comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ ԵՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ ԵՆ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 ԱՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի (ՀԾՏՄԿ ՊՀ) աշ­խա­տա­կազ­մը ըն­թա­ցիկ տար­վա հու­նի­սի 1-15-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում դի­տան­ցում­ներ է ի­րա­կա­նաց­րել Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում գոր­ծող ՙՀաղ­թա­նակ՚, ՙՊրոդ մար­կետ՚, ՙՌո­յալ՚, ՙՕ­կեան՚, ՙԿարս՚, ՙԴավ Գրուպ՚, ՙՍևան՚, ՙՆա­տա­լի գրուպ՚, ՙՏեխ­նոթ­րայդ՚ (2 առևտրա­յին օ­բյեկտ), ՙՆա­դեժ­դա՚, ՙՆավ՚, ՙԿամ՚, ՙԳուր­ման մար­կետ՚, ՙԷ­րիկ Ա­րա՚, ՙԷ­լիտ գրուպ՚, ՙՊետ­րոլ սեր­վիս՚, ՙՖլեշ՚ սահ­մա­նա­փակ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ, ՙԿա­պի­տալ՚ (3 առևտրա­յին օ­բյեկտ) և ՙՅա­գուար՚ փակ բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րում, մի շարք ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րի պատ­կա­նող առևտրա­յին օ­բյեկտ­նե­րում` ու­սում­նա­սի­րե­լու ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րի ման­րա­ծախ գնե­րը: Մաս­նա­վո­րա­պես, ու­սում­նա­սիր­վել են ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան 43 ապ­րան­քա­յին շու­կա­նե­րում առ­կա 80 ապ­րան­քա­տե­սակ­նե­րի ման­րա­ծախ գնե­րը:

Ու­սում­նա­սի­րու­թյու­նը ցույց է տվել, որ նշ­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ու­սում­նա­սիր­վող ապ­րան­քա­տե­սակ­նե­րից 11-ի գնե­րը նվա­զել, 8-ի գնե­րը` ա­ճել, իսկ 61 ապ­րան­քա­տե­սակ­նե­րի գնե­րը մնա­ցել են ան­փո­փոխ: Մի­ջին գնե­րի նվա­զում է ար­ձա­նագր­վել ոսպ՝ 0,6%, բրինձ՝ դե­ղին, եր­կա­րա­հա­տիկ՝ 0,29%, ձեթ ՙԶո­լո­տա­յա սե­մեչ­կա՚՝ 0,43%, ձեթ ՙԱ­վե­դով՚՝ 0,54%, կա­րագ ՙԴո­յա­րուշ­կա՚ ՝ 0,05%, թեյ ՙԱհ­մադ՚՝ 0,25%, կար­տո­ֆիլ՝ 33,65%, սոխ՝ 19,17%, լո­լիկ՝ 32,63%, վա­րունգ՝ 13,31%, ա­դա­մա­թուզ՝ 3,53% ապ­րան­քա­տե­սակ­նե­րում։
Միա­ժա­մա­նակ մի­ջին գնե­րի բարձ­րա­ցում է ար­ձա­նագր­վել բրինձ՝ սպի­տակ, եր­կա­րա­հա­տիկ՝ 0,26%, ո­լոռ՝ 0,3%, շա­քա­րա­վազ՝ 0,19%, ՙՌեդ­դի՚ բու­սա­կան յուղ՝ 0,08%, ձուկ՝ իշ­խան՝ 0,8%, թեյ ՙԱկ­բար՚՝ 0,14%, կիտ­րոն՝ 5,81%, խն­ձոր ՝ 1,15% ապ­րան­քա­տե­սակ­նե­րի մի­ջին գնե­րում։
Աս­կե­րան քա­ղա­քում ի­րա­կա­նաց­ված դի­տանց­ման ար­դյունք­նե­րը ցույց են տա­լիս, որ ու­սում­նա­սիր­ված 46 ապ­րան­քա­տե­սակ­նե­րից 13-ի գնե­րը նվա­զել են, 7-ի­նը` ա­ճել, իսկ 26 ապ­րան­քա­տե­սակ­նե­րի գներ մնա­ցել են ան­փո­փոխ։ Բեր­ձոր քա­ղա­քում ի­րա­կա­նաց­ված դի­տանց­ման ժա­մա­նակ ու­սում­նա­սիր­վել է 46 ապ­րան­քա­տե­սակ, ար­դյուն­քում պարզ­վել է, որ դրան­ցից 12-ի գնե­րը նվա­զել են, 6-ի­նը՝ ա­ճել, իսկ 28 ապ­րան­քա­տե­սակ­նե­րի գնե­րը մնա­ցել են ան­փո­փոխ:
Մար­տա­կերտ քա­ղա­քում ի­րա­կա­նաց­ված դի­տանց­ման ար­դյունք­նե­րը փաս­տում են, որ ու­սում­նա­սիր­ված 72 ապ­րան­քա­տե­սակ­նե­րից 4-ի գնե­րը նվա­զել են, 2-ի գնե­րը` ա­ճել, իսկ 66 ապ­րան­քա­տե­սակ­նե­րի գնե­րը մնա­ցել են ան­փո­փոխ:
Մաս­նա­վո­րա­պես, գնե­րի նվա­զում է ար­ձա­նագր­վել սո­խի՝ 17,1%, լո­լի­կի՝ 38,3%, վա­րուն­գի՝ 16,2 %, ա­դա­մա­թու­զի՝ 8,9 % ապ­րան­քա­տե­սակ­նե­րի մի­ջին գնե­րի հա­մար: Իսկ մի­ջին գնե­րի բարձ­րա­ցում է ար­ձա­նագր­վել ՝ կար­տո­ֆի­լի՝ 19,1%, ՙՌե­գու­լյար՚ բեն­զի­նի՝ 0,9% ապ­րան­քա­տե­սակ­նե­րի մի­ջին գնե­րի հա­մար։
Մար­տու­նի քա­ղա­քում ի­րա­կա­նաց­ված դի­տանց­ման ար­դյունք­ներն այս­պի­սիք են.
2019 թվա­կա­նի հու­նի­սի 1-ից մինչև հու­նի­սի 15-ը ու­սում­նա­սիր­ված 71 ապ­րան­քա­տե­սակ­նե­րից 11-ի գնե­րը նվա­զել են, 4-ի գնե­րը` ա­ճել, իսկ 56 ապ­րան­քա­տե­սակ­նե­րի գնե­րը մնա­ցել են ան­փո­փոխ։
Ինչ­պես տե­ղե­կաց­րին ԱՀ ՀԾՏՄԿ ՊՀ-ից, գնա­յին տա­տա­նում­նե­րը կապ­ված են ապ­րանք­նե­րի ձեռք­բեր­ման գնե­րի փո­փո­խու­թյան և ման­րա­ծախ առևտրի ո­լոր­տում գոր­ծող սու­բյեկտ­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող գնա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան հետ:
Գնաճ ար­ձա­նագր­ված ապ­րան­քա­յին շու­կա­նե­րում բա­ցա­կա­յում են գե­րիշ­խող դիր­քի չա­րա­շահ­ման, մաս­նա­վո­րա­պես` չհիմ­նա­վոր­ված գնե­րի կի­րառ­ման հնա­րա­վոր դեպ­քեր։
Ի­րա­կա­նաց­րած ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ՙՏն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քի հնա­րա­վոր կամ փաս­տա­ցի խախտ­ման դեպ­քեր չեն ար­ձա­նագր­վել։