Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԲՌ­ՆԱ­ԴԱՏ­ՎԱԾ ՄԻ ԸՆ­ՏԱ­ՆԻ­ՔԻ ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅՈՒՆ

 

 

 

Մե­լա­նյա ՄԻ­ԼՈ­ՆՅԱՆ

 Հու­նի­սի 14-ը ՀՀ-ում և Ար­ցա­խում նշ­վում է որ­պես խոր­հր­դա­յին շր­ջա­նում Բռ­նա­դատ­ված­նե­րի հի­շա­տա­կի օր։ 1949թ. հու­նի­սի 14-ին ՙԴա­վա­ճան ժո­ղո­վուրդ­նե­րի ար­տաքս­ման մա­սին՚ հրա­մա­նագ­րով ԽՍՀՄ կազ­մում գտն­վող բազ­մա­թիվ ժո­ղո­վուրդ­ներ են­թարկ­վե­ցին աք­սո­րի։ Բա­ցա­ռու­թյուն չէին նաև հա­յե­րը։ 1949թ. հու­նի­սի 14-ի լույս 15-ի գի­շե­րը տաս­նյակ հա­զա­րա­վոր հա­յեր ի­րենց ըն­տա­նիք­նե­րով լց­վե­ցին ապ­րան­քա­տար վա­գոն­նե­րի մեջ ու աք­սոր­վե­ցին Սի­բիր` ի­րենց ՙգոր­ծած՚ մեղ­քին ու հան­ցան­քին ան­տե­ղյակ...

Աք­սոր­ված­նե­րի մի մա­սը, հայ­տն­վե­լով ան­մարդ­կա­յին պայ­ման­նե­րում, իր մահ­կա­նա­ցուն կն­քում էր ճա­նա­պար­հին, իսկ ողջ մնա­ցած մասն ան­ծայ­րա­ծիր տայ­գա­նե­րով մեկ սփռ­ված հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար­նե­րում գո­յու­թյունն էր քարշ տա­լիս։ 70 եր­կա­րու­ձիգ տա­րի­ներ են ան­ցել այդ ե­ղե­րա­կան գի­շե­րից, բայց վե­րապ­րած­նե­րի հու­շե­րում ո­չինչ չի խամ­րել… Մինչև վեր­ջերս մեր կող­քին ապ­րել ու ապ­րում են տա­ռա­պյալ հո­գի­ներ, ով­քեր ի­րենց ոս­կեթև ման­կու­թյունն ու պա­տա­նե­կու­թյու­նը կորց­րել են հե­ռա­վոր տայ­գա­նե­րի թա­վուտ­նե­րում, Սի­բի­րի բքա­շունչ սառ­նա­մա­նիք­նե­րում։
Ժան­նա Հա­մա­զաս­պի Ղու­կա­սյան` մեկն այն մի­լիո­նա­վոր­նե­րից, ում կյան­քի լա­վա­գույն տա­րի­նե­րը մնա­ցել են հե­ռա­վոր Ալ­թա­յի Կա­տուն գե­տի ա­փե­րին։
...1949 թվա­կան, հու­նի­սի 14։ Ա­մա­ռա­յին ե­րե­կոն հա­ճե­լի զո­վու­թյամբ էր պա­րու­րել օ­դը։ Մեղմ զե­փյու­ռը գգ­վում էր ե­րե­կո­յան Ստե­փա­նա­կեր­տի փո­ղոց­նե­րով կի­նո­յից տուն դար­ձող մորն ու աղջ­կան։ Մայ­րը ստեպ-ստեպ շրջ­վում էր ու կաս­կա­ծան­քով հարց­նում. ՙԻն­չո՞ւ է այս մար­դը հետևում մեզ՚։ Կա­նա­ցի բնազ­դով նա զգում էր, որ հեռ­վից հե­ռու ան­ծա­նոթ տղա­մար­դու հե­տապն­դու­մը ոչ մի լավ բան չի գու­շա­կում։ Վեր­ջա­պես տուն հա­սան։ Տա­նը հայ­րը սպա­սում էր ի­րենց, սո­վո­րա­կա­նի նման ընթ­րե­ցին և պառ­կե­ցին քնե­լու։
Դռան ուժ­գին բա­խյու­նը կայ­ծա­կի պես ճայ­թեց գի­շե­րա­յին լռու­թյան մեջ։ Մթան մեջ խար­խա­փե­լով` հայ­րը վա­ռեց լույ­սը, նա­յեց ժա­մա­ցույ­ցին. ժա­մը եր­կուսն էր։ Երբ կի­սով չափ հագն­ված բա­ցեց դու­ռը, շեմ­քին կանգ­նած էին մի գն­դա­պետ և հրա­ցա­նա­վոր եր­կու զին­վոր։ Նրանք ներս մտան։ Գն­դա­պե­տը պա­հան­ջեց ինչ-որ փաս­տաթղ­թեր, հե­տո հրա­մա­յեց վերց­նել ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ի­րեր ու մեկ շա­բաթ­վա պա­րեն։ Հոր բո­լոր հար­ցերն ան­պա­տաս­խան մնա­ցին, իսկ հա­տու­կենտ պա­տաս­խան­նե­րից պարզ­վեց, որ ի­րենք ո­չինչ չգի­տեն, ի­րենց այդ­պես է հրա­մայ­ված։
Ա­ռա­վո­տյան քա­ղա­քից դուրս է գա­լիս բեռ­նա­տար ավ­տո­մե­քե­նա­նե­րի մի ան­վեր­ջա­նա­լի շա­րա­սյուն, որն իր հետ տա­նում էր նաեւ Ղու­կա­սյան­նե­րի ըն­տա­նի­քը` հո­րը, մո­րը և ի­րեն` 14-ա­մյա Ժան­նա­յին։ Շա­րա­սյու­նը կանգ է առ­նում Եվ­լա­խում, այս­տեղ էլ նրանց և մյուս բախ­տա­կից­նե­րին լց­նում են ապ­րան­քա­տար վա­գոն­նե­րի մեջ, և գնաց­քը շարժ­վում է։ 15 օր հե­տո գնաց­քը կանգ է առ­նում Սիզ­րա­նի կա­յա­րա­նում, և նրանց քշում են բաղ­նիք։ Հրա­մայ­ված էր 20 րո­պեում լո­ղա­նալ և վե­րա­դառ­նալ գնացք։ Բայց հա­զիվ էր մայ­րը հասց­րել լվա­նալ աղջ­կա եր­կար մա­զե­րը, երբ ներս խու­ժե­ցին զին­վոր­նե­րը և այդ­պես թրջ­ված ու կի­սա­մերկ նո­րից լց­րին ապ­րա­քա­տար վա­գոն­ներ, ու գնաց­քը շարժ­վեց։
Մեկ ա­միս գի­շեր-ցե­րեկ գնաց­քի ա­նիվ­նե­րի աղ­մու­կը սղո­ցում էր նրանց լսո­ղու­թյու­նը։ Ա­նո­րո­շու­թյու­նից ու վա­խից նրանց նյար­դե­րը ծայ­րաս­տի­ճան պրկ­վել էին։ Աղ­ջիկն ի՛նչ ի­մա­նար, թե ինչ հույ­զեր են փո­թոր­կում հոր սիր­տը, ով ա­վե­լի շատ ծխում էր, քան խո­սում։ Իսկ մտ­քի էկ­րա­նին ապ­րած կյանքն էր, ան­ցյա­լը` մինչև ձեր­բա­կա­լու­թյան օ­րը։ Այս ի՞նչ ա­նեծք է հե­տապն­դում ի­րեն… Ծխա­խո­տի ծխի քու­լա­նե­րը նրա հի­շո­ղու­թյան մեջ արթ­նաց­րին ի­րենց ծխա­ցող գյու­ղի պատ­կե­րը։

...1919 թվա­կա­նին թուր­քե­րը մտան իր ծնն­դա­վայ­րը` Ղայ­բա­լու։ Հրի ու սրի մատ­նե­ցին ողջ գյու­ղը։ Ա­րյու­նը հո­սում էր գե­տի նման, իսկ թուր­քը կանգ­նել ա­վե­րակ ե­կե­ղե­ցում` հո­խոր­տում էր. ՙԵ­թե սուրբ է ձեր հա­վա­տը, գյա­վուր­ներ, թող ձեր աստ­վա­ծը մեզ պատ­ժի՚։ Իսկ հա­յի աստ­վա­ծը չէ՞ր լսում, թե՞ չէր տես­նում… Ու թուրքն ա­րյան հո­տից հար­բած` վայ­րե­նի խրախ­ճանք ու նախ­ճիր էր սար­քել իր ծնն­դա­վայ­րում։ Իր տան շե­մին մորթ­վեց հայ­րը` Վր­թա­նե­սը, որ գյու­ղի վեր­ջին քա­հա­նան էր։ Ին­քը` Շու­շիի ռեա­լա­կան ու­սում­նա­րա­նի սա­նը, մի կերպ ան­տառ­նե­րով հա­սավ գյուղ, փր­կեց մորն ու քրո­ջը և եղ­բոր ե­րե­խա­նե­րին։
Մինչ ուշ­քի կգար ճա­կա­տագ­րի այդ ա­նո­ղոք հար­վա­ծից, եր­կի­րը ներ­քաշ­վել էր մեկ այլ հո­սան­քապ­տույ­տի մեջ։ Նոր կար­գեր, նոր հույ­սեր, հայ­րե­նի­քի փր­կու­թյան նոր ու­ղի­ներ։ Իր ողջ գի­տակ­ցա­կան կյան­քը նա նվի­րել է ար­ցա­խյան դպ­րո­ցի կա­յաց­ման գոր­ծին։ Աշ­խա­տել է բազ­մա­թիվ գյու­ղե­րում, հե­տո հաս­տատ­վել Ստե­փա­նա­կեր­տում, աշ­խա­տել թիվ 3 դպ­րո­ցում՝ որ­պես աշ­խար­հագ­րու­թյան ու­սու­ցիչ և տնօ­րեն։ Դա մնաց նրա վեր­ջին աշ­խա­տան­քա­յին հաս­ցեն... Հու­շե­րը ծվա­տում էին սիր­տը, իսկ ա­մե­նից շատ հո­գին մղկ­տում էր ա­զա­տու­թյան մեջ ապ­րած վեր­ջին օր­վա հա­մար, երբ ին­քը աղջ­կան` Ժան­նա­յին ար­գե­լեց բարձ­րա­նալ այ­գու կե­ռա­սե­նին և քա­ղել հա­զիվ կարմ­րին տվող պտուղ­նե­րը։ Հի­մա, ո՛վ գի­տե, մեկ էլ ե՞րբ աղ­ջի­կը կճա­շա­կի ի­րենց այ­գու բա­րիք­նե­րը։
Իսկ աղջ­կա ու­ղե­ղում շա­ղա­փի պես պտտ­վում էր միայն մի միտք` որ­տե՞ղ կշա­րու­նա­կի ու­սու­մը և ար­դյո՞ք նո­րից դպ­րոց կգ­նա։ Դպ­րոց, այ­նուա­մե­նայ­նիվ, գնաց։ Ու­նե­ցավ շատ ու­սու­ցիչ­ներ, ո­րոնց թվում կա­յին նշա­նա­վոր պրո­ֆե­սոր­ներ, ով­քեր ճա­կա­տագ­րի չար կա­մոք նույն­պես հայ­տն­վել էին աք­սո­րա­վայ­րե­րում։ Պա­տա­նե­կան հո­գին սի­րեց ու կապ­վեց ու­սու­ցիչ­նե­րին ու դպ­րո­ցա­կան ըն­կեր­նե­րին, իսկ հե­տո մի տե­սակ կա­րո­տով էր հի­շում նրանց, իր ապ­րած ու չապ­րած պա­տա­նե­կու­թյու­նը։ Ա­մեն ան­գամ, երբ վեր­հի­շում էր իր կյան­քի այդ շր­ջա­նը, հե­ռա­վոր տայ­գա­յի խոր­քե­րում կո­րած պա­տա­նե­կու­թյա՞ն, թե՞ այն­տեղ սր­բա­ցած հոր շի­րի­մի հա­մար մղկ­տում էր հո­գին, և աչ­քե­րի թացն ա­վե­լա­նում էր…
Աք­սո­րա­վայր հաս­նե­լու օ­րից մինչև մահ հայ­րը նա­մակ­ներ էր գրում ՙվերևնե­րին՚` հու­սա­լով ար­դա­րու­թյուն և գութ, փոր­ձե­լով պար­զել աք­սոր­վե­լու` մինչև վերջ էլ ի­րեն ան­հայտ մնացած պատ­ճառ­նե­րը։ 52-ին, չդի­մա­նա­լով քար­հան­քի ծանր ու հյու­ծիչ աշ­խա­տան­քին, Հա­մա­զասպ Ղու­կա­սյանն իր մահ­կա­նա­ցուն կն­քեց աք­սո­րա­վայ­րում՝ կնոջն ու աղջ­կան թող­նե­լով մե­նակ ու ա­նօգ­նա­կան և թաղ­վեց իր ու­ժա­հատ ձեռ­քե­րով գցած այ­գու դի­մաց (ե­րախ­տա­գետ տե­ղաբ­նակ­նե­րի ցան­կու­թյունն էր դա, որ­պես­զի այ­գու բա­րիք­նե­րը վա­յե­լե­լիս միշտ հի­շեն այն հայ ու­սուց­չին, ում պար­տա­կան են ցր­տա­դի­մաց­կուն ու բեր­քա­ռատ խն­ձո­րի նոր ծա­ռա­տե­սակ­նե­րի հա­մար)։
Անց­նում է փոր­ձու­թյուն­նե­րով ու զր­կանք­նե­րով լի ևս մի քա­նի տա­րի։ Եվ ա­հա մի ուր­բաթ, երբ սո­վո­րա­կա­նի նման աք­սո­րա­կան­նե­րին հա­վա­քում և ստու­գում էին անց­կաց­նում, նրանց հայտ­նում են, թե ա­զատ են և կա­րող են վե­րա­դառ­նալ ի­րենց տնե­րը։ Դա 1955-ին էր։ Բայց տուն գնալն այն­քան էլ հեշտ չէր։ Ի­րենք փող չու­նեին, իսկ պե­տու­թյան հո­գը չէր, թե ինչ­պես պի­տի նրանք` այդ թշ­վառ­նե­րը, հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր ճա­նա­պարհ կտ­րեին և հաս­նեին նախ­կին բնա­կու­թյան վայ­րե­րը։
Եվ Ժան­նան ստիպ­ված սկ­սում է աշ­խա­տել ե­գիպ­տա­ցո­րե­նի դաշ­տում։ Խրուշ­չո­վյան տա­րի­ներն էին, երբ ողջ եր­կի­րը, թվում էր, թե ցնոր­վել էր ե­գիպ­տա­ցո­րե­նի մշա­կու­թյան հար­ցում։ Ան­գամ հե­ռա­վոր Սի­բի­րում այն պար­տա­դիր էր։ Միայն 1956-ին՝ յոթ տար­վա տա­ռա­պան­քից հե­տո, մայր ու աղ­ջիկ վե­րա­դար­ձան Ստե­փա­նա­կերտ։ Իսկ այս­տեղ նոր հիաս­թա­փու­թյուն­ներ էին սպա­սում. տունն ա­վեր­ված ու թա­լան­ված, ան­տեր ու ան­շուք դի­մա­վո­րեց նրանց։ Սա­կայն չըն­կճ­վեց աղ­ջի­կը, չըն­կր­կեց ոչ մի դժ­վա­րու­թյան առջև։ Մեկ­նեց Բա­քու և ըն­դուն­վեց ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի ռու­սաց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ֆա­կուլ­տե­տը։ Ա­վար­տե­լուց վե­րա­դար­ձավ Ստե­փա­նա­կերտ։ Նախ աշ­խա­տան­քի ան­ցավ գյու­ղե­րում, հե­տո ա­մուս­նա­ցավ, ե­րե­խա­ներ ու­նե­ցավ։ 69-ին մշ­տա­պես հաս­տատ­վեց Ստե­փա­նա­կեր­տում և սկ­սեց աշ­խա­տել թիվ 1 ման­կա­պար­տե­զում։ Նա­խադպ­րո­ցա­կան այդ հիմ­նար­կում դաս­տիա­րակ­ված շատ սա­ներ այ­սօր էլ հի­շում ու սի­րում են Ժան­նա Ղու­կա­սյա­նին` ար­տա­սո­վոր ճա­կա­տագ­րի և ան­պար­տե­լի ո­գու տեր այդ կնո­ջը։ Եր­կու տա­րի ա­ռաջ հան­կար­ծա­կի նա հե­ռա­ցավ կյան­քից, ո­րի լա­վա­գույն տա­րի­նե­րը մո­լոր­վել-մնա­ցել են հե­ռա­վոր Ալ­թա­յի երկ­րա­մա­սում, իսկ հո­գով նա միշտ այն­տեղ էր՝ սր­բա­տե­ղի դար­ձած հոր շի­րի­մի հետ…