comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՎՍ ՄԵԿ ԱՆ­ԳԱՄ՝ ՓԱԽՍ­ՏԱ­ԿԱՆ­ՆԵ­ՐԻ ՄԱ­ՍԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՎՍ ՄԵԿ ԱՆ­ԳԱՄ՝ ՓԱԽՍ­ՏԱ­ԿԱՆ­ՆԵ­ՐԻ ՄԱ­ՍԻՆ

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

Հու­նի­սի 20-ը Փախս­տա­կան­նե­րի հա­մաշ­խար­հա­յին օրն է

Հու­նի­սի 20-ին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող ՙԱդր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րի միու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ Փախս­տա­կան­նե­րի հա­մաշ­խար­հա­յին օր­վա կա­պակ­ցու­թյամբ կազ­մա­կերպ­ված կլոր սե­ղա­նի թե­ման ՙՓախս­տա­կան­նե­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում. ի­րա­վի­ճա­կը և հիմ­նա­կան խն­դիր­ներն՚ էր։

Ներ­կա էին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րար Սամ­վել Ա­վա­նե­սյա­նը, ԱԺ պատ­գա­մա­վոր­ներ Ա­րա­րատ Օ­հան­ջա­նյա­նը և Ռո­մե­լա Դա­դա­յա­նը, Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյա­նը, կա­ռա­վա­րու­թյան, ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան, աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյան, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, տար­բեր ԶԼՄ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, փախս­տա­կան­ներ։
Կլոր սե­ղա­նը բա­ցեց ՙԱդր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րի միու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Սա­րա­սար Սա­րյա­նը։ Նա հա­մա­ռոտ ներ­կա­յաց­րեց կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նադր­ման օր­վա­նից (1988թ.) մինչ օրս ար­ված աշ­խա­տանք­նե­րը։ ՙԱԱ՚-ն բազ­միցս լու­սա­բա­նել է Միու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը, ուս­տի հա­մա­ռոտ ներ­կա­յաց­նենք հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը. հան­րա­կա­ցա­րան­նե­րում և բնա­կու­թյան հա­մար հար­մա­րեց­ված այլ շի­նու­թյուն­նե­րում փախս­տա­կան­ներ տե­ղա­վո­րե­լը, Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ-ից բռ­նա­տե­ղա­հան­ված ան­ձանց կող­մից փախս­տա­կան­նե­րի ներ­քին կար­գա­վի­ճակ ստա­նա­լը նա­խա­ձեռ­նե­լը, Ար­ցախ տե­ղա­փոխ­վե­լու հետ կապ­ված ծախ­սե­րի դի­մաց նյու­թա­կան փոխ­հա­տու­ցում տրա­մադ­րե­լը, կա­ցա­րա­նի վար­ձավ­ճա­րի դի­մաց փոխ­հա­տու­ցում­ներ տա­լը և այդ­պես շա­րու­նակ։ Այ­նու­հետև Ս. Սա­րյա­նը ներ­կա­յաց­րեց փախս­տա­կան­նե­րի հիմ­նա­կան խն­դիր­նե­րը. բնա­կա­րան­նե­րի հար­ցը, աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ման, սո­ցիա­լա­կան ուղղ­վա­ծու­թյան և այլ հար­ցեր։ Բայց ա­մե­նագլ­խա­վորն ու օ­րախն­դի­րը փախս­տա­կա­նի մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճակ ստա­նա­լու հարցն է։
Այ­նու­հետև ե­լույթ ու­նե­ցավ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րար Սամ­վել Ա­վա­նե­սյա­նը։ Նրա խոս­քով` բո­լոր այն սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը, ո­րոնք հն­չե­ցին, ու­նեն նաև բնակ­չու­թյան մյուս` սո­ցիա­լա­պես խո­ցե­լի կա­տե­գո­րիա­նե­րը. մինչ օրս վերջ­նա­կա­նա­պես լուծ­ված չեն զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի, Ար­ցա­խյան և Ապ­րի­լյան պա­տե­րազմ­նե­րի 1-ին խմբի հաշ­ման­դամ­նե­րի, բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րի, ծնո­ղա­զուրկ ե­րե­խա­նե­րի սո­ցիա­լա­կան հար­ցե­րը։ Ինչ վե­րա­բե­րում է մինչ օրս հան­րա­կա­ցա­րան­նե­րում ապ­րող փախս­տա­կան­նե­րի տա­րաբ­նա­կեց­մա­նը, Ս. Ա­վա­նե­սյա­նը նշեց, որ դա շատ բարդ հարց է, քա­նի որ հան­րա­կա­ցա­րան­նե­րում ապ­րում են ոչ միայն փախս­տա­կան­ներ, այլև ու­րիշ ըն­տա­նիք­ներ դեռևս խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րից՝ հիմ­նա­կա­նում այն ձեռ­նար­կու­թյուն­նե­րի նախ­կին աշ­խա­տող­նե­րը, ո­րոնց են­թա­կա­յու­թյան տակ էր այս կամ այն հան­րա­կա­ցա­րա­նը։ Հան­րա­կա­ցա­րա­նը բազ­մաբ­նա­կա­րան շեն­քի վե­րա­կա­ռու­ցե­լը նույն­պես ձեռն­տու չէ, քա­նի որ ա­վե­լի քիչ բնա­կա­րան­ներ կս­տաց­վեն, քան այն­տեղ ապ­րող ըն­տա­նիք­ներն են։
Նա­խա­րա­րի խոս­քով, նրանց նա­խա­ձեռ­նու­թյամբ 2018 թվա­կա­նից հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րում ապ­րող փախս­տա­կան­նե­րին շի­նա­նյու­թեր են տրա­մադր­վում (բա­ցի Շա­հու­մյա­նի և Քա­շա­թա­ղի շր­ջաններից, քա­նի որ այդ շր­ջան­նե­րում բազ­մա­թիվ այլ ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վում)։ Ս. Ա­վա­նե­սյա­նը նշեց, որ նա­խա­րա­րու­թյունն իր ու­սում­նա­սի­րու­թյունն է անց­կաց­րել, ո­րի ար­դյունք­նե­րը ցույց են տա­լիս, որ փախս­տա­կան­նե­րի կող­մից բարձ­րաց­վող հար­ցերն այդ­քան էլ բարդ չեն, և փախս­տա­կան­նե­րից շա­տերն ար­դեն լու­ծել են ի­րենց սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը՝ ո­մանք սե­փա­կան ու­ժե­րով, ո­մանք պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյամբ։ ՙԱյն­պես որ, մտա­ծում եմ, որ ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում կկա­րո­ղա­նանք բա­վա­րա­րել տվյալ կա­տե­գո­րիա­յի ան­ձանց բո­լոր պա­հանջ­նե­րը՚,- իր խոս­քը եզ­րա­փա­կեց նա­խա­րա­րը։
Հե­տո խոսքը տր­վեց Ար­ցա­խի օմ­բուդս­ման Ար­տակ Բեգ­լա­րյա­նին։ Պատ­մա­կան մի փոքր էքս­կուրս կա­տա­րե­լով՝ Ա. Բեգ­լա­րյա­նը նշեց, որ սահ­մա­նա­փակ­ված են ոչ միայն Ար­ցա­խում ապ­րող փախս­տա­կան­նե­րի, այլև Ադր­բե­ջա­նից բռ­նա­տե­ղա­հան­ված բո­լոր հա­յե­րի ի­րա­վունք­նե­րը։
Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի խոս­քով` նա բազ­միցս այդ ա­ռի­թով մի­ջազ­գա­յին ա­տյան­ներ է դի­մել և կշա­րու­նա­կի այդ գոր­ծու­նեու­թյու­նը։ Նա հա­մոզ­ված է, որ Ար­ցա­խում ապ­րող փախս­տա­կան­նե­րը պետք է մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճակ ու պար­տա­դիր կեր­պով փոխ­հա­տու­ցում ստա­նան։ Օմ­բուդս­մանն ա­ռա­ջար­կեց ևս մեկ ան­գամ հա­վաք­վել ու այդ հարցն ա­վե­լի ման­րա­մասն քն­նար­կել։
Այ­նու­հետև ե­լույթ ու­նե­ցան ԱԺ պատ­գա­մա­վոր­ներ, ո­րոնք նույն­պես ա­ռա­ջար­կե­ցին այդ հար­ցե­րը խոր­հր­դա­րա­նում բարձ­րաց­նել ու քն­նար­կել:
Ե­լույթ­նե­րից հե­տո Ս. Սա­րյա­նը ներ­կա­նե­րին ա­ռա­ջար­կեց բարձ­րա­ձայ­նել ա­ռա­վել հրա­տապ հար­ցե­րը:
ՙԱ­զատ Ար­ցախ՚ թեր­թի ա­ռա­ջին հար­ցը հաս­ցեագր­ված էր Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյա­նը. 30 տա­րի շա­րու­նակ խո­սում ենք այն մա­սին, որ Ադր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րը պետք է մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճակ ստա­նան, Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը կոնկ­րետ ի՞նչ մի­ջոց­ներ է ձեռ­նար­կում այդ հար­ցի լուծ­ման հա­մար: ԱԳՆ ներ­կա­յա­ցու­ցի­չը պա­տաս­խա­նեց, որ ինքն ի­րա­վա­սու չէ նման հար­ցե­րի պա­տաս­խա­նել, բայց վս­տահ է, որ այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք տար­վում է, թեև, ցա­վոք, ա­ռայժմ ար­դյունք­ներ չկան: Երկ­րորդ հարցն ուղղ­ված էր ՙԱդր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րի միու­թյան՚ նա­խա­գահ Ս. Սա­րյա­նին. Հա­յաս­տա­նը հա­մա­գոր­ծակ­ցում է Ար­ցա­խի հետ կեն­սա­գոր­ծու­նեու­թյան բո­լոր բնա­գա­վառ­նե­րում, ին­չու՞ Հա­յաս­տա­նում փախս­տա­կան­նե­րի հար­ցե­րով զբաղ­վող բազ­մա­թիվ կազ­մա­կեր­պու­թյուն­ներն Ար­ցա­խը չեն ներգ­րա­վում ի­րենց ծրագ­րե­րում: Սա­րյա­նի խոս­քով, հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն կա, բայց ոչ մեզ հա­մար ցան­կա­լի մա­կար­դա­կում: Մի քա­նի ան­գամ հա­մա­տեղ գոր­ծու­նեու­թյան քայ­լեր են ձեռ­նարկ­վել, բայց դրանք հա­ջո­ղու­թյուն չեն ու­նե­ցել:
Կլոր սե­ղա­նի ար­դյունք­նե­րով մաս­նա­կից­նե­րը Հայ­տա­րա­րու­թյուն ըն­դու­նե­ցին` ուղղ­ված հա­մաշ­խար­հա­յին հան­րակ­ցու­թյա­նը: Ստորև ներ­կա­յաց­նում ենք Հայ­տա­րա­րու­թյան տեքս­տը:

Հայ­տա­րա­րու­թյուն

Կտ­տանք­նե­րի ու հա­լա­ծանք­նե­րի են­թարկ­վե­լով` մենք, Ադր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­ներս, ար­դեն 30 տա­րուց ա­վե­լի ապ­րում ենք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում, մինչ օրս փախս­տա­կա­նի մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճակ չու­նենք` չնա­յած այն բա­նին, որ փախս­տա­կան­նե­րի կար­գա­վի­ճա­կի մա­սին ՄԱԿ-ի Կոն­վե­ցիա­յի հա­մա­ձայն, փաս­տաթղ­թի բո­լոր կե­տե­րով հա­մա­պա­տաս­խա­նում ենք այդ բնո­րոշ­մա­նը:
Ակն­հայտ են մար­դու ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հա­րու­մը, հասց­ված բա­րո­յա­կան, նյու­թա­կան և հո­գե­բա­նա­կան վնա­սը: Ջար­դե­րի և բռ­նի տե­ղա­հա­նու­թյուն­նե­րի են­թարկ­վե­լով, Ադր­բե­ջա­նում թող­նե­լով սե­րունդ­նե­րով կու­տա­կած ողջ ու­նեց­ված­քը` մենք նախ­կի­նի պես դուրս ենք մնում մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րի տե­սա­դաշ­տից: Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան չճա­նաչ­ված լի­նե­լը վկա­յա­կո­չե­լը հա­րու­ցում է ոչ միայն փախս­տա­կան­նե­րի, այլև ող­ջա­խոհ հա­մայն հա­սա­րա­կայ­նու­թյան տա­րա­կու­սան­քը: Օ­րենք­նե­րը գր­վում են մարդ­կանց հա­մար, այդ թվում նաև ՄԱԿ-ի Կոն­վեն­ցիա­նե­րը, և կարևոր չէ` որ­տեղ են այդ փախս­տա­կան­ներն ի­րենց հա­մար օթևան գտել` ճա­նաչ­ված, թե չճա­նաչ­ված պե­տու­թյու­նում:
Մենք, Ար­ցա­խում ապ­րող` Ադր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­ներս, նո­րից մեր ձայնն ենք բարձ­րաց­նում և ի լուր ա­մեն­քի հայ­տա­րա­րում, որ մենք կանք, որ մենք ու մեր ե­րե­խա­նե­րը ցան­կա­նում ենք ար­ժա­նա­պա­տիվ կյանք վա­րել այս հո­ղում:
Ուս­տի մենք պա­հան­ջում ենք ճա­նա­չել փախս­տա­կան­նե­րի մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճակ ստա­նա­լու մեր ի­րա­վուն­քը:

Ստե­փա­նա­կերտ,
20 հու­նի­սի, 2019թ.