comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ՉԱՓԱՐՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ՉԱՓԱՐՈՒՄ

Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ

 Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Չա­փար գյուղն ա­ջա­կող­մյան հատ­վա­ծից ընդ­լայն­վում է։ Նոր թա­ղա­մա­սի ա­ռա­ջին բնա­կե­լի­նե­րը կա­ռուց­վել են ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի հո­վա­նա­վո­րու­թյամբ։

Շուրջ 10 ա­միս տևած շի­նա­րա­րու­թյու­նից հե­տո պատ­րաստ է Գևորգ և Լիա­նա Մով­սի­սյան­նե­րի բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի հա­մար նա­խա­տես­ված բնա­կե­լին։ Ե­րե­խա­նե­րից ա­վագն Ա­նա­հիտն է, ով ոչ միայն բնա­կա­րա­նա­յին լավ պայ­ման­նե­րի հա­մար է ու­րախ, այլ նաև տան դիր­քի: ՙՊայ­ման­նե­րը մեծ ըն­տա­նի­քի հա­մար շատ լավ են, բայց պետք է ա­սեմ, որ ինձ կրկ­նա­կի ու­րա­խաց­րեց տան դիր­քը։ Այս­տե­ղից հե­տաքր­քիր տե­սա­րան է բաց­վում դե­պի գյու­ղը։ Ի դեպ, տան բա­կը շատ հար­մար է ե­րե­խա­նե­րի հա­մար։ Նրանք այս­տեղ կա­րող են անվ­տանգ խա­ղալ, ին­չը չեմ կա­րող ա­սել այն բնա­կա­րա­նի մա­սին, որ­տեղ ժա­մա­նա­կա­վոր ապ­րում էինք։ Այն­տեղ ավ­տո­մե­քե­նա­նե­րի եթևե­կու­թյունն ակ­տիվ է՚,- ա­սում է նա։
Բնա­կա­րա­նա­մու­տի առ­թիվ Մով­սի­սյան­նե­րի բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քին հյու­րըն­կալ­վել են ՙՀա­յաս­տան՚ հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի և տե­ղա­կան մար­մին­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ Հիմ­նադ­րա­մի գոր­ծա­դիր տնօ­րեն Հայ­կակ Ար­շա­մյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ 5 ե­րե­խա­նե­րի ծնող­նե­րի ու­րա­խու­թյա­նը չափ ու սահ­ման չկար, իսկ հայ­րը՝ Գևոր­գը, կրկ­նա­կի ու­րախ էր, ո­րով­հետև Չա­փարն ի­րենց հա­մար հյուրն­կալ օ­ջախ էր։ Շի­նա­րա­րու­թյան ո­րա­կի հար­ցում էլ կաս­կած­ներ չկան, ո­րով­հետև նաև ինքն է ընդգրկվել կա­ռու­ցա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րին: ՙՍտաց­վել է այն­պես, որ ես իմ ձեռ­քով կա­ռու­ցել եմ մեր տու­նը։ Ճիշտ է, ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը հատ­կաց­րել է ՙՀա­յաս­տան՚ հիմ­նադ­րա­մը, իսկ աշ­խա­տան­քը կա­տա­րել ՙԽա­չեն՚ ըն­կե­րու­թյու­նը։ Մի բան կա­րող եմ ա­սել՝ շի­նա­րար­ներն աշ­խա­տել են ի սր­տե, չեն խնա­յել ո­չինչ, ո­րի հա­մար ես մեր ըն­տա­նի­քի ա­նու­նից շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում բո­լո­րին՚,-ան­կեղ­ծա­նում է Գևորգ Մով­սի­սյա­նը։
Մով­սի­սյան­նե­րի բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի հա­մար բնա­կա­րա­նը կա­ռուց­վել է նյու­յոր­քաբ­նակ բա­րե­րար­ներ Ժան Մա­րի և Լո­րի Ա­թա­մյան­նե­րի ֆի­նան­սա­վոր­մամբ։ Հո­վա­նա­վոր­նե­րի ջեր­մա­գին շնոր­հա­վո­րանք­ներն ու ող­ջույն­նե­րը փո­խան­ցել է ԱՄՆ ՙՀա­յաս­տան հիմ­նադ­րամ՚ կազ­մա­կեր­պու­թյան ա­տե­նա­պետ Մա­րիա Մեհ­րա­նյա­նը։ Վեր­ջի­նիս խոս­քով՝ ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան բնա­կա­րա­նա­շի­նա­կան ծրա­գի­րը հո­վա­նա­վոր­նե­րի ցան­կու­թյամբ կշա­րու­նակ­վի: ՙՄենք ու­նենք նոր ծրագ­րեր և ա­վան­դա­կան նա­խագ­ծեր, որ պետք է շա­րու­նա­կել։ Ա­սեմ, որ լի­նում են դեպ­քեր, երբ նվի­րա­տուն ան­ձամբ է ու­զում, որ նա­խա­տես­ված գու­մա­րը ծա­ռա­յի այս կամ այն ծրագ­րի ի­րա­կա­նաց­մա­նը։ Այս նվի­րա­տուն խոս­տա­ցել է ևս 500 հա­զար ա­մե­րի­կյան դո­լար, ո­րով կա­րող ենք նմա­նա­տիպ մի քա­նի բնա­կա­րան կա­ռու­ցել՚,-նշել է Մ. Մեհ­րա­նյա­նը։
Նո­րա­կա­ռույց բնա­կա­րա­նի բաց­ման պա­տի­վը տր­վել է ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի գոր­ծա­դիր տնօ­րեն Հայ­կակ Ար­շա­մյա­նին, ԱՄՆ ՙՀա­յաս­տան հիմ­նադ­րամ՚ կազ­մա­կեր­պու­թյան ա­տե­նա­պետ Մա­րիա Մեհ­րա­նյա­նին և ըն­տա­նի­քի հո­րը։ Բնա­կե­լին ամ­բող­ջու­թյամբ կա­հա­վոր­վել է Հիմ­նադ­րա­մի հո­վա­նա­վո­րու­թյամբ։ Գևորգ Մով­սի­սյանն ա­սում է, որ մոտ ա­պա­գա­յում տնա­մեր­ձում կհիմ­նի այ­գի, կկա­ռու­ցի ա­նաս­նա­գոմ և ջեր­մոց: ՙԳյու­ղի բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րը նպաս­տա­վոր են։ Ու­զում եմ ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն հիմ­նել և տար­վա բո­լոր ե­ղա­նակ­նե­րին սե­փա­կան բիզ­նե­սով ե­կա­մուտ ստա­նալ։ Տնից ոչ հե­ռու տա­րած­քում ու­զում եմ ա­նաս­նա­գոմ կա­ռու­ցել ու նաև ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վել։ Լիա­հույս եմ, որ կկա­րո­ղա­նամ ծրագ­րերս ի­րա­գոր­ծել՚,-մեզ հետ զրույ­ցում նշել է Գ. Մով­սի­սյա­նը։