comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ա­ՎԱՐ­ՏԻՆ ՀԱՍՑ­ՎԱԾ ԵՎՍ ՄԵԿ ԾՐԱ­ԳԻՐ
[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՎԱՐ­ՏԻՆ ՀԱՍՑ­ՎԱԾ ԵՎՍ ՄԵԿ ԾՐԱ­ԳԻՐ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի Տո­րոն­տո­յի տե­ղա­կան մարմ­նի բա­րե­րար­նե­րի մի­ջոց­նե­րով Ար­ցա­խում բազ­մա­թիվ մար­դա­սի­րա­կան ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վել՝ ուղղ­ված բնակ­չու­թյան կեն­սա­մա­կար­դա­կի բարձ­րաց­մա­նը։ Վեր­ջին տա­րի­նե­րին տո­րոն­տո­հա­յե­րի կող­մից կյան­քի կոչ­վող ծրագ­րե­րում մեծ տեղ է հատ­կաց­վել գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում նոր հա­մայն­քա­յին կենտ­րոն­նե­րի կա­ռուց­մա­նը։ Նման կենտ­րոն­նե­րը հա­մա­լիր կա­ռույց­ներ են, ո­րոն­ցում տե­ղա­կայ­ված են այս կամ այն հա­մայն­քի ոչ միայն գյու­ղա­պե­տա­րա­նը, այլև բուժ­կե­տը, հան­դի­սու­թյուն­նե­րի սրա­հը, գրա­դա­րա­նը... Հար­մա­րա­վետ այդ օ­ջախ­նե­րը նաև ժա­ման­ցա­յին կենտ­րոն­ներ են հան­դի­սա­նում: Հեր­թա­կա­նը Աս­կե­րա­նի շր­ջա­նի Խնձ­րիս­տան գյու­ղում էր, ո­րի բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ հու­նի­սի 20-ին՝ Հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ­նե­րի ու բա­րե­րար­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը, քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նը, Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նը, պաշ­տո­նա­տար այլ ան­ձինք։

Հի­շար­ժան այդ օ­րը տոն էր խնձ­րիս­տան­ցի­նե­րի հա­մար. ե­կել էին մի­մյանց շնոր­հա­վո­րե­լու և, ին­չու չէ, նաև ի­րենց ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նե­լու սփյուռ­քա­հայ բա­րե­րար­նե­րին։
Հա­մայն­քի ղե­կա­վար Ար­թուր Ա­վա­նե­սյա­նի խոս­քով՝ նոր հա­մայն­քա­յին կենտ­րոն ու­նե­նա­լու մա­սին ի­րենք վա­ղուց էին ե­րա­զում, և հա­մոզ­ված է, որ այն կն­պաս­տի հա­մայն­քա­յին կյան­քի աշ­խու­ժաց­մա­նը։ Գյու­ղի բնակ­չու­թյան կող­մից նա ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նեց բա­րե­րար­նե­րին, հատ­կա­պես տեր և տի­կին Սար­գիս և Հայ­կու­հի Մա­րան­ճեան­նե­րին, ո­րոնց մի­ջոց­նե­րով և Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան հա­մա­ֆի­նան­սա­վոր­մամբ կա­ռուց­վել է այդ հո­յա­կերտ շի­նու­թյու­նը։
Հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին շնոր­հա­վո­րեց և բա­րե­րար­նե­րին ուղղ­ված ե­րախ­տա­գի­տու­թյան խոսք ա­սաց ԱԺ նա­խա­գա­հը։ Նրա խոս­քով՝ վեր­ջին տա­րի­նե­րին Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­վող ա­մե­նաար­դյու­նա­վետ ծրագ­րե­րից մե­կը հա­մայն­քա­յին կենտ­րոն­նե­րի կա­ռուց­ման ծրա­գիրն է, ին­չը թույլ է տա­լիս հան­րա­պե­տու­թյան բնա­կա­վայ­րե­րում միան­գա­մից մի շարք հա­մա­լիր ծրագ­րեր ու խն­դիր­ներ լու­ծել։ ՙՇա­տե­րի նման ես ևս միշտ հպար­տա­ցել եմ իմ ծնն­դա­վայ­րով, սա­կայն Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տը կտ­րուկ փո­խել է Խնձ­րիս­տան գյու­ղի ընդ­հա­նուր կեր­պա­րը: Այս գյու­ղը նաև Ար­ցա­խի հե­րոս Բե­կոր Ա­շո­տի, ՙՄար­տա­կան խաչ՚ շքան­շա­նի աս­պետ­ներ Ա­լիշ Բեգ­լա­րյա­նի, Ներ­սես Ղու­լյա­նի, Ռա­ֆիկ Ա­վա­նե­սյա­նի, Հեն­րիխ Միր­զո­յա­նի, Մհեր Պո­ղո­սյա­նի, Մա­րատ Ա­վա­նե­սյա­նի, Դա­վիթ Բեգ­լա­րյա­նի և մի քա­նի տաս­նյակ զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հայ­րե­նի գյուղն է, և այն ար­ժա­նի է, որ ա­մեն տա­րի ազ­գան­պաստ ինչ-որ ծրա­գիր ի­րա­կա­նաց­վի այս­տեղ։ Զոհ­ված­նե­րի հի­շա­տա­կի հան­դեպ հար­գան­քը միայն հու­շար­ձան կա­ռու­ցե­լով չէ, այլ նաև այս­պի­սի հա­յան­պաստ ծրագ­րե­րով, ո­րոնց պտուղ­նե­րը պետք է վա­յե­լեն ի­րենց զա­վակ­ներն ու թոռ­նե­րը։ Կար­ծում եմ՝ սա մեր հեր­թա­կան հաղ­թա­նա­կի ու հա­ջո­ղու­թյան նշանն է՚,- ա­սաց Ա­շոտ Ղու­լյա­նը։ ԱԺ խոս­նակն ափ­սո­սանք հայտ­նեց, որ բաց­ման ա­րա­րո­ղու­թյա­նը ներ­կա չէ Տո­րոն­տո­յի տե­ղա­կան մարմ­նի ա­տե­նա­պետ Մկր­տիչ Մկրտ­չյա­նը, ում լավ գի­տեն Ար­ցա­խի գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում՝ որ­պես մեր երկ­րի լա­վա­գույն բա­րե­կա­մի։
Գյու­ղի բնակ­չու­թյա­նը շնոր­հա­վո­րեց նաև ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի գոր­ծա­դիր տնօ­րեն Հայ­կակ Ար­շա­մյա­նը։ Նա գո­հու­նա­կու­թյամբ փաս­տեց, որ հատ­կա­պես վեր­ջին տա­րի­նե­րին նման հա­մայն­քա­յին կենտ­րոն­նե­րը կա­ռուց­վում են Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան հա­մա­ֆի­նան­սա­վոր­մամբ, և իր ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նեց երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րին ու շա­հագր­գիռ մար­մին­նե­րին՝ հա­մա­գոր­ծակ­ցե­լու և կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րում հետևո­ղա­կան լի­նե­լու հա­մար։ ՙԱյդ վե­րահս­կո­ղու­թյու­նը նպաս­տում է ծրագ­րե­րը կա­տա­րյալ դարձ­նե­լուն, ինչն էլ իր հեր­թին հան­գեց­նում է լավ ար­դյունք­նե­րի՚,- ա­սաց Հայ­կակ Ար­շա­մյա­նը։
