comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ ԱՐ­ՁԱ­ՆԱԳՐ­ՎԵԼ Է Օ­ՁԻ ԽԱՅ­ԹՈ­ՑԻ 11 ԴԵՊՔ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ ԱՐ­ՁԱ­ՆԱԳՐ­ՎԵԼ Է Օ­ՁԻ ԽԱՅ­ԹՈ­ՑԻ 11 ԴԵՊՔ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

Ան­ցած տար­վա հա­մե­մատ հա­մա­րյա կրկ­նա­կի ա­ճել է դեպ­քե­րի թի­վը

2019 թվա­կա­նի հու­նի­սի 18-ի դրու­թյամբ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ար­ձա­նագր­վել է օ­ձի խայ­թո­ցի 11 դեպք:

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան բժշ­կա­կան օգ­նու­թյան կազ­մա­կերպ­ման բաժ­նի վա­րիչ Լու­սի­նե Բախ­շի­յա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ 2018թ. հու­նի­սի 18-ի տվյալ­նե­րով` Ար­ցա­խում ար­ձա­նագր­վել էր օ­ձի խայ­թո­ցի 6 դեպք, փաս­տո­րեն նա­խորդ տար­վա հա­մե­մատ հա­մա­րյա կրկ­նա­կի ա­ճել է դեպ­քե­րի թի­վը: Իսկ այս տար­վա օ­ձի խայ­թո­ցի ա­ռա­ջին դեպքն ար­ձա­նագր­վել է մա­յի­սի 8-ին` Քա­շա­թա­ղի շր­ջա­նում: Ընդ­հա­նուր տու­ժած­նե­րից 2-ը ե­րե­խա­ներ են: Նշյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ստե­փա­նա­կեր­տում գրանց­վել է օ­ձի խայ­թո­ցի 1 դեպք, Մար­տա­կեր­տի շր­ջա­նում՝ 4, Մար­տու­նու՝ 2 և Քա­շա­թա­ղի շր­ջա­նում` 4 դեպք։ Նշենք, որ տու­ժած­նե­րից 9-ին նե­րարկ­վել է հա­կաօ­ձա­յին շի­ճուկ (ան­տի­գյուր­զին), իսկ 2-ի դեպ­քում` բժշ­կա­կան ցու­ցում չի ե­ղել: Մեր զրու­ցակ­ցի պար­զա­բան­մամբ՝ ԱՀ բուժ­հիմ­նարկ­ներն ա­պա­հով­ված են հա­կաօ­ձա­յին շի­ճու­կով: Օ­ձի խայ­թո­ցի դեպ­քում անհ­րա­ժեշտ բու­ժօգ­նու­թյունն ի­րա­կա­նաց­վում է պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում: ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հոր­դո­րում է լի­նել զգույշ, իսկ գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­լիս կրել ռե­տի­նե ձեռ­նոց­ներ ու եր­կա­րա­ճիտ կո­շիկ­ներ: Օ­ձի խայ­թո­ցի դեպ­քում տու­ժա­ծին պետք է ան­հա­պաղ տե­ղա­փո­խել մո­տա­կա բուժ­հիմ­նարկ` հա­մա­պա­տաս­խան բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու հա­մար:
Մաս­նա­գետ­նե­րը խոր­հուրդ են տա­լիս օ­ձե­րից ոչ թե վա­խե­նալ, այլ զգու­շա­նալ, ո­րով­հետև խայ­թոց­նե­րի 99%-ը բնա­կիչ­նե­րի ոչ ու­շա­դիր վե­րա­բեր­մուն­քից է։ Գո­յու­թյուն ու­նեն կան­խար­գե­լիչ կա­նոն­ներ, ինչ­պես նաև օ­ձի և կա­րի­ճի խայ­թո­ցի դեպ­քե­րում ան­հե­տաձ­գե­լի բու­ժօգ­նու­թյան կազ­մա­կերպ­ման ու­ղե­ցույց­ներ։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հաս­տա­տել է նաև խայ­թոց­նե­րի ժա­մա­նակ ան­հե­տաձ­գե­լի բու­ժօգ­նու­թյան ու­ղե­ցույ­ցը։ Ընդ­հան­րա­պես օ­ձի խայ­թո­ցի դեպ­քում տու­ժա­ծին ցու­ցա­բե­րած ա­ռա­ջին օգ­նու­թյու­նը մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի։ Ուս­տի պետք է լի­նել զգոն և ա­րագ կողմ­նո­րոշ­վել, քա­նի որ ա­ռա­ջին սխալ օգ­նու­թյու­նը եր­բեմն կա­րող է ա­վե­լի վտան­գա­վոր և վնա­սա­կար լի­նել, քան բուն խայ­թո­ցը։ Սխալ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դժ­վա­րաց­նում են ախ­տո­րո­շումն ու հե­տա­գա բու­ժու­մը։ Մաս­նա­գետ­նե­րը խս­տիվ ար­գե­լում են լա­րա­նով ձգել տու­ժա­ծի վեր­ջույ­թը, ինչն ա­վե­լի է վատ­թա­րաց­նում տու­ժո­ղի վի­ճա­կը, ինչ­պես նաև կա­տա­րել հա­կա­շո­կա­յին մի­ջո­ցա­ռում­ներ՝ տալ ցա­վազր­կող և այլ սր­տա­յին դե­ղո­րայք։ Ար­գել­վում է նաև կա­տա­րել կտր­վածք կամ այ­րում։ Տու­ժածն ընդ­հան­րա­պես չպետք է շարժ­վի, որ դան­դա­ղի թույ­նի տա­րա­ծումն օր­գա­նիզ­մում։ Անհ­րա­ժեշտ է ա­պա­հո­վել նրա հո­րի­զո­նա­կան դիր­քը և լիա­կա­տար հան­գիս­տը։ Իսկ թույնն օր­գա­նիզ­մից դուրս բե­րե­լուն օգ­նում են նաև հե­ղուկ­նե­րը։ Դրա հա­մար պետք է խմել շատ հե­ղուկ, բա­ցի սուր­ճից և ալ­կո­հո­լից։
Ընդ­հան­րա­պես Ար­ցա­խում կա 4 տե­սա­կի թու­նա­վոր օձ. դրան­ցից 3-ը պատ­կա­նում են ի­ժե­րի ըն­տա­նի­քին՝ կով­կա­սյան, տա­փաս­տա­նա­յին, հայ­կա­կան և գյուր­զա։ Ա­մե­նա­խո­շոր ի­ժե­րից մե­կը հայ­կա­կանն է, ու­նի 80-100 սմ եր­կա­րու­թյուն, եր­բեմն կա­րող է հաս­նել մինչև 1,5 մետ­րի։ Այն թու­նա­վոր է և շատ վտան­գա­վոր։ Սրա խայ­թո­ցի դեպ­քում չի կա­րե­լի սրս­կել հա­կա­գյուր­զին, ուս­տի բու­ժանձ­նա­կազ­մը, ո­րին դի­մել է օ­ձի խայ­թո­ցով հի­վան­դը, պար­տա­վոր է ման­րա­մասն ա­նամ­նեզ (տե­ղե­կու­թյուն­ներ) հա­վա­քել։ Իսկ ա­մե­նա­խո­շոր (մինչև 175 սմ) և ա­մե­նավ­տան­գա­վոր օ­ձը գյուր­զան է։ Այն ու­նի տա­փակ գլուխ, մոխ­րա­գույն կամ կարմ­րա­շա­գա­նա­կա­գույն հաստ մար­մին։ Մեջ­քին կան մուգ դարչ­նա­գույն կամ նարն­ջա­գույն բծեր, իսկ գլու­խը միա­գույն է` ա­ռանց նախ­շե­րի։ Մաս­նա­գետ­նե­րի պար­զա­բան­մամբ՝ ի­ժի, գյուր­զա­յի խայ­թած տեղն ու­ժեղ ցա­վում է, հե­տո ա­ռա­ջա­նում է այ­տուց։ Խայ­թած տե­ղում մաշ­կը կարմ­րում է, իսկ այ­տու­ցը` տա­րած­վում ողջ վեր­ջույ­թով։ Նույ­նիսկ մա­տի խայ­թո­ցի դեպ­քում այ­տու­ցը կա­րող է տա­րած­վել մինչև տու­ժո­ղի ու­սը։ Խայ­թո­ցից 20-40 րո­պե անց ա­ռա­ջա­նում են շո­կի ախ­տան­շան­ներ՝ գլ­խապ­տույտ, սրտ­խառ­նոց, փս­խում, զար­կե­րա­կի թու­լա­ցում ու ա­րա­գա­ցում, ճնշ­ման ի­ջե­ցում։ Ա­մեն դեպ­քում ո­րո­շիչ գոր­ծոն է ժա­մա­նա­կը, ուս­տի օ­ձի խայ­թո­ցով տու­ժա­ծին հարկ է հնա­րա­վո­րինս շուտ տե­ղա­փո­խել մո­տա­կա հի­վան­դա­նո­ցի վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժին։