comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԼՈ­ԲԱԼ ՀԵ­ՏԱ­ԶՈ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ՎԿԱ­ՅՈՒՄ ԵՆ...
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԼՈ­ԲԱԼ ՀԵ­ՏԱ­ԶՈ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ՎԿԱ­ՅՈՒՄ ԵՆ...

Ռիս­կի ո՞ր գոր­ծոնն է ա­մե­նա­մեծ թվով մա­հե­րի պատ­ճառ դառ­նում աշ­խար­հում։ Ոչ ծխե­լը։ Եվ ան­գամ ոչ գեր­ճն­շու­մը։ Դա վատ սնունդն է։

 ՙՇատ եր­կր­նե­րում վատ սնունդն ա­վե­լի հա­ճախ է մարդ­կանց մահ­վան պատ­ճառ դառ­նում, քան ծխա­խո­տի օգ­տա­գոր­ծու­մը կամ զար­կե­րա­կա­յին գեր­ճն­շու­մը՚,- ա­սում է Վա­շինգ­տո­նի հա­մալ­սա­րա­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան ցու­ցա­նիշ­նե­րի ամ­բիո­նի դո­ցենտ Աշ­քան Աֆ­շի­նը։

Եվ հար­ցը միայն նրան չի վե­րա­բե­րում, որ մար­դիկ վնա­սա­կար սնունդ են ընտ­րում, օ­րի­նակ՝ կար­միր միս և գա­զա­վոր­ված քաղցր ըմ­պե­լիք։ Ոչ պա­կաս կարևոր է մեր օ­րա­բաժ­նում ա­ռող­ջա­րար սնն­դի ոչ բա­վա­րար քա­նա­կու­թյու­նը, ինչ­պես նաև այն, որ այդ ու­տե­լի­քը չա­փա­զանց շատ աղ է պա­րու­նա­կում, ա­սում է Աֆ­շի­նը` վեր­լու­ծու­թյան գլ­խա­վոր հե­ղի­նա­կը, վեր­լու­ծու­թյուն, ո­րը 27 տար­վա հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյունք է և ո­րը հրա­պա­րակ­վեց ՙԼան­ցետ՚ ամ­սագ­րում։
ՙԱյն դեպ­քում, երբ այդ հար­ցի շուրջ տար­վող բո­լոր բա­նա­վե­ճե­րում ա­վան­դա­բար շեշ­տը դր­վում էր վնա­սա­կար ու­տե­լի­քի ըն­դու­նու­մը նվա­զեց­նե­լու վրա, մենք մեր հե­տա­զո­տու­թյան մեջ ցույց տվե­ցինք, որ ամ­բողջ բնակ­չու­թյան մա­կար­դա­կով, ընդ­հան­րա­պես, ա­ռող­ջա­րար սնն­դի ոչ բա­վա­կա­նա­չափ օգ­տա­գոր­ծումն ա­ռա­վել կարևոր գոր­ծոն է, քան վնա­սա­կար մթերք­նե­րի հա­ճա­խա­կի կի­րա­ռու­մը՚,- ա­սել է նա։
Հե­տա­զո­տու­թյու­նը ցույց տվեց, որ 2017թ. աշ­խար­հում յու­րա­քան­չյուր հին­գե­րորդ մա­հը (իսկ դա կազ­մում է 11 մի­լիոն մարդ), հա­րուց­ված էր ա­վե­լի շուտ օ­րա­բաժ­նում ա­ղի չա­փա­զանց մեծ քա­նա­կու­թյան առ­կա­յու­թյամբ և նրա­նում ամ­բող­ջա­կան հա­տի­կի, մր­գե­րի, ըն­կու­զե­ղե­նի և սեր­մե­րի պա­կա­սով, քան տրանս­ճար­պե­րի, քաղցր ըմ­պե­լիք­նե­րի և մեծ քա­նա­կու­թյամբ կար­միր մսի ու դրա­նից պատ­րաստ­ված ու­տեստ­նե­րի կի­րառ­մամբ։ Հե­տա­զո­տու­թյան մեծ ծա­վա­լը վկա­յում է, որ նրա ար­դյունք­ներն ար­դիա­կան են բո­լո­րի հա­մար, կարևոր չէ` որ­տեղ է մարդն ապ­րում, ա­սում է հե­տա­զո­տու­թյա­նը մաս­նակ­ցած` Նոր Զե­լան­դիա­յի Օ­հա­յո­յի հա­մալ­սա­րա­նի գի­տաշ­խա­տող Էնդ­րյու Ռեյ­նոլդ­սը։ ՙՀե­տա­զո­տու­թյան մեջ ար­ված եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րը հիմք կծա­ռա­յեն քա­ղա­քա­կան ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման հա­մար, ո­րոնք սահ­մա­նում են՝ ինչ սնն­դամ­թերք­ներ են հա­սա­նե­լի արևմտյան եր­կր­նե­րում, ինչ­պես են դրանք շու­կա­յում ա­ռաջ մղ­վում և, հնա­րա­վոր է, նաև դրանց գի­նը մո­տա­կա տա­րի­նե­րին՚,- ներ­կա­յաց­րել է Ռեյ­նոլդ­սը։
Սնուց­ման հետ կապ­ված ռիս­կի 15 գոր­ծոն­նե­րը
Բիլ և Մե­լին­դա Գեյթ­սի ան­վան հիմ­նադ­րա­մի կող­մից ֆի­նան­սա­վոր­ված աշ­խա­տան­քի ըն­թաց­քում Աֆ­շինն ու իր պաշ­տո­նա­կից­նե­րը քն­նու­թյան են են­թար­կել սնն­դա­ռու­թյան հետ կապ­ված ռիս­կի 15 գոր­ծոն, ինչ­պես նաև մա­հա­ցու­թյան և հաշ­ման­դա­մու­թյան հետ նրանց ու­նե­ցած կա­պը։ Վնա­սա­կար կար­միր մսի և դրա­նից պատ­րաստ­ված ու­տեստ­նե­րի, շատ քաղցր պա­րու­նա­կող ըմ­պե­լիք­նե­րի, տրանս­ճար­պա­յին թթու­նե­րի և ա­ղի մեծ քա­նա­կու­թյու­նը (ո­րոնք, ինչ­պես վա­ղուց հայտ­նի է, վտանգ են ներ­կա­յաց­նում ա­ռող­ջու­թյան հա­մար) հա­մե­մատ­վել է ա­ռող­ջու­թյան վրա օգ­տա­կար մթերք­նե­րի փոքր չա­փա­բա­ժին­նե­րի կի­րառ­ման ներ­գոր­ծու­թյան հետ։ Այդ օգ­տա­կար մթերք­նե­րը նե­րա­ռել են մր­գեր, բան­ջա­րե­ղեն, ամ­բող­ջա­կան հա­տի­կա­վոր­ներ, կաթ, կալ­ցիում, ըն­կու­զե­ղեն և սեր­մեր, բջ­ջա­նյութ, լո­բազ­գի­ներ, ծո­վամ­թերք­նե­րից ստաց­վող օ­մե­գա-3 ճար­պաթ­թու­ներ և բազ­մա­հա­գե­ցած ճար­պեր, սաղ­մո­նում պա­րու­նակ­վող օգ­տա­կար ճար­պեր, բու­սա­կան ճար­պեր։
Բա­ցա­ռու­թյամբ ա­ղի, ո­րը ռիս­կի ա­ռանց­քա­յին գոր­ծոն էր գրե­թե ա­մե­նուր, հե­տա­զո­տու­թյու­նը ցույց տվեց, որ կար­միր մի­սը և դրա­նից պատ­րաստ­ված ու­տեստ­նե­րը, տրանս­ճար­պե­րը և քաղցր ըմ­պե­լիք­նե­րը ռիս­կի դիագ­րա­մի ստո­րին մա­սում են տե­ղա­կայ­ված եր­կր­նե­րի մե­ծա­մաս­նու­թյան հա­մար։
Ի­րա­կա­նում, աշ­խար­հում բո­լոր մա­հե­րի կե­սից ա­վե­լին, ո­րոնք կապ­ված են սնն­դի հետ, 2017թ. պայ­մա­նա­վոր­ված էին ռիս­կի միայն ե­րեք գոր­ծոն­նե­րով. չա­փա­զանց մեծ քա­նա­կու­թյամբ ա­ղի, ոչ բա­վա­կա­նա­չափ ամ­բող­ջա­կան հա­տի­կի և մր­գե­րի կի­րառ­մամբ։ Այդ ռիս­կե­րը նույնն են մնում՝ ան­կախ եր­կր­նե­րի մե­ծա­մաս­նու­թյան սո­ցիալ-տն­տե­սա­կան մա­կար­դա­կից, գրել է Աֆ­շի­նը։
Այս նոր հե­տա­զո­տու­թյու­նը հի­վան­դու­թյուն­նե­րի գլո­բալ բե­ռի վե­րա­բե­րյալ ա­մե­նա­մյա զե­կույ­ցի մաս դար­ձավ, ո­րը պատ­րաստ­վել է հա­զար հե­տա­զո­տող­նե­րի միա­վոր­ման կող­մից, ով­քեր ի­րենց տե­սա­դաշ­տում են պա­հում վա­ղա­ժամ մա­հե­րը և ա­վե­լի քան 350 հի­վան­դու­թյուն­նե­րի և վնաս­վածք­նե­րի հետևան­քով պատ­ճառ­վող հաշ­ման­դա­մու­թյան դեպ­քե­րը195 եր­կր­նե­րում։ Հուն­վա­րին այս միա­վո­րու­մը հրա­պա­րա­կեց իր ՙսնն­դա­կար­գը` ա­ռողջ մո­լո­րա­կի հա­մար՚, ո­րը են­թադ­րում է, որ կար­միր մսի և շա­քա­րի կի­րառ­ման կրկ­նա­կի կր­ճա­տու­մը, ինչ­պես նաև մր­գե­րի, բան­ջա­րե­ղե­նի և ըն­կու­զե­ղե­նի կի­րառ­ման մե­ծա­ցու­մը կա­րող է շուրջ 11,6 մի­լիոն վա­ղա­ժամ մահ կան­խար­գե­լել՝ ա­ռանց մո­լո­րա­կին վնաս հասց­նե­լու։
Մա­հա­ցու­թյուն` կապ­ված սնն­դի օ­րա­բաժ­նի հետ`
ըստ եր­կր­նե­րի
Տաս­նյակ մի­լիո­նա­վոր մա­հա­ցու­թյան դեպ­քեր, ո­րոնք կապ­ված էին սնն­դի օ­րա­կան չա­փա­բաժ­նի հետ, 2017թ. հա­րուց­ված էին սիր­տա­նո­թա­յին հի­վան­դու­թյուն­նե­րով, քաղց­կե­ղը 913 000 մահ­վան պատ­ճառ դար­ձավ, իսկ երկ­րորդ տի­պի շա­քա­րախ­տը՝ 339 000 մահ­վան։ Դրա­նից բա­ցի, 2017թ. այդ ե­րեք գոր­ծոն­ներն ա­ռաջ բե­րե­ցին մի շարք քրո­նիկ հի­վան­դու­թյուն­ներ, ո­րոնք հաշ­ման­դա­մու­թյան դեպ­քե­րի 66%-ի պատ­ճա­ռը դար­ձան։
Հե­տաքր­քիր է, որ ճար­պա­կա­լու­մը գլ­խա­վոր գոր­ծոն­նե­րից մե­կը չդար­ձավ և միայն 6-րդ տե­ղում էր հի­վան­դու­թյուն­նե­րի հետ կապ­ված գլո­բալ ռիս­կե­րի ցու­ցա­կում, տե­ղե­կաց­րել է Աֆ­շի­նը։
Ուզ­բեկս­տա­նում ար­ձա­նագր­վել են սնն­դի հետ կապ­ված ա­ռա­վել մեծ թվով մահ­վան դեպ­քեր, նրան հա­ջոր­դում են Աֆ­ղանս­տա­նը, Մար­շա­լյան կղ­զի­նե­րը, Պա­պուա Նոր Գվի­նեան և Վան­տա­նաուն։ Պարզ­վեց, որ Իս­րա­յե­լը նման մա­հե­րի ա­մե­նա­ցածր թիվն ու­նի, նրան հա­ջոր­դում են Ֆրան­սիան, Իս­պա­նիան, Ճա­պո­նիան և Ան­դո­րան՝ Ֆրան­սիա­յի և Իս­պա­նիա­յի միջև գտն­վող մի փոք­րիկ իշ­խա­նու­թյուն։
Ցածր մա­հա­ցու­թյանն առչ­վող սանդ­ղա­կում Մեծ Բրի­տա­նիան 23-րդ տե­ղում է՝ ա­ռաջ անց­նե­լով Իռ­լան­դիա­յից (24) և Շվե­դիա­յից (25), այն դեպ­քում, երբ ԱՄՆ-ն 34-րդ տե­ղում է հայ­տն­վել՝ Ռուան­դա­յից և Նի­գե­րիա­յից հե­տո (21 և 42)։ Հնդ­կաս­տա­նը 118-րդ տե­ղում է, իսկ Չի­նաս­տա­նը՝ 140-րդ։
Ռիսկի ամենամեծ գործոնները
Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի, Հնդ­կաս­տա­նի, Բրա­զի­լիա­յի, Պա­կիս­տա­նի, Ե­գիպ­տո­սի, Գեր­մա­նիա­յի, Ի­րա­նի և Թուր­քիա­յի հա­մար ռիս­կի ա­մե­նա­մեծ գոր­ծո­նը դար­ձավ օ­րա­բաժ­նում ամ­բող­ջա­կան հա­տի­կի բա­ցա­կա­յու­թյու­նը, շատ այլ եր­կր­նե­րում այդ գոր­ծո­նը երկ­րորդ և եր­րորդ տե­ղում էր։ Սա չի նշա­նա­կում, որ այդ եր­կր­նե­րում ապ­րող մար­դիկ հա­տի­կա­վոր­ներ չեն ու­տում, այլ ա­վե­լի շուտ այն, որ նրանք ու­տում են մշա­կում ան­ցած հա­տի­կա­վոր­ներ, ո­րոնք շատ փոքր սնն­դա­յին ար­ժեք և պո­տեն­ցիալ ա­ռու­մով մեծ քա­նա­կու­թյամբ կա­լո­րիա­ներ ու­նեն։
Ռեյ­նոլդ­սը, ով այս տա­րի ՙԼան­ցե­տում՚ ա­ռող­ջու­թյան վրա ամ­բող­ջա­կան հա­տի­կի ու­նե­ցած ներ­գոր­ծու­թյա­նը նվիր­ված հե­տա­զո­տու­թյուն հրա­պա­րա­կեց, նա­խազ­գու­շաց­նում է, որ այ­սօր ՙամ­բող­ջա­կան հա­տի­կա­վոր­նե­րի՚ ան­վան տակ սպա­ռող­նե­րին ներ­կա­յաց­վող մթերք­նե­րից շա­տե­րը հա­ճախ որ­պես այդ­պի­սիք չեն հան­դի­սա­նում։
ՙԱմ­բող­ջա­կան հա­տիկ­նե­րը նե­րառ­վում են խիստ վե­րամ­շա­կում ան­ցած մթերք­նե­րի մեջ, ո­րոնք կա­րող են խիստ ման­րաց­ված լի­նել և ո­րոնց նատ­րիում, ա­զատ շա­քար­ներ և հա­գե­ցած ճար­պեր են ա­վե­լաց­ված՚,- ա­սում է Ռեյ­նոլդ­սը։- Մտա­ծում եմ, մենք բո­լորս պետք է դա հաշ­վի առ­նենք և նվա­զա­գույն մշակ­ման են­թարկ­ված ամ­բող­ջա­կան հա­տիկ­նե­րի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը չշ­փո­թենք այն բա­նի հետ, ինչն այ­սօր հա­ճախ գո­վազդ­վում է որ­պես ամ­բող­ջա­հա­տի­կա­վոր մթերք՚։
ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեան 2016-2025թթ. հայ­տա­րա­րել է ՄԱԿ-ի ակ­տի­վու­թյան տաս­նա­մյակ, ո­րը պետք է ուղղ­վի սնն­դի հետ կապ­ված խն­դիր­նե­րին և կա­ռա­վա­րու­թյուն­նե­րին խնդ­րում է նման պար­տա­վո­րու­թյուն­ներ ստանձ­նել՚։ Հոուկ­սի խոս­քով` սա կպա­հան­ջի պե­տա­կան գոր­ծիչ­նե­րի, սնն­դամ­թերք ար­տադ­րող­նե­րի, շու­կա­յա­գետ­նե­րի և մա­տա­կա­րար­նե­րի հա­մա­կարգ­ված ջան­քե­րը, ինչն էա­կան ձեռք­բե­րում կդառ­նա։
Ե­թե նո­րից վե­րա­դառ­նանք ամ­բող­ջա­հա­տի­կա­վոր մթերք­նե­րին, ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն­ներ կպա­հանջ­վեն ձեռ­նար­կու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյան և սնն­դամ­թերք­նե­րի բաշխ­ման մեջ, ա­սել է նա։
Բայց Հոուկ­սը լիա­հույս է այս հար­ցում։ 20 տա­րի ա­ռաջ, նրա խոս­քով, երբ ին­քը գլո­բալ մա­կար­դա­կով ա­ռող­ջա­պա­հու­թյան հար­ցե­րով զբաղ­վող քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին ա­սում էր սնն­դի օ­րա­բաժ­նի կարևո­րու­թյան մա­սին, ի­րեն վե­րա­բե­րում էին ՙա­սես ինչ-որ մար­գի­նա­լի։ Հի­մա, երբ ես գա­լիս ու ա­սում եմ դա, ինձ լուրջ են ըն­դու­նում՚։

inosmi.ru

Սան­դի ԼԱ­ՄՈՏ­ՏԵ
CNN, ԱՄՆ