comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱ­ՂՈՐ­ՏԻ. ԱՅՍ­ՏԵՂ ԱՐ­ԴԵՆ Ի­ՐԱ­ՎԻ­ՃԱԿ Է ՓՈԽ­ՎՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՂՈՐ­ՏԻ. ԱՅՍ­ՏԵՂ ԱՐ­ԴԵՆ Ի­ՐԱ­ՎԻ­ՃԱԿ Է ՓՈԽ­ՎՈՒՄ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

ք. Մար­տու­նի

 Ե­թե մի քա­նի տա­րի ա­ռաջ ա­սեին, որ լեռ­նա­ծեր­պե­րին թա­ռած, ան­հարթ, ժայ­ռա­պատ տա­րած­քով այս գյու­ղը զար­գա­ցում է ապ­րե­լու ու որ ե­րի­տա­սար­դու­թյունն իր ա­պա­գան կա­պե­լու է հենց ծնն­դա­վայ­րի հետ, մեղմ ա­սած, ինձ տա­րօ­րի­նակ կթ­վար։ Խոս­քը Հա­ղոր­տու մա­սին է:

Հա­մայն­քի ղե­կա­վար Նվեր Մար­տի­րո­սյա­նը հպար­տու­թյամբ է նշում, որ տն­տե­սա­կան ե­կամ­տա­բեր ճյու­ղերն ա­նաս­նա­պա­հու­թյունն ու մեղ­վա­բու­ծու­թյունն են։ Այս ճյու­ղե­րում շր­ջա­նում ա­ռա­ջա­տար են։ Հա­մայն­քի 40 ըն­տա­նի­քից 26-ը զբաղ­վում է ա­նաս­նա­պա­հու­թյամբ, 15-ը՝ մեղ­վա­բու­ծու­թյամբ։ Վեր­ջին եր­կու տար­վա ըն­թաց­քում մեղ­վաըն­տա­նիք­նե­րի քա­նա­կը մոտ 2 ան­գամ ա­վե­լա­ցել է։ Փոխ­վել են և՜ ժա­մա­նակ­նե­րը, և՜ գյու­ղաբ­նակ­նե­րի հո­գե­բա­նու­թյու­նը։ Ինչ­պես այ­սօր սի­րում են ա­սել՝ այս­տեղ ի­րա­վի­ճակ է փոխ­վել։
Գյու­ղի վե­րա­բե­րյալ ու­նե­ցած մտա­հո­գու­թյու­նը ե­րի­տա­սարդ հա­մայն­քա­պե­տին ստի­պեց մտա­ծել նրա ա­պա­գա­յի ա­պա­հո­վու­թյան ուղ­ղու­թյամբ։ Ու գտավ ել­քը, ո­րը սկզ­բից շա­տե­րին ա­նի­րա­կան էր թվում։ Նա տար­բեր մի­ջոց­նե­րի է դի­մել, ներգ­րա­վել ար­տեր­կր­նե­րում ապ­րող հայ­րե­նա­կից­նե­րին, խոր­հր­դակ­ցել ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ­նե­րի հետ։ Միակ ու­ղին մարդ­կանց հո­գե­բա­նու­թյան ար­մա­տա­կան փո­փո­խու­թյունն էր։ Եվ իր ՙհայտ­նա­գոր­ծու­թյունն՚ սկ­սեց կյան­քի կո­չել՝ ա­ռա­ջին հեր­թին ե­րե­խա­նե­րի և ե­րի­տա­սար­դու­թյան հետ աշ­խա­տան­քով։ Մի­ջո­ցը Հա­ղոր­տին ցան­կա­լի և գրա­վիչ դարձ­նելն է՝ ինչ­պես տե­ղի բնա­կիչ­նե­րի, այն­պես էլ հա­մայն­քից դուրս ապ­րող­նե­րի հա­մար։ Այ­սինքն՝ այն դարձ­նել տա­րածք, բնա­կա­վայր, ո­րի նկատ­մամբ դր­սում ապ­րող մարդ­կանց հե­տաք­րք­րու­թյու­նը կա­վե­լա­նա. հիմ­քը տե­սավ է­կո­տու­րիզ­մի զար­գաց­ման մեջ։ Ու` ոչ պա­տա­հա­կան։ Հա­ղոր­տին ու­նի բո­լոր նա­խա­պայ­ման­ներն է­կո­տու­րիզ­մի զար­գաց­ման հա­մար։ Մնա­ցած ա­մեն ինչ սկ­սեց կա­ռու­ցել այդ գա­ղա­փա­րի շուրջ։
Եր­կու տար­վա ըն­թաց­քում աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից 30-ից ա­վե­լի զբո­սաշր­ջիկ են ու­նե­ցել, ով­քեր տե­ղում ա­պա­հով­վել են կա­ցա­րա­նով, տե­ղա­կան, է­կո­լո­գիա­պես մա­քուր և բարձ­րո­րակ սնն­դով, նրանց հա­մար կազ­մա­կերպ­վել են հե­տաքր­քիր շր­ջա­գա­յու­թյուն­ներ։ Ա­սում է՝ ե­ղա­նա­կը տա­քա­նա­լուն պես մարդ­կանց հոս­քը շատ ա­վե­լի մեծ կլի­նի, քա­նի որ ար­դեն տե­ղե­կատ­վու­թյու­նը գնա­լով շա­տե­րին է հա­սել, ու հե­տաք­րք­րու­թյու­նը գյու­ղի հան­դեպ մե­ծա­ցել է։
Հա­ղոր­տիում գոր­ծում է միջ­նա­կարգ դպ­րոց, որ­տեղ սո­վո­րում է 30 ա­շա­կերտ՝ նա­խորդ տար­վա 26-ի փո­խա­րեն։ Այս­տեղ ապ­րում է չորս ե­րե­խա ու­նե­ցող յոթ ըն­տա­նիք։ Հա­մայնքն ա­ջակ­ցում է ե­րի­տա­սարդ, նո­րաս­տեղծ ըն­տա­նիք­նե­րին։ Այս շր­ջա­նակ­նե­րում 4 հին տուն տրա­մադր­վել է այս կար­գա­վի­ճա­կի ըն­տա­նիք­նե­րին, ո­րոնք նրանք վե­րա­նո­րո­գել են ու այ­սօր ապ­րում են։ Ա­սել է թե՝ ե­րի­տա­սարդ­նե­րին օգ­նում են գյու­ղում մնա­լու և կա­յա­նա­լու հա­մար։ Ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րի ա­ջակ­ցու­թյան պե­տա­կան ծրա­գի­րը ևս իր դե­րա­կա­տա­րու­թյու­նը կու­նե­նա։
Հա­մայն­քի 12 տա­րե­կա­նը լրա­ցած բո­լոր ա­շա­կերտ­ներն ար­դեն եր­րորդ տա­րին է Ստե­փա­նա­կեր­տի Թու­մո կենտ­րո­նի ու­սա­նող­ներ են։ Ն. Մար­տի­րո­սյա­նը հատ­կան­շեց, որ իր հիմ­նա­կան ծրագ­րի նա­խա­հիմ­քը հենց այդ­տեղ տե­սավ. Թու­մոն պետք է դառ­նար նրանց մտա­վոր զար­գա­ցա­ծու­թյան և հե­տա­գա ծրագ­րե­րի կազմ­ման ու ի­րա­կա­նաց­ման կարևո­րա­գույն կր­թա­րան։ Այ­նու­հետև ժա­մա­նա­կա­կից ա­կում­բի շեն­քի հար­ցը դր­վեց օ­րա­կար­գում, ին­չը կլի­նի ե­րե­խա­նե­րի, ե­րի­տա­սար­դու­թյան ինք­նա­տիպ հա­վա­քա­տե­ղի, որ­տեղ կմ­տա­ծեն հա­մայն­քի զար­գաց­ման, հիմ­քում ար­դեն՝ տն­տե­սու­թյուն զար­գաց­նե­լու հա­մար նոր ծրագ­րե­րի մշակ­ման և կյան­քի կո­չե­լու ուղ­ղու­թյամբ։ Կար և մեկ ու­րիշ, ոչ պա­կաս կարևոր հան­գա­մանք. աշ­խա­տանք­նե­րի մեծ մա­սը կյան­քի են կո­չում հենց ե­րե­խա­նե­րի, ե­րի­տա­սար­դու­թյան մաս­նակ­ցու­թյամբ։
Գյու­ղում կա մինչև 6 տա­րե­կան 23 ե­րե­խա, ին­չը ոգևո­րող և շատ կարևոր ցու­ցա­նիշ է։ Վեր­ջին 20 տար­վա ըն­թաց­քում այս­քան նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի ե­րե­խա գյու­ղը չի ու­նե­ցել։
Երկ­րորդ տա­րին է, ինչ 10 և ա­վե­լի բարձր տա­րի­քի տղա­նե­րը մարզ­վում են Գի­շու մար­զա­դահ­լի­ճում՝ սամ­բո մար­զաձևից։ Մար­տի 24-ին Ստե­փա­նա­կեր­տի ՙԴի­նա­մո՚ մար­զա­դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ Սամ­բո­յի ա­ռաջ­նու­թյուն՝ 202 հո­գու մաս­նակ­ցու­թյամբ: Հա­ղոր­տուց մաս­նակ­ցել է 7 հո­գի: Պա­տա­նի մար­զիկ­նե­րից Լեո Մու­սա­յե­լյա­նը գրա­վել է 1-ին, Մհեր Մար­տի­րո­սյա­նը և Թա­թուլ Ա­ռա­քե­լյա­նը՝ 3-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղե­րը:
Հա­մայն­քի ղե­կա­վա­րը տե­սավ, որ սկզ­բից շատ դժ­վա­րու­թյամբ, բայց հե­տա­գա­յում ա­վե­լի ակ­տի­վո­րեն սկ­սե­ցին փոխ­վել ծրագ­րում ընդգրկված մաս­նա­կից­նե­րը՝ և՜ ի­րենց մտա­ծե­լա­կեր­պով, և՜ ապ­րե­լա­կեր­պով։ Այս ամ­բողջ ըն­թաց­քում ստեղծ­վեց մի գե­ղե­ցիկ կուռ կո­լեկ­տիվ՝ հա­մայն­քա­կենտ­րոն մտա­ծե­լա­կեր­պով։ Ե­րե­խա­ներն ար­դեն հան­դես են գա­լիս սե­փա­կան մտահ­ղա­ցում­նե­րով, ո­րոնք ներ­կա­յաց­նում են գյու­ղի ղե­կա­վա­րու­թյա­նը։ Հեր­թա­կա­նը ե­ղավ շա­բա­թօ­րյակ­նե­րի կազ­մա­կեր­պու­մը. յու­րա­քան­չյուր չո­րեք­շաբ­թի օր հա­մայն­քում անց­կաց­վում է շա­բա­թօ­րյակ՝ ընդ­գր­կե­լով կա­րող բնա­կիչ­նե­րին: Նպա­տա­կը մեկն է՝ ու­նե­նալ մա­քուր և բա­րե­կարգ հա­մայնք:
Նվեր Մար­տի­րո­սյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ՝ նո­րա­կա­ռույց ա­կում­բի շեն­քում տե­ղի է ու­նե­ցել սե­մի­նար՝ շրջ­վար­չա­կազ­մի ԳՀՀ բաժ­նի վա­րիչ Ռո­բերտ Վա­նյա­նի, հա­մայն­քը սպա­սար­կող գյու­ղատն­տես Նել­սոն Բա­բա­յա­նի և բաժ­նի գյու­ղատն­տես Նո­րիկ Սարգ­սյա­նի մաս­նակ­ցու­թյամբ: Սե­փա­կա­նա­տե­րե­րին ներ­կա­յաց­րին ԳԳԱՀ -ի մշակ­ված ծրագ­րե­րի մա­սին: Կարևոր­վեց գյու­ղատն­տես-հո­ղօգ­տա­գոր­ծող ան­մի­ջա­կան կա­պը: Նման մի­ջո­ցա­ռում­նե­րը կն­պաս­տեն գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը: Այ­սօր մաս­նա­գի­տա­կան խոր­հր­դատ­վու­թյան կա­րիք հո­ղա­գործ­ներն ու ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վող­ներն զգում են, ին­չը կլ­րաց­վի պար­բե­րա­բար մաս­նա­գետ­նե­րի հետ ու­նե­ցած հա­դի­պում­նե­րի մի­ջո­ցով։ Ա­ռա­ջի­կա­յում կլի­նեն այ­լաբ­նույթ դա­սա­խո­սու­թյուն­ներ և հան­դի­պում­ներ, ո­րոնք կու­նե­նան մի­միայն ու­սու­ցա­նող բնույթ։
Հա­մայն­քի ղե­կա­վա­րը հա­վա­տում է, որ ո­ռոգ­ման հա­մա­կար­գի ներ­դր­ման և նոր ար­տե­զյան ջր­հո­րե­րի կա­ռուց­ման ար­դյուն­քում նաև հո­ղի մշակ­ման մեջ կու­նե­նան հա­ջո­ղու­թյուն­ներ։
Այս­տեղ հույ­սով և հա­վա­տով են սպա­սում վաղ­վա օր­վան։ Ին­չու՞ միայն սպա­սում. ի­րենք են այն ստեղ­ծում։
;