comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Բուրիաթիայում ուղևորատար ինքնաթիռ է վթարվել, օդաչուները զոհվել են, կան տուժածներ
[ARM]     [RUS]     [ENG]

Բուրիաթիայում ուղևորատար ինքնաթիռ է վթարվել, օդաչուները զոհվել են, կան տուժածներ

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Բուրիաթիայի Հանրապետության Նիժնեանգարսկ քաղաքատիպ բնակավայրի օդանավակայանում «Անգարա» ավիաընկերության Ան-24 օդանավը վթարային վայրէջք է կատարել, գրում է РИА Новости-ն՝ Բուրիաթիայի Հանրապետության ղեկավար Ալեքսեյ Ֆիշևին հղումով: 

Միջադեպի հետևանքով 2 օդաչուները զոհվել են: Փրկարարների տվյալներով՝ ևս 19 մարդ հոսպիտալացվել է, իսկ ընդհանուր առմամբ ինքնաթիռում 43 ուղևոր է եղել, այդ թվում՝ մեկ երեխա: Բուրիաթիայի Հանրապետության ղեկավարը խոստացել է բոլոր տուժածներին համապատասխան աջակցություն ցուցաբերել: 

Հայտնի է, որ օդ բարձրանալուց հետո ինքնաթիռի շարժիչներից մեկը չի աշխատել: Անձնակազմն օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել: Նախնական տվյալներով՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը 100 մետր դուրս է եկել թռիչքուղուց և բախվել շինություններից մեկին, որից հետո հրդեհ է բռնկվել:

ՌԴ քննչական կոմիտեի Արևելյան Սիբիրի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել թռիչքի անվտանգության կանոնները խախտելու վերաբերյալ, որը մարդկանց մահվան է հանգեցրել: