comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԻ ՀՍ­ՏԱ­ԿԵՑ­ՄԱՆ, ՁԵՌՔ­ԲԵ­ՐՈՒՄ­ՆԵ­ՐԻ ՏԱ­ՐԻ­ՆԵՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԻ ՀՍ­ՏԱ­ԿԵՑ­ՄԱՆ, ՁԵՌՔ­ԲԵ­ՐՈՒՄ­ՆԵ­ՐԻ ՏԱ­ՐԻ­ՆԵՐ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

ք. Մար­տու­նի

Ճար­տար բնա­կա­վայ­րի հիմ­նադր­ման մա­սին մեզ է հա­սել մի հե­տաքր­քիր պատ­մու­թյուն. ա­սում են՝ եր­կու եղ­բայր տնա­վոր­վե­լու հա­մար ոտ­քի տակ են տվել շատ տա­րածք­ներ և վեր­ջա­պես հա­սել են լեռ­նե­րով շր­ջա­պատ­ված մի չք­նաղ վայր։ Այն այն­քան է գե­րել եղ­բայր­նե­րին, որ այլևս եր­կմ­տե­լու կա­րիք չեն ու­նե­ցել. նրանք գտել են` ինչ փնտ­րում էին։ Եղ­բայր­ներն ի­րենց ըն­տա­նիք­նե­րով տնա­վոր­վել են այս­տեղ՝ մե­կը տա­րած­քի արևե­լա­հա­յաց (գյու­նե) մա­սում, մյու­սը՝ հյու­սի­սա­հա­յաց (ղու­զե) մա­սում։ Հե­տա­գա­յում նրանց սե­րունդ­նե­րից ու հա­մալր­ված բնա­կիչ­նե­րից ձևա­վոր­վել և ստեղծ­վել է բնա­կա­վայ­րը, ո­րի ա­նու­նը կն­քել են Ճար­տար՝ շնոր­հիվ բնա­կիչ­նե­րի ճար­տար լեզ­վի, պայ­ծառ մտ­քի և աշ­խա­տա­սի­րու­թյան։

Տա­րիներ շա­րու­նակ բնա­կա­վայ­րը բա­ժան­ված էր եր­կու՝ Գյու­նե և Ղու­զե Ճար­տար­նե­րի, ո­րոնք, հե­տա­գա­յում միա­վոր­վե­լով, դար­ձան մեկ հա­մայնք։
Դա­րե­րի պատ­մու­թյուն ու­նե­ցող Ճար­տարն ար­դեն 5 տա­րի է, ինչ քա­ղա­քի կար­գա­վի­ճակ է ստա­ցել։ Այդ ա­ռի­թով Ճար­տա­րում տոն էր ինչ­պես բնա­կիչ­նե­րի, այն­պես էլ հյու­րե­րի հա­մար։
Քա­ղա­քը ներ­կա դրու­թյամբ ու­նի 4460 բնա­կիչ։ Այս­տեղ գոր­ծում են 5 դպ­րոց, 2 ման­կա­պար­տեզ, մար­զամ­շա­կու­թա­յին պա­լատ, ար­վես­տի դպ­րոց, նո­րա­կա­ռույց Ս. Վար­դան ե­կե­ղե­ցի, տե­ղա­մա­սա­յին հի­վան­դա­նոց, մար­զաս­րահ, ֆուտ­բո­լի դաշտ, հան­րա­հայտ է հի­նա­վուրց Ս. Ե­ղի­շե վան­քով, շատ այլ կա­ռույց­նե­րով, առ­կա են բո­լոր են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, ո­րոնք օր օ­րի կա­տա­րե­լա­գործ­վում են։
Հու­լի­սի 20-ին Ճար­տա­րի Սևակ Ղու­կա­սյա­նի ան­վան մար­զամ­շա­կու­թա­յին պա­լա­տում կազ­մա­կերպ­վեց քա­ղա­քի օր­վան նվիր­ված տո­նա­կան մի­ջո­ցա­ռում:
Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նը, Ճար­տա­րի քա­ղա­քա­պետ Ար­թուր Ա­ղա­բե­կյա­նը, հյու­րեր, զին­վոր­ներ, քա­ղա­քի բնա­կիչ­ներ։
Մար­զամ­շա­կու­թա­յին պա­լա­տի տնօ­րեն Ի­րի­նա Ա­ռա­քե­լյա­նը և գեղ­մաս­վար Հա­կոբ Ա­վա­նե­սյա­նը ներ­կա­յաց­րե­ցին Ճար­տա­րի պատ­մու­թյունն ու ճար­տար­ցու ան­ցած ու­ղին։ Նրանց խոս­քում իշ­խում էր հպար­տու­թյու­նը, քան­զի այդ պատ­մու­թյունն ու ու­ղին ար­ժա­նա­պա­տիվ ու հե­րո­սա­կան են։
Ե­լույթ ու­նե­ցավ Ճար­տա­րի քա­ղա­քա­պետ Ար­թուր Ա­ղա­բե­կյա­նը։ Ե­լույ­թում նշ­վեց, որ Ճար­տար բնա­կա­վայ­րը քա­ղա­քի կար­գա­վի­ճա­կով, նվա­ճում­նե­րով ու ձեռք­բե­րում­նե­րով նոր պատ­մու­թյուն է սկ­սել կեր­տել։ Ան­ցած 5 տա­րի­նե­րի ըն­թաց­քում լուրջ աշ­խա­տանք­ներ են կա­տար­վել՝ ա­ռանձ­նա­պես քա­ղա­քա­շի­նու­թյան բնա­գա­վա­ռում։ Այս­տեղ մեծ է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան ներդ­րու­մը, ան­մասն չմ­նա­ցին ծնուն­դով և ար­մատ­նե­րով ճար­տար­ցի բա­րե­րար­նե­րը։ Հատ­կա­պես մեծ աշ­խա­տանք կա­տար­վեց Հայ­կա­կան գյու­ղե­րի զար­գաց­ման հիմ­նադ­րա­մի կող­մից։ Կա­ռուց­վել է Ներ­սես Ա­վա­գյա­նի ան­վան նո­րա­կա­ռույց ման­կա­պար­տե­զի շեն­քը, Մոն­թե Մել­քո­նյա­նի ան­վան մար­զա­հա­մա­լի­րը, ՙՃար­տար՚ ռես­տո­րա­նա­յին հա­մա­լի­րը, վե­րա­նո­րոգ­վել ու անհ­րա­ժեշտ գույ­քով հա­մալր­վել է հի­վան­դա­նո­ցը, կա­ռուց­վել է Ս.Վար­դան ե­կե­ղե­ցին, սա­լա­պատ­վել ա­վե­լի քան 60.000 քառ.մ ճա­նա­պարհ, կա­ռուց­վել ֆուտ­բո­լա­յին նոր դաշտ, եր­կու զբո­սայ­գի, մեծ ներդ­րում­ներ են կա­տար­վել քա­ղա­քի 5 կր­թօ­ջախ­նե­րում, Ար­վես­տի դպ­րո­ցում, Մշա­կույ­թի պա­լա­տում։ Վե­րա­նո­րոգ­վեց նաև Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի զո­հե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շար­ձա­նը, կա­տար­վել են ներդ­րում­ներր նաև այլ ո­լորտ­նե­րում։ Այ­սօր Ճար­տա­րը հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և փո­խօգ­նու­թյան պայ­մա­նագ­րեր ու­նի կն­քած Երևան քա­ղա­քի Ա­վան թա­ղա­մա­սի և Ֆրան­սիա­յի Դե­սի­նե քա­ղա­քի հետ։ Ա.Ա­ղա­բե­կյա­նը պատ­վոգ­րեր և նվեր­ներ հանձ­նեց մի խումբ ճար­տա­րցի­նե­րի։
Մի­ջո­ցառ­ման վեր­ջում եր­գե­րի ու պա­րե­րի գե­ղե­ցիկ կա­տա­րում­նե­րով ե­լույթ ու­նե­ցան Ճար­տա­րի ար­վես­տի դպ­րո­ցի սա­նե­րը, եր­գիչ-եր­գա­հան Ռա­շիդ Բա­բա­յա­նը, զին­ծա­ռա­յող Գոռ Թու­մա­նյա­նը։
Շնոր­հա­վո՛ր տոնդ, Ճար­տար։
;