comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՕՐԵՆՔԻ ՏԱՌԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՕՐԵՆՔԻ ՏԱՌԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Կա­րի­նե ԲԱԽ­ՇԻ­ՅԱՆ

 ք. Աս­կե­րան

Ըստ ԱՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի ՔԿԱԳ և նո­տա­րիա­տի գոր­ծա­կա­լու­թյան Աս­կե­րա­նի տա­րած­քա­յին բաժ­նի պետ Ին­գա Բա­բա­յա­նի` միշտ ի­րենց ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է քա­ղա­քա­ցի­նե­րին մա­տուց­վող ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­րա­կը։ Բա­ժի­նը ձեռ­նար­կում է հնա­րա­վոր մի­ջոց­նե­րը քա­ղա­քա­ցիա­կան կա­ցու­թյան ակ­տե­րի գոր­ծի բա­րե­լավ­ման և ար­դիա­կա­նաց­ման ուղ­ղու­թյամբ։

Ին­գա Բա­բա­յա­նի տե­ղե­կաց­մամբ` ՔԿԱԳ Աս­կե­րա­նի տա­րած­քա­յին բաժ­նում 2019թ. ա­ռա­ջին կի­սա­մյա­կում կա­տար­վել է 382 գոր­ծարք։ Գրանց­վել են 110 ծնունդ, 59 մահ։ Ըստ բաժ­նում կա­տար­ված գրան­ցում­նե­րի՝ հաշ­վե­տու ժա­մա­նա­կաշր­ջա­նում շր­ջա­նում բնա­կան ա­ճը կազ­մել է 51 մարդ։
Ա­ռա­ջին կի­սա­մյա­կում գրանց­վել են 31 ա­մուս­նու­թյուն և 10 ա­մուս­նա­լու­ծու­թյուն։ Ա­մուս­նա­լու­ծու­թյուն­նե­րը գրանց­վել են դա­տա­րա­նի օ­րի­նա­կան ու­ժի մեջ մտած վճիռ­նե­րի հա­մա­ձայն։
Կա­տար­վել են 1 որ­դեգր­ման և 1 ան­վան, ազ­գան­վան, հայ­րան­վան փոխ­ման ակ­տե­րի գրան­ցում­ներ։ Հաշ­վե­տու ժա­մա­նա­կաշր­ջա­նում գրանց­վել է նաև 3 հայ­րու­թյան ճա­նա­չում, իսկ ակ­տա­յին գրան­ցում­նե­րում կա­տար­վել են 10 ուղ­ղում, փո­փո­խում, լրա­ցում։
2019 թվա­կա­նին քա­ղա­քա­ցիա­կան կա­ցու­թյան ակ­տե­րի գրանց­ման բա­ժին է ա­ռաք­վել 34 դի­մում՝ վկա­յա­կան­նե­րի կրկ­նօ­րի­նակ­ներ տրա­մադ­րե­լու և 61 դի­մում՝ ակ­տա­յին գրան­ցում­նե­րի առ­կա­յու­թյան կամ բա­ցա­կա­յու­թյան մա­սին տե­ղե­կանք­ներ տրա­մադ­րե­լու վե­րա­բե­րյալ։
Ին­գա Բա­բա­յա­նի հա­վաստ­մամբ՝ բաժ­նում ա­պա­հով­վել են վե­րը նշ­ված դի­մում­նե­րի, ինչ­պես նաև վե­րա­դաս և այլ մար­մին­նե­րից ստաց­ված նա­մակ­նե­րի ու գրու­թյուն­նե­րի մուտ­քագ­րու­մը և ժա­մա­նա­կին ու օ­րենք­նե­րի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան ըն­թաց­քա­վո­րու­մը։ Կի­սա­մյա­կի ըն­թաց­քում ՔԿԱԳ տար­բեր գոր­ծա­ռույթ­նե­րից գանձ­վել է 382000 ՀՀ դրամ պե­տա­կան տուրք։
Իր խոս­քում բաժ­նի պե­տը շեշ­տեց, որ քա­ղա­քա­ցի­նե­րի հետ ստեղծ­ված է պարզ ու ան­կաշ­կանդ մթ­նո­լորտ։ Պար­բե­րա­բար կա­տար­վում են քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դու­նե­լու­թյուն­ներ, քն­նարկ­վում նրանց ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը, խն­դիր­նե­րը: Մի խոս­քով` քա­ղա­քա­ցի­նե­րը միշտ էլ կա­րո­ղա­նում են ստա­նալ ի­րենց հու­զող հար­ցե­րի պա­տաս­խա­նը։
Ի. Բա­բա­յա­նը հա­վաս­տիաց­րեց, որ բա­ժի­նը կշա­րու­նա­կի իր առջև դր­ված բո­լոր խն­դիր­ներն ի­րա­կա­նաց­նել նույն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ և սահ­ման­ված օ­րեն­քի տա­ռին հա­մա­պա­տաս­խան։