comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳՅՈՒՂ, ՈՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂ, ՈՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԻ

Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

ք. Հադ­րութ

 Ակ­նաղ­բյու­րը Հադ­րու­թի շր­ջա­նի կա­յուն զար­գա­ցող բնա­կա­վայ­րե­րից է։ Ակ­նաղ­բյուր­ցին միշտ էլ աչ­քի է ըն­կել իր հող ու ջրին ա­մուր թե­լե­րով կապ­վա­ծու­թյամբ։ Գյու­ղաբ­նակ­ներն ի­րենց նվիր­վա­ծու­թյու­նը հող հայ­րե­նիին դրսևո­րե­ցին ինչ­պես ար­ցա­խյան գո­յա­մար­տի տա­րի­նե­րին, այն­պես էլ Ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մում և գյու­ղի խա­ղաղ ու ստեղ­ծա­րար գոր­ծըն­թաց­նե­րում։ Շր­ջա­պատ­ված լի­նե­լով ա­զե­րա­կան գյու­ղե­րով` Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ա­ռա­ջին իսկ օ­րե­րից գյու­ղում կազ­մա­վոր­վե­ցին կա­մա­վո­րա­կան ջո­կատ­ներ, ո­րոնք հե­տա­գա­յում միա­վոր­վե­ցին նոր կազ­մա­վոր­վող ՊԲ շար­քե­րին։

Գյու­ղը մշ­տա­պես գտն­վում էր հրե­տա­կո­ծու­թյան տակ։ Այդ տա­րի­նե­րին գյու­ղից զոհ­վել է 33 խա­ղաղ բնա­կիչ, այդ թվում և ե­րե­խա­ներ։ Ար­ցա­խյան գո­յա­մար­տում Ակ­նաղ­բյու­րից զոհ­վել է 8 ա­զա­տա­մար­տիկ։ Նրանց հի­շա­տա­կին գյու­ղի կենտ­րո­նա­կան մա­սում կա­ռուց­վել է հու­շա­կո­թող։ Կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րից մե­կը ղե­կա­վա­րում էր Ար­թուր Բա­բա­ջա­նյա­նը, ով Ա­ռա­ջին պաշտ­պա­նա­կան գն­դի կազ­մա­վոր­ման օ­րից մեծ ներդ­րում է ու­նե­ցել բա­նա­կա­շի­նու­թյան գոր­ծում։ 1998 թվա­կա­նին ա­ռա­ջին տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րում ըն­տր­վել է հա­մայն­քի ղե­կա­վար և ար­դեն 20 տա­րուց ա­վել է, ինչ ղե­կա­վա­րում է հա­մայն­քը։
Մինչև 2001 թվա­կա­նը հա­մայն­քի կազ­մում ընդգրկված էր նաև Հար­թա­շեն գյու­ղը։ 20 եր­կար ու ձիգ տա­րի­նե­րին հա­մայն­քը զար­գա­ցում է ապ­րել։ Ակ­նաղ­բյու­րում ընդգրկված է 75 մաս­նա­վոր տն­տե­սու­թյուն` 351 բնակ­չով։ Գոր­ծում է միջ­նա­կարգ դպ­րոց, որ­տեղ սո­վո­րում են 56 ա­շա­կերտ­ներ, նրանց ու­սուց­մամբ զբաղ­ված է 21 ու­սու­ցիչ։ Գյու­ղի բուժ­կե­տը ա­պա­հո­վում է բնակ­չու­թյան ա­ռաջ­նա­հերթ բուժս­պա­սար­կու­մը։ Նոր կա­ռուց­ված հա­մայն­քա­յին կենտ­րո­նում տե­ղա­կայ­ված են հա­մայն­քի աշ­խա­տա­կազ­մը, բուժ­կե­տը, գրա­դա­րա­նը, հա­մա­կարգ­չա­յին սե­նյա­կը, հան­դի­սու­թյուն­նե­րի տու­նը։ Բնակ­չու­թյու­նը հիմ­նա­կա­նում զբաղ­ված է հո­ղա­գոր­ծու­թյամբ և ա­նաս­նա­պա­հու­թյամբ։ Գյու­ղատն­տե­սու­թյան մեջ ներգ­րավ­ված է բնակ­չու­թյան զգա­լի մա­սը։ 2019 թվա­կա­նի բեր­քի տակ կա­տար­վել է 140 հա հա­ցա­հա­տի­կա­յին­նե­րի ցանքս։ Հունձն այս օ­րե­րին ակ­տիվ փու­լում է: Բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սե­րի ար­տադ­րու­թյան նպա­տա­կով գյու­ղի բնակ­չու­թյա­նը հատ­կաց­վել է 3 հա վա­րե­լա­հող, փոր­վել է ար­տե­զյան ջր­հոր, որն օգ­տա­գործ­վում է այդ տա­րած­քի ո­ռոգ­ման հա­մար։ Պե­տու­թյան կող­մից սուբ­սի­դա­վոր­վում է ծախս­ված է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի դի­մաց։ Հա­մայն­քում աշ­խա­տանք­ներ են տար­վել նաև ա­նաս­նա­պա­հու­թյան զար­գաց­ման և ա­նաս­նա­պա­հա­կան մթերք­նե­րի ար­տադ­րու­թյան ա­վե­լաց­ման ուղ­ղու­թյամբ։ Այս­տեղ լուծ­վել են մի շարք սո­ցիա­լա­կան հար­ցեր։ Բնակ­չու­թյան ջրա­մա­տա­կա­րար­ման բա­րե­լավ­ման նպա­տա­կով մեծ դեր ու­նե­ցավ ար­տե­զյան ջր­հո­րը, կա­ռուց­վել է գյու­ղի ներ­քին ջրա­տար ցան­ցը, ջրամ­բա­րը, տե­ղադր­վել են ջրա­չա­փիչ­ներ, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տվել ա­պա­հո­վե­լու շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րա­րում։ Ջրա­մա­տա­կա­րար­ման ամ­բողջ հա­մա­կարգն սպա­սար­կում է ՙԴի­զակ­շին՚ ՓԲԸ-ն։ Գյու­ղում կա­ռուց­ված է հա­մայն­քա­յին կենտ­րո­նը բազ­մապ­րո­ֆիլ շենք է։ Զգա­լի աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել փո­ղոց­նե­րի բա­րե­կարգ­ման ուղ­ղու­թյամբ։ Սա­լա­հա­տակ­վել է ա­վե­լի քան 5000 քառ. մետր փո­ղոց, կա­ռուց­վել են հե­նա­պա­տեր։ Կա­ռա­վա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ գյու­ղի տաս­նյակ բնա­կիչ­ներ օգտ­վել են հատ­կաց­ված շի­նա­նյու­թե­րից, ին­չի շնոր­հիվ ի­րա­կա­նաց­վել է մի շարք բնա­կե­լի տնե­րի տա­նիք­նե­րի վե­րա­նո­րո­գում: Ակ­նաղ­բյուր­ցի­նե­րը լիա­հույս են, որ տե­սա­նե­լի ա­պա­գա­յում լու­ծում կս­տա­նան նաև ձգձգ­վող խն­դիր­նե­րը։