comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՍ­ՏԱ­ՏՈՒՆ ՔԱՅ­ԼԵ­ՐԻ ՀԱ­ՋՈՐ­ԴԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՄԲ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՍ­ՏԱ­ՏՈՒՆ ՔԱՅ­ԼԵ­ՐԻ ՀԱ­ՋՈՐ­ԴԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՄԲ

Հեն­րիխ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱՆ

ք. Մար­տա­կերտ

 Լե­նի­նա­վան չհա­սած՝ խաչ­մե­րու­կից ձախ թեք­վե­լով և ո­րոշ տա­րա­ծու­թյուն ա­ռա­ջա­նա­լուց հե­տո դեմդ հառ­նում է ար­քա­յա­նարն­ջի այ­գին։ Հենց այդ­տե­ղից էլ սկիզբ էր առ­նում 900-ից ա­վե­լի բնակ­չու­թյուն ու­նե­ցող շր­ջա­նի Հայ­կա­ջուր հա­մայն­քը (Հա­սան­ղա­յան)՝ թևե­րը փռե­լով Թար­թա­ռի հով­տում։ Տար­վա բո­լոր ա­միս­նե­րին այդ­տեղ գրե­թե արև էր, իսկ մեծ ջրանց­քը, հա­րե­լով հա­մայն­քին, ա­պա­հո­վում էր խա­ղո­ղի և բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սե­րի ա­ռատ բերք, գյու­ղին ճա­նա­չե­լի դարձ­նե­լով ինչ­պես մար­զում, այն­պես էլ հան­րա­պե­տու­թյու­նում։ Գյու­ղաբ­նա­կի ար­գա­սա­բեր աշ­խա­տան­քի շնոր­հիվ ստեղծ­վել էր ըն­տա­նեա­կան կյան­քի նա­խա­դե­պը չու­նե­ցող հար­մա­րա­վե­տու­թյուն, ուր վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րին գյու­ղի մար­դիկ ապ­րում էին անվ­տանգ, հա­վա­տա­ցած լի­նե­լով, որ փոր­ձու­թյան օ­րեր այլևս չեն լի­նի։ Ցա­վոք, դա­ժան օ­րերն առջևում էին։ Թուր­քը կենտ­րո­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի թողտ­վու­թյամբ 1988-ից ի վեր կրա­կի տակ էր պա­հում ոչ միայն Հայ­կա­ջու­րը, այլև շր­ջա­նի սահ­մա­նա­մերձ մյուս գյու­ղե­րը։-Հայ­կա­ջուրն իմ ծնն­դա­վայրն է, այս­տեղ են ան­ցել իմ ա­մե­նան­վի­րա­կան ժա­մա­նակ­նե­րը, ան­հոգ ման­կու­թյունս,- ա­սում էր գյու­ղի կա­մա­վո­րա­կան­նե­րի ջո­կա­տի հրա­մա­նա­տար Ժո­րա Պո­ղո­սյա­նը և ա­վե­լաց­նում,- սի­րում եմ իմ նախ­նի­նե­րի ա­զա­տա­տենչ ո­գին, հզոր կամ­քը, ո­րոնք դա­րե­րով հայ­կա­կան են պա­հել մեր լեռ­նաշ­խար­հը, և մենք պար­տա­վոր ենք շա­րու­նա­կել մեր մե­ծե­րի ար­դար գոր­ծը։ 

Իսկ ջո­կա­տը մերթ Լե­նի­նա­վա­նում էր, մերթ` Կար­մի­րա­վա­նում, Այ­գես­տա­նում, մի շարք այլ վայ­րե­րում։ Սա­կայն 1992-ի հու­նի­սի 29-ին, ՙԱ­րա­բո՚ ջո­կա­տի հետ պա­շար­ման մեջ ընկ­նե­լով, զո­րախմ­բից շա­տե­րը զոհ­վում են, այդ թվում նաև ջո­կա­տի հրա­մա­նա­տա­րը։ Ըն­կավ նաև Հայ­կա­ջու­րը…
Բնակ­չու­թյու­նը թե­կուզ բա­ժան-բա­ժան ե­ղավ, բայց նրանց մեջ չկո­րավ նոր գյուղ հիմ­նե­լու և միա­սին ապ­րե­լու գա­ղա­փա­րը, ա­սում է հա­մայն­քի ղե­կա­վար Ար­տակ Դա­նիե­լյա­նը և ա­վե­լաց­նում, որ ԼՂՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ ա­զա­տագր­ված այս տա­րած­քում վե­րաբ­նա­կեց­վել և ստեղ­ծել են նոր հա­մայնք` Նոր Հայ­կա­ջուր ան­վամբ։ Հա­մայն­քի ղե­կա­վա­րը թեև տա­կա­վին ե­րի­տա­սարդ է, սա­կայն լավ գի­տի վե­րաբ­նա­կեց­ման պատ­մու­թյու­նը. սկզ­բում ան­սո­վոր էր, դժ­վար, բայց ան­գամ ծանր աշ­խա­տան­քը չսա­սա­նեց հա­վա­տը, և նո­րաս­տեղծ հա­մայն­քի բնակ­չու­թյու­նը պատ­վով տա­րավ անն­կա­րագ­րե­լի փոր­ձու­թյուն­նե­րը:
Այ­սօր Հայ­կա­ջու­րը Ջրա­բերդ ա­վա­նի (մտ­նում է Նոր Հայ­կաջ­րի վար­չա­կան տա­րած­քի մեջ) հետ միա­սին ու­նի 57 տն­տե­սու­թյուն՝ 249 բնակ­չով։ Այդ­տեղ ժա­մա­նա­կին վա­րե­լա­հո­ղե­րը սե­փա­կա­նաշ­նորհ­վել են, և մար­դիկ այդ հո­ղա­հան­դակ­նե­րում վար ու ցանքս են ա­նում, մշա­կում տնա­մերձ­նե­րը։
Դպ­րո­ցը (տնօ­րեն՝ Ժու­լյե­տա Իշ­խա­նյան), որ գյու­ղա­պե­տա­րա­նի հետ շեն­քա­յին մի հա­մա­լի­րում է, խն­դիր­ներ ու­նի. դա­սա­րան­նե­րը չեն հե­րի­քում 32 ա­շա­կերտ­նե­րին։ Ար­տակ Դա­նիե­լյա­նից ի­մա­ցանք, որ շու­տով ՙԲե­յըզ մե­թըլս՚ հան­քա­հարս­տա­ցու­ցիչ կոմ­բի­նա­տի ֆի­նան­սա­վոր­մամբ կկա­ռուց­վի նոր գյու­ղա­պե­տա­րան, ին­չը կլու­ծի այդ խն­դի­րը ևս։
Վե­րաբ­նա­կեց­ված հա­մայն­քին ա­ջակ­ցու­թյուն են ցու­ցա­բե­րում նաև ռու­սաս­տա­նաբ­նակ հայ­կա­ջուր­ցի­նե­րը։ Գյու­ղից Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում զոհ­ված 12 ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­մար հու­շար­ձան է կա­ռու­ցել բա­րե­րար Դա­վիթ Միր­զո­յա­նը, իսկ գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րը խճա­պա­տել և լու­սա­վոր­վա­ծու­թյան հար­ցը լու­ծել է Է­րիկ Բա­դա­լյա­նը: Նրանք դպ­րո­ցին ա­պա­հո­վել են նաև նս­տա­րան­նե­րով և հա­մա­կար­գիչ­նե­րով։ Գյու­ղում այ­գե­գոր­ծու­թյամբ զբաղ­վող Սու­րեն Ա­ռու­շա­նյա­նը ևս պատ­րաստ է ա­ջակ­ցել հա­մայն­քի բա­րե­կարգ­մա­նը։ Հոգ­սե­րը թեթևաց­նե­լու նպա­տա­կով տար­բեր շի­նա­նյու­թե­րով ա­ջակ­ցում է նաև շրջ­վար­չա­կազ­մը: Հա­մայն­քի ղե­կա­վա­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են նաև բազ­ման­դամ 12 ըն­տա­նիք­նե­րը, ո­րոն­ցից 4-ի հա­մար ար­դեն կա­ռուց­վել են տներ, լուծ­վել է խմե­լու ջրի հար­ցը։ Ող­ջու­նե­լի է նաև, որ բո­լոր ըն­տա­նիք­նե­րից տար­բեր օ­բյեկտ­նե­րում աշ­խա­տող­ներ կան։ Այն­պես որ վե­րաբ­նա­կեց­ված Նոր Հայ­կա­ջու­րը կոնկ­րետ ծրագ­րե­րով է թևա­կո­խում հեր­թա­կան տն­տե­սա­կան տա­րին: