փո­խա­դարձ այ­ցեր ու ար­շավ­ներ՝ հա­մա­տե­ղե­լով հա­ճե­լին օգ­տա­կա­րի հետ։
Կր­թամ­շա­կու­թա­յին կյան­քը
Այն Ստե­փա­նա­կեր­տում շատ ակ­տիվ է։ Բո­լոր տոն, հա­մա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան օ­րե­րը մայ­րա­քա­ղա­քի բնա­կիչ­նե­րի ու հյու­րե­րի հա­մար վե­րած­վում են իս­կա­կան տո­նախմ­բու­թյան. Ստե­փա­նա­կեր­տը հա­ճախ է հյու­րըն­կա­լում այլ եր­կր­նե­րի մշա­կու­թա­յին խմ­բե­րի, մե­նա­կա­տար­նե­րի։ Ար­ցա­խի մշա­կույ­թի օ­ջախ­նե­րը, հան­րակր­թա­կան դպ­րոց­ներն ու մյուս կր­թօ­ջախ­նե­րը ևս հան­դես են գա­լիս տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­նե­րով, կազ­մա­կերպ­վում են դպ­րո­ցա­կան օ­լիմ­պիա­դա­ներ, ին­տե­լեկ­տուալ խա­ղեր, տր­վում ներ­կա­յա­ցում­ներ։ Վեր­ջին շր­ջա­նում ակ­տի­վա­նա­լու փոր­ձեր է ա­նում նաև մաս­նա­վոր հատ­վա­ծը. գոր­ծող սր­ճա­րան­նե­րը, փա­բե­րը, մեծ ու փոքր հյու­րա­նոց­նե­րը հա­ճա­խորդ գրա­վե­լու հա­մար հե­տաքր­քիր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով են հան­դես գա­լիս, ին­չը հե­տաքր­քիր է դարձ­նում քա­ղա­քի ա­ռօ­րյան։ Այն­պես որ՝ մր­ցակ­ցու­թյու­նը շու­կա­յում իր կա­նոն­ներն է թե­լադ­րում, ինչն աշ­խա­տում է հօ­գուտ քա­ղա­քի զար­գաց­ման և աշ­խու­ժաց­ման։

Սպոր­տը՝ նոր ո­րա­կով


Սպոր­տը ստե­փա­նա­կերտ­ցու հա­մար ա­ռան­ձին թե­մա է. նրա հան­դեպ սի­րո ա­ռա­ջին սաղ­մե­րը ձևա­վոր­վում են նախ ըն­տա­նի­քում, տե­ղա­փոխ­վում բակ, նա­խադպ­րո­ցա­կան ու դպ­րո­ցա­կան հիմ­նարկ­ներ։ Ստե­փա­նա­կերտ­ցի մա­նուկ­նե­րի մեծ մա­սը, հատ­կա­պես տղա­նե­րը, հա­ճա­խում է մար­զա­կան խմ­բակ­ներ, և նրան­ցից ո­մանք լուրջ ար­դյունք­ներ են գրան­ցում ար­դեն հան­րա­պե­տու­թյու­նից դուրս։ Հի­շար­ժան օ­րե­րին մշա­կու­թա­յի­նին զու­գա­հեռ մար­զա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կեր­պու­մը նույն­պես ա­վան­դա­կան է դար­ձել. նա­խա­ձեռն­վում են ըն­կե­րա­կան հան­դի­պում­ներ, հա­ճախ մր­ցում­ներ են անց­կաց­վում տար­բեր թի­մե­րի և նույ­նիսկ ըն­տա­նիք­նե­րի միջև` հա­սա­րա­կու­թյան մեջ ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պի հիմ­քերն ամ­րապն­դե­լու նպա­տա­կով։ Ֆուտ­բո­լի, վո­լեյ­բո­լի, հանդ­բո­լի թի­մեր են գոր­ծում ո­րոշ աշ­խա­տան­քա­յին կո­լեկ­տիվ­նե­րում, ո­րոնք հա­ճախ են հան­դի­պում մար­զահ­րա­պա­րա­կում։ Ան­ցյալ տա­րի ա­ռա­ջին ան­գամ Ֆիզ­կուլ­տուր­նի­կի օր­վա կա­պակ­ցու­թյամբ Ստե­փա­նա­կեր­տում կազ­մա­կերպ­վել էր զանգ­վա­ծա­յին հե­ծան­վա­վազք՝ 100 հո­գու մաս­նակ­ցու­թյամբ, նման մի­ջո­ցա­ռում­նե­րի նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյու­նը գնա­լով ա­ճում է։
Ան­նա­խա­դեպ է այս օ­րե­րին Ար­ցա­խում ըն­թա­ցող CONIFA-ի ա­ռաջ­նու­թյու­նը, ո­րի գե­ղե­ցիկ, շա­տե­րի հի­շո­ղու­թյան մեջ դեռ եր­կար մնա­ցող մեկ­նար­կը հու­նի­սի 1-ին տր­վեց Ստե­փա­նա­կեր­տում։
Այս ա­ռաջ­նու­թյու­նը հյու­րըն­կա­լե­լու հայտ ներ­կա­յաց­նե­լիս Ար­ցա­խը նպա­տակ էր դրել ներ­կա­յա­նալ որ­պես ե­րի­տա­սարդ, սպոր­տա­յին, իր ա­պա­գան գե­ղե­ցիկ, խա­ղաղ տես­նող եր­կիր։ Ա­ռաջ­նու­թյու­նը կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով Ստե­փա­նա­կեր­տում մար­զա­կան հրա­պա­րակ­նե­րի, այդ թվում՝ կենտ­րո­նա­կան մար­զա­դաշ­տի բա­րե­կարգ­ման ու ար­դիա­կա­նաց­ման ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­ներ են տար­վել, ո­րոնք կն­պաս­տեն քա­ղա­քի սպոր­տա­յին կյան­քի աշ­խու­ժաց­մա­նը նաև այդ կարևոր մի­ջո­ցառ­ման ա­վար­տից հե­տո։ Այն­պես որ` CONIFA-ն Ար­ցա­խում նոր ո­րա­կի սպորտ ու­նե­նա­լու մեկ­նարկ է հայ­տա­րա­րում։

 

Զարգացած ենթակառուցվածքները` բարեկեցության ապահովման նախապայման

Վեր­ջին տա­րի­նե­րին ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րի հա­մար կարևո­րա­գույն խն­դի­րը, որ տաս­նա­մյակ­նե­րի պատ­մու­թյուն ու­ներ և ո­րը լուծ­ված կա­րե­լի է հա­մա­րել, շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րա­րումն է։ Այն լու­ծեց միան­գա­մից մի քա­նի խն­դիր. ոչ միայն մեր բնա­կա­րան­նե­րում սա­ռը և տաք մշ­տա­կան ջուր ու­նե­նա­լու՝ ին­չը թույլ տվեց ա­պա­հո­վել բա­րե­կե­ցու­թյուն՝ լվաց­քի և ա­ման լվա­ցող մե­քե­նա և այլն, այլև ստեղ­ծեց հնա­րա­վո­րու­թյուն` բազ­մա­պատ­կե­լու քա­ղա­քի կա­նաչ գո­տի­նե­րի ծա­վա­լը, ա­պա­հո­վե­լու շատր­վան­նե­րի, ցայ­տաղ­բյուր­նե­րի, ջրա­վա­զան­նե­րի ու լո­ղա­վա­զան­նե­րի ան­խա­փան աշ­խա­տան­քը, ո­րոնք նույն­պես քա­ղա­քի ու քա­ղա­քա­ցու բա­րե­կե­ցու­թյան բա­ղադ­րա­տար­րե­րից են։ Հենց շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րար­ման շնոր­հիվ է, որ հնա­րա­վոր է դար­ձել ստեղ­ծել նոր ջեր­մոց­ներ քա­ղա­քի կա­նա­չա­պատ­ման հա­մար բույ­սեր ու ծա­ղիկ­ներ ա­ճեց­նե­լու հա­մար։ Ցա­վոք, դեռ մինչև վերջ լուծ­ված չէ ջրի ո­րա­կի հար­ցը. Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տի խոս­քով` այն օ­րա­կար­գում է և շու­տով լու­ծում կս­տա­նա։ Ստե­փա­նա­կեր­տում փո­ղոց­նե­րի լու­սա­վո­րու­թյան խն­դի­րը չկա, քա­ղա­քը գա­զի­ֆի­կաց­ված է` բա­ցա­ռու­թյամբ Ա­րեշ և Ա­ջափ­նյակ թա­ղա­մա­սե­րի, ո­րոնք նոր են ձևա­վոր­վել, և խն­դիր­նե­րի լու­ծու­մը Ս. Գրի­գո­րյա­նը միայն ժա­մա­նա­կի հետ է կա­պում։
Խն­դիր է դր­ված վե­րա­նո­րո­գել Ստե­փա­նա­կեր­տի բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի բո­լոր տա­նիք­նե­րը, բա­րե­կար­գել բա­կե­րը՝ հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լով այն ժա­ման­կա­կից չա­փա­նիշ­նե­րին։ Այդ ուղ­ղու­թյամբ բա­վա­կա­նին աշ­խա­տանք է տար­վել, ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին դրանք կշա­րու­նակ­վեն ա­ռա­վել մեծ թա­փով։
Ստե­փա­նա­կեր­տում առ­կա խն­դիր­նե­րից ա­ռանձ­նաց­նել կա­րե­լի է բնա­կա­րա­նա­յի­նը. 55 հա­զար 500 բնա­կիչ (ո­րում ե­րի­տա­սարդ­նե­րը փոքր թիվ չեն կազ­մում) ու­նե­ցող քա­ղա­քի բնակ­ֆոն­դը մեծ չէ. ե­ղածն էլ միշտ չէ հա­սա­նե­լի նրանց, ով­քեր ցան­կա­նում են ըն­տա­նե­կան ի­րենց փոք­րիկ ան­կյունն ու­նե­նալ։ Հար­ցի լու­ծու­մը քա­ղա­քի բնա­կիչ­ներն ակն­կա­լում են ստա­նալ կա­ռա­վա­րու­թյան խոս­տա­ցած շուրջ 500 բնա­կա­րա­նի կա­ռուց­ման ծրագ­րի մեկ­նար­կով նաև։
Ստե­փա­նա­կեր­տում ա­վե­լի քան 300 բազ­մաբ­նա­կա­րան շենք կա։ Դրան­ցից 120-ի տա­նի­քը, քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից կա­տար­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում գնա­հատ­վել է որ­պես վե­րա­նո­րոգ­ման են­թա­կա։ Հասց­րել են կա­տա­րել 80 մլն դրա­մի աշ­խա­տանք։ Ծրա­գի­րը շա­րու­նա­կա­կան է լի­նե­լու։ Վե­րա­նո­րո­գում են նաև քա­ղա­քի վե­րե­լակ­նե­րը. դրանց մեծ մա­սի շա­հա­գործ­ման ժամ­կետն ա­վարտ­ված է, բայց ըն­թա­ցիկ վե­րա­նո­րո­գում­նե­րով դեռևս պահ­պա­նում են, քա­նի որ գոր­ծող վե­րե­լակ­նե­րի փո­խա­րի­նու­մը նո­րով թանկ հա­ճույք է. դրան­ցից յու­րա­քան­չյու­րի ծախ­սը շուրջ 15 մլն դրամ կկազ­մի։
Ընդ­հան­րա­պես, վեր­ջին տա­րի­նե­րին Ստե­փա­նա­կեր­տը մի մեծ շինհ­րա­պա­րակ է հի­շեց­նում. այս­տեղ վեր­ջին տաս տար­վա մեջ շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­նե­րը միայն ա­ճում են։ Վեր­ջին տար­վա խո­շոր շի­նա­րա­րա­կան ծրա­գի­րը, որ ա­վարտ­վեց, Ստե­փա­նա­կեր­տի Մայր ե­կե­ղե­ցու շի­նա­րա­րու­թյունն էր, մինչ այդ շա­հա­գործ­ման էր հան­ձն­վել սպա­յա­կան թա­ղա­մա­սը, բա­րե­կարգ­վել է Ստե­փա­նա­կեր­տի հու­շա­հա­մա­լի­րի տա­րած­քը, կա­ռուց­վել Մեծ ե­ղեռ­նի զո­հե­րի հի­շա­տա­կին Զան­գա­կա­տու­նը։ Պետք է նշել, որ ի­րա­կա­նաց­ված այս աշ­խա­տանք­նե­րի մեծ մա­սը հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հի նա­խընտ­րա­կան ծրագ­րի մաս էին կազ­մում:
Քա­ղա­քա­պե­տա­րա­նին հատ­կաց­վող պե­տա­կան ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը տա­րեց­տա­րի ա­վե­լաց­վում են, ին­չը նշա­նա­կում է, որ մե­ծա­նում է Ստե­փա­նա­կերտն ա­վե­լի բա­րե­կե­ցիկ և աչք շո­յող դառ­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը։
Կա­ռա­վա­րում
Չնա­յած ԱԺ-ի կող­մից ըն­դուն­վել է ՙՀա­մա­տի­րու­թյուն­նե­րի մա­սին՚ օ­րեն­քը և հա­մայն­քա­յին կա­ռա­վա­րու­մը պետք է ի­րա­կանց­վեր նրա շր­ջա­նակ­նե­րում, Ստե­փա­նա­կեր­տում հա­մա­տի­րու­թյուն­ներ չեն ստեղծ­վել։ Պատ­ճառ­նե­րը օ­բյեկ­տիվ են. տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րը գտ­նում են, որ պատ­րաստ չեն ան­ցում կա­տա­րել հա­մա­տի­րա­կան հա­մա­կար­գին, քա­նի որ այս­տեղ բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րը ծայ­րա­հեղ վատ վի­ճա­կում են, հնա­րա­վոր չէ հա­մա­տի­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով կազ­մա­կեր­պել դրանց պահ­պա­նու­մը, վար­ձավ­ճար­նե­րը կլի­նեն չն­չին, ա­սենք, տա­նիք վե­րա­նո­րո­գե­լու կամ բակ բա­րե­կար­գե­լու հա­մար։
Քա­ղա­քա­պե­տա­րա­նի հաս­ցեին հա­ճախ են քն­նա­դա­տու­թյուն­ներ հն­չում. հիմ­նա­կա­նում դրանք առ­նչ­վում են քա­ղա­քի ճար­տա­րա­պե­տա­կան տես­քին, ա­նօ­րեն շի­նա­րա­րու­թյուն­նե­րին կամ ոչ տե­ղին տր­ված շի­նա­րա­րա­կան թույ­լտ­վու­թյուն­նե­րին, բյու­րոկ­րա­տա­կան քաշք­շուկ­նե­րին, փաս­տաթղ­թաշր­ջա­նա­ռու­թյան եր­կար գոր­ծըն­թաց­նե­րին։ Ինչ­պե՞ս կմեկ­նա­բա­նի Ս. Գրի­գո­րյա­նը դրանք, ար­դա­րաց­ված են ար­դյո՞ք քն­նա­դա­տու­թյուն­նե­րը։ Քա­ղա­քա­պե­տը կողմ է կա­ռու­ցո­ղա­կան քն­նա­դա­տու­թյա­նը, ե­թե դրանք տե­ղին են և միտ­ված շտ­կե­լու ի­րա­վի­ճա­կը։ Ստե­փա­նա­կեր­տի ճար­տա­րա­պե­տա­կան տես­քը չպահ­պա­նե­լու առն­չու­թյամբ ա­սաց, որ գոր­ծում է ճար­տա­րա­պե­տա­կան խոր­հուրդ՝ կազմ­ված հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րից։ Ո­րո­շում­նե­րը քա­ղա­քում ի­րա­կա­նաց­վող այս կամ այն խո­շոր շի­նա­րա­րու­թյան կամ վե­րա­նո­րոգ­ման են­թա­կա օ­բյեկ­տի մա­սով ըն­դուն­վում է այդ խոր­հր­դի եզ­րա­կա­ցու­թյան հի­ման վրա, այն­պես որ` այդ ա­ռու­մով քն­նա­դա­տու­թյուն­նե­րին չպետք է ան­վե­րա­պա­հո­րեն մո­տե­նալ. այն հա­ճախ ճար­տա­րա­պետ­նե­րի՝ ի­րար գոր­ծե­րի խան­դով վե­րա­բեր­վե­լու, կամ այլ ճա­շակ ու­նե­նա­լու ար­դյունք է հա­մա­րում։
Դրան զու­գա­հեռ ըն­դու­նում է, որ անհ­նար է բո­լոր այդ հար­ցե­րը կար­գա­վո­րել և շի­նա­րա­րու­թյան մա­սով հե­ռան­կա­րա­յին զար­գա­ցում ա­պա­հո­վել` Ստե­փա­նա­կեր­տի գլ­խա­վոր հա­տա­կագ­ծի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում։ Ե՞րբ կլի­նի` հար­ցին ի պա­տաս­խան քա­ղա­քա­պետն ա­սաց, որ գլ­խա­վոր հա­տա­կագ­ծի գծագ­րու­մը նա­խա­ձեռ­նել են, ճար­տա­րա­պե­տա­կան ա­ռա­ջադ­րան­քը պատ­րաստ է, նա­խա­գի­ծը պատ­վիր­ված է։ Հույս ու­նեն, որ կու­նե­նանք հա­տա­կա­գիծ, ո­րի շր­ջա­նակ­նե­րում կտար­վեն հե­տա­գա աշ­խա­տանք­նե­րը։ 

Իսկ ի՞նչ բո­վան­դա­կու­թյամբ են հիմ­նա­կա­նում լի­նում քա­ղա­քա­պե­տին հաս­ցեագր­ված բո­ղոք­ներն ու դի­մում­նե­րը։

Բնա­կա­նա­բար՝ կեն­սա­պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման, բնա­կա­րան­նե­րի, տա­նիք­նե­րի վե­րա­նո­րոգ­ման և անձ­նա­կան բնույ­թի այլ հար­ցեր։
Քա­ղա­քի հրա­տապ լուծ­ման են­թա­կա խն­դիր­նե­րից քա­ղա­քա­պետն ա­ռանձ­նաց­նում է տրանս­պոր­տի կազ­մա­կեր­պու­մը. մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րը նա­խագծ­ված են այն­պես, որ չեն հա­մա­պա­տաս­խա­նում տա­րեց­տա­րի ա­վե­լա­ցող մե­քե­նա­նե­րի հոս­քին, չկան բա­վա­րար տա­րածք­ներ՝ նա­խա­տես­ված կան­գառ­նե­րի ու կա­յա­նա­տե­ղե­րի հա­մար։ Երթևե­կու­թյու­նը քա­ղա­քում բա­վա­կա­նին դժ­վա­րա­ցել է և նոր լու­ծում­ներ գտ­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն կա։ Լու­ծու­մը կա­պում են նաև ծայ­րա­մա­սա­յին փո­ղոց­նե­րը բա­րե­կար­գե­լու մի­ջո­ցով կենտ­րո­նը բեռ­նա­թա­փե­լու գոր­ծըն­թա­ցի, հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում նոր բա­րե­կարգ­վող փո­ղոց­նե­րի լայ­նաց­ման հետ։
ՙՁեռք­բե­րում­ներն ակ­նա­ռու են, բայց դա չի նշա­նա­կում, որ բա­վա­րար­ված ենք։ Երբ ես ըն­տր­վե­ցի այս պաշ­տո­նում, խն­դիր էի դրել նախ լու­ծել քա­ղա­քի աղ­բա­նո­ցի տե­ղա­փոխ­ման հար­ցը և բա­րե­կար­գել ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ հու­շար­ձա­նի շր­ջա­պա­տը,- մեր զրույ­ցի ըն­թաց­քում ա­սաց Ս. Գրի­գո­րյա­նը։- Հու­շար­ձա­նի տա­րածքն ար­դեն բա­րե­կարգ է, այն զբո­սաշր­ջիկ­նե­րի ու քա­ղա­քի բնա­կիչ­նե­րի հա­մար հար­մա­րա­վետ զբո­սա­տե­ղի է։ Աղ­բա­նո­ցի տե­ղա­կայ­վա­ծու­թյան պատ­ճա­ռով լուրջ խն­դիր­ներ ու­նեինք ար­դեն. այն ոչ միայն աղ­տո­տում էր Ստե­փա­նա­կերտ-Աս­կե­րան-Գան­ձա­սար եր­թու­ղին, այլև խան­գա­րում էր ուղ­ղա­թիռ­նե­րի աշ­խա­տան­քին, քա­նի որ թռ­չուն­նե­րի ե­րամ­ներ էին ա­նընդ­հատ պտտ­վում այդ տա­րած­քում՚։ Խն­դի­րը լուծ­ված է, բա­ցի այդ, ներ­կա­յումս մաս­նա­վոր հատ­վա­ծի կող­մից աղ­բի ծա­վալ­նե­րի ու­սում­նա­սիր­ման աշ­խա­տանք­ներ են տար­վում` պար­զե­լու հա­մար, թե հնա­րա­վո՞ր է այս­տեղ աղ­բամ­շակ­ման գոր­ծա­րան կա­ռու­ցել։
Ի­հար­կե, նշած­նե­րը Ստե­փա­նա­կեր­տի խն­դիր­նե­րից միա­կը չեն։ Դրանք շատ են, բայց և լու­ծե­լի։ Իսկ լու­ծու­մը ժա­մա­նա­կի և ճիշտ կա­ռա­վար­ման հարց է։