comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՍՈԹՔ-ՔԱՐՎԱՃԱՌ ԿԱՐՃ ՃԱՆԱՊԱՐՀԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՍՈԹՔ-ՔԱՐՎԱՃԱՌ ԿԱՐՃ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 ք. Քար­վա­ճառ


Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պետ­բյու­ջեի մի­ջոց­նե­րով ու պե­տա­կան ծրագ­րով շա­րու­նակ­վում է Սոթք-Քար­վա­ճառ 23 կմ-ա­նոց ճա­նա­պար­հի հիմ­նա­նո­րո­գու­մը։

ՙԱյս ճա­նա­պարհն անց­նում է հենց Քար­վա­ճառ քա­ղա­քի մի­ջով։ Այն շատ ա­վե­լի կարճ, հան­գիստ ու հա­ճե­լի ճա­նա­պարհ է, քան թե ներ­կա­յում օգ­տա­գործ­վող ո­լո­րան­նե­րով ճա­նա­պար­հը՚,- մեզ հետ զրույ­ցում նշեց շր­ջա­նի վար­չա­կազ­մի ղե­կա­վար Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը։ Ըստ մեր զրու­ցակ­ցի՝ Քար­վա­ճա­ռից Վար­դե­նիս հաս­նե­լու այս այ­լընտ­րան­քա­յին ճա­նա­պար­հը ռազ­մա­վա­րա­կան կարևո­րա­գույն նշա­նա­կու­թյուն ու­նի:
ՙՃա­նա­պար­հի հիմ­նա­նո­րոգ­ման ծրագ­րի ար­ժե­քը մոտ 4 մլրդ դրամ է։ Աշ­խա­տանք­ներն սկս­վել են մո­տա­վո­րա­պես 1,5 տա­րի ա­ռաջ, այժմ ար­դեն մտել են ա­վար­տա­կան փուլ։ Շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը նա­խա­տես­վում է ա­վար­տել այս տար­վա նո­յեմ­բե­րին՚,- տե­ղե­կաց­րեց մեր զրու­ցա­կիցն ու հա­վե­լեց, որ ճա­նա­պարհն ա­ռայժմ խճա­պատ կլի­նի։ Հե­տա­գա­յում նաև կաս­ֆալ­տա­պատ­վի, քա­նի որ կա­րող է շր­ջա­նի զար­գաց­ման մեծ խթան դառ­նա։
Սոթք-Քար­վա­ճառ կարճ ճա­նա­պարհն այս պա­հին ան­ցա­նե­լի է միայն ա­մե­նագ­նաց­նե­րի, բարձր ավ­տո­մե­քե­նա­նե­րի հա­մար։ Շի­նա­րա­րու­թյան ա­վար­տից հե­տո այն ան­ցա­նե­լի կլի­նի բո­լոր տե­սա­կի մե­քե­նա­նե­րի հա­մար։
Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը վս­տահ է՝ ռազ­մա­վա­րա­կան ու զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման հա­մար մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի նաև Քար­վա­ճառ-Ջեր­մուկ ճա­նա­պար­հը։
ՙՀե­տա­գա­յում կա­ռա­վա­րու­թյա­նը կա­ռա­ջար­կենք բա­ցել նաև Քար­վա­ճառ-Ջեր­մուկ 50 կմ-ա­նոց ճա­նա­պար­հը, ո­րը թե՜ ռազ­մա­վա­րա­կան տե­սան­կյու­նից, թե՜ զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման հա­մար մեծ նշա­նա­կու­թյուն կա­րող է ու­նե­նալ՚,- տե­ղե­կատ­վու­թյունն ամ­փո­փեց մեր զրու­ցա­կի­ցը։
;