comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆԱ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ ՀՈ­ՂԻ ՎՐԱ ԿԵՐ­ՏԵՑ ԻՐ ՀՈՒ­ՇԱՐ­ՁԱ­ՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ ՀՈ­ՂԻ ՎՐԱ ԿԵՐ­ՏԵՑ ԻՐ ՀՈՒ­ՇԱՐ­ՁԱ­ՆԸ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խի ժուռ­նա­լիստ­նե­րի միու­թյու­նում հու­նի­սի 18-ին տե­ղի ու­նե­ցավ գրող, հրա­պա­րա­կա­խոս Վարդ­գես Բաղ­րյա­նի ՙԵս կա­ռու­ցում եմ իմ հո­ղի վրա՚ գր­քի շնոր­հան­դե­սը: Գիր­քը նվիր­ված է Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ռահ­վի­րան­նե­րից մե­կի` Աս­կե­րա­նի շր­ջա­նի Հով­սե­փա­վան գյու­ղի հիմ­նա­դիր Յու­րի Ջհան­գի­րյա­նի կյան­քին ու գոր­ծու­նեու­թյա­նը, նվի­րյալ, ով 1988թ. ակ­տի­վո­րեն ներգ­րավ­վե­լով Ար­ցա­խը մայր Հա­յաս­տա­նին վե­րա­միա­վո­րե­լու սուրբ գոր­ծին, ցա­վոք, դա­ժա­նա­բար իր մահ­կա­նա­ցուն կն­քեց ադր­բե­ջա­նա­կան բան­տում:

Յու. Ջհան­գի­րյա­նը լե­գենդ էր դեռ կեն­դա­նու­թյան օ­րոք: Գյուղ հիմ­նել ադր­բե­ջա­նա­կան Խո­ջա­լու բնա­կա­վայ­րի քթի տակ, որ­տեղ վխ­տում էին օ­մո­նա­կան­նե­րը ռուս զին­վոր­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ, որ­տեղ ա­մեն օր ա­հա­բե­կում էին շր­ջա­կա հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րի բնա­կիչ­նե­րին` ա­մե­նաիս­կա­կան հե­րո­սու­թյուն էր: Խո­ջա­լուն այն ժա­մա­նակ մեծ շին­հար­թակ էր` բա­ցի ա­զե­րի գրո­հա­յին­նե­րի հա­մար ռազ­մա­կան հե­նա­կետ լի­նե­լուց: Ամ­բողջ Ադր­բե­ջանն էր ներգ­րավ­ված Խո­ջա­լուն կարճ ժա­մա­նա­կում ըն­դար­ձա­կե­լու հե­ռագ­նա ծրագ­րում, և Յու. Ջհան­գի­րյա­նը հան­դգ­նեց դրա հարևա­նու­թյամբ ստեղ­ծել հայ­կա­կան մի բնա­կա­վայր, ո­րը պետք է դառ­նար տվյալ հատ­վա­ծի հա­մար յու­րօ­րի­նակ ա­ռաջ­նա­բերդ: Դա գյուղ չէր սո­վո­րա­կան ի­մաս­տով, դա նոր Ար­ցա­խի վե­րածն­ման խոր­հր­դա­նիշն էր, մար­տահ­րա­վեր` ուղղ­ված Բաք­վին ու Մոսկ­վա­յին: Յու­րի Ջհան­գի­րյա­նի հայ­րե­նա­սի­րա­կան գոր­ծու­նեու­թյան ամ­փոփ բո­վան­դա­կու­թյունն այս­պես ներ­կա­յաց­րեց ԱրԺՄ նա­խա­գա­հը, գործ, ո­րը ներ­կա և գա­լիք սե­րունդ­նե­րի կող­մից պի­տի ար­ժան­վույնս գնա­հատ­վի: Յու. Ջհան­գի­րյանն իր մեջ մարմ­նա­վո­րում էր հա­յի լա­վա­գույն ո­րակ­նե­րը. նա գիտ­նա­կան էր, տն­տե­սու­թյան օ­րի­նա­կե­լի ղե­կա­վար: Ու­նե­ցած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով կա­րող էր իր հա­մար բա­րե­կե­ցիկ կյանք ա­պա­հո­վել ու­րիշ տեղ, բայց չլ­քեց ծնն­դա­վայ­րը:
Գր­քի հե­ղի­նակ Վ. Բաղ­րյանն անգ­նա­հա­տե­լի է հա­մա­րում Յու. Ջհան­գի­րյա­նի ձեռ­նար­կը, չնա­յած ա­զե­րի­նե­րի կոշտ զգու­շա­ցում­նե­րին: ՙԵս իմ հո­ղի վրա եմ կա­ռու­ցում՚,- ա­սում էր նա: Այ­սինքն` պա­տե­րազմ էր մղում ա­ռանց զեն­քի: Նա ա­ռա­ջին իսկ օ­րից է ան­դա­մագր­վել Ղա­րա­բա­ղյան շարժ­մա­նը, ե­ղել է նրա ա­մե­նաակ­տիվ մաս­նա­կից­նե­րից մե­կը, ՙԿռունկ՚ կո­մի­տեի ան­դամ էր: Ու­սուց­չու­հի կի­նը` Ռո­զա Սարգ­սյա­նը, նույն­պես ներգ­րավ­ված էր Շարժ­ման մեջ: Պահ­պան­վել են այն կադ­րե­րը, որ­տեղ նա 88-ի մար­տի 8-ին ե­լույթ է ու­նե­նում Հու­շա­հա­մա­լի­րում:
Գիր­քը ստեղ­ծե­լուն Վ. Բաղ­րյա­նին օգ­նել են Յու. Ջհան­գի­րյա­նի դս­տեր` Էլ­մի­րա­յի հու­շե­րը: Հե­ղի­նակն օգտ­վել է նաև հրա­պա­րա­կի վրա ե­ղած վա­վե­րագ­րե­րից: Ինչ­պես խոս­տո­վա­նում է, դժ­վար է ե­ղել իր հա­մար թե­պետ ծա­վա­լով փոքր այդ գր­քի ստեղ­ծու­մը, չնա­յած մինչև Շար­ժումն էլ ճա­նա­չում էր իր հե­րո­սին լրագ­րո­ղա­կան և հե­տա­գա­յում` բա­րե­կա­մա­կան կա­պե­րով, դժ­վար էր, ո­րով­հետև շատ հու­զա­կան էր ստաց­վում. այդ ըն­տա­նի­քը ող­բեր­գա­կան ճա­կա­տա­գիր է ու­նե­ցել: Անն­կա­րագ­րե­լի կտ­տանք­նե­րով ա­զե­րի­նե­րը Յու. Ջհան­գի­րյա­նին տան­ջա­մահ են ա­րել: Ո­րոշ ժա­մա­նակ անց Հյու­սի­սա­յին Կով­կա­սում սպան­վել են նրա եր­կու որ­դի­նե­րը` Սամ­վելն ու Կա­րե­նը: Ռո­զա մայ­րի­կը չդի­մա­ցավ այդ վշ­տին: Բայց նույ­նիսկ այդ ող­բեր­գա­կա­նու­թյան մեջ հե­րո­սու­թյուն կա, նկա­տեց հե­ղի­նա­կը. ՙՅու. Ջհան­գի­րյա­նի ամ­բողջ գոր­ծու­նեու­թյու­նը մի ա­նուն ու­նի` հայ­րե­նիք և հայ­րե­նա­սի­րու­թյուն՚: Ըստ հե­ղի­նա­կի` նրան ա­մե­նից շատ բնու­թագ­րում է իր նա­մա­կը, որ գր­քում մեջ­բե­րել է: Վ. Բաղ­րյանն այն հա­մոզ­մանն է, որ հե­րոս­նե­րին ժա­մա­նա­կի մո­ռա­ցու­թյու­նից փր­կե­լը գրող­նե­րի, լրագ­րող­նե­րի պարտքն է և կոչ է ա­նում շա­րու­նա­կել այդ գոր­ծը, քա­նի որ, ցա­վոք, տե­սա­դաշ­տից դուրս են մնա­ցել շատ ար­ժա­նա­վոր­ներ:

 

Գր­քին մեծ ար­ժեք են հա­ղոր­դում լու­սան­կար­նե­րը, ո­րոնց հե­ղի­նա­կը լու­սան­կա­րիչ Վա­լե­րի Պետ­րո­սյանն է: Նա ներ­կա է ե­ղել Յու. Ջհան­գի­րյա­նի կա­տա­րած գրե­թե բո­լոր գոր­ծե­րին: Վ. Պետ­րո­սյանն ա­ռանձ­նաց­րեց նրա կազ­մա­կերպ­չա­կան տա­ղան­դը: ՙՈչ թե միայն մտա­ծել է, խո­սել, այլև կա­ռու­ցել է: Շարժ­մա­նը շա­տե­րը միայն խո­սել են: Իսկ նա ու­րիշ ճա­նա­պարհ էր ընտ­րել. կա­ռուց­ման, վե­րաբ­նա­կեց­ման, բնակ­չու­թյունն ա­վե­լաց­նե­լու: Ե­թե այդ ճա­նա­պար­հով գնա­յինք, գու­ցե մեր կար­գա­վի­ճակն ու­րիշ կլի­ներ ար­դեն՚,- այս­պես է մտա­ծում Վա­լե­րին:
Շնոր­հան­դե­սին ներ­կա էր բա­նաս­տեղծ Սոկ­րատ Խա­նյա­նը, ո­րը, շնոր­հա­վո­րե­լով գր­քի ա­ռի­թով, շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց բո­լոր այն մարդ­կանց, ով­քեր մեր պատ­մու­թյու­նը կտա­կում են սե­րունդ­նե­րին: ՙՅու­րիի ա­նու­նը կեն­դա­նու­թյան ժա­մա­նակ դար­ձել էր այն աստ­ղե­րից, որ լու­սա­վո­րե­լու է մեր ճա­նա­պար­հը՚,- ա­սաց նա և իր սր­տի խոս­քը հա­մե­մեց նրա մա­սին գրած իր բա­նաս­տեղ­ծու­թյամբ:
Յու. Ջհան­գի­րյա­նի զա­վակ­նե­րից այ­սօր կեն­դա­նի է միայն դուստ­րը` Էլ­մի­րան, ո­րը մինչև Շար­ժումն ա­մուս­նա­ցել և ապ­րում է Մոսկ­վա­յում (ա­մու­սի­նը մի­ջազ­գա­յին ճա­նա­չում ու­նե­ցող գիտ­նա­կան է, դոկ­տոր, պրո­ֆե­սոր` է­ներ­գե­տի­կա­յի գծով): Նա ի­րենց գեր­դաս­տա­նի ան­դամ­նե­րի հետ ա­մեն տա­րի այ­ցե­լում է Ար­ցախ: Այս ան­գամ էլ ե­կել էր դս­տեր` Դիա­նա­յի, Կա­րեն եղ­բոր այ­րու` Ա­նու­շի և որ­դու` Ար­թու­րի, մյուս զար­միկ­նե­րի հետ: Նրա նպա­տակն է, որ հոր գոր­ծը շա­րու­նա­կեն ի­րենց տոհ­մի ժա­ռանգ­նե­րը:
Էլ­մի­րան պատ­մում է, որ երբ սկս­վեց Շար­ժու­մը, հոր հոր­դո­րով ըն­տա­նի­քով վե­րա­դար­ձավ Երևան, իսկ ա­մու­սի­նը Ստե­փա­նա­կեր­տի կոն­դեն­սա­տոր­նե­րի գոր­ծա­րա­նի գլ­խա­վոր կոն­ստ­րուկ­տորն էր: Էլ­մի­րան Շարժ­ման բո­լոր դժ­վա­րու­թյուն­ներն իր ժո­ղովր­դի հետ տա­րել է: Բազ­միցս հար­ձա­կում­նե­րը հոր հիմ­նած գյու­ղի վրա, ե­րի­տա­սարդ­նե­րի սպա­նու­թյուն­նե­րը պար­զո­րոշ ա­սում էին, որ թուր­քե­րի թի­րա­խում հայրն է: Իր եղ­բայր Կա­րե­նը վի­րա­վոր­վել էր, բայց ո՜չ իր ար­ցունք­նե­րը, ո՜չ մոր հոր­դոր­նե­րը չկա­րո­ղա­ցան ստի­պել հո­րը ժա­մա­նա­կա­վո­րա­պես թող­նել գյու­ղը: Նա ա­սում էր. ՙԴա ազ­նի՞վ է, ես մարդ­կանց հրա­վի­րում եմ այս­տեղ ապ­րե­լու, իսկ ես գնում եմ ու­րիշ տեղ, ոչ, ես կմ­նամ նրանց կող­քին՚: Եվ մի ձեռ­քին բահ, մյու­սին` զենք, նա կանգ­նած էր բո­լո­րի հետ:
Շնոր­հան­դե­սից հե­տո հան­դի­պում տե­ղի ու­նե­ցավ Հով­սե­փա­վա­նի հիմ­նա­կան դպ­րո­ցում, ո­րը կրում է Յու­րի Ջհան­գի­րյա­նի ա­նու­նը: Տնօ­րեն Ա­նա­հիտ Գրի­գո­րյանն ա­սաց, որ հպարտ են Յու. Ջհան­գի­րյա­նի սկ­սած պատ­մու­թյան մաս կազ­մե­լու: Ու­սուց­չա­կան կո­լեկ­տիվն ա­շա­կերտ­նե­րին ու­սու­ցա­նում է նրա կյան­քի գոր­ծը, նրա հայ­րե­նա­սի­րու­թյու­նը: Ի հա­վաս­տումն դրա` դպ­րո­ցա­կան­ներն ար­տա­սա­նե­ցին, հայ­րե­նա­սի­րա­կան եր­գեր կա­տա­րե­ցին, պա­րե­ցին:
Յու. Ջհան­գի­րյա­նը գյու­ղի կա­ռուց­ման հար­ցում միշտ խոր­հր­դակ­ցում էր Նո­րա­գյու­ղի ՙՀաղ­թա­նակ՚ կոլ­տն­տե­սու­թյան վար­չու­թյան նա­խա­գահ Ար­շա­վիր Գալս­տյա­նի հետ: Վեր­ջինս ոգևոր­վել էր նրա այդ նա­խա­ձեռ­նու­թյամբ, ու­րա­խա­ցել էր, որ Նո­րա­գյու­ղը մե­նակ չի լի­նի Խո­ջա­լուի դեմ-հան­դի­ման:
ՙԵ­թե նա ողջ լի­ներ, ու­րիշ կերպ կդա­սա­վոր­վեին գոր­ծե­րը: Մտա­դիր էր գյու­ղում բա­ցել գյուղմ­թերք­նե­րի վե­րամ­շակ­ման գոր­ծա­րան, բնակ­չու­թյան թի­վը դարձ­նել մի քա­նի հա­րյուր մարդ , գյու­ղը դարձ­նել ինք­նա­բավ: Բայց նա դար­ձավ իր ան­վա­խու­թյան զո­հը: Ես նրան միայն մի բա­նում եմ մե­ղադ­րում. հե­րո­սը պետք է կա­րո­ղա­նա նաև ի­րեն պահ­պա­նել` սկ­սած գոր­ծը մինչև վերջ հասց­նե­լու հա­մար՚,- ա­սում է Ար­շա­վիր Գալս­տյա­նը՚: Պատ­մեց` ինչ­պես է կնք­վել գյու­ղի Հով­սե­փա­վան ա­նու­նը: Հով­սե­փը նրա հոր ա­նունն էր, ո­րը նաև սուրբ ա­նուն է:
Ոչ միայն գյուղ հիմ­նադ­րելն է հե­րո­սու­թյուն, այլև այն պահ­պա­նե­լը: Այս տա­րի լրա­նում է Հով­սե­փա­վա­նի հիմ­նադր­ման 30-ա­մյա­կը: Գյու­ղում այ­սօր գրանց­ված է 187 բնա­կիչ, դպ­րո­ցում սո­վո­րում է 25 ա­շա­կերտ: Դա բա­վա­կա­նին հե­ռու է հիմ­նա­դի­րի ե­րա­զան­քից: Հա­մայն­քի ղե­կա­վար Խա­չիկ Պետ­րո­սյանն այդ խն­դի­րը լու­ծե­լի է հա­մա­րում, ե­թե ե­րի­տա­սարդ­ներն ա­պա­հով­վեն բնա­կա­րա­նով և աշ­խա­տան­քով:
Յու. Ջհան­գի­րյա­նի ժա­ռանգ­նե­րը միշտ սպաս­ված հյուր են այս­տեղ և ա­ջակ­ցում են դպ­րո­ցին` ին­չով կա­րող են: Այս ան­գամ էլ նրանք բե­րել են գր­քեր գրա­դա­րա­նի հա­մար, ե­րաժշ­տա­կան բարձ­րա­խոս: Դուստ­րը դպ­րո­ցին` որ­պես ա­մե­նաա­պա­հով տեղ, պահ տվեց նաև Յու. Ջհան­գի­րյա­նի անձ­նա­կան ի­րե­րից, նրա նա­մակ­նե­րը: Տնօ­րե­նը հա­վաս­տիաց­րեց, որ աչ­քի լույ­սի պես կպա­հեն, իսկ հա­մայն­քի ղե­կա­վարն ակ­նար­կեց շի­նու­թյու­նը, ո­րը Յու. Ջհան­գի­րյա­նի հա­մար գրա­սե­նյակ էր ծա­ռա­յում, տուն-թան­գա­րան դարձ­նե­լու մա­սին:
Այս հողն ա­զա­տագ­րե­լու և այն բնա­կա­վայր դարձ­նե­լու հա­մար շատ թանկ գին է վճար­վել: Անդ­րա­դառ­նա­լով Յու­րի Ջհան­գի­րյան ան­հա­տի կեր­պա­րին` վերս­տին հաս­տատ­վեց, որ Հով­սե­փա­վա­նը նրա կեն­դա­նի հու­շար­ձանն է:

 Õ€Ô±Õ…ՐԵՆԻ ՀՈՂԻ ՎՐԱ ԿԵՐՏԵՑ ԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