comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇԱՏ ԴԵՊ­ՔՈՒՄ ՀՐ­ԴԵՀ­ՆԵ­ՐԻ ՊԱՏ­ՃԱՌ Է ԴԱՌ­ՆՈՒՄ ԱՆ­ՓՈՒ­ԹՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՏ ԴԵՊ­ՔՈՒՄ ՀՐ­ԴԵՀ­ՆԵ­ՐԻ ՊԱՏ­ՃԱՌ Է ԴԱՌ­ՆՈՒՄ ԱՆ­ՓՈՒ­ԹՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

ք. Մար­տու­նի

Բեր­քա­հա­վա­քի ան­կո­րուստ կազ­մա­կերպ­ման ուղ­ղու­թյամբ յու­րա­քան­չյուր տա­րի բա­վա­կա­նին լուրջ աշ­խա­տանք է տար­վում, այդ­քա­նով հան­դերձ, կո­րուստ­ներ, այդ թվում՝ հր­դեհ­նե­րի պատ­ճա­ռով, շա­րու­նակ­վում են գրանց­վել։

Բա­ցի հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի ցան­քա­տա­րածք­նե­րից և բեր­քա­տու այ­գի­նե­րից, հր­դե­հի թի­րախ են դառ­նում չոր խո­տա­ծածկ տա­րածք­նե­րը, ին­չի հետևան­քով տու­ժում են նաև բնա­կա­վայ­րե­րը: Ի­րա­վի­ճա­կին ծա­նո­թա­նա­լու նպա­տա­կով դի­մե­ցինք ԱՀ ԱԻՊԾ Մար­տու­նու շր­ջա­նա­յին ԱԻ բաժ­նի հր­շեջ փր­կա­րա­րա­կան մա­սի պետ Վահ­րամ Սա­ղյա­նին։
Նա նշեց, որ բեր­քա­հա­վա­քի ժա­մա­նակ, հր­դե­հա­յին անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման, հր­դեհ­նե­րի կան­խար­գել­ման և դրանց հնա­րա­վոր ծագ­ման դեպ­քում հր­դե­հա­շիջ­ման աշ­խա­տանք­ներն օ­պե­րա­տիվ կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով շր­ջա­նում ստեղծ­վել են օ­պե­րա­տիվ խմ­բեր։ Այս ուղ­ղու­թյամբ ի­րա­վի­ճա­կը գտն­վում է վե­րահս­կո­ղու­թյան տակ։
Հու­նի­սի 1-ից ար­դեն շր­ջա­նի ե­րեք տե­ղա­մա­սե­րում տե­ղա­կայ­ված են հր­շեջ հե­նա­կե­տեր։ Բնա­կա­վայ­րե­րի և բնակ­չու­թյան հր­դե­հա­յին անվ­տան­գու­թյունն ա­պա­հով­վում է մշ­տա­կան տե­ղա­կայ­ման վայ­րե­րում գտն­վող ու­ժե­րով և մի­ջոց­նե­րով։ Մար­տու­նի քա­ղա­քում գոր­ծում է շուր­ջօ­րյա հեր­թա­պա­հու­թյուն։
Հր­դեհ­նե­րի ա­ռա­ջին դեպ­քերն այս տա­րի գրանց­վել են մա­յիս ամ­սին։ 9 դեպք է գրանց­վել, հիմ­նա­կա­նում` Մար­տու­նի քա­ղա­քում։ Դեպ­քե­րից 7-ը չոր խո­տա­տա­րածք էր, այր­վել է մոտ 152 հա։
Մա­յի­սի 11-ին Ճար­տար քա­ղա­քում և մա­յի­սի 28-ին` Կա­ղար­ծի գյու­ղում գրանց­վել են բնա­կե­լի տնե­րի հր­դե­հի դեպ­քեր, ամ­բող­ջու­թյամբ վառ­վել են մեկ տուն Ճար­տա­րում և եր­կու տուն` Կա­ղար­ծիում։
Հու­նի­սի 1-11-ը շր­ջա­նում գրանց­վել է հր­դե­հի 18 դեպք, ո­րից 17-ը չոր խո­տա­ծածկ էր, հր­դեհ­վել է մոտ 450հա։
Հու­նի­սի 3-ին Բեր­դա­շե­նի տա­րած­քում ՎԱԶ 21-06 մե­քե­նա­յի շար­ժի­չում հր­դեհ է բռնկ­վել, ին­չի հետևան­քով լրի­վու­թյամբ այր­վել է մե­քե­նան։
Անդ­րա­դառ­նա­լով պատ­ճառ­նե­րին՝ Վ. Սա­ղյա­նը նշեց, որ չոր խո­տա­տա­րածք­նե­րի հր­դեհ­նե­րի պատ­ճառ են դառ­նում հիմ­նա­կա­նում թշ­նա­մու կող­մից կրա­կոց­նե­րը, ինչ­պես նաև տե­ղաբ­նակ­նե­րի ան­փու­թու­թյու­նը։ Այդ­պի­սի ան­փու­թու­թյան պատ­ճա­ռով 7 դեպք է գրանց­վել Մար­տու­նի քա­ղա­քում, բա­րե­բախ­տա­բար, ժա­մա­նա­կին հր­դե­հի տա­րա­ծու­մը կանխ­վել, լուրջ վնաս­ներ չեն հասց­վել։
Նշ­ված աշ­խա­տանք­նե­րին զու­գա­հեռ կազ­մա­կերպ­վում են զի­նամ­թեր­քի հայտ­նա­բեր­ման և ոչն­չաց­ման աշ­խա­տանք­ներ ՀՓՄ-ի սակ­րա­վո­րա­կան խմ­բի կող­մից։ Հուն­վա­րի 1-ից առ այ­սօր հայտ­նա­բեր­վել և ոչն­չաց­վել է 25 միա­վոր զի­նամ­թերք։
;