comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՊԱՀ­ՊԱ­ՆԻ՜Ր ԲՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ, ԵՎ ՆԱ ԿՊԱՀ­ՊԱ­ՆԻ ՔԵԶ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՊԱՀ­ՊԱ­ՆԻ՜Ր ԲՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ, ԵՎ ՆԱ ԿՊԱՀ­ՊԱ­ՆԻ ՔԵԶ՚

 

 

 

 

 

 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Կլոր սե­ղան ՝ նվիր­ված բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րին

Հու­նի­սի 5-ը Բնու­թյան և շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան հա­մաշ­խար­հա­յին օրն է, այն հռ­չակ­վել է ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի 27-րդ նս­տաշր­ջա­նի ո­րոշ­մամբ՝ 1972թ. դեկ­տեմ­բե­րի 16-ին, իսկ օր­վա ամ­սա­թի­վը` հու­նի­սի 5-ը, ըն­տր­վել է՝ հաշ­վի առ­նե­լով Ստոկ­հոլ­մի հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րի մեկ­նար­կի օ­րը:

Իր գո­յու­թյան ըն­թաց­քում մարդ­կու­թյունն օգտ­վում է բնու­թյան բա­րիք­նե­րից՝ բու­սա­կան ու կեն­դա­նա­կան աշ­խար­հից, օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րից։ Գաղտ­նիք չէ, սա­կայն, որ մար­դու կող­մից բնու­թյան անխ­նա շա­հա­գոր­ծումն իր բա­ցա­սա­կան հետևանք­ներն է թող­նում մարդ­կու­թյան և նրա կյան­քի բնա­կա­նոն ըն­թաց­քի վրա, նաև՝ հասց­նում դրա պա­շար­նե­րի սպառ­ման։ Մարդ­կա­յին գոր­ծո­նով բնու­թյա­նը վնաս­ներ են հասց­վում ոչ միայն երկ­րի, հո­ղի վրա, այլև ըն­դեր­քում, ջրա­յին տա­րածք­նե­րում` գե­տե­րում, լճե­րում, ծո­վե­րում, օվ­կիա­նոս­նե­րում, ինչ­պես նաև՝ օ­դա­յին տա­րա­ծու­թյան մեջ:
Հո­ղի ու ըն­դեր­քի օգ­տա­գոր­ծումն ա­ռանց բնու­թյա­նը կոր­ծա­նա­րար վնաս հասց­նե­լու? ող­ջու­նե­լի է և օգ­տա­կար՝ մարդ­կու­թյան կեն­սա­գոր­ծու­նեու­թյան ա­պա­հով­ման հա­մար: Բայց հա­ճախ բնու­թյան դեմ կա­տար­վող՝ մար­դու բա­ցա­սա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևանք­ներն ան­դառ­նա­լի են:
Այս տխուր ի­րո­ղու­թյան դեմ պայ­քա­րե­լու, բնու­թյան շա­հա­գոր­ծու­մից ար­դեն ա­ռաջ ե­կած ան­ցան­կա­լի հետևանք­նե­րը վե­րաց­նե­լու հա­մար՝ ինչ­պես բո­լոր եր­կր­նե­րում, այն­պես էլ մեզ մոտ, գոր­ծում են բնա­պահ­պա­նա­կան գե­րա­տես­չու­թյուն­ներ ու կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնք վե­րահս­կո­ղու­թյուն են ի­րա­կա­նաց­նում բնա­պահ­պա­նա­կան օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված նոր­մե­րի ու պա­հանջ­նե­րի կա­տար­ման նկատ­մամբ՝ մի շարք ուղ­ղու­թյուն­նե­րով։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում նման վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նո­ղը Բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյունն է։
Հու­նի­սի 5-ին նշ­ված գե­րա­տես­չու­թյան տնօ­րի­նու­թյան հրա­վի­րած կլոր սե­ղա­նը, ո­րին մաս­նակ­ցում էին ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­ներ, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, դա­սա­խոս­ներ, ու­սա­նող­ներ՝ նվիր­ված էր Ար­ցա­խում բնա­պահ­պա­նա­կան հիմ­նախն­դիր­նե­րին։
ՙԱր­ցա­խի բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րի լու­ծու­մը հնա­րա­վոր է միայն հա­մընդ­հա­նուր ու­ժե­րով և հա­սա­րա­կու­թյան բարձր գի­տակ­ցու­թյան պայ­ման­նե­րում,-բաց­ման խոս­քում ա­սաց ԱՀ բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րար Ֆե­լիքս Գաբ­րիե­լյա­նը։ - Կար­ծում եմ, սա­կայն, պետք չէ բնու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար ինչ-որ կոնկ­րետ օր ըն­տր­վի, կամ էլ չպետք է սահ­մա­նա­փակ­վենք միայն մեկ օ­րով, այլ պետք է յու­րա­քան­չյուր օր վեր հա­նենք ու լու­ծենք առ­կա խն­դիր­նե­րը? ի շահ մեր քա­ղա­քա­ցի­նե­րի բա­րօ­րու­թյան՚։ Նա­խա­րա­րի խոս­քով՝ կա­ռույ­ցի նա­խա­ձեռ­նու­թյամբ կազ­մա­կերպ­վող նման մի­ջո­ցա­ռում­նե­րը, ո­րոնց կար­գա­խոսն է՝ ՙՊահ­պա­նի՜ր բնու­թյու­նը, և նա կպահ­պա­նի քեզ՚, քա­րոզ­չա­կան նշա­նա­կու­թյուն ու­նեն։
Իր ե­լույ­թում ՙԿա­նաչ Ար­ցախ՚ կեն­սո­լոր­տա­յին հա­մա­լիր՚ ՊՈԱԿ-ի տնօ­րեն Վահ­րամ Հայ­րա­պե­տյա­նը նշեց, որ բնու­թյան մեջ ցան­կա­ցած օ­բյեկտ գտն­վում է հա­վա­սա­րակ­շռ­ված վի­ճա­կում, և բնա­պա­հա­պա­նա­կան գոր­ծըն­թա­ցի խա­փա­նու­մը հան­գեց­նում է է­կո­լո­գիա­կան հա­վա­սա­րակ­շռ­վա­ծու­թյան խախտ­ման, ին­չը բե­րում է է­կո­հա­մա­կար­գե­րի փլուզ­ման, ո­րի ար­դյուն­քում տու­ժում է հենց ին­քը՝ մար­դը։ Կլոր սե­ղա­նի մաս­նա­կից­նե­րի ու­շադ­րու­թյու­նը նա սևե­ռեց հենց այս խնդ­րին, ին­չը կարևոր է ա­պա­գա սե­րունդ­նե­րի դաս­տիա­րակ­ման գոր­ծում։ ՙԲնու­թյու­նը մեր պա­պե­րից ու ծնող­նե­րից չենք ժա­ռան­գել. այն մեր սե­րունդ­նե­րից պարտ­քով ենք վերց­րել ու պար­տա­վոր ենք այդ պարտքն ամ­բող­ջա­պես հետ վե­րա­դարձ­նել՝ հե­տա­գա սե­րունդ­նե­րին փո­խան­ցե­լու հա­մար՚,-ա­սաց բա­նա­խո­սը։ Նրա խոս­քով՝ Ար­ցա­խի բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը հա­վա­սա­րա­զոր է Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան գոր­ծու­նեու­թյա­նը, քան­զի եր­կու հա­մա­կար­գե­րի գոր­ծու­նեու­թյունն ուղղ­ված է ա­ռողջ սե­րունդ, ա­ռողջ հա­սա­րա­կու­թյուն ու­նե­նա­լու խն­դիր­նե­րին։ Ար­դի տեխ­նո­լո­գիա­նե­րի դա­րում մե­ծա­պես վնաս է հասց­վում բնու­թյա­նը, և բնու­թյունն ա­սես ա­ղեր­սում է մարդ­կու­թյա­նը՝ պա­հել, պահ­պա­նել ի­րեն։ Ըստ Վ. Հայ­րա­պե­տյա­նի՝ բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­ներն ան­մի­ջա­կա­նո­րեն կապ­ված են մար­դու կյան­քի ո­րա­կի, նրա եր­կա­րա­կե­ցու­թյան, ա­ռողջ սերն­դատ­վու­թյան և այլ­նի հետ։ Այս ա­ռու­մով իր ղե­կա­վա­րած ՙԿա­նաչ Ար­ցախ՚ կեն­սո­լոր­տա­յին հա­մա­լիր՚ ՊՈԱԿ-ի կող­մից Ար­ցա­խում ձևա­վոր­ված են բնու­թյան հա­տուկ պահ­պան­վող տա­րածք­ներ՝ ՙԿով­սա­կան՚ պե­տա­կան ար­գե­լոց, ՙԿա­չա­ղա­կա­բերդ՚ ազ­գա­յին պարկ և ՙՍո­սի­նե­րի պու­րակ՚ պե­տա­կան ար­գե­լա­վայր։ Կազ­մա­կեր­պու­թյան նպա­տակ­նե­րից է հե­տա­գա հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ըն­թաց­քում ու­սում­նա­սի­րել և ներ­կա­յաց­նել Ար­ցա­խի բու­սա­կան և կեն­դա­նա­կան աշ­խար­հում հազ­վա­գյուտ և ան­հե­տաց­ման եզ­րին գտն­վող օր­գա­նիզմ­նե­րի մա­սին նկա­րա­գի­րը և մշա­կել դրանց պահ­պան­ման ու­ղի­նե­րը։ Միա­ժա­մա­նակ, կազ­մա­կեր­պու­թյան ի­րա­վա­սու­թյան սահ­ման­նե­րում դաս­տիա­րակ­չա­կան, կր­թա­կան աշ­խա­տանք­ներ էլ են ի­րա­կա­նաց­վում։

ՙԱր­ցա­խան­տառ՚ ՊՈԱԿ-ի տնօ­րեն Վահ­րամ Հայ­րա­պե­տյանն իր ե­լույ­թում խո­սեց կազ­մա­կեր­պու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վող գոր­ծա­ռույթ­նե­րի մա­սին։ ՊՈԱԿ-ի պե­տա­կան ան­տա­ռա­յին ֆոն­դի ընդ­հա­նուր տա­րած­քը կազ­մում է 251,3 հազ. հեկ­տար։ Կազ­մա­կեր­պու­թյունն իր աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նում է մաս­նա­ճյու­ղե­րի մի­ջո­ցով, ո­րոն­ցում ընդգրկված է 19 ան­տա­ռա­պե­տու­թյուն։ Ըն­թա­ցիկ տա­րում՝ հա­մա­ձայն ԱՀ բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյան ծրագ­րի, ՙԱր­ցա­խան­տա­ռի՚ մի­ջոց­նե­րով ի­րա­կա­նաց­վե­լու են 18812,8 հազ. դրամ ընդ­հա­նուր գու­մա­րի ծրագ­րեր, այդ թվում՝ ան­տա­ռա­տունկ պե­տա­կան ան­տա­ռա­յին ֆոն­դում՝ 25 հա-ի վրա, տն­կա­րա­նի հիմ­նում՝ 0,5 հա, ո­րից՝ Մար­տա­կեր­տի մաս­նա­ճյու­ղում՝ 0,1 հա, Հադ­րու­թի՝ նույն­քան, Ստե­փա­նա­կեր­տի՝ 0,3 հա։ Կի­րա­կա­նաց­վեն ան­տա­ռա­շի­նա­կան և հա­տա­տե­ղե­րի ու­սում­նա­սի­րու­թյան աշ­խա­տանք­ներ՝ 2200 հա-ի վրա՝ 6612,5 հա­զար դրա­մի չա­փով։
ԱՀ բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Ա­լեք­սանդր Գաս­պա­րյա­նի ե­լույ­թը հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում գոր­ծող փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րի վրա ջրա­չա­փա­կան դի­տա­կե­տե­րի տե­ղադր­մանն էր վե­րա­բե­րում։ Ներ­կա­յում, ինչ­պես տե­ղե­կաց­րեց բա­նա­խո­սը, հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում գոր­ծում է 23, կա­ռուց­ման փու­լում է գտն­վում 18 փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան։ Որ­պես այ­լընտ­րան­քա­յին է­ներ­գիա­յի աղ­բյուր՝ դրանք մեծ դեր են խա­ղում տն­տե­սու­թյան զար­գաց­ման գոր­ծում, ու­նեն ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն պե­տու­թյան է­ներ­գե­տիկ ան­կա­խու­թյան և անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման գոր­ծում։ Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ ջրօգ­տա­գործ­ման թույ­լտ­վու­թյամբ տրա­մադր­ված և փաս­տա­ցի օգ­տա­գործ­ված ջրի ծա­վա­լի ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյուն­ներ են ա­ռա­ջա­նում, նա­խա­րա­րու­թյու­նը հո­սա­կո­րուստ­նե­րի կր­ճատ­ման ցան­կա­լի ար­դյուն­քի հաս­նե­լու նպա­տա­կով նա­խա­տե­սում է ի­րա­կա­նաց­նել փոքր հէ­կե­րի ջրա­չա­փա­կան մշ­տա­դի­տարկ­ման կենտ­րո­նաց­ված հա­մա­կար­գի ներ­դր­ման ծրա­գիր, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն կտա հաս­նել մի շարք ա­ռա­վե­լու­թյուն­նե­րի։ ՙՄենք ակն­կա­լում ենք, որ փոքր հէ­կե­րի ջրա­չա­փա­կան մշ­տա­դի­տարկ­ման կենտ­րո­նաց­ված հա­մա­կար­գի ներդ­նու­մը հիմք կհան­դի­սա­նա շտ­կե­լու տա­րի­ներ շա­րու­նակ ոչ ար­դյու­նա­վետ, ա­վան­դա­կան ջրօգ­տա­գոր­ծու­մից ժա­ռան­գած և ըն­թա­ցիկ գոր­ծու­նեու­թյան ար­դյուն­քում հյուծ­ված ջրա­յին պա­շար­նե­րը՝ ա­պա­հո­վե­լով շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան հե­տա­գա կա­յուն զար­գա­ցու­մը, բնա­կան ռե­սուրս­նե­րի վե­րա­կան­գն­ման և ող­ջա­միտ օգ­տա­գործ­ման պա­հանջ­նե­րը՚,-ա­սաց Ա. Գաս­պա­րյա­նը։ Նրա ի­րա­զեկ­մամբ՝ պա­հի դրու­թյամբ գոր­ծող 16 փոքր հէ­կե­րից 9-ի վրա ար­դեն իսկ տե­ղադր­վել են ջրա­չա­փեր։
Այս և նա­խորդ մյուս թե­մա­նե­րը բուռն քն­նար­կում­նե­րի տե­ղիք տվե­ցին։ Վեր հան­վե­ցին է­կո­լո­գիա­կան մի շարք խն­դիր­ներ, ո­րոնց լուծ­ման առն­չու­թյամբ կազ­մա­կեր­պիչ­ներն ակն­կա­լում են քն­նարկ­ման մաս­նա­կից­նե­րի ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը։
ՙԱՀ տա­րած­քի կոշտ կեն­ցա­ղա­յին թա­փոն­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան մի­ջո­ցա­ռում­ներ՚ թե­մա­յով ե­լույթ ու­նե­ցո­ղը նա­խա­րա­րու­թյան՝ թա­փոն­նե­րի և մթ­նո­լորտ ար­տա­նե­տում­նե­րի կա­ռա­վար­ման բաժ­նի պետ Գո­հար Գրի­գո­րյանն էր։ Նա նշեց, որ 2018թ. ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ են ի­րա­կա­նաց­վել հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում, մաս­նա­վո­րա­պես՝ Մար­տու­նու, Աս­կե­րա­նի և Շու­շիի շր­ջան­նե­րի հա­մայ­նք­նե­րում գնա­հա­տե­լու թա­փոն­նե­րի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ըն­թա­ցիկ վի­ճա­կը: Պարզ­վել է, որ հա­մայ­նք­նե­րում, աղ­բա­հա­նու­թյան բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով, կեն­ցա­ղա­յին աղ­բը, հա­տուկ հատ­կաց­ված տա­րածք­նե­րում տե­ղադ­րե­լու փո­խա­րեն, ան­կա­նոն կեր­պով թափ­վում է հա­մայն­քի մեր­ձա­կա տա­րածք­նե­րում, ան­գամ հա­րա­կից գե­տե­րի ա­փե­րին։ Կան հա­մայ­նք­ներ, ո­րոնք աղ­բը տե­ղադ­րում են 6-7 տեղ (Այ­գես­տան, Ակ­նաղ­բյուր, Ուխ­տա­ձոր, Քա­րին­տակ, Ա­շան, Սոս և այլն)։ Բա­ցա­հայտ­վել են աղ­բա­հա­նու­թյան ոչ պատ­շաճ կազ­մա­կերպ­ման բազ­մա­թիվ դեպ­քեր, ին­չի մա­սին վերջ­նա­կան հաշ­վետ­վու­թյուն կներ­կա­յաց­վի։ Գ. Գրի­գո­րյա­նի տե­ղե­կաց­մամբ՝ ծրա­գիրն ա­ռայժմ շա­րու­նակ­վում է։
Չնա­յած ներ­կա­նե­րի կար­ծիք­նե­րը տա­րաբ­նույթ էին և հա­ճախ՝ ի­րա­րա­մերժ, այ­նուա­մե­նայ­նիվ, բո­լորն էլ միա­կար­ծիք էին, որ նման մի­ջո­ցա­ռում­ներն անհ­րա­ժեշտ են և պետք է շա­րու­նա­կա­կան լի­նեն։