comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՈՎ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյանն օ­րերս ըն­դու­նել է Հա­յաս­տա­նի ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի (ՀԱՀ) Թր­փան­ճեան գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման ծրագ­րի ղե­կա­վար, հան­րա­յին ա­ռող­ջա­պա­հու­թյան դոկ­տոր, պրո­ֆե­սոր Հա­րու­թյուն Ար­մե­նյա­նի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյա­նը:

Հան­դիպ­ման ըն­թաց­քում հա­մալ­սա­րա­նի գի­տաշ­խա­տող Հրա­չյա Լի­լո­զյա­նը ներ­կա­յաց­րել է ՙՁեռ­նե­րեց­ներ ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում՚ ծրա­գի­րը, ո­րի մեջ նե­րառ­ված էին ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գում ի­րա­կա­նաց­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը։ 
Ինչ­պես տե­ղե­կա­ցանք ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րու­թյու­նից, հան­դիպ­ման մաս­նա­կից­նե­րը մաս­նա­վո­րա­պես քն­նար­կել են Ար­ցա­խում մաս­նա­վոր ա­տամ­նա­բու­ժա­կան և դե­ղատ­նա­յին գոր­ծու­նեու­թյուն ի­րա­կա­նաց­նող­նե­րի վե­րա­պատ­րաստ­ման, ինչ­պես նաև հա­մայն­քա­յին բնակ­չու­թյան բժշ­կա­կան օգ­նու­թյան կազ­մա­կերպ­ման հար­ցե­րը:
Ըն­դու­նե­լու­թյան ա­վար­տին նա­խա­րա­րը շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել հյու­րե­րին՝ վս­տա­հեց­նե­լով, որ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րը կընդ­լայն­վեն:

 

ՀԱ­ՋՈՐԴ ԱՅ­ՑԸ՝ ՍԵՊ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻՆ

 

Սի­րիա­հայ վի­րա­բույժ, Հայ­կա­կան քրիս­տո­նեա­կան բժշ­կա­կան ա­սո­ցիա­ցիա­յի (ACMA) հիմ­նա­դիր նա­խա­գահ, պրո­ֆե­սոր Ջա­նի Հադ­դա­դին (Հով­հան­նես Դե­միր­ճյան) երկ­րորդ ան­գամ է լի­նում Ար­ցա­խում։ Ինչ­պես նա­խորդ այ­ցին, այս ան­գամ էլ պրո­ֆե­սո­րին ա­ռա­ջինն ըն­դու­նեց ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը:
Հան­դիպ­մա­նը ներ­կա էին նաև Ա­սո­ցիա­ցիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ և ՙՇու­շիի շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում՚ ՓԲԸ տնօ­րեն Վի­գեն Խա­չատ­րյա­նը:
Քն­նարկ­ման ա­ռանց­քա­յին թե­մա­նե­րից էին վա­հա­նաձև գեղ­ձի դի­ֆուզ խան­գա­րում­նե­րով` խպի­պով հի­վանդ­նե­րի վի­րա­հա­տա­կան բուժ­ման հար­ցե­րը, ինչ­պես նաև նա­խորդ այ­ցի ժա­մա­նակ ար­ված աշ­խա­տանք­նե­րի, այդ թվում՝ կա­տա­րած վի­րա­հա­տու­թյուն­նե­րի ամ­փո­փու­մը:
Պատ­վի­րա­կու­թյունն այ­նու­հետև ուղևոր­վեց Ռ. Բա­զի­յա­նի ան­վան ՙՄար­տա­կեր­տի շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում՚ ՓԲԸ, որ­տեղ ՙԲաց դռ­նե­րի օր՚ մի­ջո­ցառ­ման շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վե­ցին հի­վանդ­նե­րի անվ­ճար խոր­հր­դատ­վու­թյուն, հե­տա­զո­տու­թյուն և վի­րա­հա­տու­թյուն:
Եր­կուս­տեք պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն՝ աշ­խա­տան­քա­յին խմ­բի հեր­թա­կան բա­րե­գոր­ծա­կան այ­ցը նա­խա­տես­վում է ՙՇու­շիի շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում՚ ՓԲԸ ըն­թա­ցիկ տար­վա սեպ­տեմ­բեր ամ­սին:

 

ԱՅ­ՑԵ­ՐԸ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿԱ­ԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԿԿ­ՐԵՆ

Այս օ­րե­րին հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի պա­տաս­խա­նա­տու­նե­րը շր­ջայ­ցեր են կա­տա­րում գյու­ղա­կան բնա­կա­վայ­րեր։
Նման այ­ցե­րից մե­կի շր­ջա­նակ­նե­րում նա­խա­րար Բաղ­րյա­նը գե­րա­տես­չու­թյան պա­տաս­խա­նա­տու ան­ձանց, խոր­հր­դա­տու­նե­րի, հա­մա­կար­գի գոր­ծա­դիր տնօ­րեն­նե­րի և բժիշկ մաս­նա­գետ­նե­րի հետ միա­սին ե­ղավ Հադ­րու­թի շր­ջա­նի Տող գյու­ղում:
Մաս­նա­գի­տա­կան խում­բը՝ ՙԲաց դռ­նե­րի օր՚ մի­ջո­ցառ­ման շր­ջա­նակ­նե­րում, վաղ ա­ռա­վո­տից ի­րա­կա­նաց­րեց գյու­ղա­կան բնակ­չու­թյան բարձ­րա­կարգ բժշ­կա­կան սպա­սար­կում։ Ակ­նա­բու­ժա­կան խն­դիր­ներ ու­նե­ցող ան­ձանց, ըստ ցու­ցում­նե­րի, անվ­ճար հի­մունք­նե­րով տրա­մադր­վե­ցին ակ­նոց­ներ։
Ընդ­հա­նուր առ­մամբ` մաս­նա­գետ­նե­րի կող­մից կա­տար­վեց շուրջ 250 հե­տա­զո­տու­թյուն ու խոր­հր­դատ­վու­թյուն: Նույն օրն էլ գյու­ղում կա­զա­մա­կերպ­վել է ար­տագ­նա ընդ­լայն­ված խոր­հր­դակ­ցու­թյուն՝ նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րի և բուժ­հիմ­նարկ­նե­րի գոր­ծա­դիր տնօ­րեն­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։
Հադ­րու­թի շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման գոր­ծա­դիր տնօ­րեն Ա. Ե­րե­մյա­նը ներ­կա­յաց­րել է հաշ­վետ­վու­թյուն շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման, են­թա­կա գյու­ղա­կան բու­ժամ­բու­լա­տո­րիա­նե­րի ու ման­կա­բար­ձա­կան կե­տե­րի գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ` նե­րա­ռե­լով ֆի­նան­սա­կան վի­ճա­կը, ստա­ցիո­նար բու­ժօգ­նու­թյան ու ամ­բու­լա­տոր հա­ճա­խում­նե­րի, ինչ­պես նաև ծնե­լիու­թյան ու մա­հա­ցու­թյան վե­րա­բե­րյալ ցու­ցա­նիշ­նե­րը։
Քն­նարկ­վել են նաև բազ­մա­թիվ հար­ցեր՝ կապ­ված բուժ­հիմ­նարկ­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և այդ ըն­թաց­քում հան­դի­պող խն­դիր­նե­րի, ինչ­պես նաև հա­մա­կար­գում ի­րա­կա­նաց­վող բա­րե­փո­խում­նե­րի, գոր­ծա­ռույթ­նե­րի ու հե­տա­գա ա­նե­լիք­նե­րի հետ։
Մի­ջո­ցառ­ման ա­վար­տին նա­խա­րար Բաղ­րյանն ըն­դգ­ծել է, որ նման ձևա­չա­փով հեր­թա­կան հան­դի­պու­մը կկազ­մա­կերպ­վի ըն­թա­ցիկ տար­վա հու­նի­սին։
Հա­վե­լենք, որ այ­ցի ժա­մա­նակ հա­մա­կար­գի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ծա­նո­թա­ցել են նաև Տող գյու­ղի մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րին, ար­վես­տի դպ­րո­ցի սա­նե­րի ձեռ­քի աշ­խա­տանք­նե­րին, մաս­նակ­ցել կազ­մա­կերպ­ված հան­դի­սա­վոր մի­ջո­ցառ­մա­նը։