comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆԱՎՈՒՐՑ ԳԱՎԱՌԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՎԱԽԵՐԻ ՈՐՋԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆԱՎՈՒՐՑ ԳԱՎԱՌԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՎԱԽԵՐԻ ՈՐՋԻ

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 Ե­թե չլի­ներ 1988թ. Ղա­րա­բա­ղյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շար­ժու­մը, Ար­ցա­խը կհա­մալ­րեր կորս­ված, հա­յա­թափ­ված հայ­կա­կան տա­րածք­նե­րի շար­քե­րը՝ ճա­շա­կե­լով Ա­նիին, Էրզ­րու­մին, Վա­նին, Բիթ­լի­սին…, Նա­խիջևա­նին պա­տու­հա­սած ճա­կա­տա­գի­րը։

Նա­խիջևան…մի ու­րույն, ող­բեր­գա­կան էջ հայ­կա­կան պատ­մու­թյան տա­րեգ­րու­թյան մեջ։ Այն Մեծ Հայ­քի Վաս­պու­րա­կան նա­հան­գի գա­վառ­նե­րից էր։ Նրա մա­սին ա­ռա­ջին ան­գամ հի­շա­տա­կում է հույն գիտ­նա­կան Կլավ­դիոս Պտ­ղո­մեոսն իր ՙԱշ­խար­հագ­րու­թյան ու­ղե­ցույց՚ կամ հայտ­նի նաև որ­պես ՙՊտ­ղո­մեո­սի աշ­խար­հագ­րու­թյուն՚ աշ­խա­տու­թյան մեջ` ՙՆաք­սուա­նա՚ ան­վան ներ­քո։ Քեր­թո­ղա­հայր Մով­սես Խո­րե­նա­ցին այն ան­վա­նել է ՙԻջևան՚։ Հրեա պատ­միչ Հով­սեփ Ֆլա­վիո­սի (1-ին դար) մեկ­նա­բա­նու­թյան հա­մա­ձայն՝ Նա­խիջևան (Նախ­ճա­վան) տե­ղա­նու­նը նշա­նա­կում է ՙա­ռա­ջին` նախ­նա­կան իջևան՚ (Նո­յան տա­պա­նի)։ Նա գրել է, որ Նա­խիջևան քա­ղա­քը կա­ռուց­վել է այն լե­ռան ստո­րո­տում, ո­րի գա­գա­թին աստ­վա­ծաշն­չյան Հա­մաշ­խար­հա­յին ջր­հե­ղե­ղի ժա­մա­նակ հան­գր­վա­նել է Նո­յան տա­պա­նը։
Նա­խիջևա­նը բախ­տա­կից է Մեծ Հայ­քի շատ ու­րիշ քա­ղաք­նե­րի՝ օ­տա­րազ­գի զավ­թիչ­նե­րի մշ­տա­կան ար­շա­վանք­ներ, օ­տա­րի լուծ, գո­յու­թյան ի­րա­վուն­քի հա­մար պայ­քար։
Նա­խիջևանն Ի­րա­նի, Բյու­զան­դիա­յի, Ա­րա­բա­կան խա­լի­ֆա­յու­թյան, հայ­կա­կան և թուր­քա­կան պե­տա­կան տար­բեր միա­վո­րում­նե­րի կազ­մում էր։ Մի­ջին դա­րե­րում Նախ­ճա­վան-Նա­խիջևան ան­վա­նու­մը տա­րած­վում էր շատ ա­վե­լի ըն­դար­ձակ մար­զի վրա, որ կենտ­րո­նը հա­մա­նուն քա­ղաքն էր։ 18-րդ դա­րի կե­սին այդ տա­րած­քում Նա­խիջևա­նի խա­նու­թյուն հռ­չակ­վեց, ո­րը 1828թ. միաց­վեց Ռու­սա­կան կայս­րու­թյա­նը։ Բայց, չնա­յած այդ ա­մե­նին, Նա­խիջևա­նի էթ­նիկ պատ­կերն ան­փո­փոխ էր մնում. դա­րեր շա­րու­նակ երկ­րա­մա­սի բնակ­չու­թյան ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը հա­յերն էին կազ­մում։
Հա­վա­սա­րակշ­ռու­թյունն ա­ռա­ջին ան­գամ խախտ­վեց 19-րդ դա­րում՝ շաh Ա­բաս 1-ի­նի ար­շա­վան­քի ժա­մա­նակ։ Հայ­կա­կան բնակ­չու­թյան ա­ճը՝ մի շարք գոր­ծոն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, այդ թվում նաև Թուր­քիա­յի կող­մից պան­թուր­քա­կան ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման հետևան­քով, էա­կա­նո­րեն կր­ճատ­վել էր 20-րդ դա­րի ա­ռա­ջին տաս­նա­մյակ­նե­րին։ 1905թ. թուր­քա­կան ծրագ­րե­րին ի­րենց հա­վա­նու­թյու­նը տված ան­դր­կով­կա­սյան թուր­քե­րի հոծ զանգ­ված­նե­րը հայ­կա­կան բնակ­չու­թյան ջար­դեր ի­րա­կա­նաց­րին, ո­րոնց ար­դյուն­քում հա­րյու­րա­վոր հա­յեր սպան­վե­ցին ու տաս­նյակ բնա­կա­վայ­րեր թա­լա­նի մատն­վե­ցին։

Իսկ 1918-1920թթ. թուրք-թա­թա­րա­կան հրո­սա­կախմ­բե­րի կող­մից ի­րա­կա­նաց­ված բնիկ հայ­կա­կան բնակ­չու­թյան ցե­ղանս­պա­նու­թյունն էա­կա­նո­րեն փո­խեց այդ շր­ջա­նի էթ­նիկ պատ­կե­րը։ Բայց ոչ վերջ­նա­կա­նա­պես. Գող­թա­նի կա­տա­ղի ինք­նա­պաշտ­պա­նու­թյու­նը խա­թա­րեց բար­բա­րո­սա­կան ծրագ­րե­րը։ Հա­յերն ի հե­ճուկս ա­մեն ին­չի շա­րու­նա­կում էին ի­րենց բնիկ հայ­կա­կան հո­ղե­րում ապ­րել։
Հա­յե­րի հետ հաշ­վե­հար­դար տես­նե­լու նոր հնա­րա­վո­րու­թյուն ի հայտ ե­կավ խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյան հաս­տատ­ման հետ, ո­րի ա­ռա­ջին տա­րի­նե­րին անդ­րե­նա­ծին բնակ­չու­թյան հան­դեպ գոր­ծադր­վող ա­հա­բեկ­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը շա­րու­նակ­վեց նոր թա­փով։ Ի­րա­կա­նում Նա­խիջևա­նում խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյուն չէր գոր­ծում, ողջ հան­րա­պե­տու­թյունն ա­վա­զակ­նե­րի ճի­րան­նե­րում էր։ Նախ­կին ջար­դա­րար­ներն ու հայ­կա­կան բնակ­չու­թյան կո­տո­րած­նե­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րը կարևոր պաշ­տոն­նե­րում էին նշա­նակ­վում, ինչն օգ­նում էր նրանց ա­ռա­վել դա­ժան մե­թոդ­նե­րով հա­յե­րին ա­նար­գան­քի են­թար­կել։ Նա­խիջևա­նի ադր­բե­ջա­նա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը ո­րո­շել էր վերջ­նա­կա­նա­պես փա­կել Հա­յաս­տա­նին Նա­խիջևա­նի հնա­րա­վոր հան­ձն­ման հար­ցը, և որ­դեգ­րեց տե­ղաբ­նիկ­նե­րի ոչն­չաց­ման՝ ի­րեն բնո­րոշ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։
Սա­կայն վերց­նել ու հենց այն­պես, ինչ­պես Օս­մա­նյան Թուր­քիան ա­րեց, այն­տեղ մնա­ցած ողջ հա­յու­թյա­նը զանգ­վա­ծա­յին ու կազ­մա­կերպ­ված կո­տո­րա­ծի են­թար­կելն ար­դեն փոքր-ինչ դժ­վար էր, թե­պետ սպա­նու­թյան դեպ­քեր ար­դեն ար­ձա­նագր­վել էին։ Այդ պատ­ճա­ռով էլ ո­րոշ­վել էր երկ­րա­մա­սում մնա­ցած հա­յե­րի հա­մար ան­տա­նե­լի պայ­ման­ներ ստեղ­ծել։
Թե ինչ­պես դա­սա­վոր­վեց երկ­րա­մա­սի հե­տա­գա ճա­կա­տա­գի­րը, բո­լորս գի­տենք. Նա­խիջևա­նը լրի­վու­թյամբ հա­յա­թափ­վեց։
Այ­սօր մեզ հյու­րըն­կալ­վել է բնիկ նա­խիջևան­ցի հայ Մնա­ցա­կան Ա­ԶԻ­ԶՅԱ­ՆԸ։
-Մնա­ցա­կան Սու­րե­նի, խնդ­րում եմ, մի փոքր պատ­մեք ձեր մա­սին։
-Ծն­վել եմ 1953թ. Նա­խիջևա­նի նախ­կին ԻՍՍՀ Շահ­բու­զի շր­ջա­նի Գյո­մուր գյու­ղում, որ­տեղ և ստա­ցել եմ ու­թա­մյա կր­թու­թյուն։ Պա­տա­նի էի, և տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը չէին կա­րող հետք չթող­նել ձևա­վոր­վող գի­տակ­ցու­թյանս վրա։ Ան­ցյալ դա­րի 60-70-ա­կան թվա­կան­նե­րին Նա­խիջևա­նում իշ­խա­նու­թյան գլուխ էր կանգ­նած Ա­լիև Ա­վա­գը։ Հենց նրա ղե­կա­վա­րու­թյան ժա­մա­նակ էլ սկս­վեց երկ­րա­մա­սի հա­յա­թա­փու­մը։ Բո­լոր հինգ շր­ջան­նե­րում էլ հայ­կա­կան գյու­ղեր կա­յին, ո­րոնք, ի­մի­ջիայ­լոց, ու­նեին միջ­նա­կարգ դպ­րոց­ներ, որ­տեղ յու­րա­քան­չյուր դա­սա­րա­նում 15-18 ա­շա­կերտ էր սո­վո­րում։ Հենց Նա­խիջևա­նում էլ քիչ չէին հա­յե­րը։ Հի­շում եմ, երբ գնում էինք բաս­կետ­բո­լի կամ մեկ այլ մար­զաձևի մր­ցում­նե­րի (նշեմ, որ շր­ջա­նի մար­զա­կան թի­մե­րը հիմ­նա­կա­նում ներ­կա­յաց­նում էին հա­յե­րը, քա­նի որ ա­մե­նա­հա­յա­շատ շր­ջա­նը Շահ­բուզն էր (պատ­մա­կան Շա­հա­պու­նի­քը), քա­ղա­քի հա­յե­րը գա­լիս էին մեզ ա­ջակ­ցե­լու։ Մեր հան­դեպ միշտ խտ­րա­կան վե­րա­բեր­մունք էր ցու­ցա­բեր­վում, ոչ մի դեպ­քում հայ­կա­կան թի­մե­րին թույլ չէին տա­լիս մր­ցա­նա­կա­յին տե­ղեր գրա­վել։
-Ին­չո՞վ էին հա­յե­րը հիմ­նա­կա­նում զբաղ­վում, և ին­չո՞ւ էին հայ­կա­կան գյու­ղե­րը սկ­սել դա­տարկ­վել։
-Այդ տա­րի­նե­րին սո­ցիա­լիս­տա­կան է­կո­նո­մի­կան պլա­նա­յին էր, այ­սինքն՝ բո­լոր կոլ­տն­տե­սու­թյուն­նե­րը պետք է պե­տու­թյա­նը ո­րո­շա­կի ժամ­կետ­նե­րում նա­խօ­րոք սահ­ման­ված քա­նա­կով գյու­ղատն­տե­սա­կան մթերք­ներ հանձ­նեին։ Հայ­կա­կան գյու­ղե­րի հա­մար պլան­ներն առն­վազն եր­կու ան­գամ գե­րա­զան­ցում էին ադր­բե­ջա­նա­կան գյու­ղե­րի պլան­նե­րին։ Մեր գյու­ղը, լի­նե­լով բար­ձր­լեռ­նա­յին, զբաղ­վում էր հիմ­նա­կա­նում ա­նաս­նա­պա­հու­թյամբ և հա­ցա­գոր­ծու­թյամբ։ Պլան­նե­րի գեր­բարձ­րա­ցու­մը չա­րի­քի մի կողմն էր։ Ոչ մի ու­շադ­րու­թյուն չէր դարձ­վում հայ գյու­ղա­ցի­նե­րի սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րին ու կա­րիք­նե­րին։ Մեզ մոտ ձմե­ռա­յին շր­ջանն սկս­վում էր հոկ­տեմ­բե­րին ու շա­րու­նակ­վում էր մինչև մա­յիս, ողջ այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում միջ­շր­ջա­նա­յին ճա­նա­պարհ­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով գյու­ղը կտր­վում էր աշ­խար­հից։

-Հա­վա­նա­բար, ա­ռիթ ու­նե­ցել եք լսե­լու՝ ինչ­պես են տա­րեց­նե­րը պատ­մում...
-Ա­յո, գյու­ղի տա­րեց­նե­րը պատ­մում էին, որ Մեծ Հայ­րե­նա­կա­նի տա­րի­նե­րին գյու­ղում հա­մա­րյա տղա­մարդ չէր մնա­ցել, բո­լո­րը ռազ­մա­ճա­կա­տում էին, այն դեպ­քում, երբ հարևան ադր­բե­ջա­նա­կան գյու­ղե­րից հա­մա­րյա ոչ մե­կը չէր զո­րա­կոչ­վել։ Հա­կա­ռա­կը՝ ե­րի­տա­սարդ, ա­ռողջ ադր­բե­ջան­ցի­նե­րը մեր գյուղ էին գա­լիս՝ ռազ­մա­ճա­կա­տի հա­մար մթերք­ներ տա­նե­լու, ո­րոնք, նրանք, իբր, շրջ­կենտ­րոն կամ մարզ­կենտ­րոն պի­տի հասց­նեին, բայց այդ մթերք­նե­րը, տա­րեց­նե­րի խոս­քով, այդ­պես էլ ռազ­մա­ճա­կատ չէին հաս­նում։
-Ի՞նչն է ձեր ըն­տա­նի­քին ստի­պել հայ­րե­նի վայ­րե­րը լքել։
-Ան­տա­նե­լի պայ­ման­նե­րը, հա­յե­րի հան­դեպ խտ­րա­կա­նու­թյու­նը տի­րում էր անխ­տիր կյան­քի բո­լոր բնա­գա­վառ­նե­րում։ Դա էլ պատ­ճառ հան­դի­սա­ցավ, որ­պես­զի հա­յե­րը լքեն ի­րենց հայ­րե­նի վայ­րե­րը և ա­վե­լի լավ կյանք ու­նե­նա­լու հույ­սով հան­գր­վա­նեն Հա­յաս­տա­նում, Ռու­սաս­տա­նում, Բաք­վում։
Մենք գյու­ղը լքե­ցինք 1968թ., ես տասն­հինգ տա­րե­կան էի։ Հաս­տատ­վե­ցինք Բաք­վում։ Ապ­րե­ցի այն­տեղ ու­ղիղ 20 տա­րի։ Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման հենց ա­ռա­ջին օ­րե­րից տե­ղա­փոխ­վե­ցի Ստե­փա­նա­կերտ։ Եվ մի զար­մա­նահ­րաշ նկա­տա­ռում. ես ե­րա­զումս շա­րու­նակ տես­նում եմ հայ­րե­նի վայ­րե­րը և ինձ հետ կա­տար­վող բո­լոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը տե­ղի են ու­նե­նում հենց այն­տեղ։
-Վե­րա­դար­ձե՞լ եք ար­դյոք հայ­րե­նի հո­ղեր այն­տե­ղից հե­ռա­նա­լուց հե­տո։
-Տա­րի­ներ անց, խոր­հր­դա­յին բա­նա­կից զո­րացր­վե­լուց հե­տո, այ­ցե­լե­ցի գյուղ։ Այն­տեղ հա­տու­կենտ հա­յեր էին մնա­ցել, ո­րոնք նույն­պես այն­տե­ղից շու­տա­փույթ մեկ­նե­լու մտադ­րու­թյուն ու­նեին։ Բնա­կա­նա­բար, ա­ռա­ջին ցան­կու­թյունս նախ­նի­նե­րիս շի­րի­մին այ­ցե­լելն էր։ Գե­րեզ­մա­նա­տան հարևա­նու­թյամբ ե­կե­ղե­ցի կար...Աչ­քե­րիս ա­ռաջ կի­սա­վեր սր­բա­վայրն էր՝ ցա­քուց­րիվ ե­ղած քա­րե­րով...
-Նա­խիջևա­նը, ինչ­պես և Ար­ցա­խը, Արևե­լյան ու Արևմտյան Հա­յաս­տա­նի տա­րածք­նե­րը բա­ռա­ցիո­րեն հե­ղեղ­ված էին հայ­կա­կան քա­ղա­քակր­թու­թյան հնա­գույն հու­շար­ձան­նե­րով։ Բայց մենք բո­լորս ա­կա­նա­տես ենք լի­նում նրան, թե ինչ­պես են ցայ­սօր Նա­խիջևա­նում և Արևմտյան Հա­յաս­տա­նում անգ­թո­րեն ոչն­չաց­վում հայ­կա­կան բնակ­չու­թյան բնիկ լի­նե­լը հա­վաս­տող ան­խոս վկա­նե­րը։ Մինչ­դեռ հու­նի­սի 30-ից հու­լի­սի 10-ը Ադր­բե­ջա­նի մայ­րա­քա­ղա­քում նա­խա­տես­վում է ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի 43-րդ նս­տաշր­ջան անց­կաց­նել, ո­րի ժա­մա­նակ կքն­նարկ­վեն հա­մաշ­խար­հա­յին ժա­ռան­գու­թյան պահ­պան­ման հար­ցեր։ Ինչ­պե՞ս կմեկ­նա­բա­նեիք սա։
-Մեր գյու­ղից բա­վա­կա­նին ներքև, Սի­սիան-Նա­խիջևան մայ­րու­ղու կող­քին սր­բա­վայր ու­նեինք՝ Հա­զա­րան Փր­կիչ, որ­տեղ ա­մեն տա­րի հոկ­տեմ­բե­րի երկ­րորդ կի­րա­կի հա­վաք­վում էր երկ­րա­մա­սի ողջ հա­յու­թյու­նը՝ նշե­լու սր­բի օ­րը։ Երբ գյուղ էի այ­ցե­լել, ինձ ա­սա­ցին, որ ա­զե­րի­նե­րը տեխ­նի­կա­յի օգ­նու­թյամբ սր­բա­վայրն այն­պես են հիմ­նա­հա­տակ ոչն­չաց­րել, որ հետք ան­գամ չի մնա­ցել: Ոչն­չաց­վել են Գժա­ձո­րի, Ա­ռին­ջի, Նոր­սի և Շահ­բու­զի շր­ջա­նի բո­լոր հայ­կա­կան գյու­ղե­րի ե­կե­ղե­ցի­ներն ու սր­բա­վայ­րե­րը: Ոչն­չաց­վել են Ջու­ղա­յի հան­րահռ­չակ խաչ­քա­րե­րը...և այդ­քա­նից հե­տո մեր տխ­րահռ­չակ հարևան­նե­րը ցան­կա­նում են ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի նս­տաշր­ջան անց­կաց­նել Ադր­բե­ջա­նում։ Ինչ­պի­սի՛ լկ­տիու­թյուն։ Մյուս կող­մից էլ… զար­մա­նում և դա­տա­պար­տում եմ նրանց, ով­քեր հա­մա­ձայ­նում ու ըն­դա­ռա­ջում են Ադր­բե­ջա­նի լկ­տի ա­ռա­ջար­կին։ Ցավ եմ զգում աշ­խար­հի ա­նար­դա­րու­թյան հա­մար...

Ցա­վոք, այ­սօր Մեծ Հայ­քի հին գա­վառ­նե­րից մե­կը վե­րած­վել է Հա­յաս­տա­նի վրա հար­ձա­կում գոր­ծե­լու հա­մար պլաց­դար­մի, ին­չի վկա­յու­թյունն Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի կող­մից Նա­խիջևա­նի ռազ­մա­կա­նա­ցումն է, ինչ­պես նաև այն­տեղ անց­կաց­վող հա­մա­տեղ ին­տեն­սիվ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը։