comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԱ­ԼԱ­ՔԱ­ՅԻ ՀԱ­ՅԵ­ՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄՈ­ՌԱՑ­ՎԱԾ ԺԱ­ՌԱՆ­ԳՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱ­ԼԱ­ՔԱ­ՅԻ ՀԱ­ՅԵ­ՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄՈ­ՌԱՑ­ՎԱԾ ԺԱ­ՌԱՆ­ԳՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Ե­թե վեր­հի­շե­լու լի­նեք 16-17-րդ դա­րե­րի առևտրա­յին գլ­խա­վոր նա­վա­հան­գիստ­նե­րը, ա­պա կա­րող եք հա­մոզ­ված լի­նել` հայ վա­ճա­ռա­կան­ներն ա­մե­նուր էլ ոտք են դրել։ Նման նա­վա­հան­գիստ­նե­րից էր մա­լա­զիա­կան Մա­լա­քան։

Այ­սօր այն զբո­սաշր­ջա­յին հան­րա­ճա­նաչ ուղ­ղու­թյուն է, քա­ղա­քի պատ­մա­կան կենտ­րո­նը ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի ցու­ցա­կում է ընդգրկված, բայց քչե­րը գի­տեն, որ մի ժա­մա­նակ այն­տեղ հա­յեր են ապ­րել:

1511թ. պոր­տու­գա­լա­ցի­նե­րի կող­մից նվաճ­վե­լով` Մա­լա­քան ծաղկ­ման շր­ջան թևա­կո­խեց, երբ այն­տեղ սկ­սեց ձգ­վել Եվ­րո­պա­յի, Ա­սիա­յի և Աֆ­րի­կա­յի վա­ճա­ռա­կան­նե­րի հոս­քը։ Պե՞տք է, ար­դյոք, ա­սել, որ նրանց թվում հա­յեր կա­յին։ Ո­մանք ի­րենց ապ­րանք­նե­րով ու բեռ­նե­րով էին գա­լիս, իսկ ո­րոշ­նե­րը որ­պես միջ­նորդ էին հան­դես գա­լիս։ Եվ­րո­պա­յից հս­կա­յա­կան հե­ռա­վո­րու­թյուն կտ­րել-անց­նե­լով, նրանք հա­ճախ հան­գր­վա­նում էին հնդ­կա­կան Գու­ջա­րա­տի նա­վա­հան­գիստ­նե­րում, մաս­նա­վո­րա­պես` Սու­րա­տում, որ­տեղ ա­փիոն, վար­դա­ջուր, ար­ծաթ, զենք և ա­պա­կյա ի­րեր էին վա­ճա­ռում։
Նա­վե­րը կտո­րե­ղեն, լե­ղա­կե­նի և մար­գա­րիտ բար­ձե­լով` վա­ճա­ռա­կան­նե­րը ճա­նա­պարհ էին ընկ­նում դե­պի Մա­լա­քա: Նրանք Մալ­դիվ­նե­րի տա­րած­քով Հնդ­կաս­տան էին վե­րա­դառ­նում` նա­վամ­բար­նե­րը հա­մե­մունք­ներ, սան­դա­լե­նի, ճե­նա­պա­կի, ոս­կի, մե­տաքս ու նախ­շա­վոր կտո­րե­ղեն լց­նե­լով: Ա­միս­նե­րի ըն­թաց­քում՝ մինչ նրանք ճա­նա­պար­հոր­դում էին, վա­ճա­ռա­կան­նե­րին և նա­վաս­տի­նե­րին հար­կա­վոր էր ապ­րե­լու և ապ­րանք­նե­րը պա­հե­լու անվ­տանգ տեղ գտ­նել։ Եր­կուսն էլ ա­պա­հո­վում էր Մա­լա­քան։
1641թ. հո­լան­դա­ցի­նե­րը գրա­վում են Մա­լա­քան։ Տրանս­պոր­տա­յին հան­գույ­ցի նրա նշա­նա­կու­թյու­նը նվա­զում է, թե­պետ այն նախ­կի­նի պես մե­ծա­թիվ վա­ճա­ռա­կան­նե­րի էր գրա­վում, այդ թվում հա­յե­րի Պարս­կաս­տա­նից և Հնդ­կաս­տա­նից։
Հա­յե­րը Մա­լա­քա­յում ապ­րել են 1600-ա­կան թվա­կան­նե­րի վեր­ջին, այն դեպ­քում, երբ ճա­նա­պար­հորդ Չարլզ Լո­քյե­րը 1711թ. նկա­տեց, որ քա­ղա­քի բնա­կիչ­նե­րի թվում եր­կու կամ ե­րեք հայ կար։ Նրանք ազ­նիվ ու ար­դար վա­ճա­ռա­կան­նե­րի համ­բավ ու­նեն, գրում է Լո­քյե­րը, բայց դրա հետ մեկ­տեղ ափ­սո­սանք է հայտ­նում, որ հո­լան­դա­ցի­նե­րը նրանց ու­շադ­րու­թյուն չեն դարձ­նում։
Հինգ տա­պա­նա­քա­րերն այդ ՙվա­ղան­ցիկ՚ հա­մայն­քի գո­յու­թյան միակ վկա­յու­թյունն են։ Ա­մե­նա­հի­նը պատ­կա­նում է Հով­հան­նես Սարգ­սին, ով թաղ­ված է Սուրբ Պետ­րոս ե­կե­ղե­ցուն կից տա­րած­քում։ ՙԱյս գե­րեզ­մա­նում հանգ­չում է ծա­գու­մով Երևա­նից` ե­րի­տա­սարդ Հով­հան­նե­սի մար­մի­նը: Նա Սարգ­սի, մի պատ­կա­ռե­լի վա­ճա­ռա­կա­նի որ­դին էր։ Մա­հա­ցել է 30 տա­րե­կան հա­սա­կում` Քրիս­տո­սի ծնն­դից 1736 թվա­կա­նին՚,- հա­յե­րեն գր­ված է տա­պա­նա­քա­րի վրա։ Երևան ան­վան տակ են­թադր­վում է ոչ թե Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս մայ­րա­քա­ղա­քը, այլ Սպա­հա­նի հայ­կա­կան թա­ղա­մա­սե­րից մե­կը։

Սուրբ Լավ­րեն­տիոս ա­վեր­ված ե­կե­ղե­ցու մոտ գտն­ված երկ­րորդ տա­պա­նա­քա­րը պատ­կա­նել է Թար­խան Չու­գու­րեն­ցին՝ Օ­վան­ջա­նի որ­դուն, ով վախ­ճան­վել է 1746թ. հուն­վա­րի 4-ին։ Հի­մա այն պահ­վում է Ստադ­հոյս թան­գա­րա­նում (Stadhuys Museum)։
Հայտ­նի է Հա­կո­բոս (Հա­կոբ) Շա­մյե­րի տա­պա­նա­քա­րը, ո­րը տե­ղադր­ված է Քրիս­տո­սի ե­կե­ղե­ցու (Christ Church) գլ­խա­վոր կողմ­նա­սե­ղա­նում։ Վրան պատ­կեր­ված են խաչ­ված ոս­կոր­նե­րով գանգ ու այդ հայ­կա­կան գեր­դաս­տա­նի զի­նան­շա­նը։ Զի­նան­շա­նի վրա պատ­կեր­ված են կշեռք` թան­կար­ժեք քա­րեր կշ­ռե­լու հա­մար, թա­նա­քա­ման՝ փետ­րագր­չով և Հա­կո­բո­սի ար­հես­տա­վո­րա­կան գոր­ծիք­նե­րը՝ մկ­րատ ու դեր­ձա­կի չա­փե­րիզ։
Հա­կո­բո­սը գիտ­նա­կան էր ու վա­ճա­ռա­կան։ 1722թ. նա հիմ­նել է Հնդ­կաս­տա­նում ա­ռա­ջին հայ­կա­կան պար­բե­րա­կա­նը՝ հրա­տա­րա­կե­լով ՙՀոր­դոր՚ խո­րա­գի­րը կրող մի պար­սա­վա­գիր, ո­րի նպա­տա­կը ե­րի­տա­սարդ հա­յե­րի հո­գի­նե­րում հայ­րե­նա­սի­րու­թյուն արթ­նաց­նելն էր։ Նրա տա­պա­նա­քա­րի վրա ար­ված գրու­թյու­նը մի ո­րոշ պատ­կե­րա­ցում է տա­լիս հայ­րե­նի մշա­կույ­թի հան­դեպ տա­ծած նրա բուռն զգաց­մունք­նե­րի մա­սին։
ՙՈղ­ջու՜յն ընդ քեզ, դամ­բա­րա­նիս տառն ըն­թեր­ցող: Ինձ լուր բե­րեք այն մա­սին, որ ազգս ա­զատ է, ես դա էի տեն­չում: Հայտ­նե­ցեք ինձ, որ մե­զա­նում ա­ռաջ­նորդ է ծնունդ ա­ռել, ին­չը ես շատ էի ցան­կա­նում, քա­նի կեն­դա­նի էի։ Ես Հա­կո­բոսն եմ՝ Հա­յաս­տա­նից սե­րող հար­գար­ժան նախ­նի­նե­րի ժա­ռան­գը։ Ես Չամր­չա­մյան ազ­գա­նունն եմ ստա­ցել։ Ես ծն­վել եմ Պարս­կաս­տա­նի Նոր Ջուլ­ֆա օ­տար մի քա­ղա­քում։ Բո­լո­րե­լով 29-րդ տա­րին՝ ըն­դու­նե­ցի իմ ճա­կա­տա­գի­րը, կյանքս ա­վար­տին մո­տե­ցավ Քրիս­տո­սի ծնն­դից 1744թ. հու­լի­սի 7-ին։ Ես հանգ­չում եմ այս գե­րեզ­մա­նում, ո­րը գնել եմ՚,- աս­վում է տա­պա­նագ­րում։
ԱՄՆ-ից մի հայ քա­հա­նա, ով շատ էր լսել նն­ջե­ցյա­լի այդ ցան­կու­թյան մա­սին, Մա­լա­քա է գնա­ցել 1991թ., երբ Հա­յաս­տա­նը հայ­տա­րա­րեց իր ան­կա­խու­թյան մա­սին, որ­պես­զի Հա­կո­բո­սին ՙա­սի՚, որ իր եր­կիրն ան­կա­խա­ցել է։
Հո­լան­դա­ցի­նե­րը Մա­լա­քա­յում իշ­խել դա­դա­րե­ցին 1795թ., երբ քա­ղա­քը ժա­մա­նա­կա­վոր՝ մինչև 1818թ., օ­կու­պաց­րին բրի­տա­նա­ցի­նե­րը։ Այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում էր Յո­հան­նես Սե­թը կա­տա­րել իր ան­հա­ջող շր­ջա­գա­յու­թյու­նը, ով Սու­րա­տից Մադ­րաս ան­ցավ, որ­տեղ նա 1796թ. մա­լա­զիա­կան Պի­նանգ ժա­մա­նած ՙԱ­րա­րատ՚ նա­վը բարձ­րա­ցավ։ Գրե­թե իր ողջ բե­ռը վա­ճա­ռե­լուց ու նոր ապ­րանք­ներ գնե­լուց հե­տո, նա շա­րու­նա­կեց իր ճա­նա­պար­հը դե­պի Մա­լա­քա։ Սա­կայն ՙԱ­րա­րա­տի՚ վրա հար­ձակ­վում են ֆրան­սիա­ցի­նե­րը, ով­քեր պա­տե­րազ­մի մեջ էին բրի­տա­նա­ցի­նե­րի հետ։ Հա­յե­րին ափ են ի­ջեց­նում Պի­նան­գում, իսկ ամ­բողջ բեռն առգ­րավ­վում են:
Բրի­տա­նա­կան կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին, այ­նուա­մե­նայ­նիվ, ո­րոշ հայ վա­ճա­ռա­կան­ներ բար­գա­վա­ճել են: Նրանց թվում էր Հա­կո­բոս (Հա­կոբ) Մի­նա­սը, ով ըն­տա­նի­քի հետ միա­սին ապ­րում էր Մա­լա­քա­յի Հի­րին փո­ղո­ցում գտն­վող մի մեծ ա­ռանձ­նա­տան: Հա­կո­բո­սի մահ­վա­նից հե­տո ըն­տա­նի­քը գլ­խա­վո­րեց նրա որ­դի Հով­սե­փը, ով դար­ձավ նաև հայ վա­ճա­ռա­կան­նե­րի միու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը:
1816թ. դեկ­տեմ­բե­րին նրանք հրա­ժեշ­տի նա­մակ են հղել հար­կա­հա­վաք Ջոն Մա­քա­լիս­տե­րին` հայտ­նե­լով ե­րախ­տա­գի­տու­թյուն ու բա­րե­մաղ­թանք­ներ: Նա­մա­կի տակ ի­րենց ստո­րագ­րու­թյու­նը դրե­ցին Հով­սեփ Մի­նա­սը, Մար­գար Կա­րա­պե­տը, Սար­գիս Սար­գի­սը և Հա­րա­պետ Սի­մո­նը:
Նա­մա­կին ի պա­տաս­խան` Մա­քա­լիս­տե­րը շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել վա­ճա­ռա­կան­նե­րին ու հույս հայտ­նել, որ նրան­ցից յու­րա­քան­չյու­րը ՙա­ռողջ, եր­ջա­նիկ ու բար­գա­վաճ կյան­քի վա­յել­քը կապ­րի, ո­րը վաս­տա­կել են ի­րենց մաս­նա­գի­տու­թյան, ազն­վու­թյան ու լավ վար­քի շնոր­հիվ՚:
1821թ. Հով­սեփ Մի­նա­սը և պա­րոն Շա­մյե­րը լու­րե­րում որ­պես հե­րոս էին ներ­կա­յաց­վում: Նրանք Խա­չա­տուր Գա­լուս­տյա­նին պատ­կա­նող Covelong երկ­կայմ ա­ռա­գաս­տա­նա­վի ուղևոր­ներն էին: Նա­վը Պի­նան­գից Մա­լա­քա էր վե­րա­դառ­նում, երբ կանգ ա­ռավ խոր­տակ­վող փո­խադ­րա­նա­վին օգ­նու­թյան հաս­նե­լու հա­մար: Եր­կու պա­րոնն էլ ի­րենց նա­վախ­ցիկ­նե­րը զի­ջե­ցին փրկ­ված կա­նանց ու ե­րե­խա­նե­րին:

Ռան­գու­նում (ներ­կա­յիս Յան­գո­նը, Մյան­մա) և Պի­նան­գում ապ­րող հա­յե­րը շա­րու­նա­կում էին առևտուր ա­նել Մա­լա­քա­յի հետ: Նրանց թվում էր Պետ­րոս Ար­րա­թու­նը, Ե­սա­յի Զա­քա­րիան, Հով­հան­նես Կա­րա­պե­տը, Հա­րա­պետ Գաբ­րիե­լը և Ջոր­դան Մա­կեր­տու­մը: Այ­նուա­մե­նայ­նիվ, 1820-ա­կան թվա­կան­նե­րին հո­լան­դա­ցի­նե­րի են­թա­կա­յու­թյան տակ վե­րա­դար­ձած Մա­լա­քան ան­կում էր ապ­րում: 1819թ. անգ­լիա­ցի­նե­րը Սին­գա­պու­րում նոր նա­վա­հան­գիստ են հիմ­նում: Առևտրի հա­մար նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ տես­նե­լով` ո­րոշ հա­յեր սկ­սում են այն­տեղ տե­ղա­փոխ­վել: Նրանց մեջ էր Սար­գիս Ար­րա­թուն Սար­գի­սը և Ա­րիս­տա­կես Սար­գի­սը (նրանք բա­րե­կամ­ներ չէին): Մար­գար Կա­րա­պե­տը Պի­նանգ է տե­ղա­փոխ­վել 1822թ., ինչ­պես և Հով­սեփ Մի­նա­սը` ամ­բողջ ըն­տա­նի­քի հետ մեկ­տեղ: Հով­սե­փի մահ­վա­նից հե­տո նրա հա­րա­զատ­նե­րը վե­րա­դառ­նում են Մա­լա­քա, որ­տե­ղից 1829թ. տե­ղա­փոխ­վում են Սին­գա­պուր:
1886թ. փաս­տա­բան Ջո (Օ­վա­կիմ կամ Հո­վա­կիմ) Պ. Հո­վա­կի­մը (Հո­վա­կի­մյան) Մա­լա­քա­յում իր գրա­սե­նյա­կի մաս­նա­ճյու­ղը բա­ցեց: Ըն­կե­րու­թյու­նը, ո­րը ղե­կա­վա­րում էին անգ­լիա­ցի փաս­տա­բան­ներ, կրում էր ՙՀո­վա­կիմ, Գրում և Է­վե­րարդ՚ ա­նու­նը: Ջո Կա­րա­պե­տի կրտ­սեր եղ­բայրն ըն­կե­րու­թյան ա­վագ քար­տու­ղարն էր: Նա ա­մուս­նա­ցած էր Է­լի­զա Ռո­դի­կի հետ, ով նրա հա­մար ծնեց Կոն­րա­դին, Մա­րիա­յին, Հով­սե­փին և Է­լի­զա­յին: 1900թ. ծնն­դա­բե­րու­թյան ժա­մա­նա­կից Է­լի­զա­յի մահ­վա­նից հե­տո Կա­րա­պե­տը ե­րե­խա­նե­րի հետ միա­սին Սին­գա­պուր է վե­րա­դար­ձել, որ­տեղ սկ­սեց միջ­նոր­դա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցել: Նա նո­րից ա­մուս­նա­նում է 1903թ., բայց մեկ տա­րի անց ինք­նաս­պան է լի­նում ֆի­նան­սա­կան խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով:
1889թ. Ջոն Հո­վա­կիմն սկ­սում է փաս­տա­բա­նա­կան գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վել Բրի­տա­նիա­յի ա­սիա­կան տա­րածք­նե­րում: 1890թ. Մա­լա­քա է տե­ղա­փոխ­վում` գրա­սե­նյա­կում ստանձ­նե­լով Ռո­բերտ Գրու­մի պաշ­տո­նը նրա մեկ­նե­լուց հե­տո: Ըն­կե­րու­թյունն սկ­սում է ՙՀո­վա­կիմ և Է­վե­րարդ՚ կոչ­վել, բայց երբ 1891թ. մա­հա­նում է Ջեյմս Է­վե­րար­դը, ըն­կե­րու­թյու­նը վե­րան­վան­վում է ՙՀո­վա­կիմ եղ­բայր­ներ՚: Հա­ջորդ տաս­նա­մյա­կի ըն­թաց­քում այն տա­րա­ծաշր­ջա­նի ա­ռա­ջա­տար ի­րա­վա­բա­նա­կան գրա­սե­նյակն էր, ո­րի կենտ­րո­նա­կա­յա­նը Սին­գա­պու­րում էր:
Ինչ­պես և եղ­բայր­նե­րը, Ջոնն ա­մուս­նա­ցել է հայ­կա­կան ծա­գում չու­նե­ցող աղջ­կա հետ, Ֆրեն­սիս Փաուն­դել­լի հետ ծա­նո­թա­ցել է Լոն­դո­նում: Նրանց երկ­րորդ որ­դին ծն­վել է 1890թ. Մա­լա­քա­յում, նա նույն­պես հայտ­նի փաս­տա­բան է դառ­նում: 1896թ. Ջո­նը կնոջ ու ե­րեք ե­րե­խա­նե­րի հետ միա­սին հաս­տատ­վում է Կուա­լա-Լում­պու­րում, որ­տեղ բա­ցում է ՙՀո­վա­կիմ եղ­բայր­ներ՚ ըն­կե­րու­թյան ևս մեկ մաս­նա­ճյու­ղը:
Ջո­յի և Ջո­նի կրտ­սեր եղ­բայր Սե­թը 1893թ. ղե­կա­վա­րում էր Մա­լա­քա­յի գրա­սե­նյա­կը: Նա նույն­պես անգ­լու­հու հետ է ա­մուս­նա­ցել, Էլ­լեն Յանգ ա­նու­նով մի աղջ­կա հետ, բայց նրանք ե­րե­խա­ներ չեն ու­նե­ցել: 1904թ. ըն­կե­րու­թյունն ան­կում է ապ­րում. մե­կը մյու­սի հետևից կյան­քից հե­ռա­նում են եղ­բայր­նե­րը` 45-ա­մյա Ջոն (1902), 46-ա­մյա Ջո­նը և 38-ա­մյա Սե­թը (1904): Այդ տա­րի­նե­րին Մա­լա­քա­յում ապ­րում էր մի ու­րիշ հայ­կա­կան ըն­տա­նիք` Ֆի­լիպ Ա­վե­տի գեր­դաս­տա­նը:
1891թ. մար­դա­հա­մարն ար­ձա­նագ­րել էր, որ Մա­լա­քա­յում ապ­րում էր 4 հայ, 1901թ. մար­դա­հա­մա­րի հա­մա­ձայն` 6: Հաշ­վի առ­նե­լով, որ քա­ղա­քի բնակ­չու­թյունն այդ տա­րի­նե­րին ար­դեն կազ­մում էր հա­մա­պա­տաս­խա­նա­բար 91.000 և 95.000 մարդ, փոքր-ինչ զար­մա­նա­լի է, որ նրանց ընդ­հան­րա­պես որ­պես ա­ռան­ձին կա­տե­գո­րիա են նե­րա­ռել: Հա­վա­նա­բար, այդ տա­րի­նե­րին Մա­լա­քա­յում 50-ից քիչ հայ էր ապ­րում, իսկ այ­սօր նրանց ներ­կա­յու­թյան մա­սին հի­շեց­նում են միայն հինգ տա­պա­նա­քա­րե­րը:

www.armmuseum.ru