comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Է­ԴՈՒԱՐԴ ՔԵՈՆ­ՋՅԱՆ՝ ՄԻԿ­ՐՈԷ­ԼԵԿՏ­ՐՈ­ՆԻ­ԿԱ­ՅԻ ՀԱՅ­ՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

Է­ԴՈՒԱՐԴ ՔԵՈՆ­ՋՅԱՆ՝ ՄԻԿ­ՐՈԷ­ԼԵԿՏ­ՐՈ­ՆԻ­ԿԱ­ՅԻ ՀԱՅ­ՐԸ

Նա Ա­մե­րի­կա­յում հայ­տն­վեց ա­ռանց մի գրո­շի և, չտի­րա­պե­տե­լով անգ­լե­րե­նին, դար­ձավ երկ­րի ա­կա­նա­վոր գիտ­նա­կան­նե­րից ու գյու­տա­րար­նե­րից մե­կը՚,- նրա մա­սին ա­սել է ԱՄՆ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու (1992թ.) Հեն­րի Ռոս Պե­րոն։

 Մեր այ­սօր­վա հրա­պա­րակ­ման հե­րո­սը հայ­կա­կան ծագ­մամբ ա­մե­րի­կա­ցի գիտ­նա­կան-է­լեկտ­րա­տեխ­նիկ ու գյու­տա­րար Է­դուարդ Քեոն­ջյանն է, ով հա­մար­վում է ներ­կա­յիս դյու­րա­կիր է­լեկտ­րո­նի­կա­յի հիմ­քե­րը դրած ա­ռա­ջին մար­դը։ Նա ստեղ­ծել է արևա­յին մարտ­կո­ցից սն­վող դյու­րա­կիր ռա­դիո­հա­ղոր­դիչ և մշա­կել ին­տեգ­րա­լա­յին սխե­մա­յի նա­խա­տի­պը, ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն ու­նե­ցել լուս­նի վրա մարդ ի­ջեց­նե­լու աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նող ՙԱ­պո­լոն-11՚ նա­խագ­ծին ու 100-ից ա­վե­լի հոդ­ված­ներ հե­ղի­նա­կել՝ ստա­նա­լով ԱՄՆ-ի և այլ եր­կր­նե­րի 27 ար­տո­նագ­րեր տրան­զիս­տո­րա­յին սխե­մա­նե­րի և միկ­րոէ­լեկտ­րո­նի­կա­յի բնա­գա­վա­ռում։

Է­դուարդ Քեոն­ջյա­նը ծն­վել է 1909թ. Թիֆ­լի­սում։ Հայ­կա­կան դպ­րոց է հա­ճա­խել, հե­տաքր­քր­վում էր տեխ­նի­կա­յով, հա­ճախ էր հյու­րըն­կալ­վում սի­րե­լի մո­րեղ­բայր Հա­մա­զասպ Համ­բար­ձու­մյա­նին (Վիկ­տոր Համ­բար­ձու­մյա­նի հայ­րը), օգտ­վում նրա հա­րուստ գրա­դա­րա­նից։ 1924թ. Քեոն­ջյա­նը պատ­րաս­տեց քա­ղա­քում ա­ռա­ջին ա­լի­քա­փոխ ըն­դու­նի­չը։ Դպ­րոցն ա­վար­տե­լով՝ Քեոն­ջյանն ըն­դուն­վեց Վրաս­տա­նի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տը, իսկ մեկ տա­րի անց՝ 1928թ., տե­ղա­փոխ­վեց Լե­նինգ­րա­դի է­լեկտ­րա­տեխ­նի­կա­կան ինս­տի­տուտ։ Ու­սումն ա­վար­տե­լուց հե­տո Քեոն­ջյա­նը լար­ված աշ­խա­տում է, թեկ­նա­ծուա­կան ա­տե­նա­խո­սու­թյուն պաշտ­պա­նում ու ռա­դիոըն­դու­նիչ­նե­րի ավ­տո­մատ կա­ռա­վար­ման մա­սին գիրք հրա­պա­րա­կում` այդ բնա­գա­վա­ռին նվիր­ված ա­ռա­ջին գիր­քը, ո­րը նրան ճա­նա­չում բե­րեց։
1936թ. Է­դուարդ Քեոն­ջյանն ա­մուս­նա­ցավ Վեր­ժի­նե Մե­գե­րյա­նի հետ։ Նրանք ստա­լի­նյան բռ­նաճն­շում­նե­րի են­թարկ­վե­ցին (14 ամս­վա տնա­յին կա­լանք)։ 1941թ. հու­նի­սին Քեոն­ջյա­նը կնոջն ու որ­դի Կա­րե­նին ու­ղար­կեց Ա­նա­պա և պետք էր ա­վե­լի ուշ նրանց միա­նար, բայց սկս­վեց պա­տե­րազ­մը։
Է­դուարդ Քեոն­ջյա­նը 9 ա­միս շր­ջա­փակ­ված է մնա­ցել Լե­նինգ­րա­դում ու մահ­վա­նից հրաշ­քով փրկ­վել: Հյուծ­ված լի­նե­լով` նա ա­ղի­քա­յին սուր վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն է տա­նում և, մե­ռած հա­մար­վե­լով, թաղ­վում ձյան մեջ։ Նրա բա­րի ըն­կեր Կլա­րա Հոլ­մք­վիս­տը, Լե­նինգ­րա­դի է­լեկտ­րա­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տի իր պաշ­տո­նա­կից­նե­րից ի­մա­նա­լով Քեոն­ջյա­նի մահ­վան մա­սին, շտա­պում է թաղ­ման վայր և տես­նում ձյան մի­ջից դուրս ցց­ված ձեռք՝ շարժ­վող մատ­նե­րով։ Այդ­պես Է­դուարդ Քեոն­ջյա­նը երկ­րորդ ան­գամ ծնունդ ա­ռավ։
Մին­վո­դի տար­հան­վե­լուց հե­տո Քեոն­ջյա­նը գտ­նում է ըն­տա­նի­քին։ Ա­վե­լի ուշ գեր­մա­նա­ցի­նե­րը նա­հան­ջի ճա­նա­պար­հին նրանց Գեր­մա­նիա­յի Կոբ­լենց քա­ղա­քում գտն­վող աշ­խա­տան­քա­յին ճամ­բար տա­րան։ Եվ այս­տեղ երկ­րորդ ան­գամ նրան վի­ճակ­վեց նոր կյանք սկ­սել։ Ճամ­բա­րում վա­ռե­լու հա­մար բեր­ված բազ­մա­թիվ գր­քե­րի թվում նաև Քեոն­ջյա­նի աշ­խա­տանք­նե­րը կա­յին։ Պարզ­վեց, որ ճամ­բա­րի պա­րե­տը գրա­գետ մարդ է և թույլ չտ­վեց նման մաս­նա­գե­տին վատ վե­րա­բեր­վել, թե­պետ և տե­ղե­կաց­րեց, որ կգն­դա­կա­հա­րի նրա ըն­տա­նի­քին, ե­թե Կար­միր բա­նա­կը շր­ջա­փակ­ման մեջ վերց­նի ճամ­բա­րը։ Քեոն­ջյան ըն­տա­նի­քը փա­խուս­տի է դի­մում, չի հա­ջող­վում նրանց բռ­նել, և նրանք գնաց­քով հաս­նում են այն գո­տուն, որն ա­մե­րի­կա­ցի­ներն էին հս­կում։ Հաս­կա­նա­լով՝ ինչ է ի­րեն սպա­սում, ե­թե նա ԽՍՀՄ վե­րա­դառ­նա, Քեոն­ջյանն ԱՄՆ-ին է դի­մում մուտ­քի ար­տո­նա­գիր ստա­նա­լու հա­մար։ Եվ ա­հա 1947թ. նրան հա­ջող­վում է մուտ­քի ար­տո­նա­գիր ստա­նալ և որ­դու ու կնոջ հետ միա­սին ԱՄՆ գաղ­թել, թեև նրան զգու­շաց­նում են, որ ա­ռանց լեզ­վի ի­մա­ցու­թյան և հա­րա­զատ­նե­րի լիա­կա­տար բա­ցա­կա­յու­թյան Ա­մե­րի­կա­յում ըն­տա­նի­քի հա­մար հեշտ չի լի­նի։ Նրանց հա­մար մի հյու­րա­նո­ցում եր­կու ամ­սով սե­նյակ են վար­ձում և ըն­դա­մե­նը 50 դո­լար տրա­մադ­րում։
Սկզ­բում Քեոն­ջյան ըն­տա­նիքն իս­կա­պես նեղ դրու­թյան մեջ էր։ Չտի­րա­պե­տե­լով անգ­լե­րե­նին և գրե­թե ապ­րուս­տի մի­ջոց չու­նե­նա­լով, Է­դուարդն ավ­տոլ­վաց­ման կե­տում օգ­նա­կան աշ­խա­տեց, ա­վե­լի ուշ Westinghouse ըն­կե­րու­թյու­նում աշ­խա­տան­քի ան­ցավ որ­պես գծագ­րող։
Երբ Քեոն­ջյա­նը լե­զուն մի փոքր սո­վո­րեց ու սկ­սեց ա­վե­լի լավ անգ­լե­րեն խո­սել՝ նրան ա­ռա­ջար­կում են Ա­րի­զո­նա­յի հա­մալ­սա­րա­նում որ­պես գի­տաշ­խա­տող աշ­խա­տել։ Այն­տեղ նա ժա­մա­նա­կի հետ պրո­ֆե­սո­րի կո­չում է ստա­նում և ու­րիշ ճար­տա­րա­գետ-հե­տա­զո­տող­նե­րի հետ միա­սին սկ­սում ա­ռա­ջին տրան­զի­տա­յին վա­հա­նակ­նե­րի նա­խագծ­ման աշ­խա­տանք­նե­րով զբաղ­վել։ Այն­տեղ աշ­խա­տե­լուց մեկ տա­րի անց նա ՙՏրան­զիս­տո­րա­յին շղ­թա­նե­րի սկզ­բունք­նե­րը՚ վեր­նագ­րով գիրք է հրա­պա­րա­կում։ Աշ­խա­տան­քը հա­ջո­ղու­թյամբ ներ­կա­յաց­նե­լուց հե­տո Քեոն­ջյա­նին աշ­խա­տան­քի են ըն­դու­նում General Electric ըն­կե­րու­թյու­նում։ Այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը շր­ջա­դար­ձա­յին ե­ղավ նրա մաս­նա­գի­տա­կան կյան­քում։ 1954թ. Քեոն­ջյանն ստեղ­ծում է ա­ռա­ջին դյու­րա­կիր հա­ղոր­դի­չը ծխա­խո­տի տու­փի չա­փի, ո­րը սն­վում է արևա­յին մարտ­կո­ցից։ Այ­սօր այդ սար­քը Սմիթ­սո­նի ինս­տի­տու­տի թան­գա­րա­նի ցու­ցան­մուշ­նե­րի շար­քում է ներ­կա­յաց­ված` որ­պես տեխ­նի­կա­յի բնա­գա­վա­ռում ԱՄՆ-ի ա­մե­նա­կարևոր ձեռք­բե­րում­նե­րից մե­կը։ Աշ­խա­տան­քի ա­ռա­ջին չորս տա­րի­նե­րի ար­դյուն­քը ե­ղան եր­կու տաս­նյակ հե­ղի­նա­կա­յին և հա­մա­հե­ղի­նա­կա­յին գյու­տե­րի ար­տո­նագ­րե­րը։
ՙԱ­մե­րի­կա­յում Քեոն­ջյա­նին հա­մա­րում էին տրան­զիս­տոր­նե­րի ստեղ­ծող­նե­րից ու նա­խա­հայ­րե­րից մե­կը։ Նա նա­խագ­ծել է ին­տեգ­րա­լա­յին սխե­մա­յի նա­խա­տի­պը, ինչն իս­կա­կան ճեղ­քում էր գի­տու­թյան և տեխ­նի­կա­յի բնա­գա­վա­ռում՚,- ա­սել է Ուի­լյամ Շոկ­լին։
1965թ. նրան շնորհ­վեց IEEE (ԱՄՆ է­լեկտ­րա­տեխ­նի­կա­յի և է­լեկտ­րո­նի­կա­յի գծով ճար­տա­րա­գետ­նե­րի ինս­տի­տուտ) հե­ղի­նա­կա­վոր մր­ցա­նա­կը, իսկ մեկ տա­րի անց Քեոն­ջյա­նը նա­խա­գա­հեց Մյուն­խե­նում անց­կաց­վող միկ­րոէ­լեկտ­րո­նի­կա­յին նվիր­ված գի­տա­ժո­ղո­վը։ Այդ­կերպ նրա մաս­նա­գի­տա­կան ձեռք­բե­րում­նե­րը նրան հռ­չակ բե­րե­ցին։ Է­դուարդ Քեոն­ջյա­նը նաև ղե­կա­վա­րել է ՙԱ­պո­լոն-11՚ նա­խագ­ծի հա­մար մշակ­ված է­լեկտ­րո­նա­յին դե­տալ­նե­րի աշ­խա­տան­քում ա­ռա­ջա­ցող խա­փա­նում­նե­րի պատ­ճառ­նե­րի վեր­լու­ծու­թյամբ զբաղ­վող լա­բո­րա­տո­րիան և Նիլ Արմ­սթ­րոն­գի հետ միա­սին աշ­խա­տել այդ նա­խագ­ծի վրա։ Այդ նա­խա­գի­ծը մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ մարդ ի­ջեց­րեց լուս­նի վրա (1969թ.)։
Նա եր­բեք Հա­յաս­տա­նում չէր ե­ղել, բայց բա­վա­կան լավ հա­յե­րեն գի­տեր։ Նյու Յոր­քի Սուրբ Սար­գիս ե­կե­ղե­ցում Քեոն­ջյա­նը Կլա­րա Հոլ­մք­վիս­տի պատ­վին հու­շար­ձան կանգ­նեց­րեց, իր լավ ըն­կե­րոջ, ով մի ան­գամ նրա կյանքն էր փր­կել ու երկ­րորդ հնա­րա­վո­րու­թյուն պարգևել։
Իր 90-ա­մյա­կը նա տո­նեց 1990թ. օ­գոս­տո­սին՝ այդ օ­րը մեկ­նար­կեց ԱՄՆ այդ ժա­մա­նակ­վա նա­խա­գահ Բիլ Քլին­թո­նի շնոր­հա­վո­րա­կան զան­գով։
Իսկ սեպ­տեմ­բե­րին գիտ­նա­կա­նը վախ­ճան­վեց։ Այդ լե­գեն­դար մար­դու հու­ղար­կա­վո­րու­թյան ժա­մա­նակ դա­գա­ղի մոտ եր­կու դրոշ էր փող­փո­ղում՝ ԱՄՆ-ի և Հա­յաս­տա­նի։
www.golosarmenii.am