comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ա­ՌՈՂ­ՋԱ­ՊԱ­ՀԱ­ԿԱՆ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐՈՎ ՄՏԱ­ՀՈԳ
[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՌՈՂ­ՋԱ­ՊԱ­ՀԱ­ԿԱՆ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐՈՎ ՄՏԱ­ՀՈԳ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

ք. Բեր­ձոր

 Օ­րերս հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պլա­նա­յին ծրագ­րի հա­մա­ձայն՝ նա­խա­րա­րի խոր­հր­դա­տու­ներ, տար­բեր մաս­նա­գետ-բժիշկ­ներ (ընդ­հա­նուր` 10 հո­գի) այ­ցե­լե­ցին Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Մո­շա­թաղ գյուղ, որ­տեղ կա­յա­ցավ բաց դռ­նե­րի օր։

Տա­րած­քի 10-ից ա­վե­լի բնա­կա­վայ­րե­րից մոտ 300 այ­ցե­լու հե­տա­զոտ­վեց բարձ­րա­կարգ բժիշկ­նե­րի կող­մից։ Քա­շա­թա­ղի ՙԱր­ցախ Բու­նիա­թյա­նի ան­վան շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում՚ ՊՈԱԿ-ի գոր­ծա­դիր տնօ­րեն Կա­րեն Գրի­գո­րյա­նը տե­ղե­կաց­րեց. ծրա­գիրն ի­րա­կա­նու­թյուն է դար­ձել ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի ա­ռա­ջար­կով, որ բժշ­կա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բեր­վի այն բնա­կիչ­նե­րին, ո­րոնց բնա­կա­վայ­րե­րում հի­վան­դա­նոց­ներ չկան։ Նշ­վեց, որ հիմ­նա­կա­նում այն մաս­նա­գետ-բժիշկ­ներն են ե­կել , ո­րոնց կա­րի­քը կա նաև շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րու­մում՝ ակ­նա­բույժ, քիթ-կո­կոր­դի բժիշկ, գի­նե­կո­լոգ և այլն։ Խմ­բի հա­մա­կար­գող, ու­ռուց­քա­բան Ար­մեն Հայ­րի­յա­նը նույն­պես կարևո­րեց ծրա­գիրն այն ա­ռու­մով, որ նման սպա­սար­կու­մը դյու­րին է դարձ­նում ա­ռող­ջա­կան խն­դիր­ներ ու­նե­ցող բնակ­չու­թյան բուժ­զն­նու­մը, հե­տա­զո­տու­մը։
Օր­վա ըն­թաց­քում նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Ար­մեն Ա­ռա­քե­լյա­նի, հա­մա­կար­գի խոր­հր­դա­տու­նե­րի, շր­ջան­նե­րի և մայ­րա­քա­ղա­քի բու­ժա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի գոր­ծա­դիր տնօ­րեն­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ Մո­շա­թաղ այ­ցե­լեց նաև ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը՝ հետևե­լու բաց դռ­նե­րի օր­վան: Նա ըն­թաց­քում զրու­ցեց բուժ­զն­նում և հե­տա­զո­տում անց­նող բնա­կիչ­նե­րի հետ։ Ա­ռա­վել շատ այ­ցե­լու­ներ ըն­դու­նեց ակ­նա­բույ­ժը, մոտ 100 օպ­տի­կա­կան ակ­նոց անվ­ճար հատ­կաց­վեց այ­ցե­լու­նե­րին: Ման­կա­բույժ Կա­րի­նե Թար­խա­նյա­նը 40-ից ա­վե­լի ե­րե­խա­նե­րի զն­նեց, այ­ցե­լեց նաև Մո­շա­թա­ղի ման­կա­պար­տեզ, ծա­նո­թա­ցավ պայ­ման­նե­րին, հե­տա­զո­տեց բո­լոր ե­րե­խա­նե­րին։ Մինչ Քա­շա­թա­ղի շր­ջան գա­լը՝ բժիշկ­ներն այ­ցե­լել էն Մար­տու­նու շր­ջա­նի Բեր­դա­շեն, Հադ­րու­թի շր­ջա­նի Տող և Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Հա­թերք գյու­ղեր։ Այ­ցե­լու­նե­րին, բա­ցի օպ­տի­կա­կան ակ­նոց­նե­րից, անվ­ճար հատ­կաց­վե­ցին բժշ­կա­կան այլ պա­րա­գա­ներ։ Այն հար­ցին՝ ե՞րբ կշա­հա­գործ­վի Քա­շա­թա­ղի շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման նոր շեն­քը, Ա. Բաղ­րյանն ա­սաց՝ շի­նա­րա­րու­թյա­նը զու­գա­հեռ աշ­խա­տանք­ներ են տար­վում անհ­րա­ժեշտ բուժ­սար­քա­վո­րում­ներ և գույք ձեռք բե­րե­լու հա­մար։ Նա­խա­տե­սած է 2019-ի սեպ­տեմ­բեր-հոկ­տեմ­բեր ա­միս­նե­րին շա­հա­գոր­ծել նոր շեն­քը։ Այս մա­սին հա­ղոր­դել էր նաև ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նը։
Մո­շա­թա­ղի դպ­րո­ցի ու­սուց­չա­նո­ցում նա­խա­րարն անց­կաց­րեց ար­տագ­նա խոր­հր­դակ­ցու­թյուն, ո­րին ներ­կա էին Ստե­փա­նա­կեր­տի հան­րա­պե­տա­կան հի­վան­դա­նո­ցի, ծնն­դա­տան, ՙԱրևիկ՚ բուժ­միա­վոր­ման գոր­ծա­դիր տնօ­րեն­ներ Կա­րեն Բա­զյա­նը, Վարդ­գես Օ­սի­պո­վը, Մհեր Մու­սա­յե­լյա­նը, նա­խա­րա­րու­թյան խոր­հր­դա­տու­ներ, շր­ջան­նե­րի բուժ­միա­վո­րում­նե­րի գոր­ծա­դիր տնօ­րեն­ներ։ Քն­նարկ­վե­ցին եր­կու հար­ցեր։ Ա­ռա­ջի­նը նվիր­վեց էր Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի անց­կաց­մա­նը։ Նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րեց, որ այդ օ­րե­րին 10000-ից ա­վե­լի հյու­րեր են գա­լու մեր հայ­րե­նիք, ուս­տի ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը պետք է աշ­խա­տի ար­տա­կարգ ռե­ժի­մով։ 2-րդ հար­ցը նվիր­ված էր ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կին անց­նե­լու խն­դիր­նե­րին։ Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Ար­ցախ Բու­նիա­թյա­նի ան­վան բուժ­միա­վոր­ման 2018-2019թթ. կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րին անդ­րա­դար­ձավ գոր­ծա­դիր տնօ­րեն Կա­րեն Գրի­գո­րյա­նը։ Քն­նարկ­վե­ցին այլ հար­ցեր ևս։ Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը նա­խա­րա­րի հետ նաև այ­ցե­լե­ցին Մո­շա­թա­ղի հարևան Ծի­ծեռ­նա­վանք գյու­ղի պատ­մա­կան վա­նա­կան հա­մա­լիր Ծի­ծեռ­նա­վան­քի Սուրբ Գևորգ ե­կե­ղե­ցի, ծան­թա­ցան սր­բա­տան և գյու­ղի պատ­մու­թյա­նը: