comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՂՋԻԻ ԱՎԱԶԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՂՋԻԻ ԱՎԱԶԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

 ք. Բեր­ձոր

Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյա­նը Կով­սա­կա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի դահ­լի­ճում հան­դի­պում ու­նե­ցավ Ող­ջիի ա­վա­զա­նի բնա­կա­վայ­րե­րի հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։ Նման ձևա­չա­փով հան­դի­պում ար­դեն կա­յա­նում է 3 ան­գամ, ո­րից 2-ը՝ Բեր­ձո­րում։ Ող­ջու­նե­լով ներ­կա­նե­րին` Ստ. Սարգ­սյա­նը կարևո­րեց նման մի­ջո­ցա­ռում­նե­րը՝ նշե­լով, որ պետք է տե­ղի ու­նե­նա ան­մի­ջա­կան զրույց, և ներ­կա­նե­րը կա­րող են բարձ­րաց­նել ա­մե­նա­տար­բեր բնույ­թի հար­ցեր։

Սկզ­բում անդ­րա­դարձ ե­ղավ Կով­սա­կան-Կա­պան ճա­նա­պար­հա­հատ­վա­ծի հիմ­նա­նո­րոգ­ման խնդ­րին: Նշ­վեց, որ տե­սա­նե­լի ա­պա­գա­յում կսկս­վի կարևոր այդ ճա­նա­պար­հի աս­ֆալ­տա­պա­տու­մը։ Այ­նու­հետև շր­ջա­նի ղե­կա­վա­րին ուղղ­վե­ցին տա­րաբ­նույթ հար­ցեր ու ա­ռա­ջար­կու­թյուն­ներ։ Ա­ռաջ­նա­յին հար­ցե­րից էր խմե­լու ջրի կար­գա­վո­րու­մը հատ­կա­պես Կով­սա­կան քա­ղա­քի ո­րոշ թա­ղա­մա­սե­րում։ Ստ. Սարգ­սյա­նը տե­ղե­կաց­րեց, որ ար­դեն սկս­վել է Կով­սա­կան-Վան ջրա­տա­րի շի­նա­րա­րու­թյու­նը, և կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում այն կհան­ձն­վի շա­հա­գործ­ման։ Բնա­կա­րա­նա­յին խն­դի­րը շր­ջա­նում դեռևս ա­ռաջ­նա­յին է։ Ե­րի­տա­սարդ­նե­րին հե­տաք­րք­րում էր հատ­կա­պես նո­րաս­տեղծ ըն­տա­նիք­նե­րին բնա­կա­րա­նով ա­պա­հո­վե­լը։ Հար­ցի լուծ­մա­նը միտ­ված ո­րոշ ծրագ­րեր են գոր­ծում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նուն, ա­սաց Ստ. Սարգ­սյա­նը։ Նա հատ­կա­պես կարևո­րեց հի­փո­թե­քա­յին վար­կե­րի հատ­կա­ցու­մը։ Բա­ցի այդ, շր­ջա­նի բո­լոր կա­րի­քա­վոր ըն­տա­նիք­նե­րին հատ­կաց­վում է շի­նա­նյութ՝ տա­նիք­նե­րը նո­րո­գե­լու հա­մար։ Կով­սա­կա­նում վեր­ջերս բնա­կե­լի տուն էր հր­դեհ­վել։ Ստ. Սարգ­սյա­նը տե­ղե­կաց­րեց. դի­մել է հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րին, մո­տա­կա ժա­մա­նակ­նե­րում կպարզ­վեն ա­ջակ­ցու­թյուն չափն ու ժամ­կետ­նե­րը։ Կով­սա­կա­նի ե­րի­տա­սարդ­նե­րը խնդ­րե­ցին օ­ժան­դա­կու­թյուն, որ քա­ղաքն ու­նե­նա ա­կումբ, կամ այլ տա­րածք, որ­տեղ կկազ­մա­կերպ­վեն հա­մերգ­ներ, այլ մի­ջո­ցա­ռում­ներ։ Ստ. Սարգ­սյա­նը ող­ջու­նեց ա­ռա­ջար­կը և տե­ղե­կաց­րեց, որ հար­ցի լուծ­ման հա­մար կդի­մի կա­ռա­վա­րու­թյա­նը։ Ե­ղավ ա­ռա­ջարկ՝ քա­ղա­քում բա­ցել հանդ­բո­լի խմ­բակ, հատ­կա­պես որ կա մար­զիչ և կան ցան­կա­ցող­ներ։ Ստ. Սարգ­սյա­նը հանձ­նա­րա­րա­կան տվեց շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նին` ու­սում­նա­սի­րել հար­ցը և ներ­կա­յաց­նել ա­ռա­ջարկ։ Տա­րած­քում առ­կա վա­րե­լա­հո­ղե­րի մեծ մա­սը վար­ձա­կա­լու­թյամբ տր­ված է տար­բեր վար­ձա­կալ­նե­րի։ Ե­րի­տա­սարդ­նե­րին մտա­հո­գում է այն, որ ի­րենք այժմ հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն հող վար­ձա­կա­լել՝ հա­ցա­հա­տիկ մշա­կե­լու նպա­տա­կով։ Տե­ղե­կաց­վեց՝ մո­տա­կա ժա­մա­նակ­նե­րում ո­րոշ վար­ձա­կալ­նե­րի հետ պայ­մա­նագ­րե­րի ժամ­կետն ա­վարտ­վե­լու է, և մր­ցույթ կհայ­տա­րար­վի վար­ձա­կա­լու­թյան հա­մար. ա­ռաջ­նու­թյուն կտր­վի տե­ղի բնա­կիչ­նե­րին։ Ե­րի­տա­սարդ­նե­րի կող­մից բարձ­րաց­վեց նաև աշ­խա­տան­քով ա­պա­հո­վե­լու խն­դի­րը։ Ստ. Սարգ­սյանն ա­ռա­ջար­կեց զբաղ­վել նաև ան­հատ ձեռ­նե­րե­ցու­թյամբ։ Բա­ցի դրա­նից, ե­րի­տա­սարդ­նե­րը ճիշտ կողմ­նո­րոշ­վեն մաս­նա­գի­տու­թյուն ընտ­րե­լիս. պետք է նկա­տի ու­նե­նան տե­ղա­կան պա­հանջ­նե­րը։ Կով­սա­կա­նում գոր­ծում է տա­րած­քա­յին հի­վան­դա­նոց, սա­կայն կա բժիշկ-մաս­նա­գետ­նե­րի խն­դիր: Վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը նշեց, որ իր կող­մից չընդ­հատ­վող ջան­քեր են գոր­ծադր­վում շր­ջա­նը հրա­վի­րյալ մաս­նա­գետ­նե­րով հա­մալ­րե­լու ուղ­ղու­թյամբ։ Ամ­փո­փե­լով հան­դի­պու­մը՝ շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը ներ­կա­նե­րին հա­վաս­տիաց­րեց. բո­լոր հար­ցե­րին հնա­րա­վո­րինս լու­ծում­ներ կտր­վեն ։ Կարևո­րեց Կով­սա­կան քա­ղա­քի դե­րը տա­րած­քի զար­գաց­ման հար­ցում։
Մինչ Կով­սա­կան հաս­նե­լը՝ ճա­նա­պար­հին՝ Վար­դա­բաց-Ե­րից­վանք հատ­վա­ծում, շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վարն ու ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հան­դի­պե­ցին Ե­րից­վանք գյու­ղա­կան հա­մայն­քի ղե­կա­վար Զար­զանդ Մի­քա­յե­լյա­նին և բնա­կիչ­նե­րի, ով­քեր փոր­ձում էին կար­գա­վո­րել Վար­դա­բաց-Ե­րից­վանք ո­ռոգ­ման ջրա­տար խո­ղո­վա­կա­շա­րի ո­րոշ հատ­վա­ծի աշ­խա­տան­քը։ Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը հանձ­նա­րա­րեց տե­ղա­կալ Հովհ. Սա­հա­կյա­նին՝ ան­մի­ջա­պես ձեռ­նա­մուխ լի­նել խո­ղո­վա­կա­շա­րի կար­գա­վոր­ման խնդ­րին։