Հիմ­նադ­րա­մի գոր­ծա­դիր տնօ­րե­նը ներ­կա­յաց­րեց Տո­րոն­տո­յի տե­ղա­կան մարմ­նի ա­տե­նա­պետ Մկր­տիչ Մկրտ­չյա­նի ու­ղեր­ձը, ո­րում մաս­նա­վո­րա­պես աս­ված է. ՙԱյ­սօր Տո­րոն­տո­յի ՙՀա­յաս­տան՚ հիմ­նադ­րա­մը ևս մի պար­տա­կա­նու­թյուն ա­վար­տին հասց­րեց Ար­ցա­խում։ Սա մեր կող­մից 64-րդն է, որն ան­վա­նում ենք ՙԿյան­քի կենտ­րոն՚, և ո­րը մի տա­նի­քի տակ է բե­րում բժշ­կա­տու­նը, գրա­դա­րա­նը, ար­վես­տի սրա­հը, գյու­ղա­պե­տա­րա­նը և հան­դի­սաս­րա­հը՝ Խնձ­րիս­տա­նի հա­մայն­քի հա­մար։ Խնձ­րիս­տա­նի նոր ՙԿյան­քի կենտ­րո­նը՚ նվի­րում ենք այս գյու­ղի հե­րոս Բե­կոր Ա­շո­տի հի­շա­տա­կին։ Ես շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում կա­ռույ­ցը կեր­տող բո­լոր շի­նա­րար­նե­րին, Հիմ­նադ­րա­մի գոր­ծա­դիր տնօ­րե­նին և ճար­տա­րա­պետ­նե­րին, ով­քեր հս­կե­ցին շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը վեր­ջին ե­րեք տա­րի­նե­րին։ Ես մաս­նա­վոր շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում տո­րոն­տո­հայ բա­րե­րար­ներ Սար­գիս և Հայ­կու­հի Մա­րան­ճեան­նե­րին, որ ֆի­նան­սա­վո­րե­ցին այս գե­ղե­ցիկ գործն Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան հետ։ Ես իմ կամ­քից ան­կախ՝ բա­ցա­ռու­թյուն­նե­րով, այ­սօր ձեզ հետ չեմ։ Մաղ­թում եմ, որ դուք լավ օգ­տա­գոր­ծեք այս ՙԿյան­քի կենտ­րո­նը՚. քիչ գու­մար­ներ ծախ­սեք, բայց հար­սա­նիք­ներն ու կնունք­նե­րը շատ լի­նեն այս­տեղ։ Բա­րի վա­յե­լում՚։
Խնձ­րիս­տան­ցի­նե­րին հա­տուկ ու­ղեր­ձով շնոր­հա­վո­րել են նաև գլ­խա­վոր բա­րե­րար­նե­րը՝ տեր և տի­կին Մա­րան­ճեան­նե­րը։ ՙԱստ­ված գի­տե, թե որ­քան կու­զե­նա­յինք ես և տի­կինս այս պա­հին ներ­կա գտն­վել ձեզ մոտ։ Ցա­վոք, չհա­ջող­վեց։ Ա­ռաջ Աստ­ված՝ մոտ ա­պա­գա­յում կայ­ցե­լենք Ար­ցախ և կայ­ցե­լենք նաև ձեզ։ Մեր սր­տի ու­զածն Ար­ցա­խում նո­րա­նոր բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նելն է։ Թող Տերն ա­ռա­տա­պես օրհ­նի ձեզ... Բա­րով վա­յե­լեք այդ շեն­քը՚,- աս­ված է ու­ղեր­ձում։
Նոր հա­մայն­քա­յին կենտ­րո­նի մուտ­քը ե­րի­զող կար­միր ժա­պա­վե­նը կտ­րե­լու պա­տի­վը տր­վեց Հիմ­նադ­րա­մի գոր­ծա­դիր տնօ­րե­նին ու Խնձ­րիս­տա­նի հա­մայն­քի ղե­կա­վա­րին։
Հի­րա­վի, աչք շո­յող շի­նու­թյուն, հար­մա­րա­վետ պայ­ման­նե­րով... Նույն­քան աչք շո­յող հան­դի­սու­թյուն­նե­րի սրա­հում հյու­րե­րին յու­րո­վի ի­րենց ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նեց մա­տաղ սե­րուն­դը, ում շուր­թե­րից հն­չած հայ­րե­նա­սի­րա­կան երգն ու գե­ղե­ցիկ աս­մուն­քը մեկ ան­գամ ևս փաս­տե­ցին, որ ար­վածն ի­զուր չէ, որ ան­կա­խու­թյան սե­րուն­դը պի­տի դառ­նա մեր երկ­րի լու­սա­վոր գա­լի­քի կեր­տո­ղը, իր հիմ­նա­քարն ու­նե­նա երկ­րի զար­գաց­ման ու շե­նաց­ման գոր­ծում։

 

 

\